պնդման միջոցով և յուրատեսակ չափա նմուշ է այս կամ այն ժողովրդի երաժշտու թյան մեջ՝ Հ. հ–ի մասնավոր առանձնա հատկությունները (օրինակ, տեմպերա ցիայի յուրակերպությունը) ճանաչելու ու գնահաաելու, ինչպես և համակարգի տո ների միջև նոր, շարունակ ավելի նուրբ տարբերակված հարաբերակցություններ ու կապեր ստեղծելու համար: Ռ. ԱթայաԱ
ՀՆՁՅՈՒՆԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ, կինոնկա– րահանող խմբի ստեղծագործական հիմ– նական կազմի անդամներից: Սցենարիս– տի և բեմադրող ռեժիսորի ընդհանուր մտահղացմանը համապատասխան իրա– կանացնում է կինոնկարի հնչյունային ձևավորումը: Պատասխանատու է ֆիլմի հնչունության գեղարվեստական ու տեխ. որակի համար: Գրառում է դերասանների փորձնական ձայնը, ստուգում միջավայ– րի, դեկորների հնչականության պայման– ները, մասնակցում միզանսցենների մշակ– մանը, անցկացնում սինխրոն ձայնագրում, մոնտաժի ժամանակ՝ ընտրում ձայնագըր– ված նյութը: ՀՆ93ՈՒՆԱՇԱՐ, 1. հնչյունային որևէ համակարգի բոլոր հնչյունների կամ հիմ– նական աստիճանների վերընթաց կամ վարընթաց հաջորդականությունը: 2. Լադի բոլոր աստիճանների հաջորդականությու– նը (տես նաև Գամմա): 3. Օբերաոնների հաջորդական շարքը՝ սկսած հիմնական հնչյունից (տես նաև Բնական հնչյունա– շար): 4. Որևէ նվագարանի կամ երգչա– կան ձայնի՝ կատարման համար մատչելի հնչյունների հաջորդական շարքը (տես նաև Դիապազոն):
ՀՆՁՅՈՒՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ, հեռախո– սության, ռադիոընդունման, հնչյունային ֆիլմերի ցուցադրման ժամանակ ստաց– վող մեխանիկական տատանումների և էլեկտրական հոսանքների փոխակերպու– մը ձայնի: Հայտնի են Հ–ման միաանցու– ղի, բազմանցուղի, ստերեոֆոնիկ և պսև– դոստերեոֆոնիկ համակարգեր: Առավել տարածված միաանցուղի համակարգում ձայնային ազդանշանը հաղորդման մի գծով (բազմանցուղի համակարգում՝ միա– ժամանակ աշխատող մի քանի անցուղիով) ընդունիչից անցնում է բարձրախոս, որ– պես ձայնային հաճախականության մի գումարային հոսանք: Հ–ման ստերեոֆո– նիկ համակարգում րինաուրաչ էֆեկաը պահպանելու համար օգտվում են միաժա– մանակ աշխատող մի քանի (2-ից 5) ան– կախ անցուղիներից: Ստերեոֆոնիկ Հ–ման դեպքում բարձրախոսները տեղադրվում են այնպես, որ ստեղծված ձայնական դաշտը լինի նույնը, ինչպիսին միկրոֆոնով ընդունման տեղում է: Պսևդոստերեոֆոնիկ համակարգում ձայնի բարձրության մա– կարդակը և փուլերի տեղաշարժը փոփո– խող հարմարանքները կիրառվում են մի քանի բարձրախոսներում, որոնք աշխա– տում են ձայնահաղորդման միևնույն ան– ցուղուց. ունկնդիրներն այն տպավորու– թյունն են ստանում, թե Հ. իրագործվել է ստերեոֆոնիկ հարմարանքներով: Ատե– րեոֆոնիկ և պսևդոստերեոֆոնիկ համա– կարգերը կիրառվում են լայնէկրան կի– նոյում, ստերեոկինոյում և ձայնի ուժե– ղացման սարքերում:
ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, լեզվի պատ– մական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությու– նը: Տարբերում են երեք տեսակի Հ.՝ փո– խազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական: Փոխազդեցական Հ. դրսևոր– վում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. առնմանում (առնմանություն), 2. տարնմանում (տար– նմանություն), 3. դրափոխություն, 4. հար– մարեցում, երբ որևէ հնչյուն արտասանու– թյամբ հարմարվում է մյուսին, 5. համա– բանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց հա– մապատասխան հնչյունական տեսք՝ հոկ– աոբեր–հոկտեմբեր, դեկեմբեր–դեկտեմ– բեր, 6. ամփոփում, երբ ա. երկու միանը– ման վանկերից կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է՝ տավարարած–տավա– րած, հասարակակարգ–հասարակարգ, բ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ մեկն ընկ– նում է՝ թշնամիական–թշնամական, գ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ վերած– վում են այլ ձայնավորի կամ դրանցից մեկը փոխարինվում է բաղաձայնով՝ տարի–ական–տարեկան, կատու–ի–կատվի, դ. երկու պարզ բաղաձայններ հանդիպե– լիս՝ վերածվում են բարդ բաղաձայնի (եթե վերջինս տվյալ դեպքում գոյություն ունի)՝ սեպուհ -ական - սեպհական - սեփական, արտասունք–արտսունք–արցունք: Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում: Սրա հակառակ երևույթը հնչյունի պար– զեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի՝ ծածան ել–սա սան ել և տատա– նն լ, վացուն–վաթսուն): Դիրքային Հ. պայմանավորված է բառի կազմում հնչյու– նի գրաված դիրքով (շեշտված կամ ան– շեշտ վանկ, բառասկիգբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ. 1. ռեդուկցիա, երբ դիրքային կամ հնչյունա– կան զանազան պատճառներով հնչյունը թուլանում է կամ լրիվ վերանում, սուր– սրել, 2. հավելում, երբ բառի մեջ մուտք են գործում նոր հնչյուններ, ծանր–ծանդր, քիթ–քինթ: Նշենք, որ յուրահատուկ հնչյու– նափոխական երևույթ է բաղաձայնների հերթագայությունը: 3. Հնչյունների կո– րուստ, երբ բառի արտասանությունը՛ հեշ– տացնելու պատճառով նրա կազմից հընչ– յուններ են դուրս ընկնում՝ թմբրել–թմրել, սկեսուր–կեսուր: Ընդհանուր պատմական է այն Հ., որը, ծագելով լեզվի զարգացման ներքին գործոնների ազդեցությամբ, սահ– մանափակվում է ոչ թե մեկ կամ մի շարք դեպքերով, այլ տարածվում է տվյալ հա– մակարգի կամ ենթահամակարգի բոլոր բառերի վրա: Այս Հ. արտացոլում է լեզվի հնչյունական կազմի պատմական զարգա– ցումը: Շատ անգամ նրա առաջացման պատճառներն անհայտ են: Նրա տարած– ման և ընդհանրացման գործում կարևոր դեր է կատարում համաբանությունը: Ընդհանուր պատմական Հ–յան շատ օրինակներ է տալիս հայերենը, յօգուտ– հօգուա, խաբել–խափէլ, դարձ–դարց ևն: Այսպիսի Հ–յան լավագույն օրինակ են հայ բարբառներում տարածված բաղաձայննե– րի տեղաշարժերը, բերան–պէրան, ջուր– ճուր: Ս. Ղուկսայան
ՀՆՉՈՒՅԹ, լեզվի արտահայտության պլա– նի նվազագույն միավորը, ծառայում է լեզվի իմաստակիր միավորները (ձևույթ– ները, բառերը) տարբերակելու համար*. Խոսքի մեջ արտահայտվում է մի քանի հնչյուններով, որոնց որակը պայմանա– վորված է դիրքով, շեշտով ևն: Հ. ինքնին զուրկ է որևէ իմաստից և ազդանշում է իմաստի փոփոխման մասին՝ հակադրվե– լով այլ Հ–ների (առանձին վերցրած ա–ն ոչ մի իմաստ չունի, սակայն տար–տեր հակադրական զույգի մեջ ազդանշում է բառիմաստի Փոփոխման մասին): Հ–ները լեզվի մեջ կազմում են կուռ համակարգ, որտեղ յուրաքանչյուր Հ. պայմանավոր– ված է մյուսով, և որևէ մեկի Փովւոխումը առաջ է բերում համակարգի խախտում: Հ–ները լեզվական վերլուծության միջո– ցով կարելի է տարրալուծել ավելի փոքր բաղադրիչների տարբերակիչ հատկանիշ– ների, որոնք խոսքի մեջ ինքնուրույն գո– յություն չունեն, հանդես են գալիս մյուս հատկանիշների հետ: Այսպես՝ պայա– փայտ հակադրական զույգի մեջ շնչեղա– ցումը դիտվում է որպես տարբերակիչ հատկանիշ, որը հանդես է գալիս մյուս հատկանիշների (հպական ութ յան, շրթնայ– նության, խլության) հետ միաձուլված: 6ու– րաքանչյուր լեզվի մեջ Հ. հանդես է գալիս տարբերակիչ հատկանիշների որոշակի ամբողջությամբ: Այս առումով ամերիկ– յան նկարագրական լեզվաբանության մեջ Հ. բնորոշվում է որպես «տարբերակիչ հատկանիշների Փունջ» (տես նաև Հնչույ– թաբանոնթյուն): Ա. Խաչատրյան
ՀՆՉՈՒՅԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, չեզվաբանու– թյան բաժին, որն ուսումնասիրում է հըն– չյունների (տես Հնչյուն) և հնչյունական միջոցների (շեշտ, հնչերանգ ևն) գործա– ռությունը և դերը լեզվի մեջ: Ի տարբերու– թյուն հնչյունաբանության, որն ուսում– նասիրում է հնչյունների նյութական կող– մը, Հ. ուսումնասիրում է դրանց գործա– ռությունը լեզվի մեջ: Իբրև առանձին գի– տաճյուղ ձևավորվել է XX դ. 30-ական թթ., հատկապես Պրագայի լեզվաբանական խմբակի ջանքերով և Ն. Տրուբեցկոյի «Հնչույթաբանության հիմունքները» աշ– խատությամբ: Տարբերակում են Հ–յան երեք դպրոց՝ Պրագայի, Կոպենհագենի, ամերիկյան: Պրագայի կամ ֆունկ– ցիոնալ ուղղության համաձայն՝ հնչույթի ըմբռնման հիմքում ընկած է հակադրու– թյան գաղավւարը: Հնչույթների հիմնա– կան և կարևորագույն ֆունկցիան լեզվա– կան իմաստների (բառային կամ քերա– կանական) տարբերակումն է, որն իրա– կանանում է հակադրական զույգերի մի– ջոցով. օրինակ՝ սեր–սար, բառ–mum ևն: Ամերիկյան նկարագրական լեզ– վաբանությունը չի զբաղվում հնչույթի տեսական հարցերով, այլ ուշադրությունը կենտրոնացնում է դրանց բացահայտման ու նկարագրության վրա, որի համար օգ– տագործում է այսպես կոչված -«բաշխա– կան մեթոդը»: Վերջինիս համաձայն՝ հըն– չույթների ինքնուրույնությունը որոշվում է տեքստում միանման դիրքերում հանդես գալով, տեր, դեր, կեր, գեր, սեր, ծեր, մեր, բեր բառերի բաղաձայն հնչյունները գտնվում են միանման դիրքում, հետևաբար տարբեր հնչույթներ են: Դրան հակառակ,