Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ինչպես նաև երկրաֆիզիկական և երկրաբանական մեթոդների հետ, կիրառվում է երկրակեղևի ռեգիոնալ խորքային կառուցվածքի ուսումնասիրման, այդ թվում՝ պլատֆորմների հիմքի տեղադրման խորության որոշման (նավթ և գազ որոնելու դեպքում), երկաթի հանքաքարի մագնիսական տարատեսակների, ինչպես նաև հիմքային և գերհիմքային ապարների հետ կապված մետաղային ու ոչ մետաղային հանքավայրերի, աքցեսոր մագնիսական միներալներ պարունակող գունավոր, հազվագյուտ, ազնիվ մետաղների որոնման և երկրաբանական քարտեզագրման համար: Երկաթի հանքաքարի հետախուզության դեպքում Մ. հանքափորվածքներում և հորատանցքերում ապարների մագնիսական ընկալունակության չափումների զուգակցմամբ հնարավորություն է ընձեռում ճշտել երկաթահանքային մարմինների դիրքը և գնահատել մագնիսական երկաթի տոկոսային պարունակությունը հանքաքարում:
ՄԱԳՆԻՍԱՀԻԴՐՈԴԻՆԱՄՒԿԱԿԱՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ, ՄՀԴ գեներատոր, էներգետիկական տեղակայանք էլեկտրահաղորդիչ միջավայրի ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպելու համար: Բաղկացած է կանալից, որով շարժվում է աշխատող մարմինը (էլեկտրոլիտներ, հեղուկ մետաղներ, պլազմա), էլեկտրամագնիսական համակարգից և էլեկտրաէներգիայի արտանցման հարմարանքներից: Մ. գ–ի գործողության սկզբունքը հետևյալն է. մագնիսական դաշտի լայնքով շարժվող աշխատող մարմնում մակածվում է էլեկտրական հոսանք, որը էլեկտրական շղթային է փոխանցվում համապատասխան էլեկտրոդների միջոցով: Մ. գ–ները լինում են կոնդուկցիոն (էլեկտրական հոսանքն անմիջականորեն արտանցվում է. աշխատող մարմնի հոսքի ուղղությամբ տեղադրված էլեկտրոդներից) և ինդուկցիոն (առանց էլեկտրոդների): Ըստ նշանակման Մ. գ–ները լինում են իմպուլսային (մի քանի մկվրկ տևողությամբ), կարճատև գործողության և երկարատև աշխատող: Մ. գ–ները կարող են կիրառվել էլեկտրակայաններում (բազային բեռնվածքով և երկրորդային շոգեուժային ցիկլի օգտագործմամբ), գագաթնակետային բեռնվածքների կոմպենսացման տեղակայանքներում, կարճատև էներգետիկական հզորությունների ստեղծման տեղակայանքներում, ստորջրյա նավատորմում (որպես էներգիայի աղբյուր), տիեզերական թռչող ապարատներում:
ՄԱԳՆԻՍԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, գիրոմագնիսական երևույթներ, երևույթներ, որոնցում դրսևորվում է միկրոմասնիկների (ատոմներ, մոլեկուլներ) մագնիսական և մեխանիկական մոմենտների կապը: Մ. ե–ի դիտման զանազան փորձեր բերվում են հետևյալ երկու տարբերակներին՝ ա. նմուշի մագնիսացում՝ պտտման ժամանակ, բ. նմուշի պտույտ՝ մագնիսացման դեպքում (մագնիսացումն իրագործվում է արտաքին մագնիսական դաշտի միջոցով): Պտտման ժամանակ նմուշի մագնիսացում առաջինը դիտել է ամերիկացի գիտնական Ս. Բարնետը (S. Barnett, 1873-1956) 1909-ին: Երկրորդ տարբերակը՝ Էյնշտեյնի–դը Հաազի էֆեկտ, 1915-ին հաջողությամբ իրականացրել են Ա. Էյնշտեյնը և Վ. դը Հաազը (W. de Haas, 1878-1960): Այդ փորձերում չափելով ֆեռոմագնիսական նյութերի ատոմների մագնիսական և մեխանիկական մոմենտների հարաբերությունը (մագնիսամեխանիկական հարաբերություն (-ն էլեկտրոնի լիցքն է, -ը՝ զանգվածը, -ն՝ լույսի արագությունը, իսկ -ն տվյալ նյութի համար հաստատուն մեծություն է և կոչվում է -ֆակտոր), գնահատվել է -ֆակտորի թվային արժեքը, որն աոացվել է մոտավորապես 2: Ներկայումս -ի որոշման համար կիրառվում են ավելի ճշգրիտ՝ ռեզոնանսային մեթոդներ:
Գրկ. Вонсовскай С, В., Шур Я. С,, Ферромагнетизм, М.-Л., 1948; Вонсовский С. В., Магнетизм, М. 1971.Ս. Մնացականյան ՄԱԳՆԻՍԱՄԵՏՐ, մագնիսական դաշտի բնութագիրը և նյութի մագնիսական հատկությունները, նեղ իմաստով՝ մագնիսական դաշտի լարվածությունը, ուղղությունը և գրադիենտը չափող սարք: Ըստ նշանակման լինում են մագնիսական դաշտի լարվածությունը (էրստեդմետր), ուղղությունը (ինկլինատոր և դեկլինատոր), գրադիենտը (գրադիենտամետր), մագնիսական ինդուկցիան (տեսլամետր), հոսքը (վեբերմետր կամ ֆլյուկսմետր), թափանցելիությունը (մյու–մետր), ընկալունակությունը (կապա–մետր) և մագնիսական մոմենտը չափող Մ–եր: Տարբերում են նաև դաշտի բնութագրերի բացարձակ մեծությունները և տարածության մեջ կամ ժամանակից կախված դաշտի հարաբերական փոփոխությունները չափող Մ–եր: Վերջինները կոչվում են մագնիսական վարիոմետրեր: Ըստ գործողության սկզբունքի ստորաբաժանվում են մագնիսաստատիկական, մագնիսադինամիկական, էլեկտրամագնիսական, ինդուկցիոն, քվանտային, գերհաղորդչային քվանտային ևն Մ–եր: Բոլոր Մ–երը օգտագործվում են հիմնականում Երկրի մագնիսական դաշտի լարվածությունը ն նրա բաղադրիչները, գրադիենտը և նյութերի մագնիսական հատկությունները չափելու համար, ինդուկցիոն, քվանտային և գերհաղորդչային քվանտային Մ–երը՝ նաև կենսաֆիզիկայում, միկրոկենսաբանության մեջ, մագնիսաքիմիայում, երկրբ. հետախուզություններում, թույլ դաշտերը չափելու համար և այլ նպատակներով:
ՄԱԳՆԻՍԱՅԻՆ ԶՈՆԴ ԵՎ ՕՂԱԿ, խոշոր եղջերավոր կենդանիների նախաստամոքսների վնասվածքների (տրավմատիզմ) կանխարգելման ու բուժման համար գործածվող սարքերի համալիր: Ստեղծել է Մ. Մելիքսեթյանը: Բաղկացած է մետաղաինդիկատորից, մագնիսային զոնդից և մագնիս–կոբալտային օղակից: Մետաղաինդիկատորը կազմված է հաղորդիչից, ուժեղարար բլոկից և ինդիկատորից: Օգտագործվում է օրգանիզմում մետաղյա օտար մարմինները հայտնաբերելու համար: Մագնիսային զոնդը բաղկացած է մագնիսական ծայրակալից, ռետինե թեզանիքով շղթայից, պաշտպանիչ ռետինե խողովակով կապրոնե քուղից, առաձգական զոնդատարից և կողմնացույցից: Զոնդի օգնությամբ նախաստամոքսներից հեռացնում են մետաղյա օտար մարմինները, զոնդարկումից 10–12 ժամ առաջ դադարեցնում են կերակրումը, առատորեն ջուր տալիս և կանգնած դիրքով կենդանուն ֆիքսում: Ծայրակալից անջատված և օծված (ձեթով, վազելինով) զոնդը քթանցքով անց են կացնում կերակրափող: Դնում երախակալ ու զոնդատարի օգնությամբ բերանի խոռոչից դուրս հանում դրա ծայրը, ապա ամրացնում մագնիսական ծայրակալը ու նորից մտցնում կերակրափող: Կլման ակտի և կերակրափողի կծկումների շնորհիվ զոնդին ամրացված մագնիսական ծայրակալը հասնում է կտրիչի նախադուռն ու ապա՝ ցանցը (տեղադրությունը որոշում են կողմնացույցով) 40-60 ր (բուժման ժամանակ