Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նինական–Կապս հատվածում), և անւոե– ցեդենտ՝ երբ Հ–ի առաջացումն ուղեկց– վում է վայրի տեկտոնական բարձրաց– մամբ (Արաքսը՝ Ջուլֆայի, Եփրատը՝ Տավ– րոսի լեռների, Դանուբը՝ Երկաթե Դար– պասների տեղամասերում ևն): Լեռնային և հարթավայրային Հ. տար– բեր են: Լեռնային գետերի Հ. նեղ են, ունեն մեծ խորություն և երկայնակի կտըր– վածքի անհամաչափ անկում: Հարթա– վայրային գետերի Հ. լայն են, ունեն ան– նշան խորություն ու անկում, փոքրաթեք լանջեր: Վերին մասերում Հ. հաճախ եզրա– փակվում են ջրհավաք ձագարներով կամ սառցադաշտային կրկեսներով: Հ–ի գե– տաբերանային մասերը հաճախ արտա– հայտվում են դելտայով, արտաբերման կոնով կամ էստուարով: Հարթավայրային գետերի ողողատները լավագույն խոտհարքներ են. դարավանդ– ներն օգտագործվում են գյուղատնտ. նպա– տակներով: Լեռնային երկրներում Հ–ում հաճախ հիմնադրում են բնակավայրեր: Հ–ի լանջերը հաճախ ծածկված են լինում անտառներով: Հ–ի ձևաբանական վերլու– ծությունը օգնում է պարզաբանելու տվյալ վայրի երկրաբանական զարգացման նո– րագույն պատմությունը, հայտնաբերելու ցրոնային հանքավայրեր և ճիշտ եզրա– կացությունների հանգելու հիդրոտեխնի– կական կառույցների նախագծումների ժա– մանակ:

ՀՈՎՀԱՆ ԱՆԳԼԻԱՑԻ, Ջ ու ա ն ի կամ Ջ ո ն Անգլ ու ս դե Սուինֆորդ (Joannes Anglus de Swineford), XIV դարի 1-ին կեսին Արևելյան Հայաստանում ծա– վալված ունիթոռական շարժման գործիչ, դոմինիկյան քարոզիչ, աստվածաբան և փիլիսոփա: 1318-ին Բարդուղիմեոս Բո– ւոնիացու և Պետրոս Արագոնացու հետ հաստատվել է Մարաղայում՝ Հայաստա– նում կաթոլիկություն տարածելու նպա– նակով: 1330-ին կաթոլիկ այլ միսիոներ– ների հետ միասին տեղափոխվել է Քռնա– յի վանքը և Հովհաննես Քոնեցու աջակ– ցությամբ զբաղվել գիտական ու դասախո– սական աշխատանքով: Փիլիսոփայու– թյան և աստվածաբանության հարցերում հետևում էր Թովմա Աքվինացուն: Հ. Ա–ու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ և զօրութեանց նորին», «Յաղագս առաքինութեանց հոգւոյն» և «Ցաղագս բնութեան հրեշտակաց» աշխատություն– ները պահպանվել են հայերեն: Այս եր– կերը, որոնք Թովմա Աքվինացու «Աստվա– ծաբանության հանրագումար»-ի տարբեր հատվածների համառոտ վերաշարադրու– թյուններ են, 1337-ին Հակոբ Բռնեցին լատիներենից թարգմանել է հայերեն: Ձեռագրերը պահպանվում են Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում (Վենետիկ, Երուսաղեմ, Փարիզ, Բեռլին): «Ցաղագս առաքինութեանց հոգւոյ ն»-ը 1942-ին գերմաներեն հրատարակել է շվեյ– ցարացի հայագետ Մ. Ա. Ուդենրիյնը: Ս. Արևշատյան

ՀՈՎՀԱՆ ԵՓԷՍԱՏԻ (507–586), ասորի մատենագիր: «Եկեղեցական պատմու– թյուն» աշխատության (ընդգրկել է մ. թ. ա. I դ.–մ. թ. 585-ի դեպքերը) 3-րդ գրքում արժեքավոր տեղեկություններ է հաղոր– դում (որոնք բացակայում են հայկ. սկըգբ– նաղբյուրներում) հայ–պարսկական հա– րաբերությունների, 571-ի հայոց ապըս– տամբության մասին ևն: «Վարք արևելյան երանելի սրբոց» երկում տեղեկություն– ներ կան հայ եկեղեցական գործիչների մասին: Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8, Ասորական աղբյուրներ 1, Ե., 1976: Հ. Մեչքոնյան

ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի հայ մատենագիր: Կազ– մել է «Պատմութիւն Տարօնոյ» երկասիրու– թյունը, որի առաջին մասը վերագրվում է Զենոբ Գչակին: Երկի հիշատակարա– նում Հ. Մ. հաղորդում է, որ այն շարադրել է Բյուզանդիայի Հերակլիոս կայսեր (610– 641) ժամանակ, Հայոց կաթողիկոս Ներ– սես Գ Շինողի (641–661) հրամանով: «Պատմութիւն Տարօնոյ»-ը ժող. մատչելի ոճով գրված պատմական և բարոյախոսա– կան զրույցների ժողովածու է, ուր պատմը– վում է VI դ. վերջին և VII դ. 1-ին կեսին Հայաստանի Տարոն աշխարհում տեղի ունեցած անցքերի, հատկապես Սասան– յան Պարսկաստանի դեմ հայերի 571– 572-ի ապստամբության, ինչպես նաև արաբ, առաջին արշավանքների ու Տա– րոնի հոգևոր կենտրոն Ս. Կարապետ (Դլակա) վանքում կատարված դեպքերի մասին: Երկ. Պատմութիւն Տարօնոյ, Ե., 1941: Գրկ. Ա բ և դ յ ա ն Մ., Երկ., հ. 3, Ե., 1968: Կ. Այվազյան

ՀՈՎՀԱՆ ՄԱՅՐԱՎԱՆԵձԻ, Մ ա յ ր ui գ ո– մեցի (մոտ 572–650), հայ եկեղեցա– կան գործիչ, փիլիսոփա: Եղել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու փակակալը (ավագ լուսարարապետ), 621–628-ին՝ Կոմի– տաս Ա Աղցեցու տեղապահը: Պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ: 634-ին ընդհարվել է Եզր Ա Փառաժնակերտցու հետ (վերջինս Կարինում բյուգանդական կայսր Հերակ– լիոսի հետ բանակցությունների ժամանակ ստիպված ընդունել էր քաղկեդոնականու– թյուն), որի հետևանքով բանադրվել է և արտաքսվել Դվինից: Նախ ապաստանել է Բջնիի Մայրավանքում, ապա՝ Գարդման գավառի Գետաբակ գյուղում: Կտրվելով եկեղեցական և քաղ. կյանքից՝ քարոզել է ծայրահեղ անապականություն: Հ. Մ–ու այդ տեսությունից հետագայում սկիզբ առավ մայրագոմեցիների աղանդը՝ նրա աշակերտ Սարգսի գլխավորությամբ: Հ. Մ. գրել է «Խրատ վարուց» (սխալ– մամբ հրատարակվել է «Տեառն Ցովհան– նու Մանդակունւոյ հայոց հայրապետի ճառք» խորագրով, 1836) բարոյախոսա– կան գրվածքը, «Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նման յաւրինեալ կար– գաց» եկեղեցական խորհրդածեսերի մեկ– նությունը, «Հաւատարմատ» և «Նոյեմակ» գրքերը, «Ողբ» չափածո երկը, «Աղոթք»-ը ևն ստեղծագործություններ: Ենթադրվում է, որ Կոմիտաս Ա Աղցեցու հետ մասնակ– ցել է <Կնիք հավատա ժողովածուի կազմ– մանը: Հ. Մ. VII դ. հայ հասարակական մտքի առաջավոր ներկայացուցիչ է: Իր սոցիալ– քաղաքական հայացքներով նա փորձել է միջին գիծ գտնել հակաֆեոդալական և ֆեոդալական գաղափարախոսության միջև: Ձգտել է բացահայտել իրավազան– ցության այն բարոյական պատճառները, որոնք, նրա կարծիքով, պայմանավորում են սոցիալական հարաբերությունների սրումը, հակաֆեոդալական շարժումների առաջացումը: «Մեղք» հասկացության մեջ ներառելով ոչ միայն կրոնա–բարոյական, այլ նաև սոցիալական բովանդակություն՝ դերազանցություն, Հ. Մ. գտնում է, որ այն կարող է պատճառել բազում թշվա– ռություն և տառապանք, ինչպես իրեն՝ սուբյեկտին, այնպես էլ շրջապատին, որովհետև այն ունի ոչ միայն անձնական, այլև հասարակական նշանակություն: Մեղքը մարդուն օտարում է ինքն իրենից, շրջապատից, ողջ հասարակությունից և նրան տանում է սոցիալական մեկուսաց– ման: Ֆեոդալական դասերի բաժանման հիմ– քում նա դրել է երկու սկզբունք՝ գույքա– յին և իրավական, որոնց համապատաս– խան հասարակությունը բաժանել է հա– րուստների ու աղքատների, իշխողների և ենթարկվողների: Հ. Մ. փորձել է ապա– ցուցել, որ սոցիալական անհավասարու– թյունը (և գույքային տարբերություննե– րը) չունի աստվածային ծագում, որ հա– րըստությունը որոշ մարդկանց մոտ ագա– հության և հարստահարության, մյուսնե– րի մոտ՝ եռանդուն աշխատանքի կամ ժա– ռանգության արդյունք է: Նա խարազանում է հարուստներին, իսկ աղքատներին կոչ է անում հեռու մնալ ըմբոստությունից և պայքարից: Աակայն, Հ. Մ. միաժամանակ գտնում է, որ սոցիալական շերտավորում– ները, իրենց բացասական հետևանքով հանդերձ, անխուսափելի և անհրաժեշտ են: Հ. Մ. իդեալական և ցանկալի հա– սարակություն է համարում նախնական քրիստոնեական համայնքները, ուր բա– ցակայել է մասնավոր սեփականությունը: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Կարապետ եպիսկո– պոս, Հովհան Մանդակունի և Հովհան Մայ– րագոմեցի, «Շողակաթ», գիրք 1, Վաղ–պատ, 1913: Քենդերյան Հ. Մ., Հովհան Մայ– րագոմեցի, Ե., 1973: Խ ր լ ո պ յ ա ն Գ. Տ., Հայ սոցիալական իմաստասիրության պատ– մություն, Ե., 1977: Հ. Սվազյան, Գ. Խրչոպյան

ՀՈՎՀԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ՈՍԿԵԲԵՐԱՆ (’Icoavvrig ծ Xpvaocrtonoc;) (մոտ 346– 407), բյուգանդական եկեղեցական գոր– ծիչ, հռետոր: Ազգությամբ՝ ասորի: «Ոսկե– բերան» մականունն ստացել է պերճա– խոսության համար: Սովորել է սոփեստոս Լիբանոսի և աստվածաբան Դիոդորոս Տարսոնացու մոտ: ժողովրդականություն է վայելել Անտիոքում հարուստների շվայտ կենցաղի դեմ քարոզներով և հավասա– րության մասին ամբոխավարական հայ– տարարություններով: 398-ին հրավիր– վել է Կ. Պոլիս և օծվել պատրիարք: Ձգտել է ստեղծել Կ. Պոլսի պատրիարքությանը ենթակա տիեզերական եկեղեցի: Արիս– տոկրատիայի և եկեղեցական վերնախավի անգամ չափավոր քննադատությամբ հա– րուցել է նրանց դժգոհությունը, մեղադըր– վել եկեղեցական օրինականության խախտման մեջ, զրկվել հոգևոր կոչումից և 404-ին աքսորվել Կիլիկիա՝ Կոկիսոն: