Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լ և ք ս Հ–յան իրական և կեղծ մասեր: Այն Հ., որի սահմաններում երաշխավոր– վում է էլեկտրական սարքերի նորմալ աշ– խատանքը, կոչվում է նոմինալ Հ.: էլեկտրական Հ–յան չափման համար, բացի վատտից, կիրառվում է նան վոչւո– ամպեր միավորը: ՀձՈՐՈՒԹՏՈՒՆ բ ա զ մ ու թ յ ա ն, «տար– րերի թիվ» հասկացության ընդհանրա– ցում անվերջ բազմությունների համար: X և Y բազմությունները կոչվում են հա– վասարազոր կամ «քանակապես» համար– ժեք, եթե նրանց միջև գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն: Բնական թվերի բազմությանը հավասա– րազոր բազմությունները կոչվում են հաշ– վելի, իսկ մնացածները՝ ոչ–հաշվելի: Հա– վասարազորության գաղափարը համար– ժեքության հարաբերություն է բոլոր բազմությունների դասում: Տվյալ X բազ– մությանը հավասարազոր բոլոր բազ– մությունների դասը կոչվում է X բազմու– թյան Հ. կամ կարդինալ թիվ և նշանակվում է card X (< լատ. cardina- lis – գլխավոր): Այսպիսով, Հ. այն ընդ– հանուրն է, որով օժտված են միմյանց հավասարազոր բոլոր բազմությունները: Վերջավոր բազմությունների դեպքում Հ. համընկնում է տարրերի թիվ հասկացու– թյան հետ: Վերջավոր կարդինալ թվերը բնական թվերն են. անվերջ կարդինալ թվերը (անվերջ բազմությունների Հ–նե– րը) կոչվում են տրանսֆինիտ թվեր: Ամենափոքր տրանսֆինիտ թիվը բնական թվերի Հ. է (նշանակվում է Տ0-ով), բոլոր իրական թվերի բազմության Հ. կոչվում է կոնւոինուում Հ. և նշանակվում C-ով: Հ–ների միջև մտցվում է կարգի հա– րաբերություն հետնյալ կերպ՝ cardX^ ^cardy, եթե X-ը համարժեք է y-ի որևէ ենթաբազմության: Գրկ. AneKcaHflpoB Ո. C., BBeflemie b Teopmo MHoacecTB h o6myio Tonojiormo, M., 1977; OpeHKejii» A., Bap-Xmuieji H., OcHOBamiH TeopHH MHoHcecTB, nep. c aHTJl., M., 1966.

ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒ, թթու մուկոբազմա– շաքար: Մոլ. զանգվածը՝ 200000–500000 և ավելի: Լայնորեն տարածված է մարդու և կենդանիների հյուսվածքներում, պարու– նակվում է մաշկում, ձուսպային հեղուկում, ձվաբջիջների թաղանթներում, տարբեր բակտերիաների պատիճներում: Շարակ– ցական հյուսվածքի հիմնական նյութի բաղադրամասն է, ապահովում է հյուս– վածքային տարրերի և բջիջների սոսնձու– մը: Բարձր մածուցիկության շնորհիվ Հ–ի լուծույթներն ընդունակ են իջեցնելու հյուս– վածքների թափանցելիությունը և խոչըն– դոտելու ախտածին մանրէների ներթա– փանցմանը: Հ–ի ֆերմենտային հիդրո– լիզն իրականանում է հիալուրոնիդազ ֆեր– մենտով:

