ները, ինստ–ների համապատասխան ամ– բիոնները և հիգիենիստների համամիու– թենական գիտական ընկերությունը: Հ–ի հարցերը լուսաբանվում են մի շարք ամ– սագրերում: Հ–ին վերաբերող Հայաստա– նի տվյալները տես Աշխատանքի հիգիե– նա, Երեխաների և դեռահասների հիգիե– նա, Կոմունաւ հիգիենա, Սննդի հիգիենա հոդվածներում: Վ. Մարտիրոսյան
ՀԻԳԻԵՆԻԿ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ, մարմնամարզության տարատեսակ, ֆի– զիկական վարժություններով պարապելու ամենամատչելի և նպատակահարմար ձև, որով կարելի է զբաղվել նաև անհատական կարգով՝ տնային պայմաններում: Հ. մ–յան համալիրում ընտրում են 8–10 այնպիսի վարժություններ, որոնք աշխատանքի մեջ ներգրավեն գրեթե բոլոր հոդերը և հիմ– նական մկանախմբերը, հատկապես որո– վայնի ճնշանի, ուսագոտու և բազկի եռա– գլուխ մկանները: Հ. մ. բարելավում է սրտի գործունեությունը, շնչառությունը, նյարդային համակարգի վիճակը, բարձ– րացնում օրգանիզմի ակտիվությունը, կան– խում վաղաժամ ծերության երևույթները (մկանների թերաճում, շարժումների սահ– մանափակում և նյութափոխանակության խանգարումներ): Քնի ընթացքում առա– ջացող լիակատար հանգստից աշխատան– քային ծանրաբեռնվածության անցումը կարգավորելու նպատակով հարմար է կատարել Հ. մ–յան ամենատարածված ձևը՝ առավոտյան լիցքային վարժություն– ները: ՍՍՀՄ–ում լայն տարածում է ստա– ցել հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդվող Հ. մ.: Գ. Մինասյան
ՀԻԳՐՈՖԻՏՆԵՐ (< հուն. i)yբ6գ– խո– նավ, – բույս), խոնավ վայրերում ապրող բույսեր: Ի տարբերություն քսե– րոֆիւոների, Հ. չունեն ջրի գործածումը սահմանավւակող հարմարանքներ: Տե– րևաթիթեղները բարակ են և մեծ, թույլ զարգացած կուտիկուլայով, որի հետևան– քով բնորոշ է բարձր կուտիկուլային տրանսպիրացիան: Ցողունները երկար են, մեխանիկական հյուսվածքը գրեթե զար– գացած չէ: Հերձանցքները գտնվում են տերևների երկու կողմերում: Արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրի նույ– նիսկ աննշան պակասից նկատելիորեն թառամում են: Նշված կառուցվածքային առանձնահատկությունները բնորոշ են հատկապես արևադարձային խոնավ ան– տառների խոտաբույսերին: Հ–ին են պատ– կանում բոշխազգիները, բեգոնիան, գորտ– նուկազգիների մեծ մասը ևն: Կյանքի պայմանների և կառուցվածքային առանձ– նահատկություններով Հ՜. նման են հիդրո– ֆիաներին:
ՀԻԴԱԼԳՈ (Hidalgo) Միզել (1753–1811), Մեքսիկայի ազգային հերոս, 1810–11-ի հակաիսպանական ժողովրդական ապըս– տամբության ղեկավար: Եղել է հոգևորա– կան: 1810-ի սեպտեմբերին գլխավորել է հիմնականում հնդկացի գյուղացիներից, հանքերի բանվորներից ու պեոններից կազմված հեղափոխական բանակը: Նո– յեմբերին Հ–ի գլխավորությամբ Գվադա– լախարա քաւլտքում ստեղծված կառավա– րությունը վերացրել է ստրկությունը, հրա– պարակել համայնական հողերը հնդկա– ցիներին վերադարձնելու օրենք և իջեց– րել հարկերը: 1811-ի հունվարին հեղա– փոխական բանակը պարտվել է, Հ. դատի է տրվել և գնդակահարվել:
ՀԻԴԱԼԳՈ (իսպ. hidalgo), մանր և միջին ազնվականության ներկայացուցիչ միջ– նադարյան Իսպանիայում: «Հ> տերմինն առաջացել է XII դ., իսկ XIII–XIV դա– րերից ցույց է տվել պատկանելությունը ասպետների դասին: Ռեկոնքիսաայի ժա– մանակաշրջանում Հ–ները եղել են ռազմ, կարևոր ուժ: XV– XVI դդ. սնանկացել և աղքատացել են: Հարստություն ձեռք բե– րելու նպատակով մասնակցել են նոր հայտնաբերված ամերիկյան հողերի նվաճ– մանը: Աղքատացած, սակայն ասպետնե– րին հատուկ դասային նախապաշարում– ները պահպանած Հ–ների առկայությունը ֆեոդալական Իսպանիայի անկման ժա– մանակաշրջանի (XVI դ. վերջ–XVII դ.) հասարակական կյանքի բնորոշ առանձ– նահատկությունն էր: Այդ ժամանակա– շրջանի Հ–ի հավաքական կերպար է նշա– նավոր Դոն Քիշոտը:
