Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. դ–ի ամենակարկառուն ներկայացուցիչ, նորպլաաոնական Դավիթ Անհաղթը, որը հունարեն գրել է «Աահմանք իմաստա– սիրութեան», «Վերլուծութիւն Ներածու– թեանն ՊորՓիւրի>, «Մեկնութիւն Մտորո– գութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» մեծար– ժեք գործերն ու մեկնությունները, հետա– գայում, հավանաբար, ինքն էլ դրանք թարգմանել է հայերեն: Ըստ մատենագրա– կան տվյալների, նա գրել է նաև այլ երկեր, որոնք սակայն չեն պահպանվել: Կարևոր են նաև Հ. դ–ի դավանաբանական բնույթի թարգմանությունները (Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի», Ա. Իրեևեոսի «Ցոյցք առաքելական քարոզութեանն», «Ընդդէմ հերձուածոց» և Եվտիքիոս Կոս– տանդնուպոլսեցու «Ցաղագս զանագանու– թեան բնութեան և առանձնաւորութեան» երկերը), որոնք գաղափարապես նպաս– տում էին նաև հայ միաբնակների սահ– մանազատմանը երկաբնակ Բյուզանդիա– յից: Հին աշխարհի ուսման ծրագրի երկ– րորդ շրջանը, որով սկսվում էր «քառյակ» արվեստների ուսուցումը, որպես գիտա– կան համակարգ Հայաստանում մշակել է Անանիա Շիրակացին: Յուրացնելով հուն, դասական ու հելլենիստական շըր– ջանի հույն գիտնականների բնագիտա– կան նվաճումները և ճշգրիտ գիտություն– ներն իր հայրենակիցներին ևս ուսուցա– նելու նպատակով նա գրում է իր «Քննի– կոն» արժեքավոր աշխատությունը, որի առանցքն են կազմում «յոթ ազատ ար– վեստները»: Շիրակացու մյուս աշխատու– թյունները վերաբերում են տիեզերագի– տությանը, տոմարին, աշխարհագրությա– նը, պատմությանը ևն: Հ. դ–ի գիտական ժառանգությունն ընդգրկում է նաև ժամա– նակի գիտության տարբեր ճյուղեր՝ կազ– մախոսություն, իրավաբանական միտք, պատմագրություն ևն: Մեծ է Հ. դ–ի գի– տական ժառանգության դերը հայ մշակույ– թի և հայոց լեզվի պատմության մեջ: Հ. դ–ի ներկայացուցիչները եղել են ժամանակի առավել զարգացած մտավորականները, որոնք V դ. կեսերից կերտեցին սեփական բարձր մշակույթ և դրանով նպաստեցին քաղ. ու հոգևոր անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարին: Նրանք լեզ– վաշինական բուռն գործունեություն ծա– վալեցին և մեծ դեր կատարեցին հայ գի– տական տերմինաբանության մշակման ու կայունացման գործում: Հայ միտքը Հ. դ–ի գիտական ժառանգության միջոցով V դ. սկսած մայրենի լեզվով ծանոթացավ հին հուն, իմաստասիրությանն ու գիտությա– նը, դրեց գիտության տարբեր ճյուղե– րի՝ քերականության, ճարտասանության, տրամաբանության, փիլիսոփայության, VII դ.՝ բնական գիտությունների հիմքը, ստեղծվեց այդ գիտաճյուղերի համար հա– մապատասխան տերմինաբանություն, որը հետագայում զգալի չափով մտավ նաև աշխարհաբարի գիտակաև բառապաշարի մեջ: Հ. դ–ի մի շարք թարգմանություններ ունեն բնագրային արժեք, որովհետև դը– րանց հուն, բնագրերը (մասամբ կամ ամ– բողջովին) կորել են, և այդ երկերը մի– ջազգայիև բանասիրությանն ու գիտու– թյանը հայտնի են հայերեն թարգմանու– թյուններով (Փիլոնի 14 գործերից յոթը, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւնը», Թեոնի «Ցաղագս ճարտասանական կըր– թութեանց» երկի վերջին չորս գլուխները ևև): Հ. դ–ի այլ թարգմանություններ, կա– տարված լինելով հուն, հնագույն բնագրե– րից, իրենց ճշգրտությամբ գերազանցում են այլ լեզուներով հին թարգմանություն– ներին, նույնիսկ, հուն, ձեռագրային օրի– նակներին և մեծապես օգնում են հայերե– նի հիման վրա վերականգնելու հուն, բնագրերը, որոնք հետագա դարերում ար– տագրողները ենթարկել են զանազան խմբագրումների (Փիլոնի որոշ ճառեր, Արիստոտելի երկերը ևև): Այս դպրոցի որոշ երկեր երկար ժամանակ գործածվել են որպես ուսումնակաև ձեռնարկներ, դը– րանց մասին գրվել են բազմաթիվ մեկնու– թյուններ, իսկ փիլ. աշխատությունները մեծ ազդեցություն են գործել միջնադար– յան հայ Փիլ. մտքի վրա: Գրկ. Մ անանգյան Հ., Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վնն., 1928: Մուրադյան Ա. Ն., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Ե., 1971: ApeBmaTHH C.C., OopMHpOBaime (J)Hjioco(J)ckoh HayKH b ApeBHeii ApMeHHH (V–VI bb.), E., 1973. Ա. Մուրադյան

ՀՈՒՆԱԲԱՆ ՀԱՅԵՐԵՆ, հունաբան ղըպ– բոցի թարգմանությունների լեզուն, որն ա£քԻ է ընկնում հունարենի հետևողու– թյամբ կատարված նորամուծություննե– րով: Հուն, գիտական–փիլիսոփայական գրականությունը հարազատորեն թարգ– մանելու համար անհրաժեշտ էր ունենալ մշակված հունարենին համապատասխան գիտական լեզու և համակարգված տեր– մինաբանություն: Դասական հայերենի այդ բացը լրացնելու, տերմինաբանու– թյան ստեղծման գործը հեշտացնելու և միօրիևակություն պահպանելու նպատա– կով հունաբան դպրոցի ներկայացուցիչ– ները կատարեցին նորամուծություններ, որոնց հիման վրա ձևավորվեց եադասա– կան գրական հայերենի գիտական տարբե– րակը՝ Հ. հ.: Նախածանցներով հարուստ հունարենի հետևողականությամբ նրանք ստեղծեցին բազմաթիվ նախածանցներ (ապ, առ, արտ, բաղ, բաց, գեր, գեր, ենթ, հակ, հոմ, մակ, յար, ներ, շաղ, շար, պար, ստոր, վեր, տար, արամ, փաղ, Փար, Փոխ), որոնցից շատերն ամրացան հա– յերենում և ընդարձակեցին մեր լեզվի բա– ռակազմական միջոցները, հարստացրին բառապաշարը բազմաթիվ կարևոր բառե– րով, հնարավորություն տվեցին հունարե– նից պատճենելու գիտության մի շարք բնագավառների (քերականության, ճար– տասանության, տրամաբանության, փիլ.) բազմաթիվ տերմիններ: Հունաբան դըպ– րոցի քերականական նորամուծություննե– րից են երկակի թվի, քերականական սեռի գործածությունը, հոլովական որոշ ձևերի կերտումը, բայի խոնարհման մեջ արհես– տական եղանակների ու ժամանակների ստեղծումը, շարահյուսական որոշ ձևեր, որոնք, հայերենին խորթ լինելով, հետա– գայում մերժվել են: Ա. Մուրադյան

ՀՈՒՆԱԿԱՆ ԱձԳԱՅԻՆ–ԱձԱՏԱԳՐԱԿ ԱՆ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1821–1829, Մեծ հ և ղ ա Փ ո խ ու թ յ ու ն, հույն ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական լծի դեմ: Նախապատրաստել է 1814-ին ստեղծված «Ֆիփկի հետերիա» գաղտնի հեղափոխական ընկերությունը, որը 1820-ից ղեկավարել է ռուս, ծառայության գեն. Ալեքսանդրոս Իպսիլանտիսը: 1821-ի փետրվարի վերջին (մարտի սկիզբ) Իպ– սիլանտիսը Ցաշից (Ցասսի) դիմել է հույն ժողովրդին ապստամբության կոչով: Ապստամբությունն սկսվել է 1821-ի մար– տին [այդ օրը հայտարարված է Հունաս– տանի Անկախության օր, որը նշվում է մարտի 25 (ապրիլի 6)-ին] և ընդ– գրկել ամբողջ Մորեան (Պելոպոնեսը), մայրցամաքային Հունաստանի և Եգեյաև ծովի կղզիների մի մասը: Հեղափոխու– թյան շարժիչ ուժը գյուղացիությունն էր, ղեկավարը՝ ձևավորվող բուրժուազիան՝ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսի գլխա– վորությամբ: 1822-ի հունվարին Պիադա– յում (Պելոպոնես) հավաքված Ազգային ժողովը հռչակեց Հունաստանի անկախու– թյունը և ընդունեց դեմոկրատական սահ– մանադրություն: Սուլթանական կառավա– րությունը դաժան հալածանք սկսեց ազա– տասեր հույն ժողովրդի նկատմամբ: 1822-ի ամռանը թուրք. 30-հազարանոց բանակը ներխուժեց Մորեա, սակայն նա– հանջեց՝ կրելով զգալի կորուստներ: Հուն, զորքերը, որոնց ղեկավարում էին տաղան– դավոր զորավարներ Մարկոս Բոցարի– սը, Թեոդորոս Կոլոկոտրոնիսը, Աթանա– սիոս Դիակոսը, Դեորգիոս Կարաիսկա– կիսը, Ողի սևս Աևդրուցոսը և ուրիշներ, հերոսաբար կռվում էին զավթիչների դեմ: 1825-ի փետրվարին Մահմուդ II սուլթա– նին օգնության եկավ եգիպտական բա– նակը՝ Իբրահիմ փաշայի գլխավորու– թյամբ, որն ամայացրեց Մորեայի մեծ մասը: Հույներին օգնության եկան օտար– երկրյա կամավորներ (այդ թվում՝ բանաս– տեղծ Ջ. Բայրոևը), մի շարք երկրևերում ստեղծվեցին հունասիրական կոմիտեներ (տես Ֆիչհեււեններ): 1827-ի ապրիլին Տրեզինոսում գումարված Ազգային ժողովը Հունաստանի պրեզիդենտ ընտրեց Իոան– նիս Կապոդիստրիասին (նախկին ռոա. դիվանագետ): Արևմտա–եվրոպակաև պե– տությունները այդ դիտեցին իբրև Ռու– սաստանի ազդեցության ուժեղացում Հու– նաստանում: 1827-ին Լոնդոնում Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը կնքեցին դաշ– նագիր, որով պարտավորվում էին թուրք, կառավարությունից պահանջել Հունաս– տանին տալ ինքնավարություն՝ սուլթանին ամենամյա հարկ վճարելու պայմանով: Թուրքիայի հրաժարվելուց հետո, անգլո– ռուս–ֆրանս. նավատորմիղը 1827-ի հոկտ. 8(20)-ին Նավարինի ծովամարտում ջախ– ջախեց թուրք–եգիպտական նավատորմը: 1829-ի Ադրիանուպոլսի պայմանագրով (տես Ադրիանուպոչսի հաշտության պայ– մանագիր 1829) Թուրքիան ճանաչեց Հու– նաստանի ինքնավարությունը՝ ամենա– մյա հարկ ստանալու պայմանով: 1830-ին Հունաստանը պաշտոնապես դարձավ ան– կախ պետություն: Գրկ. II a ji e o ji o r I, Chbhhhc M., HcTopnqecKHH oiepic HapoAHoa: bohhm 3a He3a- BHCHM0CTb rpeipiH…, CIIE, 1867.

ՀՈՒՆԱԿԱՆ ԳԻՐ, մ. թ. ա. մոտ IX դ. փյու– նիկյան բաղաձայնական գրի հիման վրա ձևավորված առաջիև հնչյուևակաև գիրը,