ները պաշտել են միայն գարնան Հորա Թալոյին (Ծաղկուն) U աշնան Հորա Կար– պոյին (Պտղառատ)՝ նրանց դիտելով պտղաբերության աստվածուհի Ափրոդի– աեի ուղեկիցները: Հետագայում, ըստ տարվա եղանակների, Հ–ի թիվը հասցվեց չորսի: Առասպելների համաձայն՝ Հ. ծաղ– կեցնում ու հասունացնում են բույսերը, խնամում պատանիներին ու դեռատինե– րին, նրանց պարգևում երջանիկ ու ան– վըրդով կյանք (այս առումով Հ. նմանվում են մարդկային ճակատագրերի դիցուհի– ներ Մոյրաներին): Հ–ի գլխավոր սրբատե– ղիներն են եղել Աթենքը, Արգոսը, Կորնթո– սը, Մրգալոպոլիսը: Հ. պատկերվել են բնության բարիքներով բեռնված կույսերի տեսքով: Ղ. Ալիշանը Հայկի Հոռե դստեր անունը (հայոց տոմարի երկրորդ ամսվա անվա– նադիր) կապում է Հորա դիցանվանը, որից էլ հետևեցնում Խորոտիկ (գեղեցիկ) անունը:
ՀՈՐԱՆՋ, հնչյունական շղթայում երկու կամ ավելի ձայնավոր վանկարար հնչույթ– ների զուգորդման ժամանակ օդի ազատ հոսքը, երբ մի հնչույթից մյուսին անցնե– լիս առաջինի լրիվ ռեկուրսիա (հնչարտա– բերական օրգանների՝ հնչույթի արտա– բերության դիրքերից դուրս բերում) չի կատարվում: Հ. արդի հայերենին բնորոշ չէ, սակայն հանդիպում են ձայնավորների կուտակումներ (ամենաէական, գրեի): Հաճախ, դրանից խուսափելու համար, դուրս է մղվում ձայնավորներից մեկը (ամենա(ա)վեր) կամ դրանց միջև դրվում է բաղաձայն հնչույթ (Արայի, Արամըն ասաց):
ՀՈՐԱՏ, տես ՝Հորաւուէւսն գործիքներ:
ՀՈՐԱՏԱՆՑՔ, ապարի հատվածքում մի քանի t/–ից մինչև 9 կմ ու ավելի խորու– թյամբ և սովորաբար 75–300 մմ տրամա– գծով հանքափորվածք: Լինում Էtշահա– գործման (նավթի, գազի արդյունահան– ման համար), պայթեցման, ջրաիջեցման, հետախուզական (երկրաբանության մեջ), օժանդակ (հանքային աշխատանքների դեպքում) ևն: Հորատանցումը կատարվում է հորատման հաստոցներով ու հորատման տեղակայանքներով: Հ–ի տարրերն են հո– րանաբերանը (ելքը դեպի մակերևույթ), հանքախորշը (հատակը), փողը կամ պա– տերը (Հ–ի կողմնային մակերևույթը): Կոլա թերակղզու հս–արլ. մասում փոր– վում է 15 կմ խորությամբ Հ., որի 9,67 կմ արդեն պատրաստ է (1979):
ՀՈՐԱՏԱՊԱՏԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, զանգվածից պայթյունով ապարն անջա– տելու և, միաժամանակ, այն ջարդելու ու տեղափոխելու արտադրական պրոցես– ների ամբողջություն: Հ. ա. ընդգրկում են պայթուցիկ նյութեր (ՊՆ) տեղադրելու համար լիցքավորման խոռոչների (պայ– թանցքեր, հորատանցքեր, խցեր) պատ– րաստումը, ՊՆ–ի լցումը, դրանց խցումը և պայթյունի գրգռումը: Տես նաև Պայթեց– ման աշխատանքն եր:
ՀՈՐԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, հորատելիս ապարն անմիջականորեն քայքայող գոր– ծիքներ: Դրանք են՝ հորատագւխիկը, հո– րատադուրը, հորատանցքի լայնիչը, հո– րատաձողը ևն, որոնք պատրաստվում են պողպատից, իսկ առաջին երեքը ամրա– նավորվում են նաև կարծր համաձուլված– քով կամ ալմաստով: Հ. գ–ի համակցու– թյուն է հորատը, որը կազմված Է հորատագլխիկից, հորատաձողից, պո– չամասից և մեքենայից հորատի դուրս գալը կանխող ելուստից: Հորատի ներսում կա գլանաձև անցք, որտեղից հորատանցքի խորշ է մատուցվում ջուր կամ խտացված օդ՝ հորատամանրուքը հեռացնելու հա– մար: Կախված հորատվող ապարի հատկու– թյուններից և հորատման եղանակից (տես Հորատում)՝ օգտագործվում են տարբեր ձևերի Հ. գ.: Հորատամուրճով հորատե– լիս գործածվում են միադուրանի և խա– չաձև (նկ. ա) հորատագլխիկներ, գայլի– կոններով հորատելիս՝ հատուկ ձևի կտրիչ– ներ, ձողային հորատման ժամանակ՝ առաջանցիկ դուրային սայրով աստիճա– նաձև գլխիկներ (նկ. p), հորատման գըն– դիկային եղանակի դեպքում՝ մի քանի (հաճախ երեք) թաթեր ունեցող ատամնա– վոր և փշամեխային (նկ. գ) դուրեր, սյու– նակային եղանակով հորատելիս՝ ալ– մաստային գլխիկներ, ալմաստային (նկ. դ), կարծր, համաձուլվածքային և կոտո– րուքային դուրեր, հարվածաճոպէսնային հորատման ժամանակ՝ բազմաձև դուրեր ևն: Ըստ հորատամանրուքի հեռացման եղանակի հորատադուրերը լինում են կենտրոնական, կողային և արտաքին փչամաքրմամբ (լվացմամբ): Հ. գ–ի ամ– րանավորման համար օգտագործվում են վոլֆրամի և կոբալտի տարբեր համա– ձուլվածքներ: Գ. Խաչատրյան
ՀՈՐԱՏՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, սարքավո– րումների համալիր՝ հորատանցքեր փո– րելու համար: Ըստ հորատման եղանակի Հ. տ–ները լինում են պտտական (առա– վել տարածված), հարվածային, թրթռա– յին, հրաշիթային ևն: Հ. տ. բաղկացած Է հորատման հաստոցից, հորատման աշ– Հորաաման տե– ղակայանքի ընդհ անուր ս ը– խ և մ ա. /. հորատ– ման աշտարակ, 2. հորատման պոմպեր, 3. շրշապահ խողովակ– ներ, 4. հորատման խողովակներ, 5* աուր– բահորատ, 6. դուր, 7. ռոտոր, 8. հորատման կարապիկներ, 9. դար– ձյակ, 10. բազմաճա– խարակի համակարգ տարակից, ուժային հաղորդակից և վայր– էջք –վեր ելքի գործողությունների մեքենա– յացման սարքավորումից: Պտտական հո– րատման դեպքում Հ. տ. հանդերձվում է նան. հորատման պոմպերով և լվացման լուծույթների պատրաստման, մաքրման և վերականգնման սարքավորումով: Տար– բերում են ստացիոնար (նավթի, գազի և երկրաբանահետախուզական խոր հորատանցքեր հորատելու համար), շարժական (առավելապես երկրա– բանահետախուզական, շինարարական աշխատանքներ կատարելիս), ինքնա– գնաց (սարքավորումը մոնտաժվում է թրթուրավոր կամ անվավոր մեքենայի, ավտոմոբիլի, տրակտորի վրա և հիմնա– կանում կիրառվում են պայթեցման հո– րատանցքեր փորելու համար), փոխա– դրական (դժվարամատչելի շրջաննե– րում որոնողական հորատանցքեր ֆորե– լու համար) Հ. տ–ներ: Լեռնային գործում Հ. տ. անվանում են հորատման հաստոց:
ՀՈՐԱՏՈՒՄ, հանքախորշում ապարի ար– հեստական քայքայման եղանակով գլա– նաձև փորվածքի (հորատանցք, պայթանցք կամ հանքափող) առաջացման պրոցես: Հ. կատարվում է, որպես կանոն, երկրա– կեղևում, հազվադեպ՝ արհեստական նյու– թերում (բետոն, ասֆալտ ևն): Ըստ ապարը քայքայող լարումների բնույթի Հ–ման եղանակները բաժանում են մեխանիկակա– նի և ջերմայինի: Մեխանիկական եղանակներն են պտտականը, հար– վածայինը, պտտահարվածայինը, հար– վածապտտականը, ուլտրաձայնայինը, պայթյունայինը, հիդրա վլիկականը և էլեկ– տրահիդրավլիկականը: Ջերմային եղանակներն են կրակայինը, պլազմայինը և էլեկտրաջերմայինը: Ըստ ապարին էներգիայի փոխանցման եղա– նակի Հ. լինում է հպումային (հարվածա– յին, պտտական, հարվածապտտական, պտտահարվածային) և ոչ հպումային (ջեր– մային, պայթյունային, պլազմային, հիդ– րավլիկական, ուլտրաձայնային): Ըստ փորվածքաճակատի քայքայման ձևի տար– բերում են սյունահորատում (փորվածքա– ճակատը քայքայվում է օղաձև տարածու– թյամբ՝ կեռնի դուրս հանմամբ) և համա– տարած ճակատով Հ. (հորատագործիքը ապարը քայքայում է Փորվածքաճակատի ամբողջ մակերևույթով): Քայքայման ար– գասիքները հեռացվում են պարբերաբար (տղմահանիչների, գրունտահանների օգ– նությամբ) և անընդհատ (պարուրաձո– ղերով, հեղուկներով, ջրաօդախառնուրդ– ներով կամ գազանման նյութերով): Եր– բեմն Հ. ստորաբաժանում են ըստ հորա– տագործիքի (շնեկային, ձողային, ալմաս– տային, գնդիկային, կոտորուքային ևն), հորատամեքենայի (հորատիչային, պնև– մահարվածային, հարվածաճոպանային, ռոտորային, թրթռային ևն) տեսակի, հո– րատանցքի Փորման (թեք, Փնջային ևն) մեթոդի: Հ–ման պրոցեսի մեջ մտնում են նաև հորատանցքի պատերի ամրակա– պումը շրջապահ խողովակներով՝ դրանց և հորատանցքի պատերի միջև առաջա– ցած օղաձև բացակը ցեմենտաշաղախ ներ– մղելով: Հ–ման կիրառության բնագավառ– ները բազմազան են. օգտակար հանածո– ների որոնում և հետախուզում, ապարնե–