Մուրատ–Ռափայելյան վարժարանի ուսուցիչ՝ նախ Պադուայում, ապա Փարիզում։ 1846-ին մեկնել է Կ․ Պոլիս և Տրապիզոն՝ միսիոներական աշխատանքի։ Կ․ Պոլսում հիմնել է Համազգյաց ընկերությունը (1846), կազմել կանոնադրությունը։ Մ–ի «Խոսրով Մեծ» և «Մմբատ Առաջին» ողբերգությունները լույս են տեսել «Թատրերգութիւնք» (1845) խորագրով։ Նյութը վերցրել է Մովսես Խորենացուց։ Արտահայտել է ազատասիրական գաղափարներ, քննադատել ազգային տարաձայնությունները։ Նա թատրոնը համարել է մարդկության զարգացման ազդակներից մեկը։
Գրկ․ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, [գիրք 1], Ե․, 1959։ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։
ՄԻՆԱՍՅԱՆ Ռաֆիկ Արմենակի [ծն․ 15․5․1926, բանավան Կավարտ (այժմ՝ ՀՍՍՀ Ղափան քաղաքի տարածքում)], սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1958) և ՍՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1961)։ 1942–49-ին աշխատել է Ղափանի պղնձահանքերում, որպես փականագործ, կոմպրեսորային կայանի մեքենավար, նորմավորող, 1949-ից՝ ՀԿԿ Ղափանի շրջկոմում, Ղափանի շրջանային «Պղնձի համար» թերթի խմբագրությունում։ 1956–1959-ին եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար, 1961–63-ին՝ ՀԿԿ ԿԿ–ում պատասխանատու կազմակերպիչ, 1963–1978-ին՝ ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1978-ից՝ ՀՍՍՀ բնակարանային–կոմունալ տնտեսության մինիստր։ Եղել է ՍՄԿԿ XXIII և ՀԿԿ XIX–XX, XXIII–XXVII համագումարների պատգամավոր, ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1978), ՀՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀԿԿ ԿԿ անդամ է 1964-ից։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
ՄԻՆԱՍՅԱՆ Սիլվա (Զիգֆրիդա) Արշավիրի (ծն․ 2․7․1926, Երևան), բալետի հայ սովետական արտիստուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1963)։ 1944-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, վերապատրաստվել Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Կատարել է ավելի քան 30 դերապար։ Լավագույններից են՝ Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտ․), Գայանե, Էգինա (Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»), Զարեմա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Միրթա (Ադանի «Ժիզել»)։ Մ–ի արվեստին բնորոշ է կատարողական բարձր տեխնիկան և ազգային վառ ինքնատիպությունը։
ՄԻՆԱՍՅԱՆՑ Թադևոս Սերգեյի (ծն․ 23․3․1912, Բաքու), սովետական պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մոսկվայի Պոդբելսկու անվ․ ինժեներատեխնիկական ակադեմիան (1937)։ Կապի բնագավառում աշխատում է 1937-ից։ Եղել է Ալմա Աթայի կապի գրասենյակի պետի տեղակալ, 1938-ից՝ Հարավային Ղազախստանի կապի վարչության պլանֆինբաժնի վարիչ, 1944-ից՝ Կեմերովոյի մարզի կապի վարչության պետ, 1948–53-ին՝ կապի հայկ․ վարչության պետ։ 1955-ից Մ․ ՀՍՍՀ կապի մինիստրն է։ ՀԿԿ ԿԿ–ի անդամ է 1964-ից։ Եղել է ՀԿԿ XIX, XXI, XXIII–XXVII համագումարների պատգամավոր և ՀՍՍՀ V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
ՄԻՆԱՍՈՎ Ռոդիոն Իվանի [1896, գ․ Ալտանի (այժմ՝ Չիտայի մարզում) – 1958], ինտենդանտական ծառայության գեներալ–մայոր (1945)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Ծնվել է աքսորված ղարաբաղցի նավթագործի ընտանիքում։ Ավագ ենթասպայի կոչումով մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1917-ի փետրվարին հեղափոխական գործունեության համար վտարվել է ցարական բանակից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ մտել է «Սմոլնի» պարտիզանական ջոկատը, կռվել հակահեղափոխական ուժերի դեմ։ 1921–37-ին ծառայել է Օմսկի, 1937–41-ին՝ Անդրբայկալյան ռազմ. օկրուգներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Անդրբայկալյան ռազմաճակատի ֆինանսական մասի պետը։ Մասնակցել է իմպերիալիստական Ճապոնիայի ջախջախմանը։ Պատերազմից հետո ծառայել է Անդրբայկալյան-Ամուրյան, ապա՝ Հեռավորարևելյան ռազմ. օկրուգների շտաբներում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։
ՄԻՆԱՍՈՎԻՉ (Minasowicz) Յան Կլեմենս (1797–1854), հայազգի լեհական նկարիչ ու արվեստաբան։ 1819–29-ին սովորել է Վարշավայի համալսարանի նկարչական բաժնում, 1829–35-ին՝ ուսումը շարունակել Փարիզում, Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում։ Վերադառնալով հայրենիք զբաղվել է նկարչությամբ, արվեստաբանությամբ, մանկավարժությամբ, ստեղծել մատենանիշեր։ Մ․ հիմնականում դիմանկարիչ էր։ Նրա գործերը պահպանվում են Վրոցլավի Օսոլինսկիների գրադարանում և Վարշավայի ազգային թանգարանում։ Հեղինակ է բազմաթիվ արվեստագիտական հոդվածների և բանաստեղծությունների։
Գրկ․ Книга и графика, М․, 1972, с․ 275–277․
ՄԻՆԱՍՈՎԻՉ (Minasowicz) Յուզեֆ Դիոնիս (3․10․1792, Վարշավա – 8․26․1849, Վարշավա), լեհական բանաստեղծ, թարգմանիչ, պետական–հասարակական գործիչ։ Ծնվել է լեհահայ ազնվականի ընտանիքում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1814)։ 1817-ին եղել է Լեհական թագավորության դատախազության գլխավոր թարգմանիչը, 1819-ին նշանակվել է դատախազի տեղակալ, 1820–21-ին խմբագրել է Վարշավայի «Երաժշտական շաբաթաթերթը»։ Եղել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 1828-ից՝ Լեհական թագավորության ֆինանսների մինիստր։ Ճանաչվել է «Մարդը» (1816) քերթվածով։ Գրել է նաև հոգևոր երգերի տեքստեր, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1825-ին։ 1844-ին հրատարակվել է Մ–ի սեփական և թարգմանական «Երկերի» 4-րդ հատորը։ Շիլլերի և Գյոթեի առաջին թարգմանիչներից է լեհ․ իրականության մեջ։
ՄԻՆԱՍՈՎԻՉ (Minasowicz) Յուզեֆ Էպիֆան (7․4․1718, Վարշավա – 15․11․1796, Վարշավա), հայազգի լեհական բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ։ Սովորել է Վարշավայի Հիսուսյանների դպրոցում, ապա՝ Կրակովի համալսարանում, ստացել իրավագիտության դոկտորի աստիճան։ 1769–73 և 1778–81-ին եղել է «Մոնիթոր» («Monitor») հանդեսի խմբագիրը։ Հրատարակել է ավելի քան 40 հատոր (լեհերեն, լատ․) պատմագիտական, իմաստասիրական, աստվածաբանական, խրատաբարոյախոսական և այլ թեմաներով աշխատություններ, բանաստեղծությունների ժողովածուներ, թարգմանություններ։ Աշխատություններից մի քանիսը պարունակում են տեղեկություններ լեհահայերի մասին։ «Լվովի լեհահայոց արքեպիսկոպոսների վարքագրությունը քառյակներով շարադրեալ․․․» (1762) աշխատությունում կան 1624-ին Հայաստանից Լեհաստան անցած Մելքիսեդեկ կաթողիկոսի կյանքին վերաբերող կարևոր տվյալներ ու փաստեր։ Մեկ ուրիշ «Լեհական փոքրիկ քերթվածների ժողովածու» (1782, լեհերեն) գրքում Մ․ զետեղել է հայազգի լեհական շատ բանաստեղծների գործեր, նաև իր էպիգրամներն ու քառյակները՝ նվիրված մի շարք նշանավոր լեհահայերի։ Ֆրանսերենից, լատիներենից և հունարենից լեհերեն է թարգմանել բազմաթիվ հեղինակների (Բոկաչչո, Պետրարկա, Անակրեոն, Հորացիոս, Հոմերոս) գործեր, որոնցից ուշագրավ է Հայոց Տիգրան Բ թագավորի մասին «Տիգրանես» (1767) կատակերգությունը (իտալերենից)։ 1769-ին գրել է «Հնդիկ իմաստասերը կամ Մարդկային կյանքի երջանկության հնարները» տրակտատը, հայերին նվիրված աշխատություններ (ձեռագիր), որոնցից մեկը Արևմուտքի երկրներում ապրող հայերի մասին փաստաթղթերի, տեղեկությունների ժողովածու է, մյուսը՝ «Նշանավոր լեհահայերի վարքագրությունը» գիրքը (համարվում է կորած)։
ՄԻՆԱՍՑՈՑ ԳԵՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթում, համանուն քաղաքից մոտ 8 կմ հեռու։ 1914-ին ուներ 12 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ մեղվաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածները ապաստան են գտել Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում։
ՄԻՆԱՐԵ, մինարեթ (< արաբ. մանարա, բառացի՝ փարոս), մզկիթներին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/556
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