ՄԻՈԳԼՈԲԻՆ (< միո․․․ և գլոբին), մկանագլոբին, գլոբուլինային սպիտակուց, որն իրականացնում է մկաններում մոլեկուլային թթվածնի պահեստավորումը և այն հասցնում բջիջների օքսիդացնող համակարգին։ Կազմված է ավելի քան 150 ամինաթթվային մնացորդ պարունակող շղթայից։ Առաջին սպիտակուցն է, որի կառուցվածքը պարզված է ռենտգենակառուցվածքային վերլուծության եղանակով (Ջ․ Քենդրյու և աշխատակիցներ, 1957–1960)։ Մ–ի մոլ․ զանգվածը 17․000 է։ Հեմոգլոբինի նման մոլեկուլային թթվածինը () կապող ակտիվ կենտրոնը հեմն է։ Մ․ –ի հետ դարձելիորեն կապվում է թթվածնի ցածր մասնական (պարցիալ) ճնշման պայմաններում։ Դա ֆիզիոլոգիական մեծ նշանակություն ունի, որովհետև մկանի կծկման ժամանակ թթվածնի ճնշումը խիստ ընկնում է մազանոթների սեղմման հետևանքով, և հենց այդ ժամանակ Մ–ից անջատվում է մկանային աշխատանքի համար անհրաժեշտ ։ Մ–ի պարունակությունը ողնաշարավոր կենդանիների մկաններում 2% է, ջրի տակ երկար մնացող կետերի, փոկերի ևնի մկաններում՝ մինչև 20%:
ՄԻՈԶԻՆ, թելիկային սպիտակուց, մկանների կծկողական թելիկների հիմնական բաղադրամասերից մեկն է, կազմում է մկանային սպիտակուցների ընդհանուր քանակի 40–60%–ը։ Մոլ․ զանգվածը մոտ 500 000 է։ Պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ քայքայվում է թեթև և ծանր մերոմիոզինի (մոլ․ զանգվածները՝ մոտ 150 000 և մոտ 350 000)։ Մկանաթելիկների մյուս սպիտակուցի՝ ակտինի հետ միանալով՝ առաջացնում է ակտոմիոզին, որը մկանների կծկողական համակարգի հիմնական կառուցվածքային տարրն է։ Մ․ ունակ է ճեղքելու ադենոզինեոֆոսֆորական թթուն, որի հետևանքով վերջինիս մակրոէրգային կապերի քիմ․ էներգիան վերածվում է մկանային կծկման մեխանիկական էներգիայի։ Մ–ին նման սպիտակուցներ են հայտնաբերված բազմաթիվ նախակենդանիների, բակտերիաների, կենդանիների և որոշ բույսերի մտրակիկներում, թարթիչներում և շարժողական այլ կառուցվածքներում։
ՄԻՈԿԱՐԴԻՈԴԻՍՏՐՈՖԻԱ, տես Սրտամկանի սնուցախանգարում։
ՄԻՈԿԱՐԴԻՏ (միո... և հուն․ καρδια – սիրտ), տես Սրտամկանի բորբոքում։
ՄԻՈՆԵՄՆԵՐ (< միո․․․ և հուն․ νὴμα – թել), նախակենդանիների ցիտոպլազմայամ, մարմնի մակերևութային շերտերում գտնվող սպիտակուցային թելիկներ։ Լինում են հարթ կամ լայնակի մանրագծված և մկանաթելիկների նման օժտված են կրկնակի ճառագայթաբեկման հատկությամբ։ Կազմված են մի քանի տասնյակ, հաճախ՝ հարյուրավոր թելիկներից, որոնց տրամագիծը 3–25 նմ է․։ Կծկվելիս Մ․ հաստանում են, որից նախակենդանու մարմինը կամ մասերը (օրինակ, շոշափուկները, ըմպանը) ձևափոխվում են։
ՄԻՈՑԵՆ (<հուն․ μείων – քիչ, նվազ և καινός – նոր), նեոգենի ստորին բաժինը։ Ստորաբաժանվում է երեք ենթաբաժինների։ Անջատել է անգլ․ երկրաբան Չ․ Լայելը՝ 1841-ին։
ՄԻՉԵՐԼԻԽ (Mitscherlich), Միտչերլիխ, Էյլհարդ (1794–1863), գերմանացի քիմիկոս։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1822-ից), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1829)։ Հայտնագործել է իզոմորֆիզմի (1819) և դիմորֆիզմի (1821) երևույթները։ Բենզոյական թթուն կրի հետ տաքացնելով ստացել է (1833) մաքուր բենզոլ։ Առաջինն է ստացել նիտրոբենգոլ, ազոբենզոլ և բենզոլի որոշ սուլֆաթթուներ։ Կանխատեսել է (1833) էսթերացման պրոցեսում ծծմբական թթվի կատալիտիկ դերը, առաջարկել նման ռեակցիաներն անվանել կոնտակտային։
ՄԻՉԵՐԼԻԽ (Mitscherlich), Միտչերլիխ, Էյլհարդ Ալֆրեդ (1874–1956), գերմանացի ագրոքիմիկոս, բույսերի ֆիզիոլոգ։ Գերմ․ ԳԱ (1947), ԳԴՀ գյուղատնտ․ գիտությունների (1951) և արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։ Եղել է Քյոնիգսբերգի (1906-ից), Բեռլինի Հումբոլդտի անվ․ (1950-ից) համալսարանների պրոֆեսոր, 1949-ից՝ Բեռլինի բույսերի բերքատվության բարձրացման ինստ–ի․ դիրեկտոր։ Զբաղվել է ագրոքիմիայի, բույսերի ֆիզիոլոգիայի և բերքատվության բարձրացման հարցերով։ Մշակել է անոթներում բույսերի աճեցման մեթոդ։ ԳԴՀ Ազգային մրցանակի դափնեկիր է (1949)։
