Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵԼԻՏԱՐԻԶՄ 537

եղած տարիներին (1649–52) վարել է միջազգային պետ․ գրագրություն, աշխատակցել է «Մերկուրիուս պոլիտիկուս» («Mercurius Politicus») կիսապաշտոնական հանդեսին։ 1659–60–ի պամֆլետներում Մ․ նախազգուշացրել է, որ Ռեստավրացիայի հաղթանակը կհանգեցնի բռնապետության վերականգնման։ Այդ շրջանին են պատկանում սաղմոսների և սոնետների նրա թարգմանությունները։ Ստյուարտների վերականգնումից (1660) հետո Մ–ի «Պատկերամարտիկը» և «Ի պաշտպանություն անգլիական ժողովրդի» երկու պամֆլետը հրապարակայնորեն այրվեցին։ Բանտից ու մահապատժից խույս տալով՝ Մ․ վարեց մեկուսացած կյանք։ Նրա թշվառ վիճակն ավելի ծանրացրեց կուրացումը։ Այդ շրջանում նա ստեղծեց «Դրախտ կորուսյալ» (1667, հայ․ հրտ․ 1824) և «Դրախտ վերադարձյալ» (1671), ինչպես նաև «Բրիտանիայի պատմությունը» (հրտ․ 1670) պոեմները։ Մ․ ստեղծագործական ուղին ավարտեց «Սամսոն մարտիկ» (1671, հայ․ հրտ․ «Սամփսոն Ագոնիստես», 1926) փայլուն ողբերգությամբ, որը փառաբանում է բռնակալությանը ցույց տրվող ժող․ դիմադրության անսպառ ուժերը։ Մ–ի ազդեցությունը եվրոպական պոեզիայի զարգացման վրա զգացվել է ընդհուպ մինչև XIX դ․ 30-ական թթ․։
Գրկ. Առաքելյան Հ․, Միլտոն․ Նրա կյանքը և գրական գործունեությունը, Թ․, 1950։Ա․ Գասպարյան ՄԻԼԻ․․․ (< լատ․ mille – հազար), ելակետային միավորից հազար անգամ փոքր միավորի անվանումը կազմելու համար գործածվող նախածանց։ Կրճատ նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ Օրինակ, 1 մա (միլիամպեր)= 10-3 ա։
ՄԻԼԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Միլի տափաստան, Կուր–Արաքսյան դաշտավայրի մասը Կուրի աջ ափին, Արաքսի ստորին հոսանքից արևմուտք, Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Կիսաանապատային հարթավայր է, արմ–ում բարձրադիր, մասնատված չոր հեղեղատներով, հս–արլ–ում՝ օվկիանոսի մակարդակից ցածր։ Կլիման չորային է, շոգ ամառով, տարեկան մոտ 300 մմ տեղումներով։ Հողերը գորշդարչնագույն են, գորշ, գորշ մարգագետնային, տեղ–տեղ՝ աղակալած, անապատային։ Բուսականությունը կիսաանապատային է, տափաստանային։ Ոռոգելի հողագործության և անասնապահության շրջան է։
ՄԻԼԻԱՐԴ, հազար միլիոն, միավորով և 9 զրոյով պատկերվող թիվ, այսինքն՝ 109։
ՄԻԼԻԿԵՆ (Millikan) Ռոբերտ Էնդրուս (1868–1953), ամերիկացի ֆիզիկոս։ Ավարտել է Օբեռլինի կոլեջը (Օհայո) 1891-ին։ Կոլումբիայի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան (1895)։ 1895–96-ին աշխատել է Բեռլինի և Գյոթինգենի, 1896-ից՝ Չիկագոյի համալսարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) եղել է Ազգային հետազոտական խորհրդի նախագահի տեղակալը (մշակել է սուզանավերի հայտնաբերման և օդերևութաբանական սարքեր)։ 1921–45-ին եղել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ի Նորման Բրիջի լաբորատորիայի դիրեկտորը։ Իր մշակած մեթոդով ճշգրիտ չափել է էլեկտրոնի լիցքը։ Փորձով ստուգել է Էյնշտեյնի ֆոտոէֆեկտի հավասարումը, առաջինը որոշել Պլանկի հաստաատունի թվային արժեքը (1912–15)։ Մշակել է հեռավոր ուլտրամանուշակագույն տիրույթի ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդիկան։ Իոնացման խցիկով հետազոտել է տիեզերական ճառագայթները։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1923)։
ՄԻԼԻՄԵՏՐԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ, 1–10 մմ ալիքի երկարության էլեկտրամագնիսական տատանումներ։ Կրող մեծ հաճախականության (30–300 Գհց) շնորհիվ Մ․ ա–ի օգտագործումը հնարավորություն է տալիս խիստ մեծացնել հաղորդման ինֆորմացիոն տարողությունը։ Մ․ ա–ի ուղղագիծ տարածման պատճառով նրանցով ռադիոկապ կարելի է ապահովել միայն ուղիղ տեսանելիության սահմաններում։ Մ․ ա–ով մեծ տարածությունների վրա կայուն կապ ապահովելու համար օգտվում են ռադիոռելեային գծերով հաղորդման սկզբունքից։ Մթնոլորտի բացասական ազդեցությունը ալիքների տարածման, վրա վերացնելու համար կարելի է Մ․ ա․ հաղորդել չոր ազոտով լցված մետաղական խողովակներով՝ ալիքատարներով, քանի որ ազոտը, ի տարբերություն թթվածնի և ջրային գոլորշիների, Մ․ ա․ չի կլանում։ Մարումը չափազանց փոքր է լինում (1 դբ/կմ), երբ Մ․ ա․ հաղորդվում են պարուրաձև․ ալիքատարներով՝ TE01 տիպի ալիքով։ Մ․ ա–ի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ համեմատաբար փոքր չափերի անտենայով հնարավոր է ճառագայթումը կենտրոնացնել շատ նեղ փնջում և զգալի մեծացնել ուղղորդվածությունը։ Այս սկզբունքով կառուցված ռադիոլոկատորները կարող են հայտնաբերել փոքր չափերի օբյեկտներ և որոշել նրանց տարածական կոորդինատները։ Մ․ ա․ օգտագործվում են ոչ միայն ռադիոտեխնիկական նպատակներով, այլև ֆիզիկայի ու տեխնիկայի տարբեր բնագավառներում, ինչպես նաև աստղագիտության, բժշկության մեջ։
Գրկ․ Миллиметровые и субмиллиметровые волны. Под ред․ Р․ Г․ Мириманова, М., 1959․Ժ․ Հովսեփյան ՄԻԼԻՈՆ, հազար հազար, միավորով և 6 զրոյով պատկերվող թիվ, այսինքըն՝ 106։
ՄԻԼԻՈՆՇՉԻԿՈՎ Միխայիլ Դմիտրիևիչ (1913–1973), սովետական գիտնական և հասարակական գործիչ, մեխանիկայի և կիրառական ֆիզիկայի մասնագետ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962, թղթակից անդամ 1953-ից)։ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ (1962-ից)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտելէ Գրոզնու նավթի ինստ–ը (1932)։ Դասավանդել է Մոսկվայի ավիացիոն (1934–1943-ին), այնուհետև ինժեներա-ֆիզիկական ինստ–ներում։ 1944–49-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի, այնուհետև ատոմային էներգիայի ինստ–ներում (1960-ից՝ դիրեկտորի տեղակալ)։ Աշխատանքները վերաբերում են տուրբուլենտության տեսության, կիրառական գազային դինամիկայի, միջուկային էներգետիկայի հարցերին։ ՍՍՀՄ ԳԱ խմբագրական–հրատարակչական խորհրդի նախագահ (1966-ից)։ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ (1967-ից)։ Պագուոշի սովետական կոմիտեի նախագահ (1964-ից)։ ԱՄՆ–ի գիտությունների և արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1968-ից)։ Բեռլինի գերմ․ ԳԱ արտասահմանյան անդամ (1971-ից)։ ՌՍՖՍՀ VII և VIII գումարումների Գերագույն սովետի նախագահ։ Արժանացել է ՍՍՀՄ պետական (1951, 1954) և լենինյան (1961) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։
Երկ․ Турбулентные течения в пограничном слое и в трубах, М., 1969․
ՄԻԼԻՏԱՐԻԶՄ (ֆրանս․ militarisme, <լատ․ militaris – ռազմական, զինվորական), շահագործողական պետության ռազմական հզորությունը մեծացնելու քաղաքականություն, ինչպես զավթողական պատերազմներ նախապատրաստելու, այնպես էլ երկրի ներսում աշխատավոր մասսաներին ճնշելու նպատակով։ Լինելով մշտական երևույթ հակամարտ դասակարգերի բաժանված հասարակության մեջ, Մ․, որպես տնտեսության, քաղաքականության ու գաղափարախոսության համակարգ, ձևավորվել է կապիտալիզմի ժամանակ և առավելագույն զարգացման հասել իմպերիալիզմի դարաշրջանում։ «Մ․» տերմինը առաջին անգամ գործածվել է Ֆրանսիայում, XIX դ․՝ Նապոլեոն III-ի վարչակարգը բնութագրելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մ․ ցայտուն կերպով դրսևորվել է Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բացի Գերմանիայից, նաև Ճապոնիայում և Իտալիայում: Ետպատերազմյան տարիներին Մ․ բուռն վերելք ապրեց ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ–ում։ Կազմավորվեցին ագրեսիվ ռազմ․ խմբավորումներ (ՆԱՏՕ, ՍԵՆՏՕ, ՍԵԱՏՕ ևն), որոնք ուղղված են սոցիալիստական համագործակցության և գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդների ազատագրական պայքարի