ՀԻԴԱՇ (Hidas) Անտալ (ծն. 18.12.1899, Դյոդյոլլյո), հունգարացի բանաստեղծ: Կոմկուսի անկամ 1920-ից: 1925–59-ին եղել է տարագիր՝ ՍՍՀՄ–ում: 1926–32-ին Մոսկվայում աշխատել է որպես Հեղա– Փոխական գրողների միջազգային միա– վորման քարտուղար: Առաջին ժողովա– ծուն («Հակահեղափոխության հողում», 1925) Հունգ. Սովետական Հանրապետու– թյան (1919) պարտության հետ կապված տխուր հիշողություններն են: «Մորաքրոջս այգին» (1958), «Կարոտում ենք քեզ» (1968) ժողովածուները համակված են հայրենիքի կարոտով: Հ. գրել է նաև վե– պեր՝ «Պարոն Ֆիցեկը» (1936), «Մարտո– նը և նրա ընկերները» (1959), «Այլ երաժըշ– տություն է պետք» (1963):
ՀԻԴՐԱ (Hydra), աղեխորշավորների տի– պի հիդրոզոաների դասի անողնաշարա– վոր կենդանի: Մարմինը գլանաձև է, եր– կարությունը՝ 1–1,5 սմ: Ապրում է քաղց– րահամ ջրերում: Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք: Մարմնի մի ծայ– րով՝ ներբանով կպչում է սուբստրատին, իսկ ազատ ծայրում գտնվում է բերանը, Հիդրաներ. 1, բողբոջող հիդրա, 2. հիդ– րան ձվաբշիշներով որը պատված է խայթիչ բջիջներ ունեցող շոշաՓուկներով: Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ: Հ–ի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ: Զվի բեղմնավորումը տե– ղի է ունենում մայրական օրգանիզմում: Գիշատիչ է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնա կերպերով (ջրալվերով), որ– դերով, շերեփուկներով: Հ–ներն օժտված են վերականգնման (ռեգեներացիա) ըն– դունակությամբ:
ՀԻԴՐԱ (լատ. Hydra), համաստեղություն երկնքի հարպվային կիսագնդում՝ Կեն– տավրոս, Պոմպ, Կողմնացույց, Նավախել, Միաեղջյուր, Փոքր շուն, Խեցգետին, Առ– յուծ, Սեքստան, Թաս, Ագռավ, Կույս, Կշեռք համաստեղությունների միջև: Ամե– նապայծառ աստղը՝ Ա լ ֆ ա ր դ ը (a- Հիդրայի), երկրորդ աստղային մեծու– թյան է: Հս, միջին լայնություններից մա– սամբ երևում է ձմռանն ու գարնանը:
ՀԻԴՐԱ, Լ և ր ն և յ ա ն Հիդրա, բազ– մագլուխ ջրային օձ հին հունական դի– ցաբանության մեջ: Հարյուրագլուխ հրեշ Տիէիոնի և կես կին–կես օձ Եքիդնայի դուստրը: Լերնեի ճահճուտում (Արգոլիդի ծոցի աՓին) բնակվող Հ. իբր բնաջնջել Է նախիրներն ու հոտերը, ամայացրել շըր– ջակայքը: Համարվել է անպարտելի, քա– նի որ ինն գլուխներից մեկը եղել է ան– մահ, իսկ մյուսները կտրվելուց հետո վերստին բուսել են: Հ–ին սպանել է Հե– րակլեսը: Փոխաբերական իմաստով Հ. խոսքի մեջ օգտագործվում է նշելու որևէ երևույթի հրեշավորությունը:
ՀԻԴՐԱԶԻՆ, երկ ամիդ, H2N–NH2, անգույն, խոնավածուծ, օդում ծխացող հե– ղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ 2°C, եռ– մանը՝ 113,5°C, խտությունը՝ 1008 կգ/մ3 (20°Շ–ում): Անսահմանափակ է լուծվում ջրում և ցածր սպիրտներում, անլուծելի՝ ածխաջրածիններում և օրգ. այլ լուծիչ– ներում: Հ–ի ջրային լուծույթները հիմքեր են (K2Sfi|nrG.= 8,5 • 10~7): Թթուների հետ առաջացնում է հիդրազոնիումի աղեր, օրինակ, N2H5C1, N2H6C12: Մինչև 200- 300°C տաքացնելիս քայքայվում է Ի12-ի և NH3-fc Սենյակային ջերմաստիճանում Fe203^i առկայությամբ բոցավառվում է: Ստացվում է Ւ1ա–ը կամ միզսյնյութը են– թաքլորիդով օքսիդացնելիս: Կիրառվում է օրգ. սինթեզում, պլաստմասսաների, ռե– տինի, միջատասպան և պայթուցիկ նյու– թերի արտադրության մեջ, հեղուկ հրթի– ռային վառելանյութերում՝ որպես այր– վող բաղադրամաս: Թունավոր է, օդում սահմանային թույլատրելի կոնցենտրա– ցիան՝ 0,0001 մգհ:
ՀԻԴՐԱ&ՈՄԻԱՑՈՒԹՏՈՒՆՆԵՐ, օրգանա– կան միացություններ, պարունակում են ածխաջրածնային երկու ռադիկալի հետ կապված հիդրազոխումբ՝ – NH– NH– : Գործնական նշանակություն ունեն արո– մատիկ Հ.՝ ArNHNHAr, որոնք հիմնային թույլ հատկություններով բյուրեղային նյու– թեր են: Անլուծելի են ջրում, լուծելի՝ սպիր– տում, եթերում, բենզոլում: Արոմատիկ Հ. ստանում են հիմնային միջավայրում նիտ– րոմիացությունները վերականգնելով (օրի– նակ, ցինկի Փոշիով), մեծ քանակությամբ (որպես միջանկյալ նյութեր)՝ բենզիդինի և դրա ածանցյալների (տոլիդինի, դիա– նիզիդինի ևն) արտադրության մեջ, որոնք ազոներկանյութերի ստացման արժեքա– վոր ելանյութ են:
ՀԻԴՐԱՆՏ հրշեջ, արտաքին ջրատա ր ցանցից հրշեջ նպատակով ջուր վերցնելու ստացիոնար հարմարանք: