Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանուն քաղաքից 40 կմ հեռավորության վրա: 1914-ին ուներ 60 բնակիչ (8 ընտա– նիք). զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Լուսավորիչ): Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՄԱՄ ԱՐԵՎԵԼՅԻ, Համամ Բագրատունի, Համամ Բարեպաշտ, Համամ–Գրիգոր (ծն. և մահ. թթ. անհտ.), IX դ. 2-րդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից կողմանց, մատենագիր, քերական, մեկնիչ: Հայ Բագրատունիների տոհմից: Բագրատունիների թագավորության ենթակա Հ. Ա–ու Հայոց Արեելից կողմանց թագա– վորությունն ընդգրկել է Վաչագան Բարեպաշտի թագավորության ամբողջ տարածքը (Արցախ, Ուտիք, Կամբեճան): Նըպաստել է Հայոց եկեղեցու և նիա Աղվանից թևի միջև եղած տարաձայնությունների հարթեցմանը: 856–865-ին գրել է «Հարցմունք ու պատասխանիք»-ը: Հետագայում շարադրել է «Համամ» ծայրակապով (աքրոստիկոս) պարականոն շարականը, Դիոնիսիոս Թրակացու «Քերականության»-, Սողոմոնի առակների, Հոբի «Ով է դա» երկի, Դիոնիսիոս Արիսպագացու գործի մեկնությունները: Զբաղվել է նաև հայկ. շարականների արվեստի հարցերով և կարգավորել եկեղեցական ժամերգությունը: Պահպանվել է Հ. Ա–ու 2 արձանագրություն, մեկը՝ Մեծ Մազրայում («Գրիգոր Ադրներսեհյան»–«Ադրնարսեհի որդի» անունով)՝ 881-ին կանգնեցված խաչարձանի վրա, մյուսը՝ «Համամ» անունով, Տիգրանա– կերտ քաղաքի ավերակների մոտ գտնվող Սոֆուլու (այժմ՝ . +Ադրբ. ԱԱՀ Աղդամի շըրջանում) գյուղում, առանց թվականի: Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողի կ), Պատմութխն տիեզերական, ՍՊԲ, 1885: Հովհաննես Դրասխա– նակերտցի, Պատմություն Հայոց, Թ., 1912: Մխիթար Այրիվանեցի, Պաա– մութիւն Հայոց, Մ., 1860: Մովսես Կաղ անկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969: Կոստանյանց Կ., Համամ Արեելցի, Վաղ–պատ, 1896: Մնացականյան Ա., Աղվանից գրականության հ արցերի շուրջը, Ե., 1966:

ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, համաչափություն պլաստիկ արվեստներում, ստեղծագործության տարրերի, նաև առանձին տարրերի և ամբողջության չափային հարաբերակցումը: Մասնավորապես տարբերակում են ճարտ. և մարդու մարմնի, դեմքի Հ–ներ: ճարտ. Հ–ները մեծությունների (գծային չավւերի, մակերեսների, ծավալների) տարածական հարաբերությունների որոշակի համակարգ է, որի շնորհիվ ներդաշնակվում են կառույցի մասերը, և ստեղծվում է ամբողջական ճարտ. կերպար: Հ–ների տարբեր համակարգեր պայմանավորված են գիտության մակարդակով, տվյալ ժամանակի գեղագիտությամբ, արվեստի ընկալման ազգային առանձնահատկություններով, բնության մեջ գոյություն ունեցող Հ–ներով են: Հ–ների համակար– գերը հիմնվում են պարզ ամբողջական թվերի (թվաբանական կամ այսպես կոչված մոդուլային համակարգ, տես Մողով) հարաբերությունների կամ երկրաչափական եղանակների վրա, որոնց միջոցով ստացվում են իռացիոնալ հարաբերություններ (օրինակ, քառակուսու անկյունագծի հարաբերությունը նրա կողմին, տես՝ Ոսկե հատում): Հնարավոր է նաե թվաբանական և երկրաչափական համակարգերի զուգակցումը: Մարդու մարմնի Հ–ների համակարգերում որպես միավոր ընդունվում է գլխի չափը, մատնահատվածը են: Հ–յան մասին պատկերացումները ծագել և կազմավորվել են Հին աշխարհի ճարտների, նկարիչների գործունեության ընթացքում: ճարտ. և դիզայնի բնագավառում իրերի և պարամետրերի ժամանակակից միօրինականաց– ման պայմաններում Հ–ների համակար– գերի մշակումը մեծ նշանակություն ունի: ճարտարապետության մեջ «Հ.» տերմինի’ փոխարեն օգտագործվում է համաչափու– թյուն: Գրկ. E P y H Օ B H» , IlpOnOpUHH aHTHHHOH h cpeflHeBeicoBoii apxHTeKTypBi, [M., 1936]; T h k a M., ScTeTiiica nponopi^iiH b npnpoae h HCKyccTBe [nep. c ci>paHij.], M., 1936՜; Mec- C e JI b O., IIpOnopi^HM B aHTHqHOCTH H B Cpefl- HHe Bexa (nep, c HeM.), M.f 1936; Oiepius TeopHH apXHTeKTypHOJI K0Mn03HU.HH, [c6.1, M., 1960.

ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿԱ– ԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, հասարակական ամբողջական արդյունքի, դրա բաղկացուցիչ մասերի, արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսների (հիմնական և շըրջանառու արտադրական ֆոնդերի, աշխատանքային ու բնական ռեսուրսների), նաև վերարտադրության առանձին փուլերի՝ արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման քանակական հարաբերակցություններ: Կապիտալիզմի ժամանակ դրանք ձևավորվում են արտադրության անարխիայի, մրցակցության պայմաններում, շահույթի ստացման պահանջներին համապատասխան: Արտադրության հասարակական բնույթի և մասնավոր–կապիտալիստական յուրացման միջե հակասության պատճառով բուրժ. հասարակարգն ամբողջ էկոնոմիկայի մասշտաբով արտադրության համամասն զարգացում ապահովել չի կարող, իսկ կապիտալիստական ծրագրավորումը չի փոխում Հ. հ. ա–ի առաջացման տարերային բնույթը: Հ. հ. ա. մշտապես և գիտակցված պահպանումը սոցիալիզմի կարևոր առավելություններից է, ապահովում է ժողտնտեսության բոլոր ճյուղերի և բնագավառների զարգացման փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը, բացառում հասարակական աշխատանքի կորուստները (տես Ժողովրդական տնտեսության պլանաչափ համամասն զարգացման օրենք): Դրա նախադրյալը արտադրամիջոցների հասարակական սեփականությունն է, էկոնոմիկայի զարգացումը ժողովրդի շահերին համապատասխան: Հ. հ. ա. համակարգը ներառնում է՝ ա. վերարտադրական, ժողովրդա՜տնտեսական համամասնությունները, արտադրական և ոչ արտադրական ուորտների, արտադրության միջոցների արտադրության և սպառման առարկաների արտադրության (հասարակական արտադրության I և II ստորաբաժանումներ) միջե, համախառն հասարակական արդյունքում նյութական ծախսերի փոխհատուցման ֆոնդի և ազգային եկամտի, ազգային եկամտում՝ սպառման ֆոնդի և կուտակման ֆոնդի միջե. բ. ճյուղային համամասնությունները. նյութական արտադրության (արդյունաբերության, գյուղատնտեսության են) ու ոչ արտադրական ոլորտի (լուսավորության, առողջապահության են) առանձին ճյուղերի միջե. գ. ներճյուղային համամասնությունները. վառելանյութի արդյունաբերության մեջ՝ ածխի, նավթի և գազի արտադրության միջե, գյուղատնտեսության մեջ՝ բուսաբուծության և անասնապահության տարբեր ճյուղերի միջե են. դ. տերիտորիալ համմասնությունները. մասնագիտացված "առանձին շրջանների միջե (տես Աշխատանքի բաժանում, Արտադրողական ուժերի տեղաբաշխում), ե. ներարտադրական համամասնությունները, ապրանքների U ծառայությունների ներմուծման նւ արտահանման միջե (տես Աշխատանքի միջազգային սոցիաչիստական բաժանում). զ. արժեքային համամասնությունները, ձեռնարկությունների, ճյուղերի, պետության ու բնակչության եկամուտների ձևավորման և օգտագործման միջե; Հ. հ. ա. մշտապես զարգանում և կատարելագործվում են արտադրողական ուժերի ու երկրի էկոնոմիկայի առաջընթացի խնդիրներին համապատասխան, որն արտացոլվում է ժողտնտեսության հընգամյա պլաններում (տես Պւանավորում ժողովրդական տնտեսության): Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սոցիալիստական հասարակարգում կարող են առաջանալ անհամամասնություններ, որոնք, սակայն, ժամանակավոր, մասնակի բնույթ ունեն և վերացվում են պլանաչափորեն: Շ. Մարգարյան


ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՍՏԴԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՈԴԵձԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱԳԸ), ՍՍՀՄ ԳԱ–ին առընթեր գիտահասարակական կազմակերպություն: Աշ– խատանքներ է կատարում աստղագիտության, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառներում: Կազմակերպվել է 1932-ին՝ Ռուսական աստղագիտական ըն– կերության և ՌՍՖՍՀ աստղագետների միության հիման վրա: ՀԱԳԸ ՍՍՀՄ խո– շոր քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) ունի ավելի քան 50 բաժին և բաժանմունք: Հրատարակում է «Աստրոնոմիչեսկի կալենդար» («AerpoHOMHqecKHH KaJieHflapb», 1895-ից), «Աստրոնոմիչեսկի վեստնիկ» («AcTpOHOMHqecKHH bccthhk» , 1967–ից), «Զեմլյա ի Վսելեննայա» («3eMJia h BcejieHHaa>, 1965-ից) պարբերականները:


ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱՄԿՒ), ՍՍՀՄ արհմիությունների համագումարների միջե ընկած ժամանակաշրջանում արհմիությունների ամբողջ գործունեությունը ղեկավարող մարմին: ՀԱՄԿԽ ընտրվում է ՍՍՀՄ արհմիությունների համագումարում: Պլենումների միջե ընկած ժամանակամիջոցում արհմիությունների աշխատանքը ղե–