Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


՛Հայկական ՍՍՀ տարածքի հիպսոգրաֆիկ կո րագիծը տվյալ բարձրությունների և խորություննե րի զբաղեցրած մակերեսները (/^է/2-ներով կամ %-ներով): Հ. կ. առաշին անգամ կազմել է ֆրանսիացի երկրաբան Ա. Լա– պարանը 1883-ին: Հ. կ–ի միջոցով հնա րավոր է որոշել Երկրի ամբողջ մակերե– վույթի, նրա առանձին միավորների միշին բարձրությունները U ծովերի միշին խո րությունները: Օվկիանոսի հատակի կտըր– վածքն արտահայտող կորազիծը կոչվում է բաթիգրաֆիկ կորագիծ:


ՀԻՊՍՈՄԵՏՐԻԱ (<հուն. սփօ£- բարձրու թյուն, գագաթ U մեարիա), աշխարհագրա կան քարտեզների վրա երկրի մակերևույ թի ռելիեֆի արտահայտումը հորիզոնա կանների (իզոհիպսերի) օգնությամբ: Հո րիզոնականները, կախված ռելիեֆի բնույ թից, քարտեզի մասշտաբից և նպատակից, անցնում են բարձրությունների տարբեր ինտերվալներով:


ՀԻՊՈՒՐԱԹԹՈՒ (< հուն. LJlJlOg – ձի և oftpov – մեզ), բենզոիլամինա– քացախաթթու, բենգոիլգլի– ց ի ն, C6H5CONHCH2COOH, բենզոա– թթվի և գլիցինի մնացորդներից կազմված միացություն: Հայտնաբերել է Ցու. Լիբիխը (1829), ձիու մեզի մեշ: Առաշանում է ողնա շարավորների (բացի թռչունների) լյար դում և երիկամներում: Անգույն բյուրեղ ներ են, հալ. ջերմաստիճանը՝ 187°C: Կլի նիկայում Հ–ի սինթեզի և օրգանիզմից ար տազատվելու արագության որոշումը կի րառվում է լյարդի թունավոր նյութերի վնասազերծող ընդունակությունը պար– զելու համար:


ՀԻՊՕՔՍԻԱ (<հիւցո… և լատ. oxyge- nium – թթվածին), թթվածնային քաղց, թթվածնային անբավա րարություն, թթվածնի պարունակու թյան նվագումը օրգանիզմի հյուսվածքնե րում: Հ–ի ընթացքում առաշացած ախտա բանական վիճակը պայմանավորված Է դեպի հյուսվածքները թթվածնի անցման և հյուսվածքների կողմից դրա յուրացման խանգարմամբ, որի հետևանքով կենսա կան կարևոր օրգաններում առաշանում են անվերադարձ փոփոխություններ: Թթված նի անբավարարության հանդեպ առավել զգայուն են կենտրոնական նյարդային հա մակարգը, սրտամկանը, երիկամների, լյարդի հյուսվածքները: Տարբերում են Հ–ի հետևյալ ձևերը, հիպօքսիկ Հ., պայմանավորված է ներշնչվող օդում թթվածնի անբավարարությամբ՝ օրինակ, բարձրություններ բարձրանալիս (տես Բարձունքային հիվանդություն), շնչառա կան օրգաններից արյան մեջ թթվածնի ան ցումը դժվարանալիս (շնչառական օրգան ների հիվանդություն) և շնչառության խան գարումների դեպքում: Հ և մ ի կ Հ., առա ջանում է արյան մեջ թթվածինը կապող հեմոգլոբինի պակասության (արյան թթվածնային տարողության փոքրացում), արյան կորստի, ածխածնի օքսիդով և այլ նյութերով թունավորման, ճառագայթների ազդեցության ևն դեպքերում: Ց ի ր կ ու լ– յատորՀ., նկատվում է արյան շրջանա ռության խանգարումների դեպքում և պայ մանավորված է միավոր ժամանակում դեպի հյուսվածքները ներհոսող արյան քանակության նվազմամբ: Հ յ ու ս վ ա ծ– քային Հ., կապված է շնչառական ֆեր մենտների ակտիվության փտի ոխության հետ, որի հետևանքով հյուսվածքները չեն կարողանում օգտագործել արյան թթվա ծինը: Զարգանում է վիտամինների փո խանակության խանգարումների և որոշ թույներով (օրինակ, ցիանամիդ) թունա վորումների դեպքում: Ըստ զարգացման արագության տարբերում են Հ–ի սուր և քրոնիկական ձևեր: Սուր Հ–ի դեպքում առաշին հերթին տուժում է կենտրոնա կան նյարդային համակարգի բարձրա գույն բաժինների, իսկ քրոնիկականի դեպքում՝ սիրտ–անոթային, շնչառական և արյան համակարգերի գործունեությունը: Հ–ի հանդեպ օրգանիզմի դիմացկունու թյունը կարելի է բարձրացնել հատուկ բարոխցիկներում կամ լեռնային կլիմայի պայմաններում մարզվելով, որի դեպքում օրգանիզմում մշակվում են հարմարվողա կան մի շարք մեխանիզմներ (շնչառու թյան, արյան շրջանառության ռեֆլեկ տոր ուժեղացում, Էրիթրոցիտների թվի ավելացում ի հաշիվ արյան դեպոների ևն): Նշված երևույթները թթվածնի անբա վարարության պայմաններում լավացնում են ինքնազգացողությունը և բարձրացնում աշխատունակ ությ ունը:


