հայ սովետական բժիշկ, սպորտային բժշկության և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ վաստ․ բժիշկ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1935-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը, աշխատել որպես նույն ինստ–ի ֆիզիկական դաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի, բժշկ․ վերահսկողության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների վարիչ, 1945–53-ին՝ Երևանի ֆիզկուլտուրայի ինստ–ի հիգիենայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ։ 1976-ից դասախոսում է Լենինականի մանկավարժական և Երևանի բժշկ․ ինստ–ներում։ Մ–ի աշխատանքները վերաբերում են ֆիզիկական վարժությունների բուժիչ նպատակով կիրառման գիտական հիմնավորմանը, հենաշարժական ապարատի վնասվածքների ժամանակ բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետության բարձրացման մեթոդներին ու միջոցներին (նրա մշակած բուժական ֆիզկուլտուրայի 16 գործիք երաշխավորվել են զանգվածային արտադրության)։ Մ․ ՀՍՍՀ առողջապահության մինիստրության բժշկ․ վերահսկողության բուժական ֆիզկուլտուրայի գծով գլխավոր մասնագետն է։
Երկ․ Բուժական ֆիզկուլտուրայի հիմունքներ, Ե․, 1949։ Երեխաների կեցվածքը, Ե․, 1967։ Аппаратура по лечебной гимнастике, Е․, 1961.
ՄԻՆԱՍՅԱՆ Լևոն Ժակի (ծն․ 1905, Կ․ Պոլիս), հայ նկարիչ։ Լրագրող–հրատարակիչ Ժակ Մինասյանի և գրող Մինաս Իսկուհու որդին։ 1921-ին տեղափոխվել է Վենետիկ, սովորել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1926-ը), նաև նկարիչ Ալեսանդրո Միլեզիի արվեստանոցում։ Մ–ի սկզբնական շրջանի աշխատանքներին բնորոշ է իրականության հավաստի պատկերումը։ 1948-ից ստեղծում է ֆանտաստիկ ձևերով, բանաստեղծականությամբ տոգորված նկարներ («Պատուհանը ծովի վրա», «Լքված կարուսել», «Իրերը արշալույսին», «Կոմպոզիցիա» ևն)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում։ 1930-ից մասնակցել է Վենետիկի բիենալեին, Եվրոպայի երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Նորվեգիա ևն) կազմակերպված միջազգային ցուցահանդեսների, արժանացել բազմաթիվ մրցանակների։ Մ–ի գործերը տեղ են գտել Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահում, Միլանի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, Պադուայի Չիվիկո թանգարանում և այլուր։ 1958-ին Պադուայում հրատարակվել է «Լևոն Մինասյանի գծանկարները» ալբոմը։
ՄԻՆԱՍՅԱՆ Կարապետ Հարությունի (22․3․1908, Կարս – 24․1․1966, Երևան), հայ բեմանկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1956)։ Սովորել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում (1925–29) և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ում (1931–36)։ 1936–38-ին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (գլխ․ նկարիչ), 1938–44-ին՝ Երևանի Ստանիսլավսկու անվ․ ռուս. թատրոնում, Հայրենական մեծ պատերազմից հետո՝ Երևանի Սունդուկյանի անվ․ դրամատիկական ու Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոններում։ Մ–ի ստեղծագործություններին բնորոշ է ծավալատարածական լուծումը, բեմական գործողության բովանդակությանը համահնչուն միջավայրի արտահայտիչ մեկնաբանումը։ Ձևավորումներից են բազմաթիվ ներկայացումներ՝ Վ․ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը (1940), Շ․ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» (1955), Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1952) օպերաները, Գ․ Եղիազարյանի «Սևան» բալետը (1956) ևն։ Հեղինակ է նաև դիմանկարների։
