ՄԵԼՔՈՆՅԱՆ Մհեր Սիմոնի (ծն․ 18․9․1920, գ․ Մեծ Պարնի, ՀՍՍՀ Սպիտակի շրջանում), հայ սովետական անասնաբույծ, կուսակցական ու պետական աշխատող։ Տնտ․ գիտ․ դ–ր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942–45)։ Եղել է Սպիտակի շրջսովետի Գործկոմի նախագահ (1958 –1959), ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար (1959–61)։ 1961–72-ին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972-ից՝ ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչության պետ և մինիստրի տեղակալ։ Մ–ի գիտ․ աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության տնտ․ արդյունավետության բարձրացման, ինտենսիվացման, տեղաբաշխման, մասնագիտացման, արդ․ հիմքերի վրա փոխադրելու խնդիրներին։
Եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ (1960–1972), բյուրոյի անդամ (1961–72)։ ՀՍՍՀ V–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։
Երկ․ Ոչխարաբուծության զարգացման էտապները և ինտենսիվացման ուղիները, Ե․, 1974։ Пути повышения экономической эффективности овцеводства, Е․, 1981․
ՄԵԼՔՈՆՅԱՆ Պետրոս Գրիգորի [20․12․1905, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական) – 4․9․1965, Երևան], կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստ․ ինժեներ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Կիրովականի աշխատանքային դպրոցը (1927), Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1936), աշխատել է ՍՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի ուս․ հաստատությունների վարչության ուսմասվար՝ Հայաստանի գծով, ինժեներատեխնիկական և տնտ․ աշխատողների որակավորման ինստ–ի դիրեկտոր (1937), ՀԿԿ Երքաղկոմի քարտուղար (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45), եղել է ավիացիոն դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, 1946–65-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի ռեկտոր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ (1964–65), ՀՍՍՀ VI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Մ–ի անունով է կոչվում Կիրովականի շինարարական տեխնիկումը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Աշոտ Գալուստի (ծն․ 1922, գ․ Գառնաքար, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում), Փառքի երեք աստիճանների շքանշանների ասպետ (22․2․1944, 17․6․1944, 3․5․1945)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստ–ի ագրոնոմիական ֆակուլտետը (1968)։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942-ի աշնանից, 89-րդ Հայկական (Թամանյան) հրաձգային դիվիզիայի կազմում։ Փառքի շքանշաններին արժանացել է Կերչի, Սևաստոպոլի և Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար։
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Գեորգի Արշակի [ծն․ 20․3․1932, գ․ Հադրութ (Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում)], սովետական պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստ–ի շինարարական ֆակուլտետը (1954)։ Աշխատել է Ադրբ․ ՍՍՀ Կարյագինոյի (այժմ՝ Ֆիզուլիի) շրջանի ճանապարհների շահագործման տեղամասում, «Ադրբճաննախագիծ» ինստ–ում, 1961-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում։ 1970-ից՝ ՀՍՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրի տեղակալ, 1977-ից՝ մինիստր։ ՀՍՍՀ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Թամար Բաղդասարի [13(26)․12․1914, Բաքու – 4․10․1981, Ստեփանակերտ], հայ սովետական դերասանուհի։ Ադրբեջանական ՍՍՀ ժող․ արտիստուհի (1961)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1931-ին ընդունվել է Բաքվի հայկ․ թատրոնին կից դրամատիկական ստուդիան և սովորելուն զուգընթաց աշխատել նույն թատրոնում։ 1936-ից՝ Ստեփանակերտի Մ․ Գորկու անվ․ թատրոնի դերասանուհի։ Լավագույն անձնավորումներից են՝ Էփեմիա, Սալոմե (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Նատաշա (Գորկու «Հատակում»), Սևիլ (Ջ․ Ջաբարլիի «Սևիլ»), Խուրաման (Վուրղունի «Վագիֆ»)։
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ Սերգեյ Ավանեսի (ծն․ 10․11․1931, գ․ Ճարտար, ԼՂԻՄ Մարտունու շրջանում), հայ սովետական աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1967-ից։ 1956-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 1975-ից դասախոսում է Երևանի ժողտնտեսության ինստ–ում։ Գիտ․ աշխատությունները վերաբերում են ՍՍՀՄ և ՀՍՍՀ արդյունաբերության տեղաբաշխման ու զարգացման և տնտ․ կապերի խնդիրներին։
Երկ․ ՍՍՀՄ արդյունաբերության ճյուղերի զարգացումն ու տեղաբաշխումը, Ե․, 1975։ Հայկական ՍՍՀ տնտեսական կապերը, Ե․, 1979։
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ (Մելքումով) Տիգրան Մելիքսեթի (15․3․1902, Մեղրի – 4․9․1974, Մոսկվա), ինժեներա–տեխնիկական ծառայության գեներալ–մայոր (1949)։ Տեխ․ գիտ․ դ–ր (1940)։ ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ (1957)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստ–ը (1929)։ 1919-ին կամավոր մտել է կարմիր բանակ, Թուրքմենիայում կռվել սպիտակ գվարդիականների դեմ։ 1932-ից դասավանդել է Ն․Ե․ Ժուկովսկու անվ․ ռազմաօդային ակադեմիայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Մինչև զորացրվելը (1969) աշխատել է ավիացիոն արդյունաբերության տարբեր գիտ․ հիմնարկներում։ Մոտորաշինության բնագավառում կատարել է գիտ․ ներդրումներ։ Ունի գիտ․ ուսումնասիրություններ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1949)։
ՄԵԼՔՈՒՄՈՎ (Մելքումյան) Հակոբ Արշակի [12(24)․12․1885, գ․ Խերխան (այժմ՝ ԼՂԻՄ Շուշիի շրջանում) – 3․7․1962, Մոսկվա], սովետական ռազմական գործիչ, հեծյալ բրիգադի հրամանատար (1919)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ. ակադեմիան (1934)։ 1907-ին զորակոչվել է ցարական բանակ, մասնակցել առաջին համաշխարհային պատերազմին։ 1917-ի նոյեմբերից մարտնչել է Դոնում հակահեղափոխական խռովություն բարձրացրած գեներալ Կալեդինի դեմ։ 1918-ի ամռանը նշանակվել է մոսկովյան 1-ին հեծյալ գնդի հրամանատար, Վորոնեժի մատույցներում մարտեր մղել Դենիկինի զորքերի դեմ։ 1919-ի վերջին նշանակվել է Թուրքեստանյան ռազմաճակատի 1-ին հեծյալ բրիգադի հրամանատար, մասնակցել է Բուխարայի ազատագրման մարտերին։ 1920–31-ին կռվել է Միջին Ասիայում՝ Էնվեր–Փաշայի «Իսլամի բանակի» ևն բանդաների (տես Բասմաչություն) դեմ։ 1934–37–ին եղել է միջինասիական ռազմ. օկրուգի հրամանատարի տեղակալ։ Հրատարակել է «Թուրքեստանցիներ» (Մոսկվա, 1960) ռազմ. հուշերի գիրքը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով։
ՄԵԽԱԴԻՐ (Նակադուլի), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 23 կս հյուսիս–արևմուտք։ Բնակիչները՝ հայեր, մոլդավացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ․ ութամյա և տարրական դպրոցներ, 2 ակումբ–կինո, գրադարան, բուժկայան։ Մ․ հիմնադրել են մոլդավացիները, 1883-ին։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից, 1898-ին։
ՄԵԽԱԿ (Dianthus), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Ցողունը հանգուցավոր է, տերևները՝ հակադիր, նստադիր, գծային կամ նշտարաձև գծային։ Ծաղիկները հերթադիր են, կարմիր,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/397
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