տեղ է արված Հովահաննավանքի պատ– մությանը: Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեոագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում: Գրկ. Ա լ ի շ ա ն, Այրարատ, Վնտ., 1890: Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատե– նադարանի, հ. 1, Ե., 19 65: Ա. Մաթևոսյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի հայ ճարտարապետ: Ըստ շի– նարարական արձանագրության, 1152-ին կառուցել է ՀՍՍՀ Իջևանի շրջանի Ուզուն– թալա գյուղից երեք կմ հվ–արմ* գտնվող Սրվեղի վանքի Ս. Նշան եկեղեցին: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք և հայ ճարտ. սակավաթիվ աղյուսաշեն հու– շարձաններից է: Գրկ. Բարխուդարյան Մ., Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:
ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի վերջի–XIII դարի սկզբի հայ ճարտարապետ: Եղել է Մխիթար Հյուսնի աշակերտն ու գործակիցը Գոշավանքի եկեղեցիներն ու գավիթը կառուցելիս: Գրկ. Բարխուդարյան Մ., Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էշ 43–46:
ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծն. և մահ. թթ. անհտ՝.), հայ նկարիչ, XIII դարի կիլիկյան մանրա– նկարիչ, գրիչ: Աշխատել է Հռոմկլայում, Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է 1235-ի (Մխի– թարյանների մատենադարան, Վիեննա, ձեռ. JVC 833) և 1253-ի (Ֆրիրի պատկերա– սրահ, վաշինգտոն, ձեռ. JSP 44. 17) ավե– տարանները: Մանրանկարիչ Կիրակոսի հետ եղել է Թորոս Ռոաինի անմիջական նախորդը: Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիրի պատկերասրահի Ավետարանն է, որն ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ: Զարդապատումը կատար– ված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գու– նագծային մեծ վարպետությունը: Ընդհան– րություններ ունի նույն ժամանակ Հռոմ– կլայում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ: Գրկ. D e r-N ersessian Տ., Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, Washington, 1963, p. 18-25. Վ. Ղազարյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ (Հաննա էլ Արմ ա” նի, Հովհաննես Երուսաղեմ– ց ի, ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի հայազգի նկարիչ: Ստեղծագործել է Եգիպ– տոսում, հատկապես՝ Կահիրեում, ուր ղպտական եկեղեցիներում և արվեստի թանգարաններում պահպանվել են Հ–ի մոտ 320 աշխատանքներ, թվագրված են 1721–84 թթ.: Նկարիչն ստորագրել է՝ «Յուհաննա», «Հաննա», «Հաննա Էլ–Ար– մանի էլ–քուտսի» (Հաննա հայազգի Երու– սաղեմցի), «Հաննա Էլ–Արմանի» (Հաննա հայազգի), նկարներից մեկի տակ՝ «Հան– նա Կարապ ետ» (ենթադրվում է, թե Կա– րապետը հայրն է), Հին Կահիրեի Ս. Կույ– սի եկեղեցում՝ «գործ նվաստ հայ Հով– հաննեսի»: Նշանակալից են Ս. Հովհան– նեսի, Ս. Գևորգի, Հիսուսի կյանքի դըր– վագները պատկերող նկարները, որոնք Հովհաննես (Հ ա ն ն ա է լ– Ա ր մ ա ն ի). «Մկրտություն» (XVIII դ., ղպլռա– կան եկեղեցի, Կա– հիրե) կրում են բյուգանդական արվեստի ազդե– ցությունը, իսկ թեմաների մեկնաբանու– մով մոտ են հայկ. միջնադարյան մանրա– նկարչությանը: Հ–ի սրբապատկերներում առկա է գեղանկարչական որոշակի կուլ– տուրա, կառուցվածքային պարզություն: 1740^-ական թթ. որոշ աշխատանքներ կա– տարել է արաբ նկարիչ Իբրահիմ էլ Նասի– խի հետ միասին («Միքայել հրեշտակա– պետը», «Քրիստոսը գահի վրա», «Աստ– վածամայրը»), որոնցում առկա են արլ. արվեստին բնորոշ հարթապատկերային լուծումներ, ֆիգուրների փոքրաչափ, գրաֆիկական կերպավորումներ: Վերջին շրջանի աշխատանքներին («Ս. Գևորգ», «Ս. Մինաս» ևն) բնորոշ է գեղարվեստա– կան անհատականացումը: Նկարչությամբ է զբաղվել նաև նրա որդին՝ Հովսեփը (Կերգեսը), որի ստորագրված մի քանի աշխատանքները պահպանվում են Կա– հիրեի ղպտական արվեստի թանգարա– նում: Գրկ. Միքայելյան Ն., Նկարիչ Հով– հաննես Երուսաղեմցին Եգիպտոսում, «ՊԲՀ», Ե., 1967, Mq iN° 2–3: Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII–XVIII դարերում, Ե., 1974:tCawthratMulock C., Lang don M. ., The Icons of Yuhanna and Ibrahim the Scribe, L., [1946]. Մ. Ղազարյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ Ա ՄԱՆ ԴԱԿՈՒՆ Ի (ծն. թ. անհա.– մոտ 490), Հայոց կաթողիկոս 478-ից: Եղել է Սահակ Ա Պարթևի և Մես– րոպ Մաշտոցի աշակերտը: Հաջորդել է հորեղբորը՝ Գյուտ Ա Արահեզացուն: Ար– շակունյաց թագավորության անկումից հետո, երբ սկսել էր աճել Հայոց կաթողի– կոսության դերը, Հ. Ա Մ. ձգտել է գերիշ– խանություն ձեռք բերել երկրի քաղ. կյան– քում: Գործակցել է պարսկ. տիրապետու– թյան դեմ ապստամբած Վահան Մամիկոն– յանի հետ, մասնակցել Ներսեհապատի ճակատամարտին (տես Ներսեհապատի ճակատամարտ 482): վահան Մամիկոնյա– նի մարզպանության տարիներին զբաղվել է տնտ. և շինարարական գործերով (վերա– կառուցել է տվել վաղարշապատի, Դվինի եկեղեցիները ևն): Հաստատել է Հայոց եկեղեցու աղոթքների և ժամերգություն– ների կարգը, վերակազմել «Պատարա– գամատույց»^: Հ. Ա Մ–ուն վերագրվում են «Ապացոյց յերկուց բնութեանց ասել զվւրկիչն ևւ կամ մի բնութիւն» (հրտ. «Գիրք թղթոց»-ում, 1901) քաղկեդոնականության դեմ ուղղված դավանաբանական գրությունը, «Ցաղագս պահոցն քառասուներորդացն» («Շողա– կաթ» ժողովածուում, 1913) կանոնագրա– կան ճառը, բազմաթիվ քարոզներ, շա– րականներ, աղոթքներ ևն: Հ. ԱՄ–ու անու– նով հրատարակված 26 ճառերի («ձառք», 1836) հեղինակ ճանաչվել է Հովհան Մայ– րավանեցին: Վարդան Արևելցի պատմիչի վկայությամբ, Հ. Ա Մ. հատվածներ է թարգմանել «Գործք առաքելոց»-ից: Նրան է վերագրվում նաև Գրիգոր Աստված արա– նի պատարագների թարգմանությունը: Գրկ. Կարապետ Եպիսկոպոս, Հովհան Մանդակունի և Հովհան Մայր ա գոմե– ցի, «Շողակաթ», գիրք 1, Վաղ–պատ, 1913: Մարգիսյան Բ., Քննադատութիւն 8ով– հան Մանդակունւոյ և յուր երկասիրութեւսնց վրայ, Վնտ., 1895: Ակին յան Ն., Տ և ր–Պ ո ղ ո ս յ ա ն Պ., Մատենագիտա– կան հետազոտություններ, Հովհաննես Ա կա– թողիկոս (Մանդակունի), «ՀԱ», 1971, JS&JNs 4– 12: Վ. Գրիգորյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ I ՁԱՇԿԻԿ ( Icoaw^ Tat Hiaxife, հայկ. աղբյուրներում՝ Կ յ ու ռ ժ ա ն, արաբ.՝ Ցանիս իբն ալ Շմշկիկ կամ իբն ալ Շմշկիկ)(մոտ 925– 10.1.976), բյուգանդական հայազգի կայսր 969-ից: Դեռևս միջնադարից փոր– ձել են ստուգաբանել Հ. I Չ–ի «Չմշկիկ» մականունը՝ «կարճահասակ», «մարդուկ», «վայելուչ հասակ», «մուճակ» ևն, սակայն ոչ մի բացատրություն համոզիչ չէ: Ըստ Մատթեոս Ուռհայեցու «…Չմշկիկն էր ի գաւառէն Խոզնա յ, ի տեղւոյն, որ այժմ կոչի Չմշկածակք»: Ծագում էր Կուրկուաս– ների հայտնի ընտանիքից, Հովհաննես Կուրկուաս II-ի եղբոր թոռն էր, Նիկեվւո– րոս II Փոկաս կայսեր քրոջ որդին: 949-ին մասնակցել է Կարինի գրավմանը: Նիկե– փորոս II Փոկասից նշանակվել է Արևելից սխոլերի դոմեստիկոս (արլ. զորքերի սպարապետ), խոշոր ճակատամարտում պարտության մատնել արաբներին: 968-ին կայսրը պաշտոնանկ է արել նրան: 969-ին կայսեր կնոջ՝ Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը: 970-ի գարնանը ներխուժել է Ասորիք, գրավել Հալեպը և, հաշտություն կնքելով ամիրա– յի հետ, մեկնել Թրակիա՝ այնտեղ ներ– խուժած Սվյատոաավ Իգորնիչի դեմ: 971-ին պարտության մատնելով Սվյատոս– լավին՝ Բուլղարիայի հս–արլ. մասը կցել է կայսրությանը: 972-ին դաշինք է կնքել «Հռոմեական սրբազան կայսրության» հետ: Բյուզանդիայի սահմանները սլա– վոնական և հս. այլ ժողովուրդների ասպա– տակություններից պաշտպանելու նպա– տակով Հ. I Չ. Պոնտոսից և Հայաստանից աղանդավորներ է գաղթեցրել Թրակիա: 972-ին դարձյալ արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974–975-ին՝ էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պա– ղեստին, Լիբանան: Հ. I Չ. սկզբնավորել է կայսրության հզորացումը: Անցկացրել է աշխարհիկ և հոգևոր ազնվականության տիրույթների հաշվառում, ազատ հայտա– րարել մասնավոր տիրույթներում հաս– տատված պետ. գյուղացիներին և սարա– տիոտներին (զինծառայության համար հող ստացող զինապարտ գյուղացիներ), որոնք պարտավոր էին հարկ վճարել և պարհակներ կատարել հօգուտ պետու– թյան: Զիջումներ է արել եկեղեցուն: