Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատկերազարդած ձեռագրերից 12-ը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում՝ N«N« 346 (1390– 1400 թթ.), 3717 (1392 թ.), 898 (1401 թ.), 8904 (1401 թ.), 4223 (1401 թ.), 5562 (1402 թ.), 5727 (1404 թ.), 4684 (1407 թ.), 5444 (1417 թ.), 1875 (XIV–XV դդ.), 5458 (XV դ.)* 8897 (XV դ.)ք որոնցից յոթը Ավետարան է, մյուսները՝ Նարեկ, Մաշտոց, Աստվածաշունչ, Հայսմավուրք և ճաշոց: Արտասահմանյան հավաքածու– ներում գտնվող ձեռագրերից առավել հե– տաքրքրականը Վենետիկի Մխիթարյան մատենադարանում պահվող 1368-ի Ավե– տարանն է: Հ. Խ. պահպանել է Վասպու– րականի պատկերագրական հնամենի ձևե– րը: Ի տարբերություն այլ նկարիչների, տո– նական համարվող շարից զատ պատկերել է ավետարանական պատմությունների հետ կապված միջանկյալ, ինչպես նաև ծիսա– կան զանազան թեմաներ: Վասպուրականի մանրանկարչության «խորհրդանշական– ֆոլկլորային» բնույթը նոր որակ է ստացել նրա ստեղծագործություններում: Հ. Խ. ձգտել է հասնել գծանկարի և գունապատ– կերի արտահայտչականության: Նրա գիծը արտակարգ սահուն է, ճկուն, որը, հարա– բերվելով հյութեղ գուներանգին, կերպար– ներին հաղորդում է կենդանություն: Հ. Ի*, դիմում է նաև հանպատրաստից հորինում– ների, իմպրովիզացիոն ձևերի, որոնք դառ– նում են անմիջականության և իրականու– թյան տարրերի կրողներ: Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ–պատ, 1928: Հ ա կ ո բ յ ա ն Հ., Հով– հաննես Ւփզանցի, «էջմիածին», 1974, 11: HnKOJibCKaa E. A., HjunocTpaijHH py- KonHceS: MacTepa OBaHeca H3 TH3aHa, Xapb- kob, 1928. Հ. Հակոբյան,

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՄԵՆԱՅԻ (ծն. և մահ. թթ. ակհտ.), XVII դարի հայ պատմիչ: Ապրել և գործել է Կամենեց–Պոդոլսկում (այժմ՝ Ուկր. ԱԱՀ–ում): Իր հոր՝ տեր Հա– ll ոբի հանձնարարությամբ գրել է «Պատ– մութիւն պատերազմին Խոթինու» աշխա– տությունը: Այն արժեքավոր սկզբնաղ– բյուր է թուրք, նվաճողների դեմ 1621-ին Իաթին քաղաքի մոտ լեհ–ուկրաինական զորքերի հաղթական ճակատամարտի, զի– նադադարի կնքման մասին ևն: Աշխա– տությունը լրացնում են ճակատամարտի մասին լեհական և այլ լեզուներով գրված սկզբնաղբյուրները: Բաղկացած է առա– ծաբանից, 18 գլխից և հիշատակարաննե– րից: Վերջին գլուխը նվիրված է Օսման II սուլթանի սպանությանը Կ. Պոլսում, 1622-ին: Երկը գրելիս Հ. Կ. օգտվել է Օքսենտ Կամենացու հայատառ–ղփչաղե– րեն «ժամանակագրությունից» և այլ աղ– բյուրներից: Մի շարք դեպքերի մասին գրել է իր տեսածների և լսածների հիման վրա: Շարադրել է գրաբար: Ուշ շրջանում կատարված ձեռագիրը, (երրորդ ընդօրի– նակություն) հայտնաբերվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում (ձեռ. JSP 2644)՝ 1953-ին: Երկն առա– ջին անգամ հրատարակվել է ռուս. 1958-ին («ՊԲՀ», JSP 2), իսկ բնագրով՝ 1964-ին: Երկ. Պատմութիւն պատերազմին ծաթինու, Ե., 1964: Վէ Գրիգորյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ, հայկա– կան միջնադարյան ճարտարապետական Հովհաննես Կարապետի վանքի Սպիտակավոբ Ս. Աստվածածին եկեղեցու (1301) արևմտյան շքամուտքի հարթաքանդակները համալիր ՀԱԱՀ Արարատի շրջանում: Վանքի Ապիտակավոր Ս. Աստվածածին կոչվող եկեղեցին ըստ արձանագրության կառուցվել է 