ՄԻՆԱՍՅԱՆ Հարություն Հովհաննեսի [ծն․ 27․2․1920, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական վիրաբույժ։ ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ (1963)։ Բժշկ․ գիտ․ թեկնածու (1953)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953-ից աշխատում է Երևանի բժշկ․ ինստ–ի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում (1962-ից՝ դոցենտ)։ Եղել է Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ (1954–56, 1963–76)։ 1965-ից բժշկ․ ինստ–ի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի («Մալաթիա» հիվանդանոցում) վարիչն է։ Մ․ ՀՍՍՀ–ում առաջիններից մեկն է գործնականում կիրառել ինտուբացիոն նարկոզը, առաջինը կատարել կերակրափողահատում (1954)։ Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության բուժման ժամանակ կատարել է սելեկտիվ պրոքսիմալ վագոտոմիա (1976) և ներդրել ՀՍՍՀ վիրաբուժական պրակտիկայում։
Պարգևատրվեք է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՄԻՆԱՍՅԱՆ Հովհաննես Մարտիրոսի (10 1․1928, Լենինական – 5․7․1972, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1970)։ 1944–46-ին սովորել է Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի ուսումնարանում, 1949–54-ին՝ Լենինգրադի Ի․ Ե․ Ռեպինի անվ․ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ում (1955–58-ին՝ նույն ինստ–ի ասպիրանտուրայում)։ Մ․ բազմաժանր նկարիչ է։ Աշխատել է հաստոցային և մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչության ասպարեզներում։ Ինչպես արդիական, այնպես էլ պատմական թեմատիկայով ստեղծված նրա աշխատանքներին բնորոշ են գեղանկարչության ազգային ավանդների և ժամանակակից ձևամտածողության զուգորդումները, առողջ կենսալիությունը, էպիկականությունը, գույնի և ծավալի կառուցվածքային ներդաշնակությունը («Մրինգ», 1963, «Վահագն վիշապաքաղ», 1967, «Հիդրոշինարարներ», 1970, «Աշտարակ», 1970, «Վերածնունդ», 1971, կտավները, «Փառք հայ գրի ու դպրության» որմնանկարաշարը Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, 1962–65, հեղինակակից՝ Հ․ Մամյան, Երևանի մաթեմատիկ․ մեքենաների գիտահետազոտական ինստ–ի խճանկարաշարը, 1968–70)։ Մասնակցել է երիտասարդության համաշխարհային V (1955, Վարշավա), VI (Մոսկվա, 1957), VII (Վիեննա, 1959) փառատոներին, հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 1959-ին, 1963-ին և ետմահու՝ 1974-ին Մ–ի անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են Երևանում։
ՄԻՆԱՍՅԱՆ Մուշեղ Մինասի (ծն․ 27․8․1902, Գորիս), սովետական բանակի գեներալ–մայոր (1961)։ Պատմ․ գիտ․ դ–ր (1958)։ ՄՄԿԿ անդամ 1922-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի իրավա–տնտեսագիտական ֆակուլտետը (1925), Գլխավոր շտաբի բարձրագույն ռազմ. ակադեմիային կից դոկտորանտուրան (1956)։ 1921–23-ին կոմերիտական աշխատող է եղել Զանգեզուրի գավկոմում և Հայաստանի ՀԼԿԵՄ Կենտկոմում։ 1923-ից անցել է զինվորական ծառայության։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արևմտյան ռազմաճակատում նախ վարել է քաղաշխատանք, իսկ 1943-ի վերջից եղել 1-ին Մերձբալթյան ռազմաճակատում տանկային բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Բելոռուսիայի և Մերձբալթիկայի ազատագրմանը։ Պատերազմից հետո Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ. ակադեմիայում դասավանդել է ռազմ. արվեստի պատմություն, 1958-ից աշխատանքի է անցել ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ում։ Մասնակցել է «Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի պատմությունը 1941–1945 թթ․» վեցհատորյակի հրատարակմանը (1960–65)։ «Հաղթանակը Բելոռուսիայում» (1952), «Հարավ–Արևելյան Եվրոպայի ժողովուրդների ազատագրումը» (1967, ռուս․) ևն գրքերի հեղինակ է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով և մեդալներով։
ՄԻՆԱՍՅԱՆ Պետրոս (9․10․1799, Կ․ Պոլիս - 19․8․1867, Փարիզ), հայ դրամատուրգ, գրականության մեջ կլասիցիստական ուղղության տեսաբան։ Մխիթարյան միաբանության անդամ (1825-ից)։ 1835-ից
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/555
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