Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

նում «Հ.» մասնակցել է գործադուլների կազմակերպմանը, Բաքվի սովետի, Նավ– թարդյունաբերության բանվորների միու– թյան աշխատանքներին, տարածել թռու– ցիկներ: 1904-ի հոկտեմբերից մինչև 1905-ի Փետրվարը կազմակերպությունը հրատարակել է «Հումմեթ» հեկտոգրաֆին թերթը: 1907– 11-ին կատարված ձերբա– կալությունները թուլացրել են կազմակեր– պությունը: «Հ>-ի գործունեությունն ակ– տիվացել է 1917-ի Փետրվարյան հեղափո– խությունից հետո: Բաքվի շրջակայքում և Ադրբեջանի մյուս քաղաքներում ստեղծ– վել են «Հ>-ի բաժանմունքներ և խմբեր: 1917-ի հուլիսի 3(16)-ից վերսկսվել է «Հում– մեթ> թերթի հրատարակումը: «Հ>-ի ներ– կայացուցիչները ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հետ մասնակցել են ՌՍԴԲ(բ)Կ VI համա– գումարին: Բաքվի կոմունայի անկումից հետո «Հ.» անցել է ընդհատակ: Նրա ան– դամներից շատերը մեկնել են Աստրա– խան, որտեղ ստեղծել են բյուրո և հրատա– րակել «Հումմեթ* թերթը: 1920-ի փետըր– վարին «Հ>-ի և ՌԿ(բ)Կ Բաքվի կազմա– կերպության միավորումով ստեղծվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցու– թյունը:

ՀՈՒՄՈՐ (լատ. humor– բառացի՝ հե– ղուկ), իրականության երգիծական պատ– կերման ձևերից մեկը (տես Երգի– ծանք), ներողամիտ ծաղր հասարակական կյանքի և մարդկային բացասական գծե– րի նկատմամբ: Հ–ի նպատակն է ցույց տալ դրական անձնավորության կամ երե– վույթի առանձին թերությունները, օգնել դրանց վերացմանը: Հ. ունի բարեմիտ վերաբերմունքի, մտահոգության, կարեկ– ցանքի, թախծի կամ կատակախառն հըրճ– վանքի երանգ:

ՀՈՒՄՈՐԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ (< լատ. humor– հեղուկ), կենսագործունեության պրոցեսների կարգավորման մեխանիզմ– ներից մեկը, որն իրականացվում է օրգա– նիզմի հեղուկ միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ) միջոցով: Հ. կ–մանը նպաստում են բջիջների, հյուս– վածքների և օրգանների կենսագործու– նեության ընթացքում արտազատվող կեն– սաբանորեն ակտիվ նյութերը՝ նյութափո– խանակության արգասիքները, հորմոննե– րը, իոնները ևն: Հ. կ. առաջնակարգ նշա– նակություն ունի ստորակարգ կենդա– նիների համար: Առավել բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ այն ենթարկ– վում է նյարդային կարգավորմանը և նրա հետ կազմում միասնական համակարգ՝ նյարդահումորալ կարգավորում: Նյութա– փոխանակության արգասիքներն ազդում են ոչ միայն անմիջականորեն էֆեկտոր օրգանների, այլև զգացող նյարդային վերջույթների և նյարդային կենտրոնների վրա՝ առաջացնելով համապատասխան ռեակցիա: Օրինակ, եթե ծանր ֆիզիկա– կան աշխատանքի հետևանքով արյան մեջ ավելանում է ՇՕշ–ի պարունակությունը, ապա դրանից գրգռվում է շնչառական կենտրոնը, արագանում է շնչառությունը և ՇՕշ–ի ավելցուկը հեռացվում է օրգանիզ– մից: Նյարդային ազդակների հաղորդու– մը քիմ. նյութերի՝ մեդիատորների միջո– ցով (հումորալ ճանապարհով) իրականա– նում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում: Օրգանիզմի հեղուկ միջավայրերի կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է կա– տեխոլամինների (ադրենալին, նորադրե– նալին ևն), ացետիլխոլինի, հիստամինի, սերոտոնինի և այլ կենսածին ամինների» որոշ պոլիպեպտիդների ու ամինաթթունե– րի փոխհարաբերությամբ, իոնների, միկ– րոտարրերի պարունակությամբ, ֆերմեն– տային համակարգերի վիճակով ևն: Հու– մորալ–հորմոնային խանգարումները նա– խորդում են ֆիզիոլոգիական ֆունկցիա– ների փոփոխություններին կամ ախտա– բանական երևույթների առաջացմանը: Հ. կ–ման հարցերով զբաղվում են Սովե– տական Հայաստանի մի շարք գիտահետա– զոտական հիմնարկություններում, հատ– կապես ՀԱԱՀ ԳԱ կենսաքիմիայի և Լ. Օր– րելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ–ներում: Ա. Անդրեասյան

