Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և հրատարակվեցին Վ. Ի. Լենինի «Պե– տություն և հեղափոխություն», «Կարլ Մարքսի կենսագրությունը» և այլ աշխա– տություններ: Երեք տարում հրատարակ– վեց 80 անուն գիրք՝ 422 հզ. տպաքանա– կով: Բացվեցին նոր դպրոցներ, ազգայ– նացվեց Լազարյան ճեմարանը: Հ. գ. կ. զբաղվեց հայ գաղթականության տեղավորման, նրանց հողով ապահովե– լու, նյութական օգնության հարցերով (տրամադրվեց մոտ 10 մլն ռ.): Բացվեցին հիվանդանոցներ և որբանոցներ: Միաժա– մանակ, հաշվի առնելով սկսված քաղա– քացիական պատերազմը և թուրք, բա– նակի ներխուժումը Անդրկովկաս, կազ– մակերպվեցին հայկ. ջոկատներ, գնդեր և զորամասեր: Պյատիգորսկում կազմա– վորված հայկ. առանձին գունդը ներգրավ– վեց 11-րդ կարմիր բանակի կազմում: 1918–20-ին Հ. գ. կ–ի շաա գործիչներ հե– ղափոխական աշխատանքի գործուղվեցին Անդրկովկաս: Հայաստանում սովետական կարգերի հաստատումով Հ. գ. կ. դադարեցրեց իր գործունեությունը, որն օրինականացվեց Սովետական Ռուսաստանի ազգություն– ների գործերի ժողկոմատի կոլեգիայի 1921-ի մարտի 5-ի որոշմամբ (Հ. գ. կ–ի գույքն ու հաստիքները հանձնվեցին Մոսկ– վայում Սովետական Հայաստանի ներ– կայացուցչությանը): Տես նաև Ազգություն– ների գործերի ժողովրդական կոմիսա– րիատ: Գրկ. Ա լ ի խ ա ն յ տ ն U.S., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը (1917–1921), Ե. , 1958:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԻՆ ՄԵՂՈՒ, կովկաս– յան դեղին մեղ ու, մեղուների տեղական հնագույն ցեղ: Ունեն զարգա– ցած հոտառություն, արագ աճում և բազ– մանում են, խաղաղասեր են, կուտա– կում են մեծ քանակով ակնամոմ, դիմաց– կուն են վնասատուների նկատմամբ: Նեկ– տար կարող են հայթայթել խոր բաժակա– վոր ծաղիկներից (կարմիր երեքնուկ են): Տարածված է Անդրկովկասի, հատկապես Հայաստանի դաշտավայրային և ցածրա– դիր տաք շրջաններում (ԶանգեզուրոււՐ 80–90%): Բարձրլեռնային գոտում հայտ– նի են սրանց և լեռնային գորշ մեղուների խառնացեղերը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԻձԻԱՆԵՐ Հայրե– նական մեծ պատերազմ ու մ (1941–45), կարմիր բանակի կազմում գերմանա–ֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին մասնակցած հայկա– կան ազգային զորամիավորումներ: 76-ր դ (Կ. Ե. Վորոշիլովի ան– վան) Հայկական լեռնահրա– ձգային դիվիզիա: Կազմավոր– վել է 1922-ի սեպտ. 5-ին՝ հայկ. հավաքա– կան բրիգադի հիման վրա, Հայաստանում (տես Կարմիր բանակ հայկական): Մար– տական և քաղ. ուսուցումը տարվում էր մայրենի լեզվով: Դիվիզիայի հրամանա– տար են եղել Ա. Պ. Մելիք–Շահնազար– յանը, Հ. 0*. Աթոյանը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ գեն.-մայոր Կ. Ի. Դորյունովը, գնդապետ Գ. Դ. Վո– րոնինը, գեն.-մայորներ Ն. Տ. Թավարքի– լաձեն, Ն. Ի. Կալաձեն, Մ. վ. Չերնիկովը, Ի. Ֆ. Պրյախինը: Հրատարակել է հայե– րեն «Կարմիր զինվոր» թերթը, «Կարմիր մարտիկ» հանդեսը են, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ «Վորոշիլո– վեց» («BoponrajioBen») ռուս, թերթը (հրա– հանգիչ՝ գրող Հ. Քոչար): 1935-ից դիվի– զիան կոչվել է Կ. Ե. Վորոշիլովի անվան, 1937-ին պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով: 1938-ի մարտին դիվիզիան համալրվեց այլազգի ռազմիկներով, բայց մնաց Հայաստանում, պահպանվեցին դրոշը, համարը, ավանդույթները: 1941-ի օգոստոսին Անդրկովկասյան ռազմաճա– կատի 47-րդ բանակի ավանգարդում դի– վիզիան անցավ Արաքսը և շարժվեց Զուլ– ֆա–Մարանդ–Թավրիզ ուղղությամբ: 1941-ի սեպտեմբերին փոխադրվեց Ուկ– րաինա և 38-րդ բանակի կազմում մարտե– րի մեջ մտավ Պոլտավա–հարկով–Վոլ– չանսկ շրջանում: 1942-ի փետրվարին մը– տավ Հարավ–արևմտյան ռազմաճակատի 21-րդ բանակի կազմի մեջ: 1942-ի մայի– սին դիվիզիան հարձակման անցավ Բել– գորոդից հվ.՝ Բեզլյուդովկա–Տավլոժան– կա ուղղությամբ, գետանցեց Հյուսիսային Դոնեցը, արյունահեղ մարտերով գրավեց Դրաֆովկա, Նեխոտևկա, Շամինո և Ար– խանգելսկոյե բնակավայրերը: 1942-ի հու– նիսին փակելով Հարավ–արևմտյան ռազ– մաճակատի 21-րդ և 38-րդ բանակների միջև առաջացած ճեղքվածքը՝ թշնամուն կանգնեցրեց Սուրկովո, Տամ, Պեսյանոյե բնակավայրերի շրջանում: 1942-ի հուլի– սին փոխադրվեց Ստալինգրադյան ռազ– մաճակատ: 1942-ի հոկտեմբերին անցավ Դոնը, ճեղքեց հակառակորդի պաշտպա– նությունը և գրավեց Կլետսկայա երկա– թուղային հանգույցը, որի համար արժա– նացավ գվարդիական կոչման (23.11.1942) և այնուհետև կոչվեց 51-րդ գվարդիական դիվիզիա: 1943-ի ձմռանը դիվիզիան մաս– նակցեց Ստալինգրադում ֆաշիստական բանակների խմբավորման շրջափակմանն ու ոչնչացմանը, որի համար պարգևա– տրվեց Լենինի շքանշանով (19.6.1943): 1943-ի ամռանը մասնակցեց Կուրսկի ճա– կատամարտին՝ Բելգորոդ–Բոգոդուխո– վոյի շրջանում: 1944–45-ին դիվիզիան I Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կազմում կռվեց Բելոռուսիայի, Լատվիայի և Լիտվայի ազատագրման համար: Վի– տեբսկ–Պոլոցկի շրջանում հակառակոր– դի խմբավորման շրջափակման և ջախ– ջախման համար ստացավ «վիտեբսկյան», իսկ 93-րդ հրաձգային գունդը՝ «Պոլոց– կյան» պատվանունը (10.7.1944): Գնդաց– րորդ Ա. Սարգսյանին ետմահու շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում: Դիվիզիայի մարտական ուղին ավարտվեց 1945-ի մայիսին՝ Կուռլանդական թերա– կղզում շրջափակված հակառակորդի խըմ– բավորման ջախջախումով: Դիվիզիան ան– ցել է մոտ 7000 կմ, ազատագրել 600 բնա– կավայր, 21 ռազմիկներ արժանացել են Սովետական Միության հերոսի կոչման: 409-ր դ Հայկական հրաձգա– յին դիվիզիա: Կազմավորվել է 1941-ի հուլիս–օգոստոսին՝ Հայաստա– նում: Հրամանատար՝ գնդապետ Ա. Վա– սիւյան: 1942-ի փետրվարին վերակազմվեց զուտ հայկականի: Հրատարակում էր «Մարտական դրոշով» հայերեն թերթը: 1942-ի