ման առարկաների արտադրությունը («Բ» խումբ)՝ 38% -ով: Զարգացման առավել բարձր տեմպեր են նախատեսվում ար– դյունաբերության առաջադիմական ճյու– ղերի համար, մեքենաշինության և մե– տաղամշակման արտադրանքը կաճի 1,8, էլեկտրաէներգիայինը՝ 1,6, քիմ. և նավ– թաքիմիական արդյունաբերությանը՝ 1,4 անգամ: Այդպիսով ավելի կխորանա հան– րապետության էկոնոմիկայի ինդուս– տրիալ բնույթը: Արտադրողական ուժերը ռացիոնալ տեղաբաշխելու նպատակով նախատեսվում է կառուցվող արդ. 42 ձեռ– նարկություններից 29-ը տեղադրել փոքր քաղաքներում և գյուղական շրջաններում: Բացի այդ, գյուղական վայրերում առկա աշխատանքային ռեսուրսների առավելա– գույն զբաղվածությունն ապահովելու հա– մար կկառուցվեն նոր մասնաճյուղեր, կընդլայնվեն գործողները: Գյուղատնտե– սության ինտենսիվացման նպատակով կկատարվեն խոշոր կապիտալ ներդրում– ներ: Արտադրության ծավալը կաճի 23,5% –ով: Կստեղծվի 17 ջրամբարից բաղ– կացած համալիր, կոլտնտեսություններին ու սովետական տնտեսություններին կհատկացվեն բարձր արտադրողական մե– քենաներ ու սարքավորումներ են: Հան– րային արտադրության նշանակալի վե– րելքի պայմաններում հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտները կաճեն 23, սպառման հան– րային ֆոնդերից կոլտնտեսականների վարձատրությունը՝ 12,8% –ով: Կկառուց– վի 5,26 մլն մ2 բնակտարածություն: Գրկ. Հակոբյան Ա. Մ., Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վե– րականգնման ժամանակաշրջանում (1921 –■ 1925 թթ.), Ե., 1955: Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը (1920–1960), Ե., 1960: Հոկտեմբերը և Հայաստանի տնտեսա– կան զարգացումը, Ե., 1967: Ենգոյան Փ. Ի., Հայաստանը ինդուստրացման ուղիով (1926–1958), Ե., 1967: Սովետական Հայաս– տանը 50 տարում (վիճակագրական նյութերի Ժողովածու), Ե., 1970: HapoflHoe xo3ahctbo Apmhhckoh CCP b 1978 r., E., 1979» Ա. Ավւսնեսյան, Ս. Գաչսայան
ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆՆԵՐ ՍՍՀՄ ԺՈՂՈՎՐ–
ԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ձԱՐԴԱՏՄԱՆ, երկրի սոցիալ–տնտեսական զարգացման պլանավորման հիմնական ձևը, ժողովըր– ղա տնտեսական երկարաժամկետ, հըն– գամյա և ընթացիկ պլանների համակար– գի օրգանական մասը (տես Պըսնավորում ժողովրդական անաեսության): Ընդգըր– կում են սոցիալական, տնտ. և գիտատեխ– նիկական խնդիրներ, որոնք կոմունիս– տական կուսակցությունը տվյալ կոնկրետ ժամանակահատվածում առաջադրում է եր– կարաժամկետ պլանի՝ ՍՄԿԿ ծրագրից բխող նպատակներն իրականացնելու հա– մար: Ընդ որում, յուրաքանչյուր հնգամյա պլան ունի իր հիմնական տնտեսական խնդիրը, որը համապատասխանում է տըվ– յալ ժամանակաշրջանի առանձնահատկու– թյուններին: Հնգամյա պլանները կոնկ– րետացնում են երկարաժամկետ պլանի նպատակները, միաժամանակ, ելնելով հրկրի էկոնոմիկայի զարգացման ընթաց– քից» ճշգրտվում են տարեկան ժողտնտե– սական պլաններում: Դրանց միջոցով սո– վետական պետությունը ռեսուրսներն ուղ– ղում է կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման և ժողովրդի բարեկե– ցության բարձրացման խնդիրների լուծ– մանը: Հնգամյա պլաններ մշակելիս առա– ջին հերթին ապահովվում է դրանց համա– պատասխանությունը սոցիալիզմի օբյեկ– տիվ տնտ. օրենքների պահանջներին: Պլաններում որոշվում են արտադրության ու կապիտալ շինարարության ծավալնե– րը, տեմպերն ու համամասնությունները՝ ըստ ճյուղերի ու տերիտորիալ կտրված– քով, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի մշակման ու ներդրման, արտադրության համակենտրոնացման, մասնագիտացման ու կոոպերացման, արտադրողական ուժե– րի ռացիոնալ տեղաբաշխման, արտաքին տնտ. կապերի (հատկապես ՏՓԽ–ի ան– դամ–երկրների հետ) զարգացման առա– ջադրանքները, սովետական ժողովրդի նյութական բարեկեցության ու կուլտու– րական մակարդակի բարձրացման, ինչ– պես նաև կառավարման, պլանավորման ու տնտեսավարման կատարելագործման միջոցառումները: Հնգամյա պլանի բո– վանդակությանը ներկայացվող հիմնա– կան պահանջը տեխ. առաջընթացի տեմ– պերի արագացման հիման վրա հասարա– կական արտադրության արդյունավետու– թյան բարձրացումն է: Հնգամյա պլանները, կուսակցության ու սովետական կառավարության հանձնա– րարությամբ, մշակում են պետ., գերա– տեսչական և արտադրական պլանավորող մարմիններն ու գիտական