Գրկ․ Ղուկասյաև Հ․, Բողոքականությունը Կովկասու Հայոց մեջ, Թիֆլիս, 1886։ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ դպրոցի, հ․ 1․, Կահիրն, 1946։ Ճիզմեճյան Մ․, Խարբերտ և իր զավակները, Ֆրեզնո, 1955։ Նազիկյան Գ․, Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը, Ե․, 1969։ Խաչիկյան Լ․ Ս․, Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», № 11, 1973։
ՄԻՍԻՐ, հայ ազնվականական գերդաստան Լեհաստանում և Ռումինիայում։ Գաղթել են Անիից։ Լեհաստանում հիշատակվում են XV դարից, Ռումինիայում՝ XVII դարից։ Ունեցել են իշխանական տիտղոս և կալվածքներ, էական դեր խաղացել այդ երկրների քաղ․ և հասարակական կյանքում։ Տոհմի նշանավոր գործիչներից են․ Ռումինիայի գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և կալվածների մինիստր (1901–02), տնտեսագիտական բազմաթիվ երկերի հեղինակ՝ Բազիլ (Բասիլ) Մ․, իրավաբան, Ռումինիայի ծերակույտի (սենատ) նախագահի տեղակալ, ակադեմիայի անդամ՝ Պետրե Թհ․ (1856–1929), Բոտոշանի քաղաքապետ (1931–32), ռում․ բազմաթիվ գրական մրցանակների արժանացած «Մեռած աղջիկը» (1937) գեղարվեստական երկի հեղինակ՝ Յոան Բոգդանին (1890–1944), «Ջորջե Էնեսկու» (1964) երաժշտագիտական արժեքավոր ուսումնասիրության հեղինակ՝ Նիկոլայեն (1896–1965) և ուրիշներ։
«ՄԻՍԼ» («Мысль» — «Միտք»), ՍՍՀՄ Հրատպետկոմի սոցիալ–տնտ․ գրականության հրատարակչություն (Մոսկվա)։ Հիմնվել է 1930-ին Պետհրատի սոցիալ-տնտեսական բաժնի հիմքի վրա՝ Սոցէկգիզ (Սոցտնտհրատ) անվամբ։ 1941-ին միացվել է Գոսպոլիտիզդատին, 1957-ին նորից առանձնացվել՝ որպես ինքնուրույն հրատարակչություն։ 1963-ին Սոցէկգիզին են միացվել ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցի, Հասարակական գիտությունների ակադեմիայի ու աշխարհագրական գրականության հրատարակչությունները և կոչվել «Մ․»։ Ունի 3 մասնագիտացված գլխավոր խմբագրություն, սոցիալ–տնտ․ գրականության, ուսումնամեթոդական գրականության (կուսակցական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար) և աշխարհագրական գրականության։
ՄԻՍԼԲԵԿ (Myslbek) Յոսեֆ Վացլավ (1848–1922), չեխ քանդակագործ։ Սովորել է Պրագայի գեղարվեստի ակադեմիայում։ Պրագայի Դեկորատիվ արվեստի ուսումնարանի (1885–96) և Գեղարվեստի ակադեմիայի (1896–1919) պրոֆեսոր։ Ստեղծել է Չեխիայի պատմական գործիչների և ազգային էպոսի հերոսների վեհ, մոնումենտալ կերպարներ՝ Յա․ Ժիժկայի հուշարձանի (Տաբոր քաղաքի համար) նախագիծը (բրոնզ, 1870-ական թթ․), խմբաքանդակներ Պրագայի Պալացկու կամրջի համար (բրոնզ, 1881–97), Սուրբ Վացլավի հուշարձանը Պրագայում (բրոնզ, բացումը՝ 1913); Հեղինակ է բազմաթիվ դիմաքանդակների։
ՄԻՍԼԻՎԵՉԵԿ (Myslivecek) Յոսեֆ (1737–1781), չեխ կոմպոզիտոր և դիրիժոր։ Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ (1771)։ Սովորել է Պրագայում, որտեղ և ստեղծել է առաջին սիմֆոնիաները (1762)։ 1763-ից ապրել է Իտալիայում։ 1770-ին Բոլոնիայում հանդիպել է պատանի Մոցարտին, վերջինս բարձր է գնահատել Մ–ի երաժշտությունը։ Մ․ մոտ 30 օպերաների հեղինակ է («Հիպերմնեստրա», «Թամերլան Մեծ», «Մոնտեսումա», «Էցիո», «Օլիմպիադա», «Արմիդա» ևն, 1767–80-ին մեծ հաջողությամբ ներկայացվել են Իտալիայի քաղաքներում, Պրագայում, Վիեննայում), որոնցում զարգացրել է իտալ․ seria-opera-ի ավանդույթները։ Գրել է նաև օրատորիաներ, սիմֆոնիաներ, նախերգանքներ, կոնցերտներ, լարային անսամբլներ ևն (այս երկերում զգացվում է մոտիկությունը Մոցարտի վաղ շրջանի ստեղծագործությանը, որին նույնիսկ վերագրում էին Մ–ի որոշ գործեր, դրանց թվում՝ «Աբրահամ և Իսահակ» օրատորիան)։ Մ–ի երաժշտությունը կրել է իտալ․ ազդեցություն, բովանդակում է նաև չեխ․ ժող․ երգայնության տարրեր։
Գրկ․ Шагинян М․, Иозеф Мысливечек, 2 изд․, М., 1968․
ՄԻՍԿԻՆ–ԲՈՒՐՋԻ [1810, Նախիջևան — 1847, գ․ Ասկերան (այժմ՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)], հայ աշուղ։ Ապրել ու գործել է հիմնականում Գանձակում և շրջակայքում։ Հորինել է հայերեն և թուրքերեն երգեր։ Շրջելով գյուղերում՝ նաև տիկնիկներ է խաղացրել։ 1832-ից կազմել է «Դավթար»։ Մ–Բ–ի առանձին երգերի խոսքերը տպագրվել են մամուլում և ժողովածուներում։ Պահպանվել են նրանցից մի քանիսի մեղեդիները, որ կատարվում են և հրատարակված են Ա․ Քոչարյանի կազմած «Հայ գուսանական երգեր» (1976) ժողովածուում։
ՄԻՍԿԻՆՅԱՆ (Միսկին) Երվանդ (Էդվարդ) Գևորգի (1893–1943), Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1918–20-ին հեղափոխական գործունեություն է ծավալել Վրաստանում։ 1920-ին Թիֆլիսում խմբագրել է «Նոր ուղի» բոլշևիկյան թերթը։ Նույն թվականին արտաքսվել է երկրամասից։ 1920-ի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Հայաստան։ 1921-ին ղեկավար մասնակցություն է ունեցել Լոռու «Չեզոք գուոու»-մ կազմակերպված ապստամբությանը։ Եղել էՀԿ(բ)Կ Դիլիջանի գավկոմի բյուրոյի անդամ և բաժնի վարիչ։ Այնուհետև ղեկավարել է Հայկական հեռագրական գործակալությունը (այժմ՝ Արմենպրես)։ Երկար տարիներ աշխատել է Անդրկովկասյան Պետքաղվարչությունում։
ՄԻՍՈԽՈՐ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Սյուրմենե գավառակում, ծովափից մոտ 20 կմ հեռու։ Գյուղի հայ բնակիչները բռնի մահմեդականացվել են։ 1914-ին գյուղն ուներ մոտ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի եկեղեցին վեր է ածվել մզկիթի։
