514 ՄԵՔՍԻԿԱԿԱՆ
Ս․ Էյզենշտեյնի գլխավորությամբ։ 1930–40-ական թթ․ ռեժիսորներ Է․ Գոմես Մուրիելի, Կ․ Նավառոյի, Չ․ Ուրուետայի, Խ․ Բուստիլիո Օրոյի և ուրիշների ստեղծած ֆիլմերն արտացոլել են Մ–ի սոցիալական կոնֆլիկտները, պատմության հեղափոխական դեպքերը, ժողովրդի կյանքը։ Համաշխարհային ճանաչում ունի ռեժիսոր Է․ Ֆերնանդեսի արվեստը, որի լավագույն կինոնկարներից են «Մարի Կանդելյարիա» (1944), «Մարգարիտը» (1947), «Ռիո Էսկոնդիդո» (1948), «Մեքսիկացի աղջիկը» (1949)։ Մ–ի 1950–70-ական թթ․ կինոարվեստի լավագույն նմուշներից են «Արմատներ» (1955, ռեժ․ Բ․ Ալագրակի), «Խոնավ թիկունքներ» (1955, ռեժ․ Ա․ Գալինդո), ազգային հերոս Պանչո Վիլյայի մասին Ի․ Ռոդրիգեսի նկարահանած կինոեռապատումը (1957–58), «Պեդրո Պարամո» (1966, ռեժ․ Կ․ Վելո), «Վիլյայի պարտիզանուհին» (1967, ռեժ․ Մ․ Մորայտե), «Էմիլիո Սապատա» (1970, ռեժ․ Ֆ․ Կասալս) ֆիլմերը։ Մ–ի կինոգործիչներից են դերասաններ Մ․ Ֆելիքսը, Դ․ դել Ռիոն, Ի․ Լոպես Տարսոն, Ա․ դե Կորդովան, օպերատոր Գ․ Ֆիգերոան։ Տարեկան թողարկվում է 70-ից ավելի գեղարվեստական ֆիլմ, գործում է ավելի քան 2000 կինոթատրոն։
Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XIII – XIV։
Գրկ․ Виво X․ А., География Мексики, пер․ с исп., М․, 1951; Гарфиас В․, Чапин Т․, Геология Мексики, пер․ с исп․, М․, 1956; Машбиц Я. Г․, Мексика․ Экономико-географическая характеристика, М․, 1961; Мексика․ Политика. Экономика. Культура․ Сб․, М., 1968; Шереметьев И․ К., Государственный капитализм в Мексике, М., 1963; Вольский А., История мексиканских революций, М.–Л., 1928; Очерки новой и новейшей истории Мексики․ 1810–1945, М., 1960; Паркс Г․, История Мексики, пер․ с англ․, М․, 1949; Кинжалов Р. В., Культура древних майя, Л., 1971; История философии, т. 4–5, М., 1959–61; Историография новой и новейшей истории стран Европы и Америки, М․, 1968, с. 552–561; Кутейщикова В. Н., Мексиканский роман, формирование․ Своеобразие․ Современный этап, [М., 1971]; Фрид Н., Графика Мексики, [пер․ с чешек․], М․, 1960; Искусство древней Америки, М., 1962; Жадова Л., Монументальная живопись Мексики, М., 1965; Пичугин П., Сильвестр Ревуэльтас и мексиканский фольклор, «Советская музыка», 1961, № 5; Его же, Песни мексиканской революции, там же, 1963, № 11; Мичель М․, Панорама мексиканского кино, в сб․։ Мексика, М․, 1968․
ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ 1861-1867, Իսպանիայի (1861–62), Մեծ Բրիտանիայի (1862) և Ֆրանսիայի (1862-67) ինտերվենցիան Մեքսիկայի դեմ, Բ․ Խուարեսի առաջադիմական կառավարությունը տապալելու, Մեքսիկան եվրոպական տերությունների գաղութ դարձնելու նպատակով։ Առիթը՝ 1861-ի հուլիսի 17-ին արտաքին պարտքերի վճարումը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ մեքսիկական կոնգրեսի ընդունած օրենքն էր։ 1861-ի վերջին իսպանական զորքերը օկուպացրին Մեքսիկայի կարևոր նավահանգիստ Վերակրուսը, իսկ 1862-ի հունվարին այդտեղ ափ ելան անգլ․ և ֆրանս․ զորքերը։ 1863-ի հունիսին ֆրանս․ զորքերը գրավեցին Մեխիկոն և կայսր հռչակեցին Մաքսիմիլիան I Հաբսբուրգին։ Երկրում ծավալված պարտիզանական շարժումը, մեքս․ բանակի կանոնավոր զորամասերի հակահարձակումը, ինչպես նաև Ֆրանսիայում առաջացած դժգոհությունը մեքս․ արկածախնդրության նկատմամբ, անհաջողության մատնեցին Մ․ ա․։
ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Գրավում է Մեքսիկայի մեծ մասը։ Կազմված է ընդարձակ սարահարթից և նրան արլ–ից, հվ–ից և արմ–ից եզրավորող լեռնաշղթաներից։ Տարածությունը մոտ 1200 հզ․ կմ2 է։ Մակերևույթի մեծ մասն ունի 1000–2000 մ բարձրություն։ Մ․ բ–ի արլ–ում ձգվում են Արևելյան Սիեռա Մադրե (4054 մ), արմ–ում՝ Արևմտյան Սիեռա Մադրե (3150 մ), հվ–ում՝ հանգած և գործող հզոր հրաբուխների շարքը՝ Ընդլայնական կամ Հրաբխային Սիեռա լեռնաշղթաները։ Նշանավոր հրաբուխներից են Օրիսաբան (5700 մ, Մ․ բ–ի առավելագույն բարձրությունը) Պոպոկատեպետլը, Կոլիման, Պարիկուտինը (վերջին ժայթքումը՝ 1943-ին) ևն։ Մ․ բ–ի ներքին մասը բաժանվում է Հյուսիսային և Կենտրոնական Մեսաների։ Հյուսիսային Մեսան կազմված է 900–1200 մ բարձրության առանձին հարթ տեղամասերից (բոլսոններից), Կենտրոնական Մեսան՝ հրաբխային սարահարթերից (2000–2400 մ բարձրությամբ)։ Մ․ բ․ բաղկացած է կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից։ Տարածված են նաև լավային ծածկույթները և ալյուվիալ–դելյուվիալ նստվածքները։ Հարուստ է օգտակար հանածոներով։ Կան արծաթի, կապարի, ծարիրի, ցինկի, երկաթի, մանգանի, ոսկու և պղնձի հանքավայրեր։ Կլիման արևադարձային է, հվ–ում՝ մեղմ, խոնավ, հս–ում՝ չոր ցամաքային։ Ձյան սահմանը գտնվում է 4500 մ վրա։ Բարձր լեռնագագաթները մշտապես ծածկված են ձյունով։ Բարձրավանդակի հս–ում գետերը սակավաջուր են, ունեն ժամանակավոր հոսք (բացառությամբ Կոնչոս գետի), հվ–ում համեմատաբար ջրառատ են։ Ակտիվ հրաբխականության և երկրաշարժերի շրջանում կան արգելափակոցային և տեկտոնական բազմաթիվ լճեր (Չապալա, Կուիցեո ևն)։ Բուսական աշխարհը հարուստ է և ինքնատիպ (կա ավելի քան 8 հզ․ էնդեմիկ տեսակ)։ Կենդանիների մեծ մասը պատկանում է նեոարկտիկական (նոր արկտիկական) կենդանաաշխարհագրական մարզին։ Մ․ բ–ի մեծ մասը նոսր է բնակեցված։ Հվ–ի արգավանդ հովիտներում և գոգավորություններում ապրում է Մեքսիկայի բնակչության մոտ կեսը։ Տես նաև Մեքսիկա։
ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԾՈՑ (Gulf of Mexico, Golfo de Mexico), կիսապարփակ ծով Ատլանտյան օվկիանոսում։ Գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հվ–արլ․ ափերի մոտ, Ֆլորիդա, Յուկատան թերակղզիների և Կուբա կղզու միջև։ Մակերեսը 1543 հզ․ կմ2 է, ջրի ծավալը՝ 2332 կմ3, խորությունը՝ մինչև 5203 մ։ Կլիման հվ–ում արևադարձային է, հս–ում՝ մերձարևադարձային։ Ամռանը մակերեսին ջրի ջերմաստիճանը 29°C է, ձմռանը հս–ում՝ 18°C, հվ–ում՝ մինչև 25°C։ Աղիությունը 36– 36,0°/օօ է։ Հաճախակի են փոթորիկները։ Մակերեսային հոսանքները հիմնականում ունեն ժամացույցի սլաքի շարժման ուղղությունը։ Մ․ ծ–ից է սկիզբ առնում Գոլֆստրիմը։ Կա ձկնարդյունագործություն, նավթարդյունահանություն։ Հիմնական նավահանգիստներն են Նոր Օռլեանը (ԱՄՆ), Վերակրուսը (Մեքսիկա), Հավանան (Կուբա)։
ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1910–1917, հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն։ Սկսվել է
1910-ի նոյեմբերին։ Տապալեց պրեզիդենտ Պորֆիրիո Դիասի (1876–1911) կղերակալվածատիրական բռնապետական վարչակարգը։ Իշխանության գլուխ անցավ ազգային բուրժուազիայի կառավարությունը պրեզիդենտ Ֆրանսիսկո Մադերոյի գլխավորությամբ (1911–13-ին)։ 1913-ին հակահեղափոխական հեղաշրջմամբ երկրում հաստատվեց բռնապետություն (գեն․ Վիկտորիանո Ուերտայի ղեկավարությամբ), որի դեմ պայքարի ելան բանվորները։ Մ․ հ–յան ընթացքում ծավալվեց գյուղացիական պատերազմ Էմիլիանո Սապատայի և Ֆրանսիսկո Վիլյայի («Պանչո») առաջնորդությամբ, որոնց նպատակն էր իրագործել դեռևս Բ․ Խուարեսի հռչակած ագրարային ռեֆորմը։ 1913-ին Սապատայի բանակն իր իշխանությունը հաստատեց հվ․ 6 նահանգներում, բռնագրավեց լատիֆունդիաները և բաժանեց գյուղացիներին, երկրի հս–ում հողի համար հաջողությամբ պայքարում էր Վիլյան։ Բռնապետության դեմ պայքարում էին նաև լիբերալ կալվածատերերը և բուրժուազիան՝ Վենուստիանո Կառանսայի ղեկավարությամբ։ 1914-ին իշխանության գլուխ անցավ Կառանսայի կառավարությունը (1914–20)։ Երկրում սկսված քաղաքացիական պատերազմում Սապատայի և Վիլյայի զորքերը պարտվեցին։ ԱՄՆ–ի կառավարությունը 1914-ին իր զորքերը մտցրեց Մեքսիկա, գրավեց Վերակրուս քաղաքը, 1916-ին՝ երկրի հս․ մասը։ Սակայն նրանց դեմ ծագած հակաիմպերիալիստական շարժումը զավթիչներին ստիպեց հեռանալ երկրից։ Հեղափոխությունն ավարտվեց 1917-ին հրավիրված Սահմանադիր ժողովով, այն ընդունեց իր ժամանակի համար առաջադեմ սահմանադրություն, որով նախադրյալներ էին ստեղծվում ագրարային ռեֆորմի իրականացման, Մեքսիկայում կապիտալիզմի զարգացման, ինչպես նաև օտարերկրյա մոնոպոլիաների դիմ պայքարի համար։ Թեև Մ․ հ․ չլուծեց մեքս․ ժողովրդին հուզող արմատական հարցեր, սակայն այն մեծ նշանակություն ունեցավ խոշոր հողատիրության թուլացման, օտարերկրյա կապիտալի ներթափանցումը կասեցնելու, ներքաղաքական կյանքի դեմոկրատացման, բանվորների դրության բարելավման, արհմիութենական շարժման զարգացման, Մեքսիկայի և ամբողջ Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման համար։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/514
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