Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կավարելու համար ՀԱՄԿԽ ընտրում է նախագահություն, կազմակերպչական– գործադիր բնույթի ընթացիկ աշխատանքի համար՝ քարտուղարություն: ՀԱՄԿԽ որո– շում է արհմիությունների հերթական խընդիրներն ամբողջությամբ, ինչպես նաե արհմիութենական աշխատանքի առանձին հարցերի գծով մասնակցում է ժողովըր– ղական տնտեսության պլանների մշակմանը, ղեկավարում սոցիալիստական մըր– ցությունը և կոմունիստական աշխատանքի շարժումը, լսում արհմիությունների կո– միտեների և խորհուրդների հաշվետվությունները, օրենսդրական մարմիններին է ներկայացնում օրենքների և հրամանագրերի նախագծեր, մասնակցում կառավա– րությունում աշխատավարձի, սոցիալական ապահովության, աշխատանքի պաշտպանության, աշխատավորների կուլտուր–կենցաղային սպասարկման հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերի նախապատրաստմանն ու քննարկմանը, հսկում այդ հարցերի վերաբերյալ կառավարության օրենքների և որոշումների կատարմանը: Իրագործում է պետ–սոցիալական ապահովության և աշխատավորների սանիտարա–առողշարանային սպասարկման գործի ղեկավարումը: Անցկացնում է համամիութենական կուլտուրական» սպորտային և այլ մասսայական միջոցառումներ: Ղեկավարում է գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական ընկերությունը, գիտատեխնիկական ընկերություններ, արհմիությունների կամավոր սպորտային ընկերություններ, տուրիզմի կազմակերպումը, հաստատում է արհմիութենական և պետական սոցապահովության բյուջեն: Միջազգային արհմիութենական շարժման մեջ ներկայացնում է սովետական արհմիությունները: Ունի իր տպագիր օրգանը՝ «Tpya» («Տրուդ») օրաթերթը, իր հրատարակչությունը՝ «Պրոֆիզդատ»-ը, լույս է ընծայում ամսագրեր «CoBeTCKHe npo<J>- cok>3h» («Աովետսկիե պրոֆսոյուզի») են:

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀամԼԿԵՄ անվանումը և նպատակը, հա– սարակության քաղաքական սիստեմում նրա դերը, ԱՄԿԿ հետ փոխհարաբերու– թյունը, ՀամԼԿԵՄ անդամների պարտա– կանությունները և իրավունքները, ներ– կոմերիտական կյանքի կազմակերպա– կան սկզբունքները, նորմերը և պրակտիկ գործունեության մեթոդները որոշող ՀամԼԿԵՄ ներքին կյանքի հիմնական օրենք: Ընդունում է ՀամԼԿԵՄ համագու– մարը: Գործող կանոնադրությունը (ընդունել է ՀամԼԿԵՄ XIV համագումարը, 1962) սահմանում է, որ ՀամԼԿԵՄ «հասարակա– կան կազմակերպություն է, որն իր շար– քերում միավորում է սովետական առա– ջավոր երիտասարդության լայն զանգ– վածներին» (ՀամԼԿԵՄ կանոնադրությունը, Ե., 1977, էջ 3), որ կոմերիտմիությունը կուսակցության ակտիվ օգնականն է ու ռեզերվը և աշխատում է ԱՄԿԿ ղեկավա– րությամբ: Այն նշում է նաև ՀամԼԿԵՄ գըլ– խավոր խնդիրները՝ պատանիներին ու աղ– ջիկներին դաստիարակել մարքսիզմ–լե– նինիզմի գաղափարներով, հեղափոխա– կան պայքարի հերոսական ավանդույթ– ներով, պատրաստել կոմունիզմի կայուն, բարձրակիրթ, աշխատասեր երիտասարդ կառուցողներ: Կանոնադրությունում նըշ– վում է, որ ՀամԼԿԵՄ անդամ կարող է լինել սովետական երկրի յուրաքանչյուր երիտասարդ, որն ընդունում է ՀամԼԿԵՄ կանոնադրությունը, ակտիվորեն մասնակ– ցում է կոմունիզմի շինարարությանը, աշ– խատում է կոմերիտական կազմակերպու– թյուններից մեկում, կատարում է կոմերիտ– միության որոշումները և մուծում է կոմե– րիտական անդամավճար: Կանոնադրու– թյունը ՀամԼԿԵՄ անդամներից պահան– ջում է. լինել կոմունիստական շինարա– րության ծրագրի կենսագործման ակտիվ մարտիկներ, օրինակ ծառայել աշխատան– քի և ուսման մեջ, անընդհատ կաւոարե– լագործել իրենց որակավորումը, խստորեն պահպանել աշխատանքային և պետ. կար– գապահությունը, ամեն կերպ պահպանել ու բազմապատկել հասարակական սո– ցիալիստական սեփականությունը, հա– մառորեն տիրապետել մարքս–լենինյան տեսությանը, ժամանակակից գիտության և տեխնիկայի նվաճումներին, վճռական պայքար մղել բուրժ. գաղափարախոսու– թյան բոլոր դրսևորումների դեմ, լինել հայրենասեր, ամրապնդել ԱԱՀՄ զինված ուժերի հզորությունը, պահպանել պետ. գաղտնիքները, բացահայտել աշխատան– քում եղած թերությունները և հասնել դը– րանց վերացմանը: ՀամԼԿԵՄ անդամ ըն– դունում են անհատական կարգով: Կո– մերիտմիության կազմակերպական կա– ռուցվածքի ղեկավար սկզբունքն է դեմո– կրատական ցենտրաչիզմը: Կոմերիտական կազմակերպության բարձրագույն մարմինն է ընդհանուր ժո– ղովը (սկզբնական կազմակերպության համար), կոնֆերանսը (շրջանային, քաղա– քային, օկրուգային, մարզային, երկրա– մասային կազմակերպությունների հա– մար), համագումարը (միութենական հան– րապետությունների ԼԿԵՄ–ի և ՀամԼԿԵՄ–ի համար): Համագումարը հրավիրում է ԿԿ, չորս տարին մեկ անգամ: Համագումարն ընտրում է ՀամԼԿԵՄ ԿԿ և Կենտրոնա– կան վերստուգիչ հանձնաժողով: Կոմերիտական կազմակերպություննե– րը ստեղծվում են տերիտորիալ արտադրա– կան սկզբունքով առնվազն ՀամԼԿԵՄ երեք անդամի առկայության դեպքում: 1918-ին կոմերիտմիության I համագու– մարը ընդունեց կոմերիտմիության ծրա– գրի և կանոնադրության հիմնական թե– զիսները, ստեղծեց հանձնաժողով, որը մշակեց ծրագրի և կանոնադրության միաս– նական տեքստը: Հետագայում ՀամԼԿԵՄ համագումարները ընդունել են նոր կանո– նադրություններ: ՀամԼԿԵՄ գործող կա– նոնադրության մեջ մասնակի փոփոխու– թյուններ են մտցվել ՀամԼԿԵՄ XV, XYII և XVIII համագումարներում:

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈ–

ՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀամԼԿԵՄ), հասարակա– կան–քաղաքական կազմակերպություն, որն իր շարքերում միավորում է սովետա– կան առաջավոր երիտասարդության լայն զանգվածները: Մարքս–լենինյան գաղա– Կոմերիւոական կրծքանշաններ փարներով առաջնորդվող կոմերիտմիու– թյունը Սովետական Միության կոմունիս– տական կուսակցության ակտիվ օգնա– կանն ու ռեզերվն է: «Հավատարիմ լենին– յան պատգամներին, ՀամԼԿԵՄ օգնում է կուսակցությանը՝ երիտասարդությանը դաստիարակելու կոմունիզմի ոգով, նրան ներգրավելու նոր հասարակարգի կառուց– ման մեջ, պատրաստելու բազմակողմա– նիորեն զարգացած մարդկանց սերունդ, որոնք ապրելու, աշխատելու և հասարա– կական գործերն են կառավարելու կո– մունիզմի օրոք» (ՀամԼԿԵՄ կանոնադրու– թյունը, Ե., 1977, էջ 3): Ստեղծվել է իբրև Ռուսաստանյան կոմունիստական երիտա– սարդական միություն (ՌԿԵՄ), 1918-ի հոկտ. 29-ին, բանվոր և գյուղացի երիտա– սարդության համառուսաստանյան 1 հա– մագումարում: ՌԿԵՄ լենինյան (ՌԼԿԵՄ) է անվանվել 1924-ի հուլիսին: ԱԱՀՄ կազ– մավորման կապակցությամբ (1922) կոմե– րիտմիությունը 1926-ի մարտին վերան– վանվել է Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միու– թյուն (ՀամԼԿԵՄ): Կոմերիտմիության շարքերը ընդունվում են 14–28 տարեկան, սովետական հայրենիքին նվիրված առա– ջավոր երիտասարդները՝ անհատական կարգով: ՀամԼԿԵՄ գոյության 60 տարի– ների ընթացքում կոմերիտմիության քաղ. դպրոցն են անցել ավելի քան 120 մլն սո– վետական քաղաքացիներ: 1918 – 1978-ին ՍՄԿԿ շարքերն են ընդունվել ավելի քան 12 մլն կոմերիտականներ: ՀամԼԿԵՄ կազմակերպական կառուցվածքի ղեկա– վար սկզբունքը դեմոկրատական ցենարա– էիզմն է: Այն կառուցված է տերիտորիալ– արտադրական հատկանիշով: Կոմերիտ– միության սկզբնական կազմակերպություն– ներ ստեղծվում են ըստ կոմերիտական– ների աշխատանքի կամ ուսման վայրի՝ ձեռնարկություններում, կոլտնտեսություն– ներում, ուսումնական հաստատություն– ներում, հիմնարկներում, սովետական բանակի և նավատորմի զորամասերում, նրանք միավորվում են շրջանային, քա– ղաքային, օկրուգային, մարզային, երկրա– մասային, հանրապետական կազմակեր– պություններում: ՀամԼԿԵՄ բարձրագույն մարմինը համամիութենական համագու– մարն է (1918–78-ին տեղի է ունեցել ՀամԼԿԵՄ 18 համագումար): Համագու– մարների միջև ընկած ժամանակահատ– վածում միության ամբողջ գործունեու– թյունը ղեկավարում է ՀամԼԿԵՄ Կենտ– րոնական կոմիտեն (ընտրվում է համագու– մարում) իր ընտրած բյուրոյի և քարտու– ղարության միջոցով: ՀամԼԿԵՄ իր գոր– ծունեությունը ծավալում է կոլեկտիվ ղե– կավարության լենինյան սկզբունքներով: 1979-ի հունվ. 1-ին ՀամԼԿԵՄ կազմում կար 433,5 հզ. սկզբնական կազմակերպու– թյուն, որտեղ միավորված էին 38459 հզ.