ՄԻՍՍԻՍԻՊԻ (Mississippi, հնդկացիների լեզվով՝ մեծ գետ), գետ ԱՄՆ–ում։ Երկարությունը 3950 կմ է, Միսսուրի վտակի ակունքից՝ 6420 կմ, ավազանը՝ 3268 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում երկրի հս–ում՝ Նիկոլետ Կրիկից։ Հս–ից հվ․ կտրում է ԱՄՆ տերիտորիան և թափվում Մեքսիկական ծոց։ Խոշոր վտակներն են Միննեսոթան, Դե Մոյնը, Միսսուրին, Արկանզասը, Ռեդ Ռիվերը, Վիսկոնսինը, Իլինոյսը, Օհայոն։ Հովիտը բաժանվում է 3 մասի, վերին մասում գետը հոսում է մանր լճերով, կան սահանքներ։ Միննեապոլիս քաղաքից մինչև Միսսուրիի գետաբերանը հունը շլյուզավորված է։ Միջին մասում Մ․ հոսում է առավելապես մեկ հունով, հովտի լայնությունը 10–15 կմ է՝ սահմանափակված զառիթափ լանջերով։ Միսսուրին ընդունելուց հետո ջուրը պղտորվում է։ Ստորին մասում հոսում է 25–100 կմ լայնությամբ հովտով, հունը գալարուն է՝ բազմաթիվ բազուկներով, հնահուներով և ընդարձակ ճահիճներով։ Շրջափակված է բնական առափնյա թմբերով, որոնք արհեստականորեն ամրացված են հեղեղումներից պաշտպանվելու համար։ Բատոն Ռուժ քաղաքից ցած Մ․ առաջացնում է 32 հզ․ կմ² տարածությամբ թիակաձև դելտա, որը Մեքսիկական ծոցում տեղ–տեղ տարեկան աճում է մինչև 85–100 մ։ Ջրի տարեկան հոսքը 600 կմ³ է, բերվածքները՝ 360 մլն ա։ Մ․ ունի խառը սնում։ Բնորոշ են գարնանային ու ամառային վարարումները և անձրևային հորդացումները։ Աղետալի հեղեղումներ են գրանցվել 1844, 1913, 1927, 1937, 1947, 1951 և 1965 թթ․։ Հեղեղումներից պաշտպանվելու համար ստորին հոսանքում կառուցվել են հիդրոտեխնիկական կառույցներ։ Ջրի տարեկան միջին ծախսը գետաբերանում 19 հզ․ մ³/վրկ է, առավելագույնը՝ 50–80 հզ․ մ³/վրկ, նվազագույնը՝ 3–5 հզ․ մ³/վրկ։ Ջրի մակարդակի միջին տարեկան տատանումը Սենտ Փոլի մոտ 7,2 մ է, Կեյրոյի մոտ՝ 18,3 մ, գետաբերանում՝ 5–6 մ։ Վերին հոսանքներում 3–4 ամիս սառցակալում է։
Մ–ի համակարգը տնտ․ կարևոր նշանակություն ունցող 25 հզ․ կմ երկարությամբ ջրային ուղի է։ Նավարկելի ջրանցքներով ու գետերով միացած է Մեծ լճերի ավազանի, Ս․ Լավրենտիոս գետով՝ Ատլանտյան օվկիանոսի հետ։ Օվկիանոսային նավերը Մ–ով բարձրանում են մինչև Բատոն Ռուժ։ Մ–ի համակարգի էներգապաշարները 275 մլն կվտ են։ Կիոկակ քաղաքի մոտ կա ՀԷԿ։
Մ–ի ափերին են Միննեապոլիս, Դավենպորտ, Սենտ Լուիս, Մեմֆիս, Բատոն Ռուժ, Նոր Օռլեան քաղաքներն ու գետային նավահանգիստները։
ՄԻՍՍԻՍԻՊԻ (Mississippi), նահանգ ԱՄՆ–ի հարավում։ Տարածությունը 123,6 հզ․ կմ² է, բն․ 2,3 մլն (1980, որի 36,7%–ը՝ նեգրեր)։ Քաղաքային բնակչությունը մոտ 45% է, վարչական կենտրոնն ու խոշոր քաղաքը՝ Ջեքսոնը։ Մակերևույթի մեծ մասը հարթավայրային է՝ կտրտված Միսսիսիպի գետի ձախ վտակներով։ Մ․ ագրարային նահանգ է։ Մշակվող հիմնական կուլտուրան բամբակն է (Միսսիսիպի գետի ու Յազու վտակի հովիտներում), որի բերքով Մ․ 2-րդն է երկրում (Տեխասից հետո)։ Մշակում են նաև սոյա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, շաքարեղեգ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/609
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