վիրահաաություն բաց, «չոր» (արյան շըր ջանառությունից անպատված) սրտի վրա: Տի պայմաններում սրտի վիրահատու թյունը մեծ կիրառություն է գտել առօրյա պրակտիկայում: Հի հիմնական արդյուն քը պայմանավորված է նյութափոխանա կության պրոցեսների ինտենսիվության իջեցմամբ, թթվածնի հանդեպ օրգանների և հյուսվածքների պահանջի նվազմամբ: Ջերմակարգավորման մեխանիզմների պաշարման դեպքում օրգանիզմի թթված նային պահանջն իջնում է: Հաստատված է, որ 26– 27°Cnuf թթվածնի ընդհանուր պահանջն իջնում է 40% –ով, սրտամկա նինը՝ 50%ով, ուղեղինը՝ 33%ով: Հ. կարելի է առաջացնել հիվանդին խորա սուզելով սառը ջրով լոգնոցի մեջ, մարմի նը սառույցով պատելով, հատուկ սավան ների օգտագործմամբ (որոնց մեջ շրջա նառվում է սառը ջուր), հիվանդին հատուկ սարքերում տեղավորելով, ուր ներմղվում է սառը օդ: Օգտագործում են նաև օրգա նիզմից դուրս արյան սառեցման տարբեր մեթոդներ՝ ջերմափոխանակիչներով: Լայն տարածում է գտնում գանգուղեղային (կրանիոցերեբրալ) Հի (ԿՑՀ) մեթոդը, որի հիմքում ընկած է գւխի սառեցումը, որն արդյունավետ է օրգանիզմի կենդանաց ման և առավել ծանր (սահմանային) վի ճակների դեպքում: Տաքարյուն կենդա նիների համար Հ. հանդիսանում է օրգա նիզմի ախտաբանական վիճակ: Հի ազ դեցության ներքո Փոխվում է սրտի աշ խատանքը, բարձրանում նրա գրգռակա նությունը: Նկատվում են երիկամների, լյարդի, անոթային տոնուսի են անցողիկ Փոփոխություններ: Հի հանդեպ օրգանիզ մի պատասխան ռեակցիան կանխելու լա վագույն միջոց է մակերեսային նարկոզը՝ դեղաբանական հատուկ կոմպլեքս միջոց ներով U նյարդաէնդոկրին համակարգի արգելակումը հատուկ դեղամիջոցներով: Սրտի վիրահատ ությունների ժամանակ առավել նպատակահարմար է 29–30°C, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանը չա փազանց վտանգավոր է սրտի գործունեու թյան համար (սրտի թելիկախաղ՝ ֆիբրի Սացիա): Այս պայմաններում սրտի ան ջատման թույլատրելի ժամկետը 10 րո պեից ոչ ավել է: Բուժիչ նպատակներով Հ. կիրառվում է հիպօքսիայի հետևանք ների, գանգուղեղային ծանր վնասվածք ների, բարձր ջերմության ևն դեպքերում: Հ. կարելի է կիրառել շատ օրերի ընթաց քում: Հի բուժիչ արդյունքը կախված է ժա մանակին կիրառումից: Գրկ.,2]|ap6HHHH T.M., CoBpeMeHHMfi HapK03 h rnnoTepMHH b xnpyprmi Bpo>KfleHHhix n0p0K0B cep/ma, M., 1964; BamHeBCKHS A.tA. h flp., PemoHapHoe HCKyccTBeHHoe Kpo BGo6para;eHHe rojmBHoro M03ra h cepflija b Kap flHoxnpyprHH, M., 1968; CaBeJibeBa F.tM., PeaHHMaUHH HOBOpOHCfleHHMX, M., 1973; H a h a b a K. B., KHHipaa Ո. h 3HpaKape A., KpaHHoijepe6paJibHafl: rimoTepMjm miofla b poflax, T6., 1973; T p h* m e H IC O B . H ., iHIIOTepMHJI h KpHoxHpyp ա b aKyraepcTBe h nraeKOJionof, M., 1974.
ՀԻՊՈԻԴԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ, պտուտա կային ատամնավոր Փոխանցում, իրա կանացվում է խաչվող առանցքներ ունե ցող կոնական անիվներով: Ընդ որում Փոքր անվի առանցքը շեղված է մեծի առանցքի նկատմամբ: Հ. Փ՜ման անիվ ները կարող են ունենալ շեղ և պտուտա կային ատամներ: Փոխանցման թիվը մեծ մասամբ չի անցնում 10ից, սակայն եր Հիպոիդային Փոխանցում բեմն հասնում է 30ի և ավելի: Հ. Փ. կի րառում են ավտոմոբիլների և տրակտոր ների տանող անիվների հաղորդակնե րում, ջերմաքարշերում, տեքստիլ մեքե նաներում, ճշգրիտ հաստոցներում և այ լուր:
ՀԻՊՈԿԷՆՏՐՈՆ, տես Երկրաշարժեր:
ՀԻՊՈԿՐԱՏ, Հիպպոկրատես (՝Ijt
jtOKpdxiig) (460–377 մ. թ. ա.), հին հու
նական բժիշկ և Փիլիսուիա, անտիկ բժըշ
կության ռեֆորմատոր: Ծնվել է Կոս կըղ
զում, բժշկի ընտանիքում: Ենթադրում են,
որ Տ. պատկանում էր ժառանգական բժիշկ
ների ընտանիքի 17րդ սերնդին: Բժշկ.
կրթություն ստացել է հոր մոտ, ծնողների
մահից հետո՝ շարունակել Աթենքում:
Հետագայում շրջել է Հունաստանում,
Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Լիբանա
նում, եղել Սև ծովի աՓերին, ւյկյութացի
ների մոտ և ծանոթացել Առաջավոր Ասիա
յի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկու
թյանը: Մեզ են հասել Հի մի շարք աշ
խատություններ («Օդի, ջրի և տեղանքի
մասին», «Հոդավորումների ուղղումը»,
«Կոտրվածքներ», «Գւխի վերքեր», «Հա
մաճարակներ», «Պրոգնոստիկա», «Դիե
տան սուր հիվանդությունների ժամանակ»,
«Աֆորիզմներ» ևն), որոնք հին հուն, այլ
բժիշկների աշխատությունների հետ մտել
են Հի ժողովածուի մեջ: Հ. բժշկությունն
ազատել է քրմական, տաճարային ազդե
ցությունից և որոշեւ նրա ինքնուրույն
զարգացման ուղին: Հ. հիվանդությունը
դիտել է որպես զարգացող երևույթ, ժըխ
տելդրա գերբնականությունը: Հ. սովորեց
նում էր, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե
հիվանդությունը, այլ՝ հիվանդին, ուշա
դրություն դարձնելով օրգանիզմի անհա
տական առանձնահատկությունների և ար
տաքին միջավայրի վրա: Հ. համարվում է
բժշկական աշխարհագրու
թյան նախահայրը: Հ. ըստ կոնստիտու
ցիայի մարդկանց բաժանել է 4 խմբի՝
սանգվինիկներ, խոլերիկներ, ֆլեգմա
տիկներ և մելանխոլիկներ, նշելով, որ
յուրաքանչյուր խումբ Որոշակի հիվանդու
թյունների նկատմամբ ունի նախատրա
մադրվածություն; Հ. մշակել է ախտորոշա
գիտության կարևոր հարցերը, հաստատել
հիվանդության զարգացման հիմնական
շրջանները, ստեղծել ուսմունք կանխա
գուշակման մասին (պրոգնոստիկա) և սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկա
րագրմանը (հիվանդության պատմու
թյուն): Հ. հիվանդների հետազոտման
ժամանակ օգտվել է զննման, շոշաՓման,
ընդբախման և լսելու մեթոդներից: Նկա
րագրել է բազմաթիվ ախտանշաններ և
ախտանշախմբեր: Հիվանդության պատ
