536 ՄԻԼԵԹՅԱՆ
(զոոսպորանգիումներով կոնիդիումներ), որոնց միջից զոոսպորնեբը դուրս գալով նորից են վարակում։
Մ․ վնասում է խաղողի վազի բոլոր կանաչ օրգանները (տերևները, ծաղկաբույլերը, պտուղները, բեղիկները ևն)։ Վնասված հյուսվածքները 10–15 օր հետո գորշանում և չորանում են։ Մ–ի զարգացմանը նպաստում են տեղումները, ցողը, մառախուղը, բարձր ջերմաստիճանը, իսկ Կոնիդիալ սպորատվությանը՝ օդի բարձր խոնավությունը (95–100%)։ Չոր և շոգ եղանակին Մ–ի զարգացումն ընդհատվում է։
Պայքարի միջոցներ․ միլդյու-դիմացկուն սորտերի ներդրում, վազի ժամանակին ծերատում ու բջատում, թափված տերևների ոչնչացում, վեգետացիայի ընթացքում միջշարքերի փխրեցում և այգիների սրսկում (4–5 անգամ) բորդոյան հեղուկի 1% կամ ցինկի 0,5% , կուպրոզանի 0,4%-անոց լուծույթներով։
Մ–ին Արարատյան դաշտում այգեգործներն անվանում են «չոռ», հս–արլ․ շրջաններում՝ «կարմրուկ», իսկ Մեղրիում, Գորիսում՝ «խորշակ»։
ՄԻԼԵԹՅԱՆ ԴՊՐՈՑ, միլետյան դպրոց, հին հունական պարզունակ մատերիալիստական դպրոց։ Ձևավորվել է Միլետ քաղաքում, մ․ թ․ ա․ VI դ․։ Հակադրվելով կրոնա–առասպելական մտածողությանը, Մ․ դ–ի ներկայացուցիչները՝ Թալեսը, Անաքսիմանդրոսը, Անաքսիմենեսը, աշխարհը բացատրում էին հենց իրենով։ Բնության նախահիմք էին համարում որևէ կոնկրետ նյութական գոյ (ջուր, ապեյրոն, օդ), իսկ որակական բազմազանությունը հանգեցնում այդ նախահիմքի տարբեր դրսևորումներին։ Միլետցիների հայացքներում արտահայտվել են հակադրությունների, քանակական փոփոխություններից նոր որակի անցման, անհրաժեշտության, համընդհանուր օրինաչափության մասին գաղափարներ։ Մ․ դ․ ներառվում է Հոնիայում ձևավորված հոնիական դպրոցի մեջ՝ նկատի ունենալով միլետցիների և Հերակլիտ Եփեսացու փիլիսոփայությունը որպես մեկ ամբողջական ուղղություն։
Մ․ դ–ի ուսմունքին V դարից սկսած անդրադարձել են հայ մտածողները, շեշտելով նյութական սուբստանցի մշտական գոյության մասին դրույթը, որը կրոնաիդեալիստական դիրքերից քննադատել են Եղիշեն, Հովհաննես Իմաստասերը, Հովհաննես Երզնկացին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։
ՄԻԼԵՎ Գեո (իսկականը՝ Գեորգի Միլև Կասաբով, 1895–1925), բուլղար բանաստեղծ։ Սովորել է Սոֆիայի (1911–12) և Լայպցիգի (1912–14) համալսարաններում։ Հրատարակել է «Վեզնի» («Կշեռք», 1919–22) գրական ամսագիրը, այնուհետև՝ «Պլամկ» («Բոց», 1924–25) հակաֆաշիստական ամսագիրը՝ պրոպագանդելով մարքսիզմը, պաշտպանելով ռեալիստական ավանդույթները։ Մ–ի գլխավոր ստեղծագործությունը «Սեպտեմբեր» (1924, հայ հրտ․ 1930) հերոսա–ռոմանտիկական պոեմն է, որը պատկերում է ժող․ վերելքը և 1923-ի Սեպտեմբերյան հակաֆաշիստական ապստամբության ճնշման ողբերգական դրվագները։ Զոհվել է ֆաշիստական զնդանում։
