Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վրա կանգնելու և Սմբատի բարոյական վերջնական անկման փաստը): Թատերական երկերում ու նորավեպերում Հ. սովորաբար լինում է ավելի սուր և ցայտուն. «Պատվի համար» դրամայում Հ. (Մարգաիտի ինքնասպանությունը) անմիջապես հաջորդում է գագաթնակետին (փաստաթղթերը այրելու տեսարանին): Պարտադիր չէ, որ երկն ավարտվի կոնֆլիկտի հստակ Հ–ով. Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»^^ գագաթնակետից (Ավարայրի ճակատամարտը) հետո էլ չի պարզվում, թե պարսիկ նվաճողների և հայ ժողովըրդի պայքարում որ կողմը շահեց: Երբեմն երկը կարող է սկսվել Հ–ով: ՀԱՆԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառում: 1909-ին ուներ 238 (38 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները տարագրվել են:

ՀԱՆԴԲՈԼ, տես Ձեռքի գնդակ:

'ՀԱՆԴԵՍ, տպագիր պարբերական հրատարակություն: Մասսայական ինֆորմացիայի և պրոպագանդայի միջոցներից, որը կողմնորոշում է հասարակական կարծիքը, ձևավորում այն որոշակի դասակարգի, քաղ. կուսակցության կամ կազմակերպության շահերին համապատասխան: Լինում են. 1. ըստ պարբերականության՝ շաբաթական, տասնօրյա, երկշաբաթական, ամսական, երկամսյա, եռամսյա և կիսամյա: 2. Ըստ բովանդակության՝ հասարակական քաղաքական, գրականգեղարվեստական, արտադրականտեխնիկական, գիտաճյուղային, գիտամատչելի, գիտատեղեկատու, ռեֆերատիվ, մատենագիտական, սատիրական, մարզական, բազմաբնույթ: 3. Նախատեսված որոշակի կատեգորիայի ընթերցողների համար (մանկական, պատանեկան, կանանց ևն): Նյութերի ժանրերն ու ձևերը համապատասխանում են Հ–ների բովանդակությանն ու ընթերցողական շրջանակներին: Այսպես, հասարակական և գրականգեդարվեստական Հ–ներին յուրահատուկ են տեղեկատու, հրապարակախոսական, գեղարվեստական ժանրերը: Գիտական Հ–ներին բնորոշ են ծավալուն հոդվածները, ռեֆերատները, մատենագիտական ծանոթությունները, ամփոփումները, գիտական կյանքի խրոնիկան: ժամանակակից Հներում մեծ տեղ են գրավում զվարճալի, ճանաչողական և կիրառական բնույթի նյութերը, պատկերազարդումներն ու գեղանկարչական գործերի, ծաղրանկարների, ֆոտոէտյուդների, ֆոտոմոնտաժների վերատպություն ները: Հրատարակության չաՓսերի և ձևավորման ընտրությունը նույնպես պայմանավորված է պարբերականի բովանդակությամբ և ընթերցողական նպատակամղվածությամբ: Մասսայական Հ–ներին բնորոշ են խոշոր չափսերը, արտաքին ցայտունությունն ւււ արտահայտչականությունը, գւււնավոր ու սև–սպիտակ պատկերների առկայությունը, տարբեր տառատեսակների գործածումը: Պատմական տեղեկանք. Հ–ի նախատիպն է համարվում 1665-ին Ֆրանսիա] ում լույս տեսած «ժուռնալ դե Սավան»^ («Journal des savans»): Նույն տարիներին Հ–ներ են սկսում հրատարակվել Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունգարիայում, իսպանիայում; Ռուս, առաջին Հ. «ՍանկտՊետերբուրգսկիե վեդոմոստի» («CaHKT-IIeTep6yprcKHe Be^oMocTH») թերթի «Մեսյաչնիե իստորիչեսկիե, գենեալոգիչեսկիե ի գեոգրաֆի չեսկիե պրիմեչանիյա վ Վեդոմոստյախ» («MecHHHbie HeropHHecKHe reHeajrorHHe- cKHe h reorpacjmnecKHe npHMe^aHHH b Be- aoMocTflx») հավելվածն է (1728-ին): Հ–ների հրատարակության գործը հատկապես զարգացում ապրեց XIX դ. 2-րդ կեսին: Օդ. սկզբներին արդեն որոշակիորեն ուրվագծվեցին Հ–ների հիմնական տիպերը: Կապիտալիզմի սոցիալական հակասությունների խորացման, պրոլետարիատի քաղ. գիտակցականության ու կազմակերպվածության աճի և գիտական սոցիալիզմի գաղափարների տարածման համեմատ, երևան եկան հեղափոխ. պրոլետարական դիրքերում կանգնած Հ–ներ, որոնց նախակերպարն են Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի հրատարակած «ԴոյչՖրանհանդեսներ ցոզիշե Ցարբյո'Թավատառ տեքստ''''Թավատառ տեքստ''''Թավատառ տեքստ''''Թավատառ տեքստ''''''''''ւխեր»-ը («Deutsch-Französische Jahrbücher»), «Նոյե Ռայնիշե ցայտունգ. Պօլիտիշէկոնոմիշե ռեվյու»-ն («Neue Rheinische Zeitrung. Politisch-Ökonomische Revue»): XIX դ. 2-րդ կեսին 1-ին ու 2-րդ Ինտերնացիոնալների հեա կապված և մարքսիստական դիրքորոշում ունեցող Հ–ներ են՝ «Քոմըոնուելթ» («The Commonwealth», 1866–67, Մեծ Բրիտանիա), «Դեմոկրատիշես Վոխենբլատտ» («Demokrafcisches Wochenblaftfc», 1868–69), «Ֆոլկսշտատ» («Der Volksstaab», 1869– 1876), «Նոյե ցայտ» («Die Neue Zeit», 1883–1923, Գերմանիա), «Ռեվյու սոսիալիստ» («La Revue Socialiste», 1885–1914, Ֆրանսիա): Հանդեսը ՍՍՀՄ–ում: Սովետական ժուռնալիստիկան շարունակում է ււեղափոխական դեմոկրատիայի և բոլշևիկյան մամուլի ավանդույթները: 1917-ի նոյեմբերի 10-ի մամուլի մասին դեկրետով փակվեցին սովետական իշխանության դեմ հանդես եկող պարբերականները: 1919-ին լույս տեսան «Կոմունիստիչեսկի ինտերնացիոնալ» («»), «ՌԿ(բ)Կ ԿԿ տեղեկագրեր» [«H3BecTHH IXKPK(6)II»] Հ–ների առաջին համարները, 1920-ին՝ «Վեաոնիկ ագիտացիի ի պրոպագանդի»-ին («BecTHHK am- TauHH h nponaraHAbt>)Ստեղծվեցին մի շարք գրականգեղարվեաոական Հ–ներ. «Վեստնիկ ժիզնի» («BecTHHK aoi3Hn», 1918–19), «Տվորչեստվո» («TBop՝iecTBo», 1918–21) ևն: Սովետական իշխանու թյան առաջին տարիներին մեծ տարածում գտան Պրոլետկուլտի (Պրոլետկուլտի ետուարլտիական կուլտուրա), «Գորն» («IopH», 1918–23), «Գրյադուշչեե» («rpnziymee», 1918–21) ևն հրատարակություններ: Քաղաքացիական պատերազմի ավարտն ու անցումը խաղաղ շինարարության պայմաններ ապահովեցին սովետական ժուռնափսաիկայի զարգացման համար: Ըստեղծվեցին տեսական և հասարակականքաղաքական հանդեսներ. «Պոդ զնամենեմ մարկսիզմա» («Ոօ^ 3HaMeHeM MapKCH3- Ma»f 1922–44), «Կրասնայա պեչատ» («KpacHan nenaTb», 1921–28), «ժուռնալիստ» («2KypHaJlHCT», 1922–33): 1924-ից հրատարակվում է ՍՄԿԿ ԿԿ «Բոլշևիկ» («BojibiueBHK», 1952-ից՝ «Կոմունիստ») Հ.: Երևան են գալիս գրական–գեղարվեստական, հասարակականքաղաքական ծավալուն հրատարակություններ. <Կրասնայա նով» («KpacHan hobb», 1921–42), «Մոլոդայա գվարդիա» («Mono^aa reap- /*hh», 1922-41 և 1956-ից), «ԶվեզդԱւ» («3Be3,z?a»), «Օկտյաբր* (<OKTfl6pb») (երկուսն էլ՝ 1924-ից), «Նովի միր» («Ho- bhh MHp». 1925-ից) են: Սկսեցին հրատարակվել փոքրածավալ պատկերազարդ Հ–ներ. «Օգոնյոկ» («OroHeK», 1923-ից), «Պրոժեկտոր» («npotfceKTop», 1923–35) ևն: Երեխաների համար ստեղծվում են «Մուրզիլկա» («Myp3HJiKa»), «Պիոներ» («IlHOHep») (երկուսն էլ՝ 1924-իյւ) պարբերականները: 20-ական թվականների գրական–գեղարվեստական Հ–ներում արտացոլված է սովետական գրականության ձևավորման ընթացքը: Գրողները հիմնականում համախմբված էին «Նա պոստու» («На посту»),