ճառները բաժանել է 2 խմբի՝ ընդհանուր,
գերազանցապես արտաքին (կլիմայի, օդի,
ջրի, սննդի ազդեցություն) և անհատական
(տարիք, սեռ, սովորություններ, ժառան
գականություն): Առաջ է քաշել բուժման
սկզբունքներ՝ օգուտ տալ և չվնասել, հա
կադիրը բուժել հակադիրով, օգնել բնու
թյանը և, պահպանելով զգուշություն, խնա
յել հիվանդին: Հ. հայտնի է եղել նաև որ
պես նշանավոր վիրաբույժ: Մշակել է վի
րակապերի կիրառման, կոտրվածքների և
հոդախախաերի (օգտվելով ձգման եղա
նակից, շինայից, հատուկ սարքերից),
վերքերի, թութքի, էմպիեմայի բուժման
եղանակներ: Հի անվան հետ են կապում
բժշկի երդումը: ժամանակակից բժշկու
թյան մեջ պահպանվել են մի շարք տեր
միններ՝ Հի երդում, Հի ժողովածու, Հի
դեմք, Հի եղունգ, Հի աթոռ, Հի ծւիման
աղմուկ ևն: Հաշվի առնելով բացառիկ
ծառայությունները համաշխարհային
բժշկագիտության համար՝ Հին անվանում
են «բժշկության հայր»:
Հի աշխատությունները նպաստել են
նաև միջնադարյան Հայաստանի բժշկա
գիտության զարգացմանը: Նրա աշխատու
թյուններից օգտվել և մեջբերումներ են
կատարել Մխիթար Հերացին, Գրիգորիսը,
Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ:
Երկ. Շօդ., nep. cjpeH., M., T.2–8, 1941–
1944.
Գրկ. Ո p օ nn e p Fp a m, e h k o b H. H.,
ImmoKpaT (k 2400jieTBio co flHa poatfle
hhh), «CoBeTCKa* MeAHEpraa», Me 1, c. 47, 1941;
My jibTaHOBCKHft M. Ո., Hctophh Me
Ahuhhm, c. 31, M., 1967.
ՀԻՊՈԿՐԱՏ &ԻՈՍԱ5Ի (՝IrtJtoxpax^) (մ.
թ. ա. V դ. 2րդ կես), հույն ՑրկրաչաՓ:
Հեղինակն է երկրաչափության առաջին
համակարգված շարադրանքի, որը մեզ
չի հասել և որը, հավանաբար, ընդգրկել
է Էվկլիդեսի «Սկզբունքների» առաջին
չորս գրքի նյութը: Շրջանի քառակուսաց
ման խնդրի լուծումը որոնելիս Հ. Ք. լուծել
է մահիկաձև երեք պատկերների, այսպես
կոչված, «հիպոկրատյան մահիկների» քա
ռակուսացման խնդիրը:
ՀԻՊՈՆԱՍՏԻԱ, տես Նասաիաներ:
ՀԻՊՈՊԼԱ&ԻԱՀ<հիպո…Կ հուն. JtXaaig –
ստեղծում, առաջացում), հիպոգենե
զ ի ա, հյուսվածքի, օրգանի, մարմնի
մասի կամ ամբողջ օրգանիզմի թերզար
գացում: Հի, ինչպես նաև ապլազիայի
հիմքում ընկած են ներարգանդային զար
գացման խանգարումները: Վերջիններս
առաջանում են մոր օրգանիզմի վրա ճա
ռագայթային էներգիայի ազդեցության,
սնուցման խանգարումների, մորից պտղին
անցնող որոշ վարակիչ հիվանդություննե
րի (կարմրախտ, տոքսոպլազմոզ, պոլիո
միելիտ) պատճառով:
ՀԻՊՈՍՈՒԼՖԻՏ, տես Նատրիումի թիո
սոււֆատ:
ՀԻՊՈՏՈՆԻԱ, հիպոտենզիա [<
հիպո… և հուն, xdvog (լատ. ten
sio)– լարում], հյուսվածքի, օրգանի կամ
համակարգի տոնուսի նվազում: Առավել
հաճախ «Հ.» տերմինն օգտագործվում է
արա՜ս ճնշման իջեցումը (տղամարդկանց
մոտ՝ 105/65 մէէ սնդ. սից, կանանցը՝
96/60 մմ սնդ. ս ից ցածր) նշելու համար:
Տարբերում են անոթային Հի մի շարք
ձևեր. ֆիզիոլոգիական կամ