Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վամբ) հրատարակվել է գրական–գեղար– վեսաական պատկերազարդ հավելված: «Հ.»-ին հաջորդել է «Նոր հորիզոն» (1918) թերթը: Վ. Մաղաղյան

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, տես Երկնային կոորդինատների համակար– գեր:

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՆԵՐՏԱՇ ՀԱԱՏՈՏ, տես Ներաաշ հաաոոց:

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐ, իզոհիպսեր ( <հուն. iao£ – հավասար, միանման և Մփօ£–բարձրություն), գծեր աշխարհա– գրական քարտեզների վրա, որոնք միաց– նում են ծովի մակարդակից (Համաշխար– հային օվկիանոս) տեղանքի միևնույն բարձրությունն ունեցող կետերը և պատ– կերացում տալիս երկրի մակերևույթի ռելիեֆի մասին:

ՀՈՐՄԵ&, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի համանուն գա– վառի Փարխանդ գավառակում: 1909-ին ուներ 80 (14 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մի մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀՈՐՄՈՆՆԵՐ (< հուն, ծթյւճա – շարժել, դրդել), ի նկրետներ, կենսաբա– նորեն ակտիվ նյութեր, արտազատվում են ներզա տիչ գեղձերից և անմիջապես անցնում արյան մեջ: «Հ.» տերմինն առա– ջարկել են անգլ. ֆիզիոլոգներ Ու. Բեյ– լիսը և է. Ատարլինգը (1902): Արյան մեջ անցնելով՝ Հ. ազդում են օրգան– ների գործունեության վրա, ակտիվաց– նում կամ արգելակում ֆերմենտային պրո– ցեսները, փոփոխում կենսաքիմիական և ֆիզիոլոգիական ռեակցիաները: Հայտնի են մոտ 40 Հ., որոնց ըստ քիմ. բնույթի, կարելի է բաժանել 3 խմբի. 1. ստերոի– դային (մակերիկամների կեղևի, սեռա– կան գեղձերի Հ.), 2. սպիտակուցային և պոլիպեպտիդային (ինսուլին, աճման, գո– նադոտրոպ Հ., ֆոլիկուլախթանիչ, լյու– տեոտրոպ, ադրենոկորտիկոտրոպ, օքսի– տոցին, գլյուկագոն ևն), 3. թիրոզին ամի– նաթթվի ածանցյալներ (թիրոքսին, ադրե– նալին, նորադրենալին, եռյոդթիրոնին ևն): Բույսերի մոտ նույնպես արտադրվում են կենսաբանորեն ակտիվ միացություն– ներ (աուքսին, գիբերելիններ, կինիններ ևն), որոնց երբեմն անվանում են Հ.: Հ. չեն ազդում այն օրգանների վրա, որտեղ դրանք արտադրվում են: Հ. ունեն կարգա– վորող նշանակություն ածխաջրերի, ճար– պերի և աղերի փոխանակության համար: Արագ քայքայվում են համապատասխան ֆերմենտներով, սակայն արտադրվում են անընդհատ և ապահովում նյութափոխա– նակության կայուն մակարդակը: Հ–ի ար– տազատման արագությունը փոխվում է օրվա տարբեր ժամերին, տարվա եղա– նակներին, հղիության շրջանում ևն: Ող– նաշարավոր կենդանիների հյուսվածքնե– րում գոյանում են շատ ակտիվ միացու– թյուններ (հիստամին, սերոտոնին ևն), որոնք սակայն Հ. չեն, այլ պարահորմոն– ներ կամ հիստոհորմոններ և հաճախ հա– մախմբվում են հորմոնոիդների խմբում:

ՀՈՐՄՈՒ&Ի ՆԵՂՈՒՑ, n ր մ ՈԼ զ ի ն ե– ղ ու ց, Արաբական թերակղզու և Ասիայի մայրցամաքային մասի միջև: Միացնում է Պարսից և Օմանի ծոցերը: Երկարությու– նը մոտ 150 կմ է, ամենանեղ մասի լայնու– թյունը՝ 55,6 կմ, նվազագույն խորությու– նը նավարկուղում՝ 71 մ: Հ. ն–ի ասիական ափին է Բենդեր Աբաս նավահանգիստը (Իրան):

ՀՈՐՈԴԵՆԿԱ, գյուղ, շրջանային կենտ– րոն Ուկրաինական ԱՍՀ Իվանո–Ֆրան– կովսկի մարզում: XVII–XIX դդ. Հ–ում եղել է հայկ. գաղութ: Հայերը Հ. են գաղ– թել 1670-ական թթ., Մոլդովայից ու Վալա– քիայից: Հ–ում նրանք իրավունք են ստա– ցել տներ կառուցելու, առևտուր անելու և ղեկավարվելու իրենց օրենքներով: 1706-ին կառուցել են եկեղեցի: 1770-ին Հ–ում հայերը կազմում էին 100 տուն, 1782-ին՝ 80 ընտանիք (410 հոգի): Այնու– հետև հայերի թիվը գնալով նվազել է (1784-ին՝ 403 հոգի, 1791-ին՝ 73 ընտանիք, 1808-ին՝ 381 հոգի), և գաղութն աստիճա– նաբար քայքայվել է (1871-ին Հ–ում մնա– ցել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին): Վ. Գրիգորյան.

ՀՈՐՈՎԵԼ, հոռովել, գ ու թ ա– ն և ր գ, հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգը (նաև՝ հիմնական երգատեսակը), որ հնչել է գութանով վար անելիս, բանող անասուն– ներին, ինչպես և հոտաղներին ոգևորելու և աշխատանքը թեթևացնելու ու խթանելու նպատակով: Արտահայտել է նաև գյուղա– ցու սոցիալական բողոքը, անձնական հույ– զերն ու ապրումները: Անվանումը ծագել է առավել բառից, որը նշել է երկու արտի սահմանագիծը ներկայացնող, չհերկվող հողաշերտը: Գութանավորը, ձգնւելով շուտ հասնել առավելին, այդ բառը միաց– րել է հո՜ բացականչությանը, գոյացել են հոռովել կապակցությունը և դրա կրճատ ըռավել, ասվել, ոոլ, հոռոլ, հոոոլո և այլ տարբերակները, որոնք դարձել են գութաներգին բնորոշ բացականչություն– ներ: Երգի կատարումն անվանել են «առա– վել ասել» կամ «առավել տալ»: Հ. անվան տակ սովորաբար հասկացվել են նաև կալի ու սայլի (տես Կաչերգ, Սայչերգ), որոնք Հ–ի հետ ընդհանուր հատկանիշներ ունեցող, բայց ինքնուրույն երգատեսակ– ներ են: Հ–ները աշխատանքի ընթացքում հանպատրաստից գոյացող երգեր են, սակայն հիմնված են գյուղացու ավանդա– բար մշակ ված–յ ուրացված խոսքային և ելևէջային պաշարի վրա: Խոսքերի (ար– ձակ և չափածո) հիմնական նյութը աշ– խատանքն է, հացը, բնությունը, մեծ տեղ են բռնում բացականչությունները և ձայ– նանմանեցումը. պարունակում են նաև աղոթքի ու հեթանոսական հավատալիքի տարրեր: Մեղեդիական առումով Հ–ները ասերգի և եղանակավոր երգեցողության սերտ զուգորդում են. նրանցում ցայտուն արտահայտվել են գեղջուկի իմպրովիզա– ցիայի բարձր կարողությունն ու ստեղծա– գործական փորձը, դրսևորվել նաև առան– ձին տեղավայրերի երաժշտության հատ– կանիշները (հուզական արտահայտման կերպը, արտասանության ռիթմն ու ին– տոնացիան, նախասիրած Ելևէջները ևն): Վարի բաղակազմ աշխատանքի ամեն մի օղակը, որպես կանոն, անդրադարձվել է Հ–ի երաժշտության մեշ, որը խոշոր կա– ռուցվածքի ժող. հորինվածք է, բաղկացած միմյանց համադրվող ինքնուրույն (եր– բեմն՝ կոնտրաստային) բաժիններից՝ նա– խաբան, անընդմեշ զարգացող բուն Հ., զարգացման բարձրակետ և վերշաբան: Հատվածներ Լոռու հորովելից (վարդա բլուր գյուղի ոճով), գրառումը՝ Կոմի տա սի Աշխատանքի ծավալից ու մասնակիցների թվից կախված՝ երգեցողությունը ընդու– նել է պարզ կամ բարդ ձև, երկրորդ դեպ– քում երևան են եկել բազմաձայնության տարրեր (զարգացած անտիֆոն, նմանա– կող բազմաձայնում, բազմատոն զուգա– հեռ երգեցողություն): Նախահեղափոխա– կան Հայաստանում ձայնագրող սարքերի չգոյության պատճառով Հ–ների երաժըշ– տությունը գրի է առնվել կրճատ (ոչ թե աշխատանքային պրոցեսի երաժշտական ողջ ընթացքը, այլ հիմնական եղանակա– յին հատիկը): Բարդ կազմություն ունեցող Հ–ի համեմատաբար լրիվ օրինակ է Կո– միտասի գրի առած «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով»: Հայաստանի տարբեր շրջանների Հ–ներ գրի են առել նաև. Ա. Մելիքյանը, Ա. Քոչարյանը և ուրիշներ: Բազմաձայն երգչախմբի համար մշակե– լով՝ Կոմիտասը Հ–ներից ստեղծել է աշ– խատանքը գովերգող վեհաշունչ հիմներ («Լոռու գութաներգ», Ղարաբաղի, «Զիգ տու, քաշի» ևն): Հայ կոմպոզիտորական ստեղծագործության մեջ նաև գոյացել է ժող. երգի ոճավորում ներկայացնող հա– մապատասխան երգատեսակ (Հ. Ստեփան– յանի, Կ. Զաքարյանի Հ–ները ձայնի և դաշ– նամուրի համար, Ա. Տիգրանյանի Հ. «Դավիթ Բեկ» օպերայում ևն): Հ–ների խոսքեր մշակելով՝ Հ. Թումանյանը ստեղ– ծել է իր սրտառուչ «Գութանի երգը» ն «Դժար տարի» բանաստեղծությունները: Հ–ների հետ, իրենց սոցիալական ֆունկ– ցիայով, իմաստային բովանդակությամբ ու երաժշտական կառուցվածքով ամենա՜ մերձավոր առնչություն ունեն Արևելյան Վրատոանում տարածված «Օ ռ ո վ և լ ա» կոչվող երգերը (միաձայն), որոնք նույն– պես միավորում են՝ գութանի («գութ–