հիմնարկու– թյունները՝ երկու փուլով: Առաջին փուլ, պլանային ժամա– նակաշրջանում երկրի ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մշակում (ապագա պլանի խոշորացված մոդել): Խնդիրն է՝ բացա հայ տել պլանա– յին ժամանակաշրջանի առավել սկըզ– բունքային ու հանգուցային պրոբլեմները և որոշել դրանց լուծման ուղիներն ու մի– ջոցները: Սկզբում գիտական հիմնարկու– թյունները կանխատեսումներ և նախա– պլանային այլ նյութեր ու առաջարկու– թյուններ են մշակում, որոնք հետագայում ճշտվում և օգտագործվում են հնգամյա պլանում նախատեսված առաջադրանքնե– րը հիմնավորելու համար: Ձեռնարկու– թյունները, արտադրական միավոր ուԱնե– րը, մինիստրությունները, միութենական հանրապետությունները և տեղական սո– վետական մարմինները առաջիկա հըն– գամյակում ՍՍՀՄ ժողտնտեսության զար– գացման հիմնական ուղղությունների նա– խագծի համար առաջարկություններ են պատրաստում: Դրանք, կանխատեսում– ների հետ, կազմում են ՍՍՀՄ Մինիստրնե– րի խորհրդի Պետական պլանային կոմի– տեի (տես Պետական ւցւանային կոմիտե ՍՍՀՄ) կողմից ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հիմնական ուղղությունների նախագծի մշակման հիմքը: Վերջինի տըվ– յալներն ու նյութերն օգտագործվում են հերթական հնգամյա պլանի համար ՍՄԿԿ համագումարի դիրեկտիվների նախագիծը նախապատրաստելիս: ՍՄԿԿ ԿԿ դիրեկ– տիվների նախագիծը ներկայացնում է համաժողովրդական քննարկման: Այնու– հետև, հաշվի առնելով ընդունված առա– ջարկությունները, նախագիծը քննարկ– վում է կուսակցության հերթական համա– գումարում: Երկրորդ փուլ. ԱՄԿԿ համագու– մարի հաստատած դիրեկտիվների հիման վրա ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման ծավալուն հնգամյա պլանի կազմում՝ ՍՍՀՄ մինիստրություններին, միութենա– կան հանրապետություններին և երկրի տնտ. շրջաններին ըստ տարիների առա– ջադրանքների բաշխմամբ: Այդ նպատակով ՍՍՀՄ Պետպլանը մինիստրություններին ու միութենական հանրապետություննե– րին հայտնում է առաջադրանքները, որոնց հիման վրա նրանք մշակում են համապա– տասխան մինիստրությունների կամ հան– րապետությունների պլանների նախա– գծերը և ներկայացնում ՍՍՀՄ Սինիստըր– ների խորհուրդ և Պետպլան: Վերջինը քննում է դրանք և կազմում ՍԱՀՍ ժողտըն– տեսության զարգացման հնգամյա պլանի հաշվեկշռված նախագիծը՝ ճյուղային ու տերիտորիալ տեսանկյունով, ինչպես նաե կարևորագույն համալիրների ծրագրերը, և ներկայացնում կառավարության քըն– նարկմանը: ՍՍՀՄ Մինիստրների խոր– հուրդը, քննելուց ու ճշտելուց հետո, հա– վանություն է տալիս հնգամյա պլանի նախագծին և ուղարկում ՍՍՀՄ Գերա– գույն սովետ: ՍՍՀՍ Գերագույն սովետի նստաշրջանում հաստատվելուց հետո հըն– գամյա պլանը ձեռք է բերում օրենքի ուժ: Դրանից հետո պլանի առաջադրանքները հասցվում են բոլոր կատարողներին: Ել– նելով այդ առաջադրանքներից՝ ճշտվում են միութենական ու ինքնավար հանրա– պետությունների, երկրամասերի, մարզե– րի, քաղաքների ու վարչական շրջանների տնտեսությունների զարգացման հնգամ– մյա պլանների նախագծերը, որոնք հա– մապատասխանաբար հաստատում են միութենական ու ինքնավար հանրապե– տությունների Գերագույն սովետների և երկրամասերի, մարզերի ու վարչական շրջանների ժող. դեպուտատների նստա– շրջանները: Ձեռնարկությունների ու միա– վորումների հնգամյա պլանները դիրեկ– տիվ ցուցանիշների սահմանված շրջանակ– ներում հաստատում է վերադաս մարմի– նը: Բոլոր ցուցանիշների գծով պլանը հաս– տատում է էկոնոմիկայի համապատաս– խան հիմնական օղակի (արտադրական միավորում, ձեռնարկություն, կազմակեր– պություն) ղեկավարը: Կարևոր է հնգամյա պլանների կատար– ման ստուգումը, որի գլխավոր խնդիրն է՝ ժամանակին բացահայտ ել ու կանխ ել Էկոնոմիկայում առաջացող ժամանակա– վոր անհամամասնությունները, հայտնա– բերել չօգտագործված արտադրական ռե– զերվները: ՍՍՀՄ մինիստրությունների ու գերատեսչությունների, միութենական հանրապետությունների, ձեռնարկություն– ների ու կազմակերպությունների կողմից հնգամյա պլանների կատարման ստուգ– ման ֆունկցիաներն իրականացնում է ՍՍՀՄ Պետպլանը, իսկ միութենական ու ինքնավար հանրապետություններում, մարզերում, երկրամասերում՝ հանրապե– տական պետպլաններն ու տեղական պլա– նային մարմինները: Պլանների կատար– ման ընթացքի ստուգման ու վերլուծության աղբյուրը պետ. վիճակագրությունն է: