և թռչնաբուծությամբ։ Կա նավթի, գազի հանույթ, սննդի, տեքստիլ, կարի, թաղանթանյութի–թղթի, քիմ․ արդյունաբերություն, նավաշինություն։
ՄԻՍՍՈՒՐԻ (Missouri, տեղացի հնդկացիների լեզվով՝ տղմոտ գետ), գետ ԱՄՆ–ում, Միսսիսիպիի խոշորագույն (աջափնյա) վտակը։ Երկարությունը 4740 կմ է (այլ տվյալներով՝ 3970 կմ), ավազանը՝ 1370 հզ․ կմ² (մոտ 10 հզ․ կմ²՝ Կանադայի սահմաններում)։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռների արլ․ լանջերից (Ելլոուսթոնյան ազգային պարկի շրջանում) Ջեֆերսոն (հիմնական ակունքը) և Մադիսոն գետերի միախառնումից։ Վերին հոսանքի մեծ մասը գտնվում է Ժայռոտ լեռներում, որտեղ Մ․ տեղ–տեղ հոսում է կիրճերով, առաջացնում սահանքներ։ Միջին հոսանքում կտրում է Միսսուրիի սարավանդը և առաջացնում խոր ու զառիվեր լանջերով հովիտ։ Ջուրը պղտոր է, ցեխագորշավուն։ Այստեղ կառուցված են խոշոր ամբարտակներ։ Ստորին հոսանքում, Կենտրոնական հարթավայրերի շրջանում հունը գալարուն է, անկայուն, ողողատը պատնեշապատված։ Խոշոր վտակներն են Ելլոուսթոնը, Պլաթը և Կանզասը։ Սնումը ձնաանձրևային է։ Գարնանային վարարումների ժամանակ ստորին հոսանքում ջրի մակարդակը բարձրանում է մինչև 8–12 մ, առավելագույն ծախսը մինչև 19 հզ․ մ³/վրկ է, միջին ծախսը՝ գետաբերանում մոտ 2250 մ³/վրկ, տարեկան տիղմի քանակը՝ 220 մլն տ։ Ջրամբարների համակարգն (Ֆորտ Պեկ, Հարիսոն, Օախե ևն) օգտագործվում է գետի հոսքը կարգավորելու, էլեկտրաէներգիայի արտադրության, ոռոգման և նավագնացության համար։ Մ․ նավարկելի է մինչև Ֆորտ Բենտոն քաղաքը։ Նրա ափին են Սու Սիթի, Օմահա, Սենտ Ջոզեֆ, Կանզաս Սիթի քաղաքները։
ՄԻՍՍՈՒՐԻ (Missouri), նահանգ ԱՄՆ–ի կենտրոնական մասում, Միսսիսիպի և Միսսուրի գետերի ավազաններում։ Տարածությունը 180,4 հզ․ կմ² է, բն․ 4,8 մլն (1980, 70%–ը՝ քաղաքային)։ Վարչական կենտրոնը՝ Ջեֆերսոն Սիթի։ Խոշոր քաղաքներն են Սենտ Լուիսը և Կանզաս Սիթին։ Մակերևույթը դեպի արմ․ աստիճանաբար բարձրացող ալիքավոր հարթավայր է։ Հվ–ում կրաքարային Օզարկ սարավանդն է (բարձրությունը՝ մինչև 540 մ)։ Կլիման բարեխառն է։ Ինդուստրիալ–ագրարային նահանգ է։ Կա կապարի (I տեղը՝ ԱՄՆ–ում), երկաթի հանքաքարի, քարածխի, բարիտի, շինանյութերի արդյունահանում։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած են ավիահրթիռային («Մագդոնել-Դուգլաս», Սենտ Լուիսում), ավտոմոբիլային (Կանզաս Սիթիում, Սենտ Լուիսում), ռադիոէլեկտրոնային, քիմ․, մսի պահածոների, ալրաղաց արդյունաբերությունը։ Կա ճանապարհաշինական, գյուղատնտ․ և կարի մեքենաների արտադրություն, կաշվի–կոշիկի, ցեմենտի արդյունաբերություն, սև և գունավոր մետալուրգիա։ Անասնապահությունը տալիս է նահանգի գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 70%–ը։ Մշակում են եգիպտացորեն, սոյա, ցորեն, վարսակ, Միսսիսիպի գետի հովտում՝ բամբակենի։
ՄԻՍՏԵՐԻԱ (հուն. μυστήριον – գաղտնի սրբագործություն), ուշ միջնադարի կրոնական բովանդակությամբ թատերգության ժանր։ Միջնադարյան Եվրոպայում Մ․ են կոչվել XIV–XVI դդ․ խաղացվող աստվածաշնչային թեմաներով ընդարձակ չափածո դրամաներ, որոնց ներկայացումները տեղի են ունեցել քաղաքների հրապարակներում՝ եկեղեցու սպասավորների և արհեստավորական համքարությունների նախաձեռնությամբ։ Հաճախ Մ․ ընդգրկել է մի քանի պիես և բեմադրվել մի քանի օր շարունակ (Առնուլ Գրեբանի Մ–ներից մեկը բաղկացած է 35 000 տողից և ունի 400 գործող անձ)։ Կրոնական տեսարանները միջնորդվել են ինտերմեդիաներով՝ կատակերգական–կենցաղային բնույթի դրվագներով։ Մ․ առավելապես զարգացել է Ֆրանսիայում։ X դ․ գոյություն է ունեցել նաև Իրանում, մտել շախսեյ–վախսեյ կրոնական ծիսակատարության մեջ։ Մ–ից էլ առաջացել է պարսկ․ ողբերգության թազիյե տեսակը։ Մ․ աստիճանաբար ձեռք է բերել աշխարհիկ-ժող․ բնույթ, որի պատճառով էլ եկեղեցին XVI դ․ արգելել է Մ–ի ներկայացումները։ XIX–XX դդ․ 1-ին կեսին Մ–ներ երբեմն ներկայացվել են Օբերամմերգաուում (Գերմանիա), Փարիզում։
ՄԻՍՏԵՐԻԱՆԵՐ, որոշ աստվածությունների (գլխավորապես մեռնող և հառնող բնությունը մարմնավորող) պաշտամունքին ձոնված գաղտնի ծիսակատարություններ ու արարողություններ անտիկ աշխարհում։ Հին Հունաստանում առավել հայտնի Մ–ից են եղել Ելևսինյանը (պտղաբերության դիցուհի Դեմետրեի և նրա դուստր Պերսեփոնեի պատվին), Բաքոսյանը (Դիոնիսոսի պատվին), Որփեոսյանը (Որփեոսի պատվին) և Սամոթրակյանը (Կաբիրաների պատվին)։ Մ․ կատարվել են գերազանցապես գիշերները՝ ջահերի ներթո և, սովորաբար, ուղեկցվել են ողբահանդեսներով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով ու պարերով։ Մ–ի մասնակիցներին միստիգոգոսը խստորեն պարտավորեցրել է չհրապարակել աստվածների գաղտնի անունները և Մ–ի ժամանակ կատարվող սրբազան ծեսերն ու արարողությունները (մաքրագործումներ, աղոթքներ, օրհնանքներ, անեծքներ, հաղորդում, զոհաբերումներ ևն)։ Այդ ծեսերն ու արարողությունները մատուցվել են սրբազան ասքերի ու առասպելների դրամատիկական ներկայացումների ձևով, որոնցում զգալի տեղ է տրվել խորհրդապաշտական մտքերի մեկնաբանմանը։ Օրինակ, Բաքոսյան Մ–ի մասնակիցները պատկերել են Դիոնիսոսի տանջանքը, մահը և հարությունը ևն։ Այդ ներկայացումների ազդեցությամբ են սկզբնավորվել հին հուն. ողբերգությունները։ Հին Հռոմում Մ․ (հատկապես Բաքոսի, Կիբելայի, Իզիդայի, Միհրի) մեծ տարածում են գտել Հանրապետության վերջին շրջանում։ Անտիկ Մ–ից են ծագել քրիստոնեական եկեղեցու որոշ խորհրդածեսերը (մեղքերի թողություն, մկրտություն ևն) և միջնադարյան կրոնական դրամաները (տես Միստերիա)։
ՄԻՍՏԻԿԱ (< հուն, μυστικά – խորհրդավոր), կրոնական արարողություններ և դրանք իմաստավորող կրոնափիլիսոփայական աշխարհայացք, որոնք ընդունում են բացարձակին հասնելու հնարավորությունը գերբնական ճանապարհով։ Մ–ի առաջին տարրերը, որպես կրոնական պատկերացումներ և գործողություններ, երևան են եկել նախնադարյան հավատալիքներում (ֆետիշիզմ, մոգություն ևն), որոնք հետագայում դարձել են ընդհանրապես կրոնի էական մասը։ Մ․ հոգեֆիզիկական վարժությունների կատարման (յոգա), որոշ առարկաների վրա (քրիստոնեության մեջ՝ խաչի) մտքի հիպնոսային սևեռման, աղոթքների միջոցով հավատացյալին հասցնում է էքստազի, որն իբրև թե հնարավորություն է տալիս հաղորդակցվել աստծու հետ։ Մ․ կապված է նաև ճգնավորության հետ։ Միստիկական ուսմունքները ձևավորվել են Հնդկաստանում (վեդանտա), Չինաստանում (դաոսիզմ), Հունաստանում (պյութագորասականություն)։ Ոչ–աստվածաբանական համակարգերում հիմնական գաղափարը անդեմ տրանսցենդենտն է (նեոպլատոնականությունում՝ «միասնականը»)։ Զարգացման նոր աստիճան է միջնադարյան Մ․, որն, ի հակադրություն սխոլաստիկայի, աստծու ճանաչողությունը տեսնում է տրամաբանական մտածողությունից դուրս՝ հայտնության մեջ։ Քրիստոնեական եկեղեցին երբեմն դատապարտել է Մ․, քանի որ այն վերջին հաշվով ավելորդ էր համարում հոգևորականության միջնորդ դերը աստծու և հավատացյալի միջև։ Ֆ․ Էնգելսը Մ․ անվանել է «միջնադարյան օպոզիցիայի» դրսևորում։ Մ–ի փիլ․ հիմնավորման փորձեր են Ու․ Ջեյմսի, Ա․ Բերգսոնի, Մ․ Ա․ Սոլովյովի և ուրիշների ուսմունքները։ Մ–ի երանգներ ունեն արդի բուրժ․ որոշ տեսություններ (նեոթոմիզմ, էկզիստենցիալիզմ, պերսոնալիզմ ևն)։ Միստիկական ուսմունքներին հատուկ է հակումը դեպի իռացիոնալիզմ և ինտուիտիվիզմ, հրաժարումը հասկացությունների լեզվից հօգուտ նշանների լեզվի, Մ–ի իմաստի հաղորդման անհնարինությունը ևն։ Մ․ իրականության աղավաղված արտացոլումն է և անհամատեղելի գիտական աշխարհայացքին։
ՄԻՍՏՐԱԼ (Mistral) Գաբրիելա (իսկականը՝ Լուսիլա Գոդոյ Ալկայագա, Godoy Alcayaga) (1889—1957), չիլիացի բանաստեղծուհի, ժողովրդական լուսավորության գործիչ։ 1924–46-ին եղել է դիվանագիտական ծառայության մեջ զանազան երկրներում։ 1946-ից մասնակցել է Ազգերի լիգայի, հետագայում՝ ՄԱԿ–ի աշխատանքներին։ Մ–ի առաջին գրքում («Հուսահատություն», 1922) արտահայտված են կնոջ նվիրական զգացմունքներ՝ տոչորող սեր, մայրության տենչ։ Հաջորդ ժողովածուն («Տալա», 1938) արտացոլումն է Լատինական Ամերիկայի հասարակ մարդկանց խոհերի ու զգացմունքների։ Մ–ի վերջին ժողովածուն է «Հնձան»-ը (1954): Նոբելյան մրցանակ (1945)։
ՄԻՍՏՐԱԼ (Mistral) Ֆրեդերիկ (1830—1914), պրովանսացի բանաստեղծ։ Մ–ի գեղարվեստական ճաշակը ձևավորվել է Հարավային Ֆրանսիայի բանահյուսության,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/610
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