ՀԻԲՐԻԴ (լատ. hibrida, hybrida– խառ– նածին), ժառանգականորեն տարբեր եր– կու օրգանիզմների խաչասերումից ստաց– ված սեռական սերունդ: խաչասերվող օր– գանիզմները կոչվում են ծնողական ձևեր և նշանակվում են լատ. այբուբենի’p տա– ռով, մայրական ձևը կամ իգական անհա– տը՝ ? նշանով, հայրականը՝ d խաչա– սերումը՝ x նշանով, հիբրիդային առաջին սերունդը՝ լատ. F տառով և 1 ինդեքսով՝ Ft, երկրորդ սերունդը՝ F2 ևն: Տես Խաչա– սերում:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ (ՀՀՄ), անալոգ ա–թ վ ա ն շ ա ն ա– յին հաշվողական մեքենա, հաշվողական մեքենա, որում զուգակց– վում են անալոգային ու թվանշանային սարքավորումների մի շարք առանձնա– հատկություններ: ՀՀՄ–ների ստեղծումը պայմանավորված է որոշ խնդիրների լուծ– ման ընթացքում առաջացող բարդություն– ներով, որոնք չեն հաղթահարվում ա ն ա– լոգային հաշվողական մե– քենաների (ԱՀՄ) [հաշվողական մեքենաներ, որոնք մշակում են անալո– գային (անընդհատ) ձևով ներկայացվող ինֆորմացիան] ու թվանշանային հաշվո– ղական մեքենաների (ԹՀՄ) առանձին օգտագործումով: Դա բերեց ԱՀՄ–ի ու ԹՀՄ–ի միավորմանը մեկ ընդհանուր հաշ– վողական կոմպլեքսում՝ անալոգա–թվա– նշանային ու թվանշանա–ա նա լո գային ձե– վափոխիչների օգնությամբ: ՀՀՄ–ները լի– նում են ունիվերսալ ու մասնագիտացված: Ունիվերսալ ՀՀՄ–ները լուծում են համե– մատաբար տարբեր դասերի խնդիրներ, իսկ մասնագիտացվածները՝ միայն մեկ դասի: ՀՀՄ–ի բաղադրիչների (ԱՀՄ և ԹՀՄ) միջև հաշվարկային ֆունկցիաների բա– ժանումը որոշվում է տվյալ խնդրի դասի առանձնահատկություններով: ԹՀՄ–ի ֆունկցիաներն են՝ ինֆորմացիայի մուտ– քը, ելքը, հիշեցումը, ԱՀՄ–ի կառավարու– մը և ստացված արդյունքների վերլու– ծումը: ՀՀՄ–ով արդյունավետ կերպով լուծվում են լայն դասերի խնդիրներ, ավտոմատ կառավարման համակարգերի (կամ պրո– ցեսների) մոդելավորում՝ ժամանակի իրա– կան մասշտաբով, վիճակագրական, կենսբ. համակարգերի մոդելավորում, մասնակի ածանցյալներով հավասարումների լու– ծում, կառավարման համակարգերի օպ– տիմալացում ևն: կ. գամքուրյան

ՀԻԲՐԻԴԱՑՈՒՄ՛, տես խաչասերում՝.

ՀԻԳԻԵՆԱ (< հուն, tryieivtfc; – առողջ), առողջաբան ու թյ ու ն, գիտու– թյուն առողջության մասին, բժշկագիտու– թյան բնագավառ, ուսումնասիրում է ար– տաքին միջավայրի տարբեր գործոնների (բնական և կենցաղային պայմաններ, հասարակական–արտադրական հարաբե– րություններ) ազդեցությունը մարդու առողջության, աշխատունակության և կյանքի տևողության վրա: Հ–ի խնդիրներն են. նախազգուշական և ընթացիկ սանի– տարական հսկողության հիմունքների գի– տական մշակումը, բնակավայրերի, մար– դու աշխատանքային և հանգստի պայ– մանների առողջացման վերաբերյալ սա– նիտարական միջոցառումների հիմնավո– րումը, երեխաների և դեռահասների առող– ջության պահպանումը, սանիտարական օրենսդրության մշակմանը մասնակցելը, սննդամթերքների որակի և կենցաղային առօրյա գործածության առարկաների սա– նիտարական փորձաքննությունը: ժամա– նակակից Հ–ի կարևորագույն խնդիրներից է բնակավայրերի և արդ. հիմնարկների օղի» ջրի» սննդամթերքների, ինչպես նաև հագուստի և կոշիկի պատրաստման հա– մար օգտագործվող նյութերի հիգիենիկ նորմերի մշակումը, որի նպատակն է ստեղծել առողջության պահպանման, հի– վանդությունների կանխարգելման, բարձր աշխատունակության ապահովման և կյան– քի տևողության երկարացման համար առավել բարենպաստ պայմաններ: Հ–ի կիրառման գործնական բնագավառը սա– նիտարիան է: Հ–ային հետազոտություն– ների ժամանակ կիրառում են արտաքին միջավայրի (օդ, ջուր, հող, սննդամթերք– ներ, շինարարական նյութեր ևն) ուսում– նասիրման ֆիզիկա–քիմիական, կենսա– քիմիական, բակտերիալոգիական, կլի– նիկական, դեմոգրաֆիական մեթոդներ: Հ. բժշկ. հնագույն գիտություններից է: Սանիտարական կանոնների տարրեր են պահպանվել մի շարք պատմական փաս– տաթղթերում, որոնցով անհրաժեշտ էր համարվում փոխել սպիտակեղենը և հա– գուստը, խնամել մաշկը և ատամները: Խորհուրդ էր տրվում օգտագործել բուսա– կան սնունդ և արգելվում էր սննդի ան– չափավորությունը (շատակերություն): 1500 տարի մ. թ. ա. Հին Եգիպտոսում իրա– կանացնում էին բնակավայրերի առող– ջացման սանիտարական միջոցառումներ: Հին Հռոմում կային ջրմուղ, կոյուղի, բաղ– նիքներ:tXVI–XVII դդ. ի հայտ եկան բժշկարաններ՝ հիգիենիկ բովանդակու– թյամբ խորհուրդներով: 1700-ին հրատա– րակվեց իտալացի գիտնական Բ. Ռամա– ցինիի «Դատողություն արհեստավորների հիվանդությունների մասին» տրակտատը, որն աշխատանքային Հ–ի մասին առաջին գիտական աշխատությունն էր: XVIII– XIX դդ. Ռուսաստանում Հ–ի հարցերը իրենց արտացոլումը գտան Մ. Վ. Լոմո– նոսովի և բժիշկներ Ս. Դ. Զիբելինի, Դ. Ս. Սամոյլովիչի, Մ. Ցա. Մուդրովի աշխատու– թյուններում: XIX դ. II կեսից սկսած բնա– գիտության և բժշկության հաջողություն– ների հետ կապված զգալիորեն զարգա– ցան հետազոտման փորձառական մեթոդ– ները: Հ–ի փորձառական ուղղությունը կապված է գերմանացի հիգիենիստ Մ. Պե– տենկոֆերի աշխատությունների հետ: Ռուսաստանում Հ–ի զարգացման հիմքը դրին Ա. Պ. Դոբրոսլավինը և Ֆ. Ֆ. էրիս– մանը: XIX դ. ռուս հիգիենիստները լայ– նորեն կիրառում էին հետազոտման վի– ճակագրական մեթոդները: Մովետական հիգիենիաոների գործունեության մեջ հիմ– նականը կենսբ. օպտիմումի գիտական հիմնավորումն է, որին պետք է համապա– տասխանի արտաքին միջավայրը և ապա– հովի մարդկանց բնականոն զարգացումը, առողջությունը, բարձր աշխատունակու– թյունն ու երկարակեցությունը: ՍՍՀՄ–ում հիգիենիկ միջոցառումները ներգրավվում են արտադրական, գյուղատնտ., բնակա– րանային և կուլտուրական շինարարու– թյան պլանների մեջ: Հ–ի զարգացման, հետազոտման մեթոդների բարդացման հետ կապված, որպես գիտության առան– ձին բնագավառներ, Հ–ից առանձնացվե– ցին և ձևավորվեցին ռազմ, և ռազմածո– վային, այնուհետև՝ դպրոցական, կոմու– նալ, սննդի, ճառագայթային և այլ Հ–նե– րը: ՍՍՀՄ–ում Հ–ի զարգացման գործում մեծ դեր ունեն ԳՀԻ–ները, լաբորատորիա–