խոռոչի վերին (ետին) հատվածում, ոսկրա– յին ելուստների՝ խեցիների, մասամբ նաև քթի միջնորմի վրա և ծածկված են հոտա– ռական էպիթելով: Կաթնասունների մեծ մասի (մակրոսմատիկների) հոտառական շրջանը մեծացած է քթի խոռոչի ոսկրա– յին պատի հավելյալ խեցիների հաշվին: Սողունների և որոշ կաթնասունների քթի միջնորմում, բացի հիմնական Հ. օ–ից, տեղադրված է նաև Ցակոբսոնի օրգանը: Զկների Հ. օ. զույգ փոսիկներ են կամ պարկեր, որոնք գտնվում են գլխի վրա, բերանային ճեղքին մոտ: Միջատների Հ. օ. անտենաների վրա գտնվող զգայա– կան գոյացություններ են, հոտառական սենսիլներ: Հ. օ–ի առանձնահատուկ ֆունկցիան ապահովում են հոտառական էպիթելի իլիկաձև ընկալող բջիջները, որոնց ընդհանուր թիվը ճագարների մոտ հասնում է մինչև 100 մլն, մարդկանց մոտ՝ 10 մլն: Նշված բջիջներն ունեն կենտրոնա– կան և ծայրամասային ելուստներ: Եր– կար, նուրբ, կենտրոնական ելուլւտը մյուս նույնանման ելուստների հետ կազմում է ոչ միելինապատ հոտառական նյարդը: Ծայրամասային ելուստը վերջանում է կոճղեզանման լայնացումով, որն իր մա– կերեսին կրում, է մի խուրձ բարակ մտրակ– ներ՝ հոտառական մազիկներ: Վերջին– ներս ընկղմված են բջիջներից արտադըր– վող լորձի մեջ և ենթադրում են, որ դրանց մեջ է իրականանում հոտավետ նյութերի մոլեկուլների առաջնային փոխազդեցու– թյունը բջջի հետ:
ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ, շրջապատող միջավայ– րի քիմիական նյութերի որոշակի հատկու– թյան՝ հոտի ընկալումը մարդու և կենդա– նիների կողմից հոտառության օրգանների միջոցով: Հ., համի հետ միասին, կազմում է օրգանիզմի քիմ. զգայաընկալումը՝ քե– մոռեցեպցիան: Շրջապատող միջավայ– րում հոտավետ նյութերը առկա են նվա– զագույն քանակությամբ, դրանք հանդես են գալիս որպես որոշակի իրերի և երե– վույթների ազդանշան, սակայն իրենք իրենց երբեք չեն կարող օգտակար կամ վնասակար լինել օրգանիզմի համար: Հոտավետ նյութերը ցամաքային կենդա– նիների հոտառության օրգաններին են հասնում օդի հոսանքով (գոլորշու ձևով) կամ դիֆուզիայի ճանապարհով: Ջրային կենդանիների համար «հոտավետ» նյու– թեր կարող են լինել ջրում լուծված չցըն– դող նյութերը, որոնք սովորաբար զուրկ են հոտից: Հ–յան դերը, ինչպես նաև Հ–յան օրգանների զարգացման աստի– ճանը, զանազան կենդանիների մոտ խիստ տարբեր են: Օրինակ, կաթնասուններին բաժանում են մակրոսմատիկնե– րի, որոնց Հ. լավ է զարգացած (շուն, կրծողներ ևն), միկրոսմատիկ– ն և ր ի Հ. թույլ է (փոկ, բեղավոր կետ, մարդանման կապիկներ), և ա ն ո ս մ ui- ui ի կ ն և ր ի, որոնք Հ–յան բնորոշ օր– գաններ չունեն (ատամնավոր կետեր): Հ. կարևոր է կերի ընտրության, հայթայթ– ման, որսին հետապնդելու և թշնամուց խույս տալու համար: Բնակավայրը գտնե– լու, հակառակ սեռի ներկայացուցչին փնտրելու և ճանաչելու գործում կարևոր նշանակություն ունեն հատուկ խումբ կազ– մող հոտավետ նյութերը՝ ֆ և ր