ՄԻԼԵՎՍԿԻ (Milewski) Թադեուշ [17․5․1906, Կոլոմիա (այժմ՝ ՈւՍՍՀ–ում) – 5․3․1966, Կրակով], լեհ լեզվաբան։ Լեհական ԳԱ թղթակից անդամ (1949)։ Ավարտել է Լվովի համալսարանը (1929)։ Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր (1954)։ Մ–ու աշխատանքները վերաբերում են սլավոնագիտության, հնչույթաբանության, հնդեվրոպական լեզվաբանության (հատկապես՝ խեթագիտության), ոճագիտության բնագավառներին։ Հայտնի են նրա տիպաբանական հետազոտությունները (շուրջ 150 լեզուների նյութի վրա), ուր անդրադառնում է նաև հայերենի երևույթներին։
ՄԻԼԵՏ (Μίλητος), Միլեթ, հնագույն քաղաք Հոնիայում, Մեանդրոսի (այժմ՝ Մեծ Մենդերես, Թուրքիայում) գետաբերանի շրջանում։ Մ․ թ․ ա․ XVI դարից Մ–ում բնակվել են հույներ։ Մ․ թ․ ա․ XIV դ․ աքայական խոշոր, ամրացված քաղաք էր։ Մ․ թ․ ա․ XI–X դդ․ Մ–ում վերաբնակվել են հուն. նոր ցեղեր՝ հոնիացիները։ «Իլիական»-ում Մ․ անվանվում է կարիացիների քաղաք։ Մ․ թ․ ա․ VIII –VI դդ․ եղել է առևտրական, արհեստագործական և մշակութային զարգացած պոլիս, հիմնել է բազմաթիվ գաղութներ (Կյուզիկոս, Սինոպե, Պոնտիկապեոն, Թեոդոսիա ևն)։ Մ․ թ․ ա․ VII դ․ կեսին Մ․ ընդունել է լիդիացիների գերիշխանությունը՝ պահպանելով ներքին ինքնավարություն։ Մ․ տնտ․ և քաղ․ ծաղկում է ապրել տիրանոս Թրասիբուլոսի (մ․ թ․ ա․ մոտ 610–600) ժամանակ։ Մ․ թ․ ա․ VI դ․ Մ–ում առաջացել է միլեթյան դպրոցը։ Մ․ թ․ ա․ VI դ․ կեսին ընկել է պարսկ․ լծի տակ։ Մ․ թ․ ա․ 500-ին գլխավորել է Հոնիայի քաղաքների ապստամբությունը Պարսկաստանի դեմ, որով սկսվել են հույն–պարսկական պատերազմները։ 494-ին պարսիկներն ավերել են քաղաքը։ 479-ից սկսվել է Մ–ի վերականգնումը, 478-ին մտել է Աթենական 1-ին ծովային միության մեջ։ Պելոպոնեսյան պատերազմից (մ․ թ․ ա․ 431–404) հետո դարձյալ ընկել է պարսկ․ լծի տակ։ 334-ին նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին, 129-ին՝ Հռոմը։ Պահպանվել են Մ–ի ավերակները։ XX դ․ սկզբից կատարվում են պեղումներ։
Գրկ․ Кобылина М․ М․, Милет, М․, 1965․
ՄԻԼԵՐԱՆ (Millerand) Ալեքսանդր (1859–1943), ֆրանսիական պետական և քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ Քաղ․ գործունեությունն սկսել է որպես բուրժ․ ռադիկալ։ Համբավ է ձեռք բերել 1880-ական թթ․ դատավարություններում՝ գործադուլավոր բանվորների պաշտպանությամբ։ 1890-ական թթ․ սկզբից հարել է սոցիալիստական շարժմանը՝ ունենալով աջ կողմնորոշում, կողմ էր բարեփոխումների քաղաքականությանը։ 1899-ին որպես առևտրի և արդյունաբերության մինիստր մտել է Վալդեկ Ռուսոյի կառավարության կազմի մեջ․ պատմության մեջ առաջին դեպքը, երբ սոցիալիստը դարձել է բուրժ․ կառավարության անդամ (այստեղից էլ՝ միլերանիզմ արտահայտությունը, որ նշանակում է բուրժուազիայի հետ սոցիալիստական կուսակցության քաղ․ համագործակցության ձև)։ 1904-ին վտարվել է ֆրանս․ սոցիալիստական կուսակցությունից։ Եղել է հասարակական աշխատանքների և ռազմ. մինիստր, 1920-ին՝ Մինիստրների խորհրդի նախագահ և արտաքին գործերի մինիստր, հակասովետական ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ 1920-ի սեպտեմբերին ընտրվել է Ֆրանսիայի պրեզիդենտ։ 1924-ին, պառլամենտական ընտրություններում ձախ բուրժ․ կուսակցությունների հաղթանակից հետո, հարկադրված հեռացել է պաշտոնից և այլևս ակտիվ դեր չի խաղացել երկրի քաղ․ կյանքում։
ՄԻԼԵՐՅԱՆ Եվգենի Ալեքսանդրի (ծն․ 19․5․1913, Փոթի), հայ սովետական հոգեբան, հոգեբանական գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1969)։ Ավարտել է Սումիի (ՈԻՍՍՀ) մանկավարժական ինստ–ը։ Աշխատել է Կիևի Հոգեբանության ԳՀԻ–ում նախ՝ գիտաշխատող, ապա՝ աշխատանքային հոգեբանության սեկտորի վարիչ։ 1975-ից Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի աշխատանքային հոգեբանության և պրոֆտեխ․ կրթության սեկտորի վարիչն է։ Հետազոտությունները վերաբերում են աշխատանքային հոգեբանության և պրոֆտեխ․ կրթության հարցերին։ Մ․ ստեղծել է մի շարք սարքեր ու մեխանիզմներ, որոնք կիրառվում են նյարդային գործունեության անհատական առանձնահատկությունների, ուշադրության (ատենցիոմետր), հուզական–կամային գծերի (էմոկորդինոմետր, վոլյունտոգրաֆ) և այլ պարամետրերի չափման համար։ Մ․ հեղինակ է նաև մի շարք գյուտերի («Օպտիկական զգայությունների ցուցադրման սարք», «Վարորդների մասնագիտական պիտանիության ստուգման սարք» ևն)։
Երկ․ Психология формирования общетрудовых политехнических умений, М․, 1973.
ՄԻԼԹՈՆ (Milton) Ջոն (1608–1674), անգլիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, մտածող։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1632)։ Դեռ վաղ շրջանի ստեղծագործություններում (փիլ․ բնույթի երկեր, անգլ․ և լատ․ բանաստեղծություններ) զգացվում է, որ Մ․ ծանոթ է Ֆ․ Բեկոնի և ուրիշների փիլ–յանը և մոտիկ է պուրիտանական պոեզիային։ 1638-ին հրատարակել է «Լյուսիդաս» եղերերգը, որը լի է Անգլիայի կրոնա–քաղաքական պայքարին վերաբերող ակնարկներով։ XVII դ․ Անգլիական բուրժաական հեղափոխության շրջանում Մ․ ականավոր հրապարակախոս էր, ինդեպենդենտների կողմնակից։ «Արեոպագիտիկա» (1644) պամֆլետում պաշտպանել է մամուլի ազատությունը։ «Պատկերամարտիկ» (1649) գրքում արդարացրել է Կարլոս I թագավորի գլխատումը՝ որպես բռնապետի, մարդասպանի և անգլ․ պետության թշնամու։ «Ի պաշտպանություն անգլիական ժողովրդի» (1650, 1654) երկու պամֆլետում Մ․ հանդես է եկել իբրև հետևողական հակաբռնապետական և հանրապետական։ «Լատինական քարտուղարի» պաշտոնում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/536
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