մայիսին դիվիզիան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահու– թյունից ստացավ մարտական դրոշներ, նոյեմբերին մեկնեց Հյուսիսային Կով– կաս, մարտերի մեջ մտավ Մոզդոկի շըր– ջանում: 1943-ի հունվար–ապրիլին հար– ձակողական մարտերով անցավ մոտ 800 կմ, մասնակցեց Մոզդոկի, Դեորգիևս– կի, Միներալնիե վոդիի և այլ բնակա– վայրերի ազատագրմանը: Ամրանալով Մի– լերովո քաղաքում՝ օգոստոսից մասնակ– ցեց Ձախափնյա Ուկրաինայի համար մըղ– ված մարտերին, գործուն դեր խաղաց Ւսսրկովի, Զմիևի, Դնեպրոպետրովսկի, Դնեպրոձերժինսկի ազատագրման և Դնեպրի գետանցման ժամանակ: 1944-ի հունվարին Կիրովոգրադի մատույցներում շրջանցեց թշնամուն և թիկունքային գրո– հով ազատագրեց քաղաքը, որի համար արժանացավ «Կիրովոգրադյան» պատ– վանվանը: 1944-ի օգոստոս–սեպտեմբե– րին դիվիզիան II և III Ուկրաինական ռազմաճակատների զորքերի շարքերում մասնակցեց Ցասսի–Քիշնևյան օպերացիա– յին, Մոլդավիայի և Ռումինիայի ազատա– գրմանը, 1944-ի հոկտեմբեր–դեկտեմբե– րին՝ Դեբրեցենյան և Բուդապեշտյան օպե– րացիաներին. հայ ռազմիկները հատկա– պես աչքի ընկան Տիսսա գետի ափերին մղած մարտերում՝ խատվանի և Բուդա– պեշտի գրոհների ժամանակ: 1945-ին 409-րդ դիվիզիան մասնակցեց Չեխոսլո– վակիայի և Ավստրիայի ազատագրմանը: Բրատիսլավայի գրավման համար արժա– նացավ «Բրատի սլավ յան» պատվանվանը, պարգևատրվեց Բոգդան Խմելնիցկու շքա– նշանով: Դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Պրագայի մատույցներում: Դի– վիզիայի 1 700 ռազմիկներ պարգևատըր– վել են շքանշաններով ու մեդալներով: 408-ր դ Հայկական հրաձգա– յին դիվիզիա: Կազմավորվել է 1941-ի օգոստոսին՝ Երևանում: Հրամանա– տար՝ գնդապետ Պ. Ն. Կիցուկ: 1942-ի մարտին վերակազմվեց հայկականի: Հրա– տարակում էր «Հանուն հայրենիքի» հա– յերեն թերթը: 1942-ի մարտ–սեպտեմբե– րին գտնվում էր սովետա–թուրքական սահ– մանում: 1942-ի սեպտ. 15-ին 408-րդ դիվի– զիան ժամանեց Նովոռոսիյսկի պաշտպա– նական շրջանը և 47-րդ բանակի կազմում դիրքեր գրավեց Ցեմեսյան ուՌիբացկի ծո– վախորշերում, Կաբարդինկա տեղամա– սում: Ծովից Գելենջիկը գրավելու անհա– ջող փորձերից հետո թշնամին գրոհեց Աբինսկի բնակավայրի կողմից՝ անտառ– ների և լեռների միջով: Կանգնեցնելով թըշ– նամու գրոհը՝ սեպտ. 25-ին դիվիզիան ան– ցավ հակահարձակման և ազատագրեց Երիվանսկի, Չումատովո և այլ բնակա– վայրեր: Հատկապես աչքի ընկավ 672-րդ գունդը (հրամանատար՝ մայոր Տ. Սայադ– յան): 1942-ի հոկտեմբերին փոխադրվեց Տուապսե և մարտերի մեջ մտավ Պշիշ գետի հովտում՝ Ալթուբինալ, Պերեվալնի, Պելիկո և Դոյտխ բնակավայրերի շրջա– նում: Հոկտ. 14-ին թշնամին ճեղքեց սո– վետական զորքերի պաշտպանությունը, 408-րդ դիվիզիան կտրվեց թիկունքից, բայց հոկտ. 21-ին կանգնեցրեց թշնամու կատաղի գրոհը: Հատկապես աչքի ընկավ 963-րդ հրետանային գնդի հաուբիցային դիվիզիոնը, որը տասնօրյա կատաղի մար–