հարմարվողական (ադապաա– ցիոն), հանդիպում է ֆիզիկապես մարզ ված մարդկանց, մարզիկների, հվ. շրջան ների բնակիչների մոա, չի ուղեկցվում հիվանդագին որևէ երևույթով, լրիվ կոմ պենսացվում է և հատուկ բուժում չի պա հանջում: Ախտանշանային Հ. լինում է մի շարք հիվանդությունների (տուբերկուլոզ, ուռուցքներ, վարակիչ, սրտի ևն) դեպքում: Առաջնային կամ նյարդ ա–ց ի ր– կ ու լ յ ա տ ո ր Հ. զարգանում է որպես ինքնուրույն ախտաբանական պրոցես, անոթային տոնուսը կարգավորող նյարդա– հումորալ ապարատի վրա որոշ գործոն ների (բացասական հուզումներ, նյար դային համակարգի գերբեռնվածություն, մտավոր գերլարվածություն) ազդեցու թյան, վնասակար սովորությունների (ծխել, ալկոհոլային խմիչքների օգտա գործում ևն) .հետևանքով: Հ–ի այս ձևը կարող է առաջանալ հանկարծակի և դրսևորվել կոչապսով, ուշագնացությամբ և շոկով: Հ–ի քրոնիկական ընթացքի դեպ քում առաջանում են գլխացավեր, գլխա պտույտ, մարմնի դիրքի փոփոխության հանդեպ ադապտացիայի թուլացում, քնի խանգարում, սրտխփոց ևն: Պրոցեսը խո րանալիս զարգանում է հիպոտոնիկ հի վանդություն: Բ ու ժ ու մ ը. Հ. առաջացնող պատճա ռի վերացում, աշխատանքի, հանգստի և սննդի ճիշտ ռեժիմ, բուժական մարմնա մարզություն, ֆիզիոթերապևտիկ պրոցե– դուրներ, դեղորայքային և ասնատորա– կուրորտային բուժում:
ՀԻՊՈՏԻԿԼՈԻԴՆԵՐ ԵՎ ԷՊԻՏԻԿԼՈԻԴ–
ՆԵՐ (< հիպո…, ini –այստեղ՝ վրա,
մոտ, կից, xtixXog – շրջան, շրջանա
գիծ բառերից), կորեր, որոնք գծվում են
շրջանագծի որևէ կետով, երբ այդ շրջա
նագիծը առանց սահքի գլորվում է մեկ այլ՝
անշարժ շրջանագծով: Շրջանագծերի ներ
քին շոշափման դեպքում կորերը կոչվում
ենհիպոցիկլոիդներ, իսկ արտա
քին շոշափման դեպքում՝ է պ ի ց ի կ–
լ ո ի դ ն և ր: Կորերի տեսքը կախված է
անշարժ շրջանագծի A շառավղի և շարժա
կան շրջանագծի a շառավղի A/a հարաբե
րությունից: Եթե a-ն 4 անգամ փոքր է A-ից,
ապա հիպոցիկլոիդը կոչվում է ասաղարղ:
Եթե a-ն հավասար է A-ին, ապա էպիցիկ–
լոիդը կոչվում է սրւոարդ: Երբ անշարժ
շրջանագիծը վերածվում է ուղղի, շարժա
կան շրջանագծի կետը գծում է ցիկւոիղ:
Իսկ եթե շարժական շրջանագիծն է վերած
վում ուղղի, ապա ստացվում է շրջանագծի
էվոլվենտ (տես էվույուա U էվոչվենա):
Հիպոցիկլոիդի պարամետրական հավա
սարումն է.
x= (A–a) cos<p+acos–~փ»
/a v • •tA–a
y=(A–a) smqp–asln“–Փ:
էպիէւիկլոիդի հավասարումը ստացվում է
սրանից a-ն –a-ով փոխարինելով: Հ. և
է. օգտագործվում են մեխանիզմների տե
սության մեջ:
ՀԻՊՈ&Ի& (<հուն. tJJt6<puorig– ելուստ),
ստորին մակուղեղ (hypophysis
cerebri, glandula pituitaria), մարդու և
ողնաշարավոր կենդանիների ներզատիչ
գեղձ, որը կարևոր դեր է խաղում հորմո
նային կարգավորման պրոցեսներում:
Գտնվում է գանգի խոռոչում՝ թրքական
թամբի փոսիկում և ոտիկով միացած է
գլխուղեղի հետ: Հ–ի ձևը, չաֆերը և կշիռը
առանձին տեսակների մոտ տարբեր են և
կախված են տարիքից ու օրգանիզմի ֆի
զիոլոգիական վիճակից: Մարդու Հ–ի կշի
ռը 0,5–0,6 գ է: Հ. բաղկացած է երեք բըլ–
թից. ա ռաջային՝ գեղձային (ադենոհիպո–
ֆիզ), միջին (միջանկյալ) և ետին՝ նյար
դային (նեյրոհիպոֆիզ): Առավել բարդ և
բազմազան է Հ–ի առաջային բլթի ֆիզիո
լոգիական դերը, նրա բնականոն ֆրակ
ցիայով են պայմանավորված օրգանիզմի
աճումն ու բազմացումը, հիմնական, ած
խաջրային, հանքային, ճարպային և սպի
տակուցային փոխանակությունը: Առաջա
յին բլթի մզվածքից անջատել են 7 հորմոն,
աճման կամ սոմատոտրոպ, թիրեոտրոպ,
ֆոլիկուլախթանիչ, լյուտեինացնող, լյու–
տեոտրոպ, պրոլակտին (կաթնածին) և
ադրենոկորտիկոտրոպ (ԱԿՏՀ): Միջան
կյալ բիլթն արտադրում է ինտերմեդին
հորմոնը, որը մասնակցում է մաշկի և
աչքի ցանցաթաղանթի գունավորման
(պիգմենտացիայի) կարգավորմանը: Ետին
բլթի հիմնական զանգվածը բաղկացած է
նեյրոգլիայից, որի մեջ պարփակված են
նյարդաթելերի խրձեր: Մասնակցում է ար
յան ճնշման, միզարտադրության (վազո–
պրեսին) և արգանդի մկանունքի գործու
նեության (օքսիտոցին) կարգավորմանը:
Հ–ի արյունամատակարարումը հարուստ
է և բազմաթիվ նյարդային հաղորդչական
ուղիներով կապված է գլխուղեղի, մաս
նավորապես հիպոթաւամոաի հետ: Նեյ–
րոգլիայի և նյարդային թելերի միջե կու
տակվում է արտազատուկ, որը մշակվում
է հիպոթալամուսի կորիզների բջիջնե
րում և անցնում արյան հոսքի մեջ: Հ–ի
բնականոն գործունեության խանգարում
ները կարող են արտահայտվել նրա
առանձին ֆունկցիաների ուժեղացմամբ
(հիպերպիտուիտարիզմ) կամ թուլացմամբ
(հիպոպիտուիտարիզմ), հազվադեպ՝ լրիվ
անհետէսցմամբ: Հ–ի գերֆունկցիան ար
տահայտվում է աճման խանգարմամբ U
մանկական տարիքում գիգանաիզմի, մե
ծահասակների մոտ՝ ակրոմեգաւիայի
զարգացմամբ: Ֆունկցիայի թուլացումը
կամ անկումը վաղ տարիքում առաջաց
նում է գաճաճահասակությոմւ, հոգեկան
թերզարգացում, ինֆանաիւիզմ, ածխա
ջրային և ճարպային Փոխանակության
խոր փոփոխություններ, օքսիդացման պրո
ցեսների նվազում, մեծահասակների մոտ՝
ճարպակալում, սեռական ցիկլի ընդհա
տում, վահանագեղձի, սեռական գեղձերի
և մակերիկամների կեղևի ապաճում:
Որոշ հիպոֆիզային հիվանդությունների
(Իցենկո–Կուշինգի, անշաքար դիաբետ,
վաղաժամ սեռական հասունացում) զար
գացման մեխանիզմում կարևոր դեր ունեն
հիպոթալամուսի գործունեության առաջ
նային խանգարումները:
ՀԻՊՊՈԴԱՄՈՍ Միլետացի (՝եած–
6a|iog), հին հունական (մ. թ. ա. Y ղ.) ճար–
տարապետ–քաղաքաշինարար, տեսաբան;
Քաղաքաշինական հատակագծման հ ի պ–
պոդամյան համակարգի հիմ
քում ընկած էր Մերձավոր Արևելքի, հատ
կապես Բաբելոնի քաղաքաշինական սկըզ–
բունքներից եկող փողոցների կանոնավոր,
ուղղանկյուն ցանցը, թաղամասերի օրի
նաչափի կառուցապատումը: Հ. իր սկըզ–
բ ունքը գործնականորեն կիրառել է Աթեն–
ՔԻ՝ Պիրեա (մ. թ. ա. 446–45-ից հետո)
նավահանգստի, Հարավային Իտալիայի՝
Ֆուրիոս (մ. թ. ա. 444–443) հուն, գաղու
թի վերակառուցման աշխատանքներում և
այլ քաղաքաշինական մտահղացումներ
իրագործելիս: Հ–ի գաղափարները կապ
ված էին քաղաք–պետության իդեալական
պատկերացումներին:
ՀԻՊՍՈԳՐԱՖԻԿ ԿՈՐԱԳԻԾ (< հուն.
ՀՅ–փօց – բարձրություն և –tԳԱ՜
րել), Երկրի մակերևույթի վրա տարբեր
բարձրությունների և խորությունների տե
ղաբաշխումն արտահայտող կորագիծ՝ ուղ
ղանկյուն կոորդինատների համակար
գում: Հ. կ. ստացվում է, երբ օրդինատնե
րի առանցքի վրա տեղադրվում են բարձ
րությունները (ծովի մակարդակից վերև)
և խորությունները (ծովի մակարդակից
ներքև), իսկ աբոցիսների առանցքի վրա՝
Երկրի հիպսոգրաֆիկ
կորագիծը