խոզաբուծությունը, կարտոֆիլի, տեխ․ (վուշ, շաքարի ճակնդեղ) և հացահատիկային կուլտուրաների մշակությունը։ Մարզի հվ–ում զարգացած է պտղաբանջարաբուծությունը, մերձքաղաքային շրջաններում՝ թռչնաբուծությունը (ձվի արտադրությամբ առաջինն է հանրապետությունում)։
Երկաթուղիների երկարությունը 866 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9,7 հզ․ կմ (1979)։ Մարզի քաղաքները ավիագծերով կապված են Մինսկի հետ։
1978–79 ուս․ տարում մարզում (առանց Մինսկի) կար 583 նախադպրոցական հիմնարկ, 1507 հանրակրթական դպրոց, 14 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 25 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1978-ին գործում էին 1236 մասսայական գրադարան, 1378 կինոսարք, 1214 ակումբային, 12 գիտահետազոտական հիմնարկ, 10 թանգարան, 174 հիվանդանոցային հիմնարկ՝ 19880 մահճակալով։ Աշխատում էին 3833 բժիշկ։ Առողջարանային կենտրոններ են Նարոչը և Ժդանովիչը։ Լույս է տեսնում «Մինսկայա պրավդա» (1950-ից) մարզային թերթը։
ՄԻՆՏՈ (Minto) Ուիլյամ( 1845–1893), շոտլանդացի տրամաբան։ Աբերդինի համալսարանի պրոֆեսոր, Ջ․ Միլի հետնորդ։ Աշխատությունները վերաբերում են ինդուկտիվ տրամաբանությանը, ինդուկտիվ մտահանգումների մեթոդաբանությանը, տրամաբանական մտահանգումներում սխալների և շեղումների հաղթահարման եղանակներին։ Ըստ Մ–ի, տրամաբանությունը մտքի սխալներից խուսափելու միջոցներ մշակող գործնական գիտություն է։
ՄԻՆՑ Իսահակ Իզրաիլևիչ (ծն․ 1896), սովետական պատմաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից պնդամ 1936-ից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1918–1920-ին եղել է քաղաշխատող կարմիր բանակում։ 1926-ին ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ․ (Մոսկվա), այնուհետև գիտական և մանկավարժական աշխատանք է տարել Մոսկվայի համալսարանում, ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, Վ․ Ի․ Լենինի անվ․ մանկավարժական ինստ–ում, Հասարակական գիտությունների ակադեմիայում, ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստ–ում։ 1962-ից «Հոկտեմբերյան մեծ հեղափոխության պատմություն» կոմպլեքսային պրոբլեմի ՍՍՀՄ ԳԱ գիտխորհրդի նախագահն է։ Աշխատությունները վերաբերում են ՍՄԿԿ պատմությանը, Հոկտեմբերյան հեղափոխությանը, 1918–20-ի քաղաքացիական պատերազմին, սովետական հասարակության պատմությանն ու միջազգային հարաբերություններին։ «Սովետական Միության կոմունիստական կուսակցության պատմության» (1959) հեղինակներից է, ՍՄԿԿ պատմություն բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ։ Պետ․ (1943, 1946), լենինյան (1974) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և մեդալներով։
Երկ․ Великая Октябрьская социалистическая революция и прогресс человечества, М․, 1967; История Великого Октября, т. 1–3, М․, 1967–73․
ՄԻՆՈՒՍ (լատ․ minus – ավելի քիչ, պակաս), «հանում» գործողության նշանը (տես Հանրահաշվական գործողություններ)։ Նշանակում են՝ «–»։
ՄԻՆՈՒՍԻՆՍԿԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (Խակասա–Մինուսինսկի), Կրասնոյարսկի երկրամասի հարավում, Մինուսինսկի միջլեռնային իջվածքի հարավային մասը։ Ռելիեֆը բլրահարթավայրային է՝ կտրտված հովիտներով, բարձրությունը՝ 200–700 մ։ Կլիման խիստ ցամաքային է։ Խոշոր գետը Ենիսեյն է։ Կան աղի և քաղցրահամ լճեր։ Մ․ գ․ Հարավային Սիբիրի լեռների կարևորագույն գյուղատնտ․ շրջաններից է։ Զարգացած է այգեգործությունը, մսակաթնատու անասնապահությունը, ձիաբուծությունը։ Կան երկաթի, քարածխի և այլ հանքավայրեր։
ՄԻՇԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառի Մամռտանքի գավառակում։ 1909-ին ուներ 11 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՄԻՇԵԼ (Michel) Լուիզ (1830–1905), ֆրանսիացի հեղափոխական, գրող։ Փարիզի կոմունայի (տես Փարիզի կոմունա 1871) ակտիվ մասնակից․, մարտնչել է բարիկադների վրա։ Կոմունայի պարտությունից հետո բանտարկվել և 1873-ին արտաքսվել է Նոր Կալեդոնիա։ 1880-ին ներում է ստացել և վերադարձել Ֆրանսիա։ Մասնակցել է բանվորական շարժմանը, պրոպագանդել անարխիստների գաղափարները, եղել Պ․ Կրոպոակինի համախոհներից։ 1883-ին նորից ձերբակալվել է և ազատվել 1886-ին՝ ներումով։ 1890–95-ին տարագիր էր Լոնդոնում։ Մ․ գրել է բանաստեղծություններ, վեպեր, պիեսներ՝ շարունակելով ռոմանտիզմի (Է․ Սյու, Ժ․ Սանդ, Վ․ Հյուգո) առաջադեմ ավանդույթները։ Գեղարվեստական երկերում Մ․ խարազանել է բուրժ․ բարոյականությունն ու բարքերը, հանդես եկել հօգուտ կանանց ազատագրման։
ՄԻՇԼԵ (Michelet) Ժյուլ (1798–1874), ֆրանսիացի պատմաբան, մանր բուրժուազիայի գաղափարախոս։ Բարոյագիտական և քաղ․ գիտությունների ակադեմիայի անդամ (1838), Կոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր։ Հուլիսյան միապետության տարիներին, որպես կաթոլիկ եկեղեցու դեմ կրքոտ հակառակորդ դարձել է ռադիկալ (արմատական) ուսանողության կուռքը։ Եղել է «լիբերալ միապետության», այնուհետև՝ հանրապետության կողմնակից։ Ընդունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, սակայն բացասաբար է վերաբերվել յակոբինյանների գործունեությանը, կոմունիստական գաղափարներին (տնտ․ անհավասարությունը համարել է աստվածային օրենք)։ Մ–ի կարծիքով պատմության հերոսը ժողովուրդն է (չբաժանելով դասակարգերի)։ «Ֆրանսիայի պատմություն» (մինչև 1789-ը) բազմահատոր և «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» աշխատություններում փորձել է բացահայտել ֆրանս․ ժողովրդի հոգեբանությունը, «ժողովրդական ոգին»։
Երկ․ CEuvres competes, v․ 1–40, P․, 1893–98; Обозрение новейшей истории, СПБ, 1838; История XIX в., т․ 1-3, СПБ, 1882-84․
ՄԻՇԿՈԼՑ (Miskolc), քաղաք Հունգարիայի հյուսիսում, Բորշոդ Աբաույ Զեմպլեն մեդիեի վարչական կենտրոնը։ 200 հզ․ բն․ (1976)։ Տրանսպորտային հանգույց է, երկրի երկրորդ արդ․ կենտրոնը Բուդապեշտից հետո։ Կան մետալուրգիա, ծանր մեքենաշինություն, շինանյութերի, սննդի, կարի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, պոլիտեխնիկական ինստ․, Մ–ի մոտ՝ գորշ ածխի արդյունահանություն, ջերմուկաբուժական կուրորտներ (Տապոլցա և Լիլլաֆյուրեդ)։ Պահպանվել են ամրոցի (Դիոշդյոր, XIII – XVII դդ․) ավերակներ և գոթական եկեղեցի (XV–XVI դդ․)։
ՄԻՇՎԻԼՅԱՆ Ռոմանոս Հովհաննեսի [5․3․1845, Ղզլար (Դաղստան) – 26․9․1923, Ղզլար], հայ բժիշկ, հասարակական գործիչ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1891)։ Ավարտել է Պետերբուրգի կայսերական բժշկավիրաբուժական ակադեմիան (1870) և աշխատել որպես զինվորական բժիշկ։ 1880-ին եղել է Խասնավյուրտի զինվորական հոսպիտալի, ապա՝ Ղզլարի զինվորական գնդի բժիշկ, 1886–96-ին՝ Ղզլարի զինվորական հոսպիտալի գլխավոր, 1896-ին՝ II կազակային կամավոր դիվիզիայի բժիշկ։ 1898-ին պաշտոնաթող է եղել որպես պետ․ խորհրդական։ Մ–ի և Ա․ Սուլթանշահի նախաձեռնությամբ 1908-ին Ղզլարում բացվել է հիվանդանոց, որը նա գլխավորել է ավելի քան 15 տարի։ 1909-ից եղել է հայկ․ երկսեռ դպրոցների հոգաբարձու և օրիորդաց գիմնազիայի հոգաբարձական խորհրդի նախագահը։ Մ–ին հատուկ անկյուն է հատկացված Ղզլարի հայրենագիտական թանգարանում։
ՄԻՇՈՒՍՏԻՆ Եվգենի Նիկոլաևիչ [ծն․ 9(22)․2․1901, Մոսկվա], սովետական մանրէաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1974), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1924-ին ավարտել է Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան։ 1924–31-ին աշխատել է ՀամԳԳԱ ինստ–ներում, 1939-ից՝ ՍՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստ–ի հողերի մանրէաբանության բաժնի վարիչ։ 1961-ից Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիայի մանրէաբանության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հողերի մանրէաբանության, հողային միկրոֆլորայի տարածման, աշխարհագրական գոտիականության, մթնոլորտային ազոտի կենսբ․ ֆիքսման հարցերին։ Պետ․ մրցանակի դափնեկիր է (1951, 1970)։ Պարգևատրվել է Լենինի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՄԻՈ․․․ (< հուն․ μῦς – մկան), բարդ բառերի սկզբնամաս, օգտագործվում է մկաններին առնչվող տերմիններում (օրինակ՝ միոգլոբին, միոզին, միոնեմ, միոկարդիտ)։
ՄԻՈԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼ (< հուն․ μείων – քիչ, նվազ), տես Գեոսինկլինալ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/565
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