1301-ին: Այն մեկ զույգ որմ– նամույթերով, խորանի երկու կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով, գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլա– նաձև թմբուկով գմբեթը պսակված է հովանոցաձև ծածկով: Միակ արմ. շքա– մուտքի բարավորին և նրանից վեր բարձրարվեստ հարթաքանդակներ են, որի հեղինակն է Մարգիս վարդապետը: Եկեղեցուց հվ–արմ. ուղղանկյուն հատա– կագծով, թաղածածկ (այժմ՝ քանդված) ժա– մատունն է (XIV դ.), որին արմ–ից կից է երկհարկ եկեղեցի–դամբարանը (ավեր– ված է զանգակատան ռոտոնդան): Միա– բանության շենքերը (1896) ներսից կից են վանքի ուղղանկյուն պարսպին (1897): Պահպանվել են ջրմուղի և ջրամբար{ւ մնա– ցորդները: Վանքի գերեզմանոցում կան հարուստ, նուրբ մշակված զարդաքանդակ– ներով խաչքարեր և կենցաղային պատկեր– ներով գերեզմանաքարեր: Գրկ. Եղիազարյան Հ., Հովհաննոէ Կարապետի վանքը և նրա վիմագիր արձանա– գրությունները, «Էջմիածին», 1962, JMa 1: Մ. Հասրաթյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐՆԵՑԻ (մոտ 1750-ական թթ., Կարին – 1820-ական թթ. սկիզբ, Կարին), հայ տաղասաց, գրիչ, մանկա– վարժ: Առաջին տաղերը գրել է 1770-ական թթ. սկզբներին, վերջին թվակիր գործը՝ 1819-ին: 1799-ին արդեն ճանաչված ման– կավարժ Էր, հայտնի «Արդար վարժապետ» մականունով: Եղել է նաև նոտար: Թողել է վկայաբանական–Էպիկական 5 պոեմ" պատմական կոնկրետ դեպքերի մասին («Ցաղագս ումեմն Մըսըր կոչեցեալ Աա– հակ մանկան…», 1788, «Ցաղագս Վառվառ անուն ումեմն արիասիրտ աղջկան…», 1810 ևն): Հ. Կ–ուց մեզ է հասել շուրջ 130 տաղ, որոնց մեծ մասը աշխարհիկ սիրո տաղեր են՝ գրված երգելու համար, և ժամանակին տարածված են եղել Կաբի– նում ու նրա շրջակայքում («Տաղ սիրոյ», «Ի սէր սիրելոյդ», «Տապ սիրոյ քոյ զիս տոչորեաց», «Հայիմ սէրս, որ ճեմս առեալ…» ևն): Ունի նաև ժող. խաղերի և ջանգյուլումների ձևով գրված քառյակ– ներ, հոգևոր երգեր: Թողել է հայատառ թուրք, տաղեր, կատարել թարգմանու– թյուններ հայերենից թուրք, և հակառակը: Դա արվում էր մայրենի լեզուն մոռացած թրքախոս հայերի համար: Այս առումով հիշատակելի են նրա Կոմիտաս կաթողի– կոսի շարականների և Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ»-ի թուրք, թարգմանու– թյունները: Հ. Կ. երկար տարիներ զբաղ– վել է նաև գրչությամբ: Գրկ. Հայոց նոր վկաները, աշխատությամբ Հ. Մանանդյանի և Հ. Աճաոյանի, Վաղ–պատ, 1903: Հովհաննես Կարնեցի, Տաղարան (աշ– խատասիր. Շ. Նազարյանի), Ե., 1962: Հ. Մանասերյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈձԵՌՆ, Տարոնա– ց ի (ծն. և մահ. թթ. անհտ.), XI դ. 1-ին կեսի հայ գիտնական, տոմարագետ: Կրում էր «Հայոց վարդապետ» պատվանունը: 1022-ին Հայոց կաթողիկոսի հետ այցելել է Տրապիզոն և Հայոց թագավորի անունից բանակցություններ վարել Վասիլ II կայ– սեր հետ՝ Հովհաննես–Ամբատ Բա գրատ ու– նու մահից հետո նրա թագավորության հողերը Բյուզանդիային հանձնելու շուրջը: Մատթեոս Ուռհայեցու հավաստմամբ, Հ., Կ. հեղինակել է «Գիր հաւատոց» և «Պատմութիւն Բագրատունեաց» երկերը (չեն պահպանվել): Գրել է նաև տոմարա– գիտական աշխատություններ («Մեկնու– թիւն տոմարի» ևն): Հ. Կ–ին է վերագրվել նաև «Տեսիլ» վերտառությամբ անվավեր գրվածքը, որը, սակայն, ստեղծվել է նրա Հովհաննես Կարապետի վանքը հարավից