Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ցաոյի դրածոն, ապա գահընկեց արվել վերջինիս որդի Ցաո Պեից: Գրկ. Hctophh Kinaa c flpeBHeinnnx BpeMeH p,o Hanmx flHefi, M., 1974. <ԱՆԳ, չափածո խոսքի տաղաչափական կարևոր գործոններից (տես Տաղաչավւու– թյուն), որն ազդարարում է տողի ավարտը և հնչյունական նմանություններով կա– պակցվում հարևան տողերի հետ: Ըստ համընկնող հնչյունների թվի Հ–երը կա– րող են լինել՝ 1. լիաձայն, հարուստ (ատ– յան–պատյան–մատյան), 2. մոտավոր (նըս– տած–վստահ), 3. թույլ, առձայնույթային (վեցին–գործի): Բառական մի քանի միա– վորների հնչյունական համընկնելիու– թյան դեպքում ստեղծվում է բարդ կամ բաղադրյալ հանգավորում (կործանել– գործ անել, մի անգամ ինձ–միանգամից): Ըստ շեշտի դիրքի Հ–երը լինում են՝ 1. արական, երբ շեշտվում է վերջին վանկը (թռչելով–գիշերով), 2. իգական, երբ շեշտվում է նախավերջին վանկը (տղեր– քը–երգը), 3. դակտիլային, երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը, 4. հիպերդակտի– լային, երբ շեշտվում է վերջից չորրորդ վանկը: Հայերենին բնորոշ է արական հանգը: Բանաստեղծական տան մեջ վերջ– նահանգի դասավորությունը կարող է լի– նել՝ 1. կից–aabb, 2. խաչաձև abab, 3. օղակաձև–abba, 4. քառյակաձև–aaaa, 5. խառը: Հաճախ բանաստեղծության կիսատո– ղերը, երբեմն նաև բառերը ունենում են կայուն հնչյունական նմանություններ, որոնք ստեղծում են ներքին Հ.: Հ. նախա– պես տարածված է եղել ժող. երգերում, հետագայում թափանցել է հայ միջնա– դարյան պոեզիայի մեջ: Դ. Գասպարյան

ՀԱՆԳԱԾ ԿԻՐ, տես Կաչցիումի հիդրօք– սիդ:

ՀԱՆԳԻՍՏ, հանգստի վիճակ կամ աշխա– տունակությունը վերականգնող գործու– նեություն: Ֆիզիոլոգիական իմաստով՝ հատուկ գործունեության վիճակ, երբ օր– գանիզմի բջիջներն աշխատանքից ազատ մնալով, վերականգնում են իրենց բնա– կանոն կազմությունը: Աշխատանքի և Հ–ի շրջանների կանոնավոր հաջորդումը նը– պաստում է մարդու վարքագծի և աշխա– տանքային գործունեության հիմքում ըն– կած պայմանական–ռեֆլեկտոր կապերի ամրապնդմանը: Հատուկ նշանակություն է տրվում ակտիվ հանգստին, աշ– խատանքի պրոցեսում մեկ մկանախմբի կամ նյարդային կենտրոնի գործունեու– թյան փոխադրումն այլ խմբին, արագաց– նում է հոգնած մկանախմբի կամ նյար– դային կենտրոնի աշխատունակության վերականգնումը: Մտավոր աշխատանքի մի տեսակի փոխարինումը մի այլ տեսա– կով կամ մտավոր աշխատանքից հետո ֆիզիկական թեթև աշխատանքով զբաղ– վելը վերացնում են հոգնածության զգա– ցումը և հանդիսանում Հ–ի յուրահատուկ ձև: Հ–ի և աշխատանքի նպատակահար– մար ռեժիմների վերամշակումը աշխա– տանքի հիգիենայի, երեխաների և դեռա– հասների հիգիենայի, երեխաների և դեռա– հասների առողջության պահպանման համակարգի կարևորագույն պրոբլեմ– ներն են: Հ–ի ռեժիմը սահմանելիս պետք է հաշվի առնել տարիքը և մասնագի– տությունը: Աշխատանքի կոնկրետ պայ– մաններից կախված, հաճախակի և կար– ճատև ընդմիջումներն ավելի արդյու– նավետ են, քան հազվադեպ և երկարա– տև դադարները: Մտավոր աշխատան– քով զբաղված մարդիկ ավելի շատ կա– րիք ունեն ակտիվ, քան պասսիվ Հ–ի: Հ–ին նպաստում են արտադրական մարմ– նամարզությունը, օրգանիզմի կովւումը, ֆիզկուլտուրան, սպորտը և տուրիզմը: Աշխատունակությունը վերականգնող լա– վագույն միջոց է նաև Հ. առողջարաննե– րում և հանգստյան տներում:

ՀԱՆԳՍՏԻ &ԱՆԳՎԱԾ, տես Զանգված:

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ, հիմնարկ ություն, նախատեսված գործնականորեն առողջ մարդկանց հանգստի համար՝ բարե– նպաստ կլիմայական և սանիտարա–հիգիե– նիկ պայմաններում: ՍՍՀՄ–ում առաջին Հ. տ. կազմակերպվել էՊետրոգրադում, 1920-ին: 1921-ին հրապարակվել է ՌՍՖՍՀ ժողկոմխորհի դեկրետը՝ «Հանգստյան տների մասին»: Լինում են ընդհանուր տի– պի (մեծահասակների համար) և մասնա– գիտացված՝ ծնողների և երեխաների, հղի– ների, երիտասարդական, կոլտնտեսային և միջկոլտնտեսային, լողացող (ծովային և գետային նավերի վրա) Հ. տ–եր, որոնք գործում են ամբողջ տարին կամ սեզոնա– յին են: Առավել տարածված են 12-օրյա, 24-օրյա և մեկօրյա Հ. տ–երը: Հ. տ–երում ռեժիմն ապահովում է օրվա որոշակի ռիթմ, նախատեսում հանգստացողների առավել երկար մնալը մաքուր օդում (զբո– սանքները, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, մակույկով զբոսնելը, ձմռա– նը՝ դահուկներով և չմուշկներով սահելը ևն): Խոշոր Հ. տ–երը (350 և ավելի տեղ) ունեն բժիշկ, փոքրերը (200–350 տեղ) բուժակ, իսկ բոլոր Հ. տ–երը՝ բուժքույ– րեր: Բանվորներին և ծառայողներին Հ. տ. ուղարկում են արհմիությունների ֆաբրի– կա–գործարանային և տեղական կոմիտե– ները: ՀՍՍՀ Հ. տ–երի վերաբերյալ տես Ախթաչա, «Լոռի», Ծաղկաձոր, ՀԿարմրա– քար> հոդվածներում:

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ, աշխատանքային շաբաթվա վերջում բանվորներին և ծա– ռայողներին տրվող ոչ աշխատանքային օրեր: ՍՍՀՄ–ում հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում բանվորներին ու ծա– ռայողներին տրվում է երկու հանգստյան օր (հիմնականում շաբաթ և կիրակի օրե– րին), վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում՝ մեկ օր (հիմնականում կիրակի օրը): Շաբաթվա Հ. օ–ի տևողությունը չի կարող 42 ժամից պակաս լինել: Այն ձեռ– նարկություններում, որտեղ բնակչու– թյանն անընդմեջ սպասարկելու պատ– ճառով աշխատանքի ընդհատումն ան– հնար է, բանվորներին և ծառայողներին Հ, օ. տրամադրվում են հերթականու– թյամբ՝ ըստ գրաֆիկի: Եթե հանգստյան օրը համընկնում է տոն օրերին, այլ հան– գըստյան օր չի տրամադրվում: Հ. օ–երին բանվոր–ծառայողների աշխատանքը արհ– միության համաձայնությամբ թույլատըր– վում է միայն բացառիկ դեպքերում՝ հա– սարակական կամ տարերային աղետի, արտադրական վթարը կանխելու կամ վերացնելու, դրա հետևանքները վերացնե– լու, դժբախտ դեպքերի, պետ. կամ հան– րային գույքի ոչնչացումը կանխելու, չնա– խատեսված անհետաձգելի աշխատանք– ների կապակցությամբ: Հ. օ–ին արգեւ– վում է աշխատանքի ներգրավել հղի կա– նանց, կրծքով կերակրող մայրերին, մին– չև մեկ տարեկան երեխա ունեցող կանանց: Հաշմանդամների աշխատանքը թույլա– տրվում է իրենց համաձայնությամբ: Հ. օ–ին աշխատած անձանց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հատկացվում է այլ հանգստյան օր: Եթե այդ հնարավո– րությունը բացառվում է, աշխատողը վար– ձատրվում է կրկնակի: Արգելվում է Հ. օ–ին կատարած աշխատանքը փոխհատու– ցել արձակուրդի երկարացմամբ կամ հանգստյան օրերի գումարմամբ, ինչպես նաև վերացնել կամ փոխադրել ողջ կո– լեկտիվի հանգստյան օրը: Խ. Սիմոնյահ