ՄԻՉԻԳԱՆ (Michigan, տեղացի հնդկացիների լեզվով՝ մեծ լիճ), լիճ Հյուսիսային Ամերիկայում, ԱՄՆ–ում, Մեծ լճերի համակարգում։ Տարածությունը 58 հզ․ կմ² է, առավելագույն խորությունը՝ 281 մ։ Միացած է Հուրոն լճին Մաքինո նեղուցով, Միսսիսիպիի համակարգին՝ Չիկագո–Լոկպորտ նավարկելի ջրանցքով։ Ափերը բլրային են՝ թույլ կտրտված, դարավանդներով շրջապատված։ Մակընթացությունը կեսօրյա է։ Լճի հս․ մասը սառչում է դեկտեմբերից ապրիլ։ Կենդանական աշխարհն աղքատացել է ջրի աղտոտման հետևանքով։ Խոշոր նավահանգիստներն են Չիկագոն և Միլուոկին։
ՄԻՉԻԳԱՆ (Michigan), նահանգ ԱՄՆ–ի հյուսիսում, Մեծ լճերի մոտ։ Սահմանակից է Կանադային։ Տարածությունը 150,8 հզ․ կմ² է, բն․ 9,08 մլն (1978, 73,8% –ը՝ քաղաքային)։ Վարչական կենտրոնը՝ Լանսինգ, խոշոր քաղաքը՝ Դետրոյտ։ Մակերևույթը գերազանցապես բլրային հարթավայր է, հս–արմ–ում կան մինչև 604 մ բարձրության լեռնազանգվածներ։ Կլիման բարեխառն է։ Մ․ ԱՄՆ–ի առաջատար արդ․ շրջաններից է։ Կարևոր ճյուղը ավտոմոբիլային արդյունաբերությունն է։ Դետրոյտում, նրա արվարձաններում, ինչպես նաև Ֆլինթ, Լանսինգ և այլ քաղաքներում տեղաբաշխված են «Ջեներալ մոտորս», «Ֆորդ» և «Կրայսլեր» ավտոմոբիլային մոնոպոլիաների վարչությունները, լաբորատորիաները և կարևոր գործարանները։ Կապված ավտոմոբիլային արդյունաբերության հետ՝ զարգացած է հատուկ պողպատի և բարակ թիթեղների ձուլումը, սև և գունավոր մետաղների մշակումը, հաստոցների, սարքերի, էլեկտրասարքերի, լաքերի, ներկերի, ռետինի արտադրությունը։ Զարգացած է նաև ռազմ․, քիմ․, սիլիկատախեցեգործական, սննդի, փայտամշակման, կահույքի, թղթի արդյունաբերությունը։ Արդյունահանվում է երկաթի և պդնձի հանքաքար, կերակրի աղ։ Գյուղատնտեսությունն ունի կաթնա-բանջարեղենային ուղղություն։ Մշակում են մրգեր, խաղող, շաքարի ճակնդեղ, կերային կուլտուրաներ։ Մեծ լճերում զարգացած է նավագնացությունը։ Միչիգան և Վերին լճերը տուրիզմի շրջաններ են։
ՄԻՉՈՒՐԻՆ Իվան Վլադիմիրովիչ [15(27)․10․1855 – 7․6․1935], սովետական կենսաբան, ՍՍՀՄ–ում պտղատու, հատապտղատու և այլ կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիր, ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1935), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935)։ Պտղատու բույսերի նոր սորտերի ստացման աշխատանքները սկսել է 1875-ին, Տամբովի նահանգի Կոզլով (այժմ՝ Միչուրինսկ) քաղաքում։ 1899-ին քաղաքի մերձակայքում ձեռք է բերել նոր հողամաս, որտեղ աշխատել ու ապրել է մինչև կյանքի վերջը։ Մ–ի հետազոտությունները գնահատվել և ծավալվել են միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Վ․ Ի․ Լենինի ցուցումով Մ–ի փորձարարական տնկարանը 1922-ին վերափոխվել է պետ․ հիմնարկության, որի բազայի վրա 1928-ին կազմակերպվել է պտղատու–հատապտղատու կուլտուրաների սելեկցիոն–գենետիկական կայան (1934-ից՝ Ի․ Վ․ Միչուրինի անվ․ կենտրոնական գենետիկական լաբորատորիա); Մ․ մեծ ավանդ ունի գենետիկայի զարգացման գործում։ Նա ուսումնասիրել է ժառանգականությունը՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների և արտաքին միջավայրի հետ, ստեղծել ուսմունք դոմինանտության մասին։ Ապացուցել է, որ դոմինանտությունը պատմական կատեգորիա է և կախված է ելակետային ձևերի ժառանգականությունից, օնտոգենեզից և ֆիլոգենեզից, հիբրիդների անհատական առանձնահատկություններից, ինչպես նաև դաստիարակման պայմաններից։ Հիմնավորել է արտաքին պայմանների ազդեցությամբ գենոտիպի փոփոխման հնարավորությունը։
Մ․ գյուղատնտ․ կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիրներից է։ Նրա մշակած կարևորագույն հարցերն են՝ միջսորտային և հեռավոր հիբրիդացումը, հիբրիդների դաստիարակման մեթոդները՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների հետ, դոմինանտության կառավարումը, մենտորի մեթոդը (զարգացող հիբրիդի հատկանիշների փոփոխումը պատվաստացուի կամ պատվաստակալիդ ազդեցությամբ), սերմնաբույսերի գնահատումը և ընտրությունը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/566
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