ՀՈՒՄՈՐԵՍԿ (գերմ. Humoreske, < լատ. humor– հումոր), 1. կատակային, երբեմն քնարական բնույթի երաժշտական պիես: Դաշնամուրային երաժշտության մեջ պիե– սի այդ տիպը ստեղծել է Ռ. Շումանը (երկ 20): Այդօրինակ Հ–ի նմուշներ ունեն է. Գրիգը, ՕևԴվորժակը, Պ– Ի. Չայկովս– կին, Ա. Վ. Ռախմանինովը, Ռ. Կ. Շչեդրի– նը, կամերային նվագախմբի Հ.՝ Օ. Թաք– թաքիշվիլին: 2. Գրականության մեջ՝ ար– ձակ կամ չափածո զավեշտական մանրա– պատում (օրինակ, Վ. Մայակովսկու «Բա– նաստեղծություն ճաշակների տարբերու– թյան մասին»):

ՀՈՒՄՈՒՍ (լատ. humus– հող), հողի օր– գանական, սովորաբար մուգ գունավոր– ված մասը, ձևավորվել է բուսական և կեն– դանական մնացորդների կենսաքիմիա– կան փոփոխություններից: Հ–ի բաղա– դրության մեջ են մտնում հումինաթթունե– րը (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները: Հ. պարունա– կում է բույսերի սննդառության հիմնա– կան տարրերը, որոնք մանրէների ներ– գործությունից դառնում են մատչելի բույ– սերի համար: Հ–ի քանակով և որակա– կան կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրա–ֆ ի զի կա– կան առանձնահատկությունները, կլա– նունակությունը ևն: Հ. հողի գենետիկա– կան տիպերի ամենակարևոր ցուցանիշ– ևերից է. օրինակ, ՀԱԱՀ կիսաանապա– տային հողերը պարունակում են 1–2% Հ., շագանակագույն հողերը՝ 2–4% , սևա– հողերը՝ 4,5–12%, լեռնամարգագետնա– յին հողերը՝ 8–32%: Տես նաև Հող:

ՀՈՒՄՔ, հում նյութեր, աշխատան– քի առարկա, որն աշխատանքի ազդեցու– թյամբ արդեն որոշակի փոփոխություն– ներ է կրել և ենթակա t հետագա վերա– մշակման: Արտադրության պրոցեսում Հ. կազմում է պատրաստի արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի նյութական հիմ– քը, իր արժեքը լրիվ փոխանցում է նորա– ստեղծ արդյունքին: Տարբերում են արդ. և գյուղատնտ. ծագում ունեցող Հ.: Արդ. Հ., իր հերթին, բաժանվում է հան– քայինի և արհեստականի: Ըստ օգտա– գործման ոլորտի հանքային ծագման Հ. ստորաբաժանվում է վառելիքա–էներգե– տիկականի, մետալուրգիականի, լեռնա– քիմիականի, տեխնիկականի, շինանյու– թերի արտադրության Հ–ի ևն: Արհեստա– կան Հ. են սինթետիկ խեժերը, պլաստ– մասսաներն ու կաուչուկը, կաշվի փոխա– րինիչները ևն: Գյուղատնտ. Հ. լինում է բուսական (հացահատիկայինն տեխ. կուլ– տուրաներ, Փայտանյութ ևն) ու կենդանա– կան (միս, ձուկ, կաթ, բուրդ, հում կաշի) ծագման: Գործնական նշանակություն ունի Հ–ի դասակարգումն ըստ որակական հատ– կանիշի, նաև առաջնայինի (հանքային Հ.) և երկրորդայինի (արտադրության թափոն, մետաղի ջարդոն ևն): ՀՈՒՏ&, մարդու և կենդանու հոգեկան պրոցեսների և վիճակների հատուկ տե– սակ, զգացմունքների կոնկրետ, իրադրա– կան դրսևորումներ հաճույքի, տհաճու– թյան, սարսափի, ուրախության, զայրույ– թի և այլ ձևերով: Հ–երի առաջացումը պայ– մանավորված է պահանջմունքների բավա– րարման կամ այդ ճանապարհին արգելք– ների առկայության հետ (տես նաև Զգաց– մունք):