ՀԱՆԳՈՒՅՑ գրական երկի, սյու– ժեի բաղադրամասերից մեկը: Հ. երկի գլխավոր վիճակների, իրադարձություն– ների, հարաբերությունների այն շղթան է, որից սկիզբ է առնում գործողությունը: Շիրվանզադեի «Քաոս» վեպում Հ. Մար– կոս Ալիմյանի թողած ժառանգության և կտակի շուրջը ծավալվող դեպքերն են, որոնք, զարգանալով, հասնում են գա– գաթնակետի և հետո՝ հանգուցալուծման: Երբեմն երկի սյուժեն սկսվում է Հ–ից (Գ. Զոհրապի «ճոկո» նովելը):

ՀԱՆԳՈՒՅՑ բ ու յ ս և ր ի, ընձյուղի առանցքի մաս, որի վրա գոյանում են տերևը, բողբոջը, երբեմն նաև հավելյալ արմատները: Հ–ները միմյանցից բաժան– վում են միջհանգույցներով: Ըստ Հ–ների հեռավորության տարբերում են կարճա– ցած և երկարացած ընձյուղներ: Հ–ի անա– տոմիական կառուցվածքը կախված է տե– րևադասավորության ձևից, տերևում պրո– կամբիումային խրձերի թվից և նրանց Հ–ների մեջ մտնելու բնույթից: Տարբեր տեսակի բույսերի ընձյուղի Հ–ի կազմու– թյունը կարգաբանական հատկանիշ է:՛

ՀԱՆԳՈՒՅՑ, բաղադրյալ ստորոգյալի՝ վերացական իմաստ ունեցող դիմավոր բայական բաղադրիչ, որի միջոցով ստո– րոգելիական վերադրի արտահայտած հատկանիշը վերագրվում է ենթակային և դրանով իսկ արտահայտում ստորոգյա– լի քերականական կարգերը: Հ–ի դերով հանդես են գալիս օժանդակ բայը (եմ, ես, է,.էի, էիր, էր), երբեմն նաև վերացա– կան այլ բայեր՝ լինել, դառնալ ևն: Հ–ի գործածությունը բաղադրյալ ստորոգյա– լի կազմում կարող է լինել պարտադիր (հայերենում, անգլերենում, ֆրանսերե– նում ևն) և ոչ պարտադիր (ռուսերենում, հունգարերենում ևն): Ս. Աբրահամյան

ՀԱՆԳՈՒՅՑ, արագության արտահամա– կարգային միավոր, կիրառվում է ծովա– գնացության մեջ: 1 Հ.= 1 մղոն/ժ = 1,852 կմ/ժ= 0,514 մ/վրկ:

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ, գրական երկի սյու– ժեի բաղադրամասերից մեկը: Գեղար– վեստական ստեղծագործության մեջ կեր– պարների փոխհարաբերության զարգաց– ման գագաթնակետին (տես Կոզմինա– ցիա) հաջորդող փուլը, երբ պատկերվող դեպքերն ու գործողությունները հանգում են իրենց ավարտին (Շիրվանզադեի «Քաոս» վեպում Հ. Միքայելի ճիշտ ուղոլ