ո մ ո ն– ն և ր ը, որոնք ամբողջովին պայմանա– վորում են միջատների վարքագիծը: Հ. պակաս կարևոր չէ նաև մարդու կյան– քում, չնայած Հ–յան օրգաններն այստեղ աչքի չեն ընկնում իրենց զարգացածու– թյամբ: Հ. մեծ նշանակություն ունի սննդի, օծանելիքի արտադրության աշխատողնե– րի, համտեսների (դեգուստատոր) հա– մար: Հղիության շրջանում Հ. կարող է սրվել և առաջացնել տհաճ, աղավաղված զգա– յություն, իսկ տարեց մարդկանց մոտ այն նվազում է: Հոտառական զգայությունը խանգարվում կամ անհետանում է քթի լոր– ձաթաղանթի բորբոքումների, հատկապես օգենայի, գլխուղեղի որոշ բաժինների վնասման և ուռուցքների ժամանակ: Հո– տավետ նյութերի քանակությունն անսահ– ման մեծ է: Չկան քիմ. երկու տարբեր նյու– թեր, որոնք ունենան բացարձակ նույն հոտը:
ՀՈՏԱՎԵՏ ՆՅՈՒԹԵՐ, բնորոշ հաճելի հո– տով օրգանական միացություններ, որոնք օգտագործվում են օծանեւիքի ու կոսմե– տիկական տարբեր նյութերի, օճառի, սին– թետիկ լվացող միջոցների, սննդի և այլ ապրանքների արտադրության մեջ: Հ. ն. լայնորեն տարածված են բնության մեջ: Դրանք մտնում են եթերային յուղերի, հո– տավետ խեժերի, ինչպես նաև բուսական և կենդանական ծագում ունեցող նյութերից անջատվող օրգ. այլ նյութերի բարդ խառ– նուրդների մեջ: Օրգ. նյութերի հոտի և դրանց կառուցվածքի փոխադարձ կապի մասին կան բավականաչափ փորձնական տվյալներ, սակայն դեռևս հնարավոր չէ ճշգրտորեն կանխագուշակել սինթեզված նոր նյութի հոտը՝ հիմնվելով նրա կա– ռուցվածքի վրա: Բայց և այնպես կարելի է դուրս բերել մի քանի օրինաչափություն– ներ օրգ. նյութի հոտի վրա կառուցված– քի ունեցած ազդեցության վերաբերյալ: Մասնավորապես, հոտի վրա մեծ ազդեցու– թյուն ունի մոլեկուլի մեծությունը և ճյու– ղավոր վածության աստիճանը: Մոլեկուլի մեջ ածխածնի ատոմների ճյուղավորված շւյթա ունեցող միացություններն ունեն ավելի ուժեղ և հաճախ ավելի հաճելի հոտ, քան գծային շղթա ունեցողները: Հոտի վրա ազդում են նաև տեղակալիչների դիր– քը, բազմակի կապերի առկայությունը, տարածական գործոնները և ամբողջու– թյամբ վերցված մոլեկուլի կառուցվածքը: Արդյունաբերության մեջ կիրառվող կարե– վոր Հ. ն–ից լինալոոլը (I) ունի հովտա– շուշանի հոտ, ցիտրոնելոլը (II) և թ–ֆե– նիլէթիլսպիրտը (III)՝ վարդի հոտ, ցիտ– րալը (IV)՝ կիտրոնի հոտ, դիֆենիլեթերը (V)՝ խորդենու հոտ, իոնոնների նոսր լու– ծույթները՝ մանուշակի հոտ ևն: (CH3)2C=CH(CH2)2C(CH3XOH)CH=CH2 I (CH3)2C==CH(CH2)2CH(CH3)CH2CH2OH II C6H5CH2CH2OHtIII (CH3)2C=CH(CH2)2C(CH3)=CHCHO IV c6h5oc6hsty Արդյունաբերության մեջ Հ. ն. սինթեզում են քիմ. հումքից և անտառաքիմիական արդյունաբերության նյութերից (բևեկնա– յուղեր): Մշակված են նախկինում բնական հումքից ստացվող բազմաթիվ Հ. ն–ի, ինչպես նաև բնության մեջ դեռևս չհայտ– ղաբերված Հ. ն–ի սինթեզի եղանակներ: Գրկ. ա y Ji օ b JI. M., ^ynmcTwe BenjecTBa, «IIpHpofla», 1969, No 3.
ՀՈՏԱՎԵՏ ՈԼՈՌԻԿ (Lathyrus odoratus), ընդավորների ընտանիքի միամյա խոտա– բույս: Վայրի վիճակում աճում է Հարավա– յին Իտալիայում և Աիցիլիա կղզում: Ցո– ղունը բարակ է, թույլ, սողացող: Տերևները զույգ փետրաձև են, վերջանում են բեղիկ– ներով, որոնց միջոցով բույսը կպչում է հենարանին և բարձրանում մինչև 1,5– 2 մ: Ծաղիկները խոշոր են, հոտավետ, վառ կարմիր, երկնագույն, մուգ կապույտ գույների: Բազմացվում է սերմերով, ծաղ– կում է շատ առատ: Որպես դեկորատիվ բույս վաղուց մշակվում և օգտագործվում է այգիների, պուրակների, պատշգամբնե– րի կանաչապատման համար:
ՀՈՏԵՆՏՈՏՆԵՐ (ինքնանվանումը՝ կ ո յ– կ ո ի ն, նշանակում է իսկական մարդիկ), ժողովուրդ Աֆրիկայում: Բնակվում են Նամիբիայի կենտրոնական և հվ. շրջան– ներում (մոտ 40 հզ., 1967) և ՀԱՀ–ում (մոտ 1 հզ.): Խոսում են հոտենտոտական լե– զուներով, շատերը գիտեն նաև աֆրիկա– անսը: Հ. հիմնականում բողոքականներ են: Աֆրիկայի հնագույն բնակիչներ Հ–ին, ինչպես նաև բուշմեններին, բանաու ժո– ղովուրդները մղել են Աֆրիկայի հվ–արմ. անապատային շրջանները, իսկ եվրոպա– կան գաղութարարները (XVII– XX դդ.) զգալիորեն ոչնչացրել են նրանց: Այժմ Հ–ի մի մասն ապրում է ռեզերվացիանե– րում, զբաղվում անասնապահությամբ ու հողագործությամբ, մեծ մասն աշխատում է եվրոպացիների ֆերմաներում և քաղաք– ներում:
ՀՈՐԱԴԻՍ (մինչև 1968-ը՝ Գորադիս), գյուղ Հայկական ՄՍՀ Ազիզբեկովի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք: Գյու– ղը ապաբնակեցվել է և միացվել Զառի– թափի անասնապահական, ծխախոտա– գործական սովետական տնտեսության հետ: Գյուղում պահպանվել է եկեղեցի (1668):
ՀՈՐԱՆԱՅԵՎ ՎԱՌԱՐԱՆ, դեպի վեր ձըգ– ված աշխատանքային տարածությամբ՝ կլոր (գլանաձև, կոնաձև) կամ ուղղան– կյուն հատվածքով հորան ունեցող ար– դյունաբերական վառարան: Մշակվող նյու– թը բարձվում է վերևից, իսկ պատրաստի արտադրանքը դուրս է գալիս ներքևից: Վառելիքի այրումից առաջացած գազա– նման արգասիքները շարժվում են իջ– նող նյութին ընդառաջ: Հ. վ. հիմնականում օգտագործվում է հանքաքարից մետաղնե– րի ստացման, մետաղի հալման, հրակա– յուն հումքի թրծման համար: Մետաղե շինվածքների ջերմամշակման համար կի– րառվում է դիմադրության էլեկտրական Հ. վ.:
ՀՈՐԱՆԵՐ (հուն. *Qpai – ժամանակ– ներ), տարվա եղանակների, բնության կարգ ու կանոնի աստվածուհիներ հու– նական դիցաբանության մեջ: Հոմերոսը Հ–ին անվանում է Զևսի աղախիններ, որոնք բացում–փակում են Երկնքի և Ողիմ– պոսի (Օլիմպոս) դարպասները, կուտա– կում–ցրում ամպերը ևն: Հեսիոդոսը Հ–ից Եվնոմիային (Օրինականություն), Դիկե– ին (Արդարություն) և էյրենեին կամ Իրե– նեին (Խաղաղություն) համարում է Զևսի ու Թեմիսի դուստրերը: Հին աթենացի–