ՀՈՒՅՆԵՐ (ինքնանվանումը՝ "EA.X՝nves – հելլեններ), ազգ, Հունաստանի բնակչու– թյան 95% –ից ավելին: Բնակվում են նաև Կիպրոսում (բնակչության 78% –ը), ԵԱՀ–ում, Իտալիայում, Ալբանիայում, ՍԱՀՄ–ում, Կանադայում, Ավստրալիա– յում, ԱՄՆ–ում և այլուր: Հունաստանում՝ ավելի քան 8,3 մլն (1970), այլ երկրներում՝ 1,6 մլն: Խոսում են նոր հունարենով: Գրեթե բոլոր հավատացյալներն ուղղա– փառներ են: Հունաստանում բնակվող Հ–երի մոտ կեսը զբաղվում են գյուղատըն– տեսությամբ, առափնյա և կղզիների բնակ– չությունը՝ ձկնորսությամբ, կակղամորթ– ների և ծովային սպունգների հայթայթ– մամբ: Արդյունաբերության մեջ աշխա– տում է վարձու աշխատողների 1/5-ը: Հին հուն, ազգությունն սկսել է ձևավորվել մ. թ. ա. II հազարամյակի սկզբին՝ հո– նիացիների և աքայացիների (նախահու– նական ցեղերի), իսկ մ. թ. ա. XII դ. դո– րիացիների՝ Բալկանյան թերակղզի տե– ղափոխվելուց հետո: Այդ ցեղերը ձուլվեցին բնիկներին (պելասգներ ևն): Հուն, գա– ղութացման դարաշրջանում (մ. թ. ա. VIII– VI դդ.) առաջացան համահունական մշա– կութային ընդհանրությունը և հելլեններ ընդհանուր ինքնանվանումը, որն սկըզ– բում վերաբերում էր միայն միջին Հունաս– տանի բնակչությանը: Հին հույներն ստեղ– ծել են բարձր մշակույթ, որը խոշոր ազդե– ցություն է գործել Եվրոպայի և Առաջավոր Ասիայի մշակույթների զարգացման վրա (տես Հունաստան Հին): Միջին դարերում խիստ փոփոխվեց Հ–ի ազգային կազմը՝ իր մեջ ներառնելով հս–ից տեղաՓոխված վալաքների, սլավոնների (VI–VII դդ.), ալբանացիների (XIII– XV դդ.): Բյուգանդական կայսրության դարաշըր– ջանում Հ. (հոռոմներ) եղել են Եվրոպա– յի առավել զարգացած ժողովուրդ և ազ– դել են Բալկանյան թերակղզու և Ռուսիա– յի ժողովուրդների մշակույթների ձևավոր– ման վրա: Հ–ի նյութական մշակույթի, կենցաղի և լեզվի մեջ զգալի հետք է թողել թուրք, տիրապետությունը (XIV դ.– XIX դ. 1-ին քառորդ): Հ. երկար ժամանակ պայ– քարել են ազատության և իրենց մշակույ– թի պահպանման համար, որի ընթացքում ձևավորվել է հուն, ազգը: Պահպանվել է