տերով ճեղքեց հակառակորդի օղակը և դուրս եկավ շրջափակումից։ Դիվիզիոնի 15 մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ 18-րդ բանակի հրամանատարության որոշմամբ 1942-ի հոկտ. 25-ին 408-րդ դիվիզիան դուրս բերվեց առաջավոր գծից, իսկ նոյեմբերին վերակազմվեց 7-րդ հետևակային բրիգադի։ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա։ Կազմավորվել է 1941-ի դեկտեմբերին՝ Երևանում։ Հրամանատար են եղել՝ գնդապետ Ս. Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը, գեն.-մայոր Ն. Սաֆարյանը։ Հրատարակում էր «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ 1942-ի օգոստոսին դիվիզիան մեկնեց Կովկասյան ռազմաճակատ և պաշտպանական դիրք գրավեց Գրոզնու մատույցներում։ 1942-ի հոկտեմբեր-դեկտեմբերին ծանր մարտեր մղեց Էլեխոտովո-Մալգոբեկ-Վոզնեսենսկայա շրջանում՝ արգելակ ելով թշնամու առաջխաղացումը։ 1943-ի հունվ. 21-ին Անդրկովկասի ռազմաճակատի մյուս զորքերի հետ անցնելով հարձակման՝ գրավեց Մալգոբեկը, Խամիդան և այլ բնակավայրեր։ Օրական անցնելով 30-40 կմ` 1943-ի փետրվարին մոտեցավ Ազովի ծովին։ Փետր. 9-ին Նովո Զերիլկա բնակավայրում մղած կատաղի մարտում հերոսաբար ընկան դիվիզիայի հրամանատար Ա. Վասիլյանը, 400-րդ հրաձգային գնդի հրամանատարի քաղ. գծով տեղակալ Ս. Բաղդասարյանը և ուրիշներ։ Դիվիզիան համալրվելով Հայաստանից ժամանած նոր ռազմիկներով (հրամանատար՝ Ն. Սաֆարյան)՝ 1943-ի սեպտեմբերին մասնակցեց Թամանի թերակղզում ամրացած ֆաշիստական խմբավորման դեմ հարձակմանը։ Սեպտ. 6-ին այն Նովոռոսիյսկից հս-արլ. սկսեց գրոհը, 400-րդ հրաձգային գունդը գրավեց Սախարնայա Գոլովկա լեռան հվ-արմ. մասը, 390-րդ հրաձգային գունդը գրոհեց Դոլգայա լեռը, որի ժամանակ ավագ սերժանտ Հ. Ավետիսյանը անօրինակ սխրանքով ապահովեց ստորաբաժանման առաջընթացը։ Կուրբատսկայա ստանիցայի համար մղված մարտում քաջաբար կռվեց նաև ավագ սերժանտ Ս. Առաքելյանը։ Երկուսն էլ ետմահու արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ 1943-ի սեպտ. 18-ին 89-րդ դիվիզիան ազատագրեց Վերխնե-Բականսկը, հոկտ. 3-ին մտավ Թաման քաղաքը և արժանացավ «Թամանյան» պատվանվանը։ 1943-ի նոյեմբ. 21-ին 89-րդ դիվիզիան Կերչի նեղուցով ափ հանվեց Կերչ քաղաքի մերձակա Բաքսի ու Հաջիմուշկա ավանների շրջանում և հինգ ամիս պահեց գրաված հենակետը։ 1944-ի հունվարին դիվիզիան մարտերով թափանցեց Կերչ քաղաքը, ազատագրեց նրա մի մասը։ Այդ մարտերում զոհված սակրավոր Զ. Կարախանյանը ետմահու արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման, դիվիզիան պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով (24.4.1944): 1944-ի մայիսին գրավեց Սևաստոպոլի բանալին՝ Գորնայա բարձունքը, մասնակցեց Սևաստոպոլի և Խերսոնես հրվանդանի ազատագրմանը։ Սևաստոպոլի ազատագրման համար դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով, 390-րդ և 400-րդ հրաձգային գնդերը ստացան «Սևաստոպոլյան» պատվանունը։ Ավագ լեյտենանտ Ս. Բաղդասարյանը, լեյտենանտ Խ. Խաչատրյանը, ավագ սերժանտներ Ա. Հարությունյանը, Հ. Մկրտչյանը, Հ. Ռոստոմյանը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ 1944-ի օգոստոս-սեպտեմբերին 89-րդ դիվիզիան փոխադրվեց Բելոռուսական ռազմաճակատ՝ նախ Բրեստի, ապա լեհական Լյուբլին քաղաքի մոտ գրավելով բնագծեր։ 1945-ի հունվ. 12-ին մասնակցելով ռազմաճակատի ամբողջ լայնությամբ սկսած սովետական զորքերի հարձակմանը՝ դիվիզիան ազատագրեց լեհական տասնյակ բնակավայրեր, փետրվարին անցավ Օդերը և հենակետ գրավեց Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի մատույցներում։ Երկու ամիս դիվիզիան պաշտպանեց Բեռլինի ուղղությամբ հարձակման այդ կարևորագույն ելակետը։ Ի պատիվ հայ ռազմիկների այն անվանվեց «Հայկական Մալայա զեմլյա»: 1945-ի ապրիլի 16-ին Բեռլինի վրա սկսված վճռական գրոհի ժամանակ դիվիզիան մասնակցեց Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի գրավմանը, շարժվեց Բեռլին և քաղաքի հս-արլ. մատույցներում մտավ 3-րդ հարվածային բանակի կազմի մեջ։ Ապրիլի 29-ին, Վեդինգ և Ռեյնիգեն-Օստ շրջաններում մասնակցեց Բեռլինի փողոցային մարտերին, երկու օրում գրավեց 7 թաղամաս։ Մայիսի 1-ին հաջողությամբ գրավեց Հումբոլդ-Հայն այգու երկու ամրոցները։ Բեռլինի գրավման համար 89-րդ դիվիզիան պարգևատրվեց Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Գումարտակի հրամանատար մայոր Հ. Բաբայանը արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։ Դիվիզիան անցել է 3700 կմ մարտական ուղի, ազատագրել 900 բնակավայր, 7333 ռազմիկ պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, 9-ը արժանացել Սովետական Միության հերոսի կոչման։ 390-ր դ Հայկական հրաձգային դիվիզիա։ Կազմավորվել է 1942-ի հունվարին՝ Կերչ թերակղզում, Ղրիմի ռազմաճակատի զորամիավորումների հայազգի ռազմիկներով և Հայաստանից ժամանած համալրումով։ Դիվիզիայի հրամանատար՝ գնդապետ Մ. Դ. Զաքյան։ Հրատարակում էր «Հայկական սնայպեր» հայերեն թերթը։ 1942-ի մարտին 390-րդ դիվիզիան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահությունից ստացավ մարտական դրոշներ և մտավ Կերչում մղվող ծանր մարտերի մեջ։ Մարտի 22-ին ետ մղեց գերմ. 22-րդ տանկային դիվիզիայի հարձակումը, սակայն հետագա մարտերում մեծ կորուստներ կրելով թշնամու խոշոր ուժերից՝ ստիպված եղավ նահանջել։ Զոհվեց Ս. Զաքյանը։ 1942-ի մայիսին դիվիզիան վերակազմվեց։ Հայազգի ռազմիկներից շատերը տեղափոխվեցին Սևաստոպոլ, որտեղ 1942-ի հունիսին աչքի ընկան Սևաստոպոլի հերոսական պաշտպանությունում։ 261-րդ Հայկական հրաձգային դիվիզիա։ Կազմավորվել է 1942-ի աշնանը՝ Հայաստանում։ Դիվիզիայի հրամանատար՝ գվարդիայի գնդապետ Ն. Բալոյան։ Հրատարակում էր «Մարտ հանուն հայրենիքի» հայերեն թերթը։ Հայկական 261-րդ դիվիզիան մինչև պատերազմի ավարտը մնաց թիկունքում (գնդերը տեղավորված էին Հայկական ՍՍՀ տարածքում), պատրաստեց տասնյակ հազարավոր հայ ռազմիկներ, որոնք համալրեցին գործող բանակի զորամասերը։
Գրկ. Սարգսյան Ս.Մ., Այրվող անտառ., Ե., 1965: Դալլաքյան Ղ. Մ., Մարտական 89, Ե., 1968: Հայ ժողովրդի պատմություն, հ. 8, Ե., 1970: Հակոբյան Ա. Մ., Հերոսական մարտերում, Ե., 1976: Մնացականյան Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ հիմնադրվել է 1968-ին։ Միավորում է 800 անդամ, 52 սկզբնական կազմակերպություն։ Ընկերության կազմում ընդգրկված են հանրապետության երկրաբաններ, երկրաֆիզիկոսներ, երկրաքիմիկոսներ, ժող. տնտեսության և գիտության հարևան բնագավառների մասնագետներ ու կազմակերպություններ, որոնք զբաղվում են ՀՍՍՀ երկրաբանական կառուցվածքի, հանքային ռեսուրսների, երկրաֆիզիկական դաշտերի, բնության պահպանության հարցերով, ինչպես նաև Երկրի ֆիզիկայի, տեկտոնիկայի, քիմիայի ընդհանուր պրոբլեմներով։ Ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում նշված բնագավառներում նորագույն գիտական նվաճումների մասսայականացումը հրապարակային դասախոսությունների և սեմինարների ձևով, գիտատեխ. զեկուցումների քննարկումը են։ Հ. ե. ը-յան նպատակն է նպաստել երկրաբանական գիտության և պրակտիկայի խնդիրների լուծմանը, ամրապնդել կապերը մյուս միութենական հանրապետությունների և արտասահմանյան երկրների առաջադեմ երկրաբանական հաստատությունների հետ, դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդաբանության դիրքերից ընդհանրացնել արդի բնագիտության նվաճումները, պայքար մղել կեղծ գիտ. կոնցեպցիաների դեմ։
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍԿԱԴՐՈՆ (ռուս աղբյուրներում՝` «Армянский шквадрон» - «Эскадрон»), ռուսական բանակում հայազգի մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանում (1722-64): Ձևավորվել է 1722-ի ամռանը, Աստրախանում, հայերի նախաձեռնությամբ ու միջոցներով՝ կապված XVIII դ. 1-ին քառորդին հայ ժողովրդի ազատագրական պայքարի նոր վերելքի և Պետրոս I-ի պարսկ. արշավանքի հետ (տես Պարսկական արշավանք 1722-23): Անդրկովկասի ժողովուրդները, ռուս, բանակի առաջխաղացումը դեպի Կասպիականի ափերը դիտելով որպես իրանական և թուրք, բռնակալությունից ազատագրվելու երաշխիք, ջերմորեն ընդունեցին Ռուսաստանին օգնելու՝ Պետրոս I-ի կոչը։ Վրաց. և հայկ. զինված ուժերը Վրաստանի Վախթանգ VI թագավորի հրամանատարությամբ ընդառաջ շարժվեցին ռուս, զորքին։ Միաժամանակ հայ գործիչները Ռուսաստանի զինվորական իշխանություններին հաղորդեցին, որ հայերը կարող են