ՀԻՋԱձ, նահանգ Սաուդյան Արաբիայի հարավ–արևմուտքում: Տարածությունը 390 հզ. կմ2 Է, բնակչությունը՝ մոտ 2 մլն: Կենտրոնը՝ Ջիդդա: Մակերևույթը անա– պատաքարային սարահարթ Է՝ արմ–ում լեռնային զանգվածներով (բարձրությունը՝ մինչև 2600 մ), ափամերձ շրջանները՝ ցածրադիր հարթավայրերով: Կլիման հս–ում մերձարևադարձային Է, հվ–ում՝ արևադարձային, տարեկան տեղումները՝ 80–100 tit/: Բնակչությունն զբաղվում Է քոչվորային անասնապահությամբ, օա զիսներում՝ հացահատիկի, փյունիկյան արմավենու, մրգատու ծառերի մշակու թյամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսու թյամբ, մարջանի արդյունահանությամբ: Կան նավթաթորման, ցեմենտի, մետաղի և գյուղատնտ. արտադրանքի վերամշակման գործարաններ, տնայնաարհեստագործա– կան արտադրություն: Հ–ում են իսլամի գլխավոր կենտրոն Քաբան (Մեքքայում) և Մուհամմեդի դամբարանը (Մեդինա):


ՀԻՋՐԱ (արաբերեն բառացի՝ գաղթ), Մահմեդի գաղթը կամ Փախուստը Մեք– քայից Ցասրիբ (Մեդինա), 622-ին: Օմար խալիֆայի օրոք (634–644) Հ–ի տարին դարձավ մահմեդական թվականության սկիզբ: Հ. լուսնային օրացույց Է, տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրով: Այդ պատճառով Հ–ի տարեթվերը տարբեր են գրիգորյան տոմարի համեմատ: Իրա նում, Աֆղանստանում և Պակիաոանում լուսնային Հ–ից զատ գործում է նաև XI դ. մշակված արեգակնային Հ., որը նույն պես սկսվում է 622-ից՝ ըստ արեգակնային տարիների (տես նաև Օրացույց): Հ–ի թվականը (Հ) մոպավոր ճշտությամբ գրիգորյան տոմարով (Դ) արտահայտե լու համար օգտագործվում է հետևյալ բա նաձևը. Գ=Տ+6շւ–4: Գրկ. Բա ղաս ակ Հ. Ս., Օրացույցի պատմություն, Ե., 1970, Էշ 223–33: Աբրա համյան Ա., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973, Էշ 134–37: Ա. Տեր–ՂնոնղյւսԱ


ՀԻՍ ԱՐՅԱՆ Հովհաննես, Հիսարյան Մամբրե (24.6.1827, Կ. Պոլիս–9.8. 1916, Կ. Պոլիս), հայ արձակագիր, գրա– կան–մշակութային գործիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Եղել է ուսուցիչ: 1851-ից Կ. Պոլսում հրա– տարակել է «Բանասեր» ամսագիրը, որի նպատակն էր «լուսավորություն, կրթու թյուն քարոզել, ազգային առաջադիմու թյան առաջնորդել»: 1852-ին «Բանասեր»-ը դադարել է լույս տեսնելուց [Հ. ձեռնամուխ է եղել «ժուռնալ ազիատիկ դը Կոնստան– տինոպլ» («journal Asiatique de Constan tinople») ֆրանսալեզու պարբերականի հրատարակությանը]: Հ–ի «ԽոսրովևՄաք– րուհի» (1851, «Բանասեր»-ում), «Նեռն կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը, կրոնա–բարոյախոսական ու սենտիմեն– տալ–հայեցողական գաղափարախոսու թյամբ հանդերձ, դասվում են հայ ռոման տիկական գրականության ուշագրավ գոր ծերի շարքը: Երկ. Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնսս– բարթէին վարուցը, ԿՊ, 1847: Դիվան, որ Է տաղարան, ԿՊ, 1871: Ս. Շաիկյան


ՀԻՍԱՐՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Միջին Ասիա– յում, Պամիրա– Ալայան լեռնային հա մակարգի արևմտյան մասում (Ուզբեկա կան և Տաջիկական ԱՄՀ–ներում): Երկա րությունը մոտ 200 կմ է, բարձրությունը՝ մինչև 4643 t/: Ջրբաժան է Զերավշանի և Ամուդարյայի ավազանների միջև: Կազմ ված է բյուրեղային ապարներից, թերթա– քարերից, ավազաքարերից և գրանիտնե– րից: Կենտրոնական մասում է Իսկանդեր– կուլ (2176 t/) լիճը: Լանջերին մերձարևա դարձային տափաստաններ են, դրանցից վեր՝ ճմա–խոտային և ծառա՜թփուտային բուսականություն, ավելի վեր՝ ենթալ– պյան, ալպյան մարգագետիններ և լեռնա յին քսերոֆիտներ:


ՀԻՍԱՐՅԱՆ ՀՈՎԻՏ, միջլեռնային իջվածք Տաջիկական ՄԱՀ արևմուտքում, Հիսար յան լեռնաշղթայի հարավային, Բաբա– դաղ, Կարատաու և այլ լեռների հյուսի սային ծայրամասերի միջև: Երկարությու նը 70 կմ Է, լայնությունը՝ մինչև 20 կմ, բարձրությունը՝ 700– 1000 Վ: Կլիման ցա մաքային Է, հուլիսի միջին ջերմաստիճա նը 29°C Է, հունվարինը՝ – 0,7°C, տարե կան տեղումները՝ 520 մմ: Մշակում են բամբակենի, քնջութ, ցորեն, խորդենի, մրգեր: Հ. հ–ում է Տաջիկական ԱՄՀ մայրա քաղաք Դուշանբեն: