Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ–ի հարուստ պատմական–բանահյուսու– թյունը (երգեր, ասքեր, անկախության հա– մար պայքարող մարտիկներին նվիրված ողբեր): Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Հունաստան հոդ– վածում: Գրկ. HapoAu 3apy6excHoft Ebpohm, t. 1, M., 1964 (6h6ji., c. 919–20).

ՀՈՒՅՆ–ծՈՒՐՀԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 1897,1919–22, 1.պատերազմ Հ ու– նաստանի ևԹուրքիայիմիջև Կ ր և տ և ի համար: Առիթը 1896-ին Կրետեում բռնկած ապստամբությունն էր, որի նպատակն էր ազատվել թուրք, լծից և վերամիավորվել Հունաստանի հետ: Թուրքիան 1896-ի նոյեմբերին «սրբազան պատերազմ» (ջիհաթ) հայտարարեց ապստամբներին: 1897-ի փետրվարին ապստամբներին օգնության հասավ հուն. 2-հազարանոց մի ջոկատ՝ գնդ. Վասոսի հրամանատարությամբ: Միաժամանակ կրետական ջրեր ժամանեց հուն. ռազմ, նավատորմը: Հուն, կառավարության այդ ձեռնարկումներին ընդդիմացան եվրոպա– կան տերությունները, մասնավորապես՝ Անգլիան: 1897-ի ապրիլի 17-ին Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին: Թուրք. 150-հազարանոց բանակը Թեսա– լիայում և էպիրոսում պարտության մատ– նեց հուն, փոքրաթիվ ուժերը և երեք շա– բաթվա ընթացքում գրավեց այդ շրջաննե– րը: Մայիսի 17-ին Դոմոկոսի մոտ հույնե– րի կրած նոր պարտությամբ պատերազմը, փաստորեն, ավարտվեց: Եվրոպական տե– րությունների, մասնավորապես Ռուսաս– տանի միջնորդությամբ, մայիսի 19-ին կնքվեց զինադադար, իսկ դեկտ. 4-ին Կ. Պոլսում ստորագրվեց հաշտության պայմանագիր: Հունաստանը Թուրքիա– յին զիջեց Թեսալիայի մի շարք կարևոր շրջաններ՝ 55 կմ2 տարածությամբ, վճա– րեց 4 մլն թուրք, ֆունտ ռազմատուգանք և 100 հզ. թուրք, ֆունտ վնասի փոխհա– տուցում՝ պատերազմից տուժած մասնա– վոր անձանց: Թեև Հունաստանը պարտվեց, Կրետեում թուրք, տիրապետությունը փաստորեն վե– րացավ: Կղզուն շնորհվեց «ինքնուրույնու– թյուն», և այն անցավ Անգլիայի, Ֆրանսիա– յի, Իտալիայի և Ռուսաստանի հովանա– վորության տակ: Հույների հետ Թուր– քիայի դեմ կռվեցին 600 հայեր, որոնցից շատերը պարգևատրվեցիև Հուևաստանի կառավարության կողմից: Գ. ՔՒւԻմջյան 2. Անտանտի կազմակեր– պած արշավանքն ընդդեմ Թուրքիայի՝ հուևական բա– նակի ուժերով: 1918-ի հոկտ. 30-ին Մուդրոսի զինադադարի (տես Մուդրոսի զինադադար 1918) կնքումից հետո Ան– տանտի երկրները միջազգային համա– ձայնագրերի (տես Սայըս–Պիկոյի համա– ձայնագիր 1916, Փարիզի հաշտության կոնֆերանս 1919–20) հիման վրա սկսե– ցին իրագործել Օսմաևյան կայսրության բաժանման քաղաքականությունը: Հու– նաստանին, մասնավորապես, իրավունք էր վերապահված գրավել Արևելյաե Թրա– կիան (բացառությամբ Կ. Պոլսի) և Փոքր Ասիայում՝ հին հուն. Սմուռնա (Զմյուռևիա, Իզմիր) քաղաքը իր շրջա– կայքով (մոտավորապես նախկին Հոնիա– յի տարածքը): 1919-ի մայիսի 15-ին հուն, զորքերը մտան Իզմիր: Թուրքիան մաս– նատելու քաղաքականության դեմ ըս– կըսվեց ազգայիև շարժում՝ թուրք, բուր– ժուազիայի գլխավորությամբ (ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք.): 1919-ին քեմալականները էրզրումում և Ավազում հրավիրեցին, այսպես կոչված, «Իրա– վունքների պաշտպանության ընկերու– թյան» համագումարներ, որտեղ ընտրվեց ժամանակավոր կառավարություն, մերժ– վեցին Օսմանյան կայսրության ճնշված ժո– ղովուրդները հույների, հայերի, արաբ– ների ազատագրական, իրենց անկախու– թյունն ու պետականությունը վերականգ– նելու ձգտումները: Անտանտի երկրները թուրք, ազգային շարժումը ճնշելու հա– մար օգտագործեցին Հունաստանի զին– ված ուժերը: 1920-ի հունիսին Փոքր Ասիա– յում գտնվող հուն, զորքերն անցան հար– ձակման: Միաժամանակ հուն, նավատոր– մը մտավ Սև ծով: Հույները գրավեցին Բալըքեսիրը, Բրուսան: Հուն, մեկ այլ զորախումբ մտավ Արևելյան Թրակիա, գրավեց Ադրիանուպոլիսը: 1920-ի օգոստ. 10-ին սուլթանի կառավարությունը ստո– րագրեց Սևրի հաշտության պայմանագիրը (տես Սերի հաշտության պայմանագիր 1920): Քեմալականների ստեղծած Անկա– րայի կառավարությունը չճանաչեց պայ– մանագիրը: Օգտվելով Թուրքիայի հար– ցում Անտանտի տերությունների միջև եղած հակասություններից, քեմալական– ները զենք գնեցին Ֆրանսիայից և Իտա– լիայից՝ Արևմտյան Անատոլիայում հույ– ների, Կիլիկիայում հայերի և արլ–ում Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ վարելու համար: Պատերազ– մի սկզբնական շրջանում թուրքերն ի– րենց ռազմ, ուժերը կենտրոնացրել էին արլ–ում՝ Հայաստանի Հանրապետություն ներխուժելու համար, դա համարելով առա– վել կարևոր, քան հույների դեմ պատե– րազմը: Քեմալականները արլ–ում հաղ– թելուց (տես <այ~թուրքակաև պատերազմ 1920) հետո զորքեր փոխադրեցին արմ. ճակատ և աևցան ակտիվ գործողություն– ների: 1921-ի հունվ. 10-ին և մարտի 31-իև Ինյոնյու գյուղի մոտ հուն, բանակը պարտ– վեց, սակայն 1921-ի ամռանը նոր հարձա– կում ձեռնարկեց, հուլիսիև գրավեց էս– կիշեհիրը, Աֆիոն Կարահիսարը, օգոստո– սին մոտեցավ Անկարային (մինչև 40 կմ): Թուրք, հրամանատարությունը, օտարերկ– րյա մարտավարության օրինակով, հուն, ուժերը ջախջախելու պլան մշակեց: 1921-ի օգոստ. 23-ից սեպտ. 13-իև Սաքարյա գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճա– կատամարտում հուն, բանակը, որը հե– ռանալով Իզմիրից կտրվել էր իր հիմնա– կան բազաներից և, բացի այդ, զրկվել էր եվրոպական տերությունների օգնությու– նից, պարտվեց: Այդ իրադարձությունն արագացրեց Անտաևտի հակաթուրք. դա– շինքի քայքայումը: 1921-ի հոկտ. 20-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ (տես Թուրք–ֆրանսիա– կան համաձայնագիր 1921), որով հրաժար– վեց Թուրքիայի դեմ պայքարից, իր զոր– քերը հանեց Կիլիկիայից՝ թուրքերին տա– լով հայկ. կոտորածների նոր հնարավո– րություն: Թուրքերը, օգտվելով հուն, գըլ– խավոր հրամանատարության անգործու– թյունից և համալրելով իրենց ուժերը, անցան հարձակման: 1922-ի օգոստ. 30-ին Դումլու–փընարի մոտ հուն, բաևակը նոր պարտություն կրեց: Սեպտ. 9-ին թուրք, զորքերը մտան Իզմիր, կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը, ապա ջրա– սույզ արեցին այն նավերը, որոնցով հույն և հայ կաևայք, երեխաները, ծերունիները փրկվելու էին թուրք ջարդարարներից: Մինչև սեպտ. 18-ը հուն, բանակը դուրս եկավ Փոքր Ասիայից: 1922-ի հոկտ. 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստորագրվեց զինադադար Թուր– քիայի և Անտանտի երկրների միջև, որին հոկտ. 13-ին միացավ Հունաստանը: Մու– դանյայի զինադադարով, ապա Լոզանի պայմանագրով (տես Լոզանի կոնֆերանս 1922–23) պատերազմն ավարտվեց: Գրկ. Սարգսյան Ե. Ղ., Ս ա հ ա կ– յա ն Ռ. Գ., Հայ ժողովրդի նոր շրշանի պատ– մության նենգափոխումը թուրք պատմագրու– թյան մեշ, Ե., 1963, էշ 42–47: CeBpCKHli MHp- Hwfi AoroBOp h aKThi, noAnHcaHHhie b JIo3aHHe, M.t 1927; KopcyH H. ., rpeico-TypeipcaH BOHHa 1919–1922 it., M., 1940. ծ. Սարգսյան

ՀՈՒՅՆ–ՊԱՐԱ ԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ (մ. թ. ա. 500–449), պատերազմներ Պարս– կաստանի և իրենց անկախությունը պաշտ– պանող հին հունական քաղաք–պետու– թյունների (պոլիսների) միջև: Պարսկաս– տաևը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հուն, պոլիսների վրա, տիրել Եգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածով– յաև առևտրական ճանապարհները: Պա– տերազմի առիթը Աթենքի և էրետրիայի օգնությունն էր մ. թ. ա. 500-ին պարսից տիրապետության դեմ ապստամբած փոք– րասիական հուն, պոլիսներիև: Մ. թ. ա. 493-ին պարսկ. բանակը ճնշեց ապստամ– բությունը, իսկ մ. թ. ա. 492-ին Մարդո– նիոսի գլխավորությամբ անցավ Հելլես– պոնտոսը՝ Հունաստան ներխուժելու հա– մար: Սակայն պարսկ. նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվեց, և Մարդո– ևիոսը ստիպված էր ետ վերադառևալ՝ գրավելով միայն Թրակիան: Մ. թ. ա. 490-ի գարնանը պարսկ. բանակը Դատիսի և Արտափերնեսի գլխավորությամբ գրա– վեց Կիկլադյան կղզիների մեծ մասը՝ Եվբեա կղզին և ափ իջավ Մարաթոնի դաշ– տում: 490-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Մարաթոնի ճակատամարտը, որտեղ աթե– նացիների և պլատեացիների փոքրաթիվ ուժերը Միչտիադեսի հրամանատարու– թյամբ հաղթեցին պարսիկներին: Տասնամ– յա ընդմիջման ընթացքում Թեմիստոկչեսի նախաձեռնությամբ Աթենքում ստեղծվեց ուժեղ նավատորմ: Պարսից արքա Քսերք– սես I իր հերթին պատրաստվում էր նոր արշավանքի: Մ. թ. ա. 480-ին պարսկ. բանակը (որի կազմում կային հայկ. ջո– կատներ, Հերոդոտոս, VII, 73) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիաև, անցավ հույների պաշտպանած Թերմո– պիէե լեռնանցքով, ամայացրեց՜ Բեով– տիան, Ատաիկան և ավերեց Աթենքը: Սակայն պարսկ. նավատորմը Սաւամինի ծովամարտում ծանր պարտություն կրեց: