Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՏԱՄՈՐՖԱՅԻՆ 481

մշակում են օքսիդիչների լուծույթներով՝ մակերևույթին բարակ օքսիդային թաղանթ ստանալու համար (տես Օքսիդապատում
ՄԵՏԱՂՆԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ–ՋԵՐՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, քիմիապես ակտիվ միջավայրում մետաղների ջերմային մշակում, որի հետևանքով փոխվում են մակերևութային շերտի քիմիական բաղադրությունը, կաոուցվածքը և ֆիզիկաքիմիական հատկությունները։ Կատարվում է զանազան տարրերով մակերևույթի դիֆուզիոն հագեցման եղանակով (բարձր ջերմաստիճաններում)։ Տարրի ընտրությունը պայմանավորված է դետալի մակերևույթի պահանջվող հատկություններով։ Հագեցումը կատարվում է ածխածնով (ցեմենտացում), ազոտով (ազոտում), ազոտով և ածխածնով (ցիանացում), մետաղներով (մետաղացում), բորով (բորավորում), սիլիցիումով (սիլիկավորում) ևն։ Կախված դիֆուզվող տարր պարունակող միջավայրի ագրեգատային վիճակից՝ տարբերում են Մ․ ք–ջ․ մ․ գազային, հեղուկ կամ պինդ միջավայրերում։ Մ․ ք–ջ․ մ–ման դեպքում առաջացող դիֆուզիոն շերտը, փոփոխելով մակերևույթի կառուցվածքա-էներգետիկական վիճակը, դրականորեն է ազդում ոչ միայն դետալի մակերևույթի ֆիզիկաքիմիական հատկությունների, այլև ծավալային հատկությունների վրա։ Այսպիսի մշակման շնորհիվ շինվածքները ձեռք են բերում բարձր մաշակայունություն, կրակակայունություն, կոռոզիակայունություն և հոգնածության կայունություն։Թ․ Ղազանչյան ՄԵՏԱՂՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ածխածնի ատոմին անմիջականորեն միացած մետաղի ատոմ պարունակող օրգանական միացություններ։ Մ․ մ–ի հատկությունները պայմանավորված են մոլեկուլում մետաղ–ածխածին (Մ–C) (Մ–ն մետաղի ատոմն է) կապի բնույթով, որն իր հերթին կախված է հիմնական մետաղի և նրան միացած օրգ․ ռադիկալների բնույթից ու քանակից։ Կախված Մ–С կապի բնույթից՝ Մ․ մ․ բաժանում են երկու խմբի՝ 1․ Մ. մ․, որոնցում Մ–С կապը պարզ () է, և 2․ Մ․ մ․, որոնցում Մ–С կապն իրականացվում է չհագեցած օրգ․ միացության -էլեկտրոններով և մետաղի ատոմի , և էլեկտրոնների փոխազդեցությամբ։ Առաջին խմբի Մ․ մ․ են առաջացնում ոչ անցումային՝ և (Li, Na, К, Be, Mg, Cd, В, Al, TI, Ge, Sn, Pb, As, Sb), և որոշ անցումային՝ (Zn, Hg), մետաղները։ Ալկալիական, հողալկալիական մետաղների (Ca, Mg), նաև Zn, Cd, Al-ի առաջացրած Մ․ մ–ում Մ–С կապը խիստ բևեռացված է, մետաղի ատոմն ունի մասնակի դրական, իսկ ածխածինը` մասնակի բացասական լիցք` Մ8+ – С8-։ Այդ Մ․ մ․ շատ ռեակցունակ են՝ քայքայվում են ջրի ազդեցությամբ, զգայուն են թթվածնի և այլ նյութերի նկատմամբ։ Օրինակ, (CH3)2Zn, (С2Н5)3Al և այլն։ Մ․ մ․ օդում ինքնաբոցավառվում են։ Դրանց օգտագործվող լուծույթները (ածխաջրածիններում, եթերում և այլ լուծիչներում) սովորաբար անհրաժեշտ է պաշտպանել խոնավության, թթվածնի և ածխաթթու գազի ազդեցությունից։ Ավելի կայուն են խաոը Մ․ մ․, որոնցում մետաղի ատոմը օրգ․ ռադիկալից բացի միացած է նաև թթվային մնացորդների հետ, օրինակ, (C2H5)2A1C1, C2H5AlCl2 ևն։ Որքան մետաղի էլեկտրաբացասականությունը մեծ է, այնքան Մ–С կապը քիչ է բևեռացված, և միացությունն ավելի կայուն է։ Օրինակ, Hg, Sn, Sb ևն պարունակող Մ․ մ․ թորվող (առանց քայքայվելու) հեղուկ կամ բյուրեղային նյութեր են, որոնք կայուն են թթվածնի և ջրի ներգործության նկատմամբ։ Այդ միացությունները տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով մետաղ և ազատ օրգ․ ռադիկալներ՝ (C2H5)4Pb→4C2H5+Pb։ Հատկապես կայուն են արծաթի, պղնձի և ոսկու ացետիլենիդները և պլատինի մեթիլային միացությունները։ Առաջին խմբի Մ․ մ․ ստացվում են մետաղների, նրանց հիդրիդների, հալոգենիդների և հալոգենալկիլների կամ ացիլների, չհագեցած միացությունների, դիազո և այլ օրգ․ միացությունների փոխազդեցությամբ։ Երկրորդ խմբի Մ․ մ–ում (ֆեռոցեն, երկբենզոլքրոմ, բուտադիեներկաթ եռկարբոնիլ ևն) մետաղի ատոմը փոխազդում է միաժամանակ -էլեկտրոնային համակարգի բոլոր ածխածնի ատոմների հետ։ Այս տիպի միացությունների համար արժեքականության դասական տեսությունը կիրառելի չէ, որի հետևանքով դրանց ստացումը և ուսումնասիրումը կարևոր դեր խաղացին քիմ․ կապի ժամանակակից պատկերացումների ստեղծման գործում։ Մ․ մ․ օգտագործվում են օրգ․ սինթեզում (տես Մագնեզիումօրգանական միացություններ), ինչպես նաև չափազանց մաքուր մետաղներ ստանալու և իրերը մետաղապատելու համար։ Բազմաթիվ Մ․ մ․ օգտագործվում են որպես հականեխիչ միջոցներ, դեղանյութեր, կենսաբանական ակտիվ նյութեր, անտիդետոնատորներ (օրինակ, քառաէթիլկապարը), հակաօքսիդիչներ, պոլիմերների կայունացնողներ ևն։ Մ․ մ․, որպես միջանկյալ նյութեր, առաջանում են մի շարք կարևոր արտադրական պրոցեսներում (օրինակ, ացետիլենի հիդրատացման, ցիկլոպոլիմերման ընթացքում)։ Տես նաև Գրինյարի ռեակցիա, Կուչերովի ռեակցիա, Վյուրցի ռեակցիա։
ՄԵՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱ (< մետա․․․ և մաթեմատիկա), ձևայնացված մաթեմատիկական տեսություններ ուսումնասիրող գիտություն։ Մաթեմատիկական տրամաբանության մի մասն է և պարունակում է կոնկրետ մաթ․ ձևայնացված տեսությունների մետատեսություններ, հետազոտում է այդ տեսությունների ընդհանուր հատկությունները՝ հիմնական ուշադրությունը դարձնելով նրանց ներքին անհակասականության հարցերին։ Նեղ իմաստով Մ․ օգտվում է միայն կոնստրուկտիվ մաթեմատիկայի եղանակներից (կամ ավելի նեղ «ֆինիտ» եղանակներից), լայն իմաստով՝ Մ–ի եղանակները չեն սահմանափակում։ Ձևայնացված տեսությունների տրամաբանական արտածումները հաճախ Մ–ում պատկերացվում են բնական թվերի օգնությամբ՝ տվյալ տեսության ամեն մի բանաձև և տրամաբանական արտածում նկարագրվում է բնական թվով (նրա գյոդելյան համարակալումով), որից ելնելով կարելի է միարժեք կերպով վերականգնել համապատասխան բանաձևը կամ արտածումը։ Նշված եղանակը (գյոդելյան համարակալումը) հնարավորություն է տալիս կամայական ձևայնացված մաթ․ տեսության տրամաբանական ապարատը նկարագրել ձևայնացված թվաբանության մեջ։ Այդ փաստը օգտագործելով ապացուցվում են Կ․ Գյոդելի թեորեմները։ Սակայն որոշ ձևայնացված համակարգերի (օրինակ, թվաբանության և մաթ․ անալիզի) անհակասականությունը ապացուցվել է ընդհանրացված կոնստրուկտիվ եղանակներով։ Որոշ հարցեր, որոնք չէր հաջողվում լուծել բովանդակային մաթ․ եղանակներով (օրինակ, կոնտինուումի վարկածի ճշմարտության հարցը), լուծվել են Մ–ում։
Գրկ․ Клини С. К., Введение в метаматематику, пер․ с англ․, М., 1957; Расева Е., Сикорский Р․, Математика метаматематики, М, 1972.Ի․ Զասլավսկի ՄԵՏԱՄԵՐԻԱ (մետա․․․ և հուն, μέρος – մաս), մարմնահատվածավորություն, սեգմենտացիա, բազմաթիվ երկկողմանի սիմետրիկ կենդանիների մարմնի մասնատվածությունը երկայնական առանցքով դասավորված մասերի՝ մետամերների։ Մ․ կարող է լինել միայն արտաքին (պսևդոմետամերիա) կամ տարածվել նաև ներքին օրգանների վրա (իսկական Մ․)։ Իսկական Մ․ լինում է լրիվ, երբ ընդգրկում է ամբողջ օրգանիզմը, և ոչ լրիվ, երբ տարածվում է միայն օրգանների որոշ համակարգերի (մկանային, կմախքային ևն) վրա։ Տարբերում են հոմոնոմ Մ․, որի դեպքում մարմնի բոլոր մետամերները նման են կառուցվածքով և կատարում են նույնատիպ ֆունկցիաներ, և հետերոնոմ Մ․, երբ մետամերները տարբեր ուղղություններով տարբերակվում են և արտաքինից նման չեն միմյանց։ Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ Մ․ պարզորոշ արտահայտվում է սաղմնային զարգացման վաղ փուլերում և որոշ գծերով պահպանվում ողնաշարի կմախքում, կողոսկրերի, միջկողոսկրային նյարդերի ու մկանների ճիշտ հերթականության մեջ։
ՄԵՏԱՄՈՐՖԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, ապարներ, որոնք մետամորֆիզմի ներգործության հետևանքով ենթարկվել են քիչ թե շատ փոփոխման։ Փոփոխվում է ինչպես ապարների սկզբնական ստրուկտուրան, այնպես էլ միներալոգիական կազմը։ Երբեմն այդ փոփոխությունը այնքան մեծ է, որ սկզբնական ապարի միներալոգիական կազմից ոչինչ չի մնում, և ստացվում է որակապես նոր ապար (հողմահարման շնորհիվ գոյացած ապարները Մ․ ա–ի խմբին չեն պատկանում)։ Մ․ ա․ լինում են՝ կոնտակտային (առաջանում են ներդրվող մագմատիկ զանգվածի՝ շրջապատի ապարների հետ շփման վայրում և հիմնականում հետևանք են բարձր ջերմաստիճանի ազդեցության) և ավտոմետամորֆիկ (կազմավորվում են բուն մագմայից անջատվող լուծույթների գործունեության շնորհիվ, օրինակ, գրեյզենների ձևավորումը)։ Հրաբխածին շերտերին