երկրի ազգային շահերն ու անձնատուր լինել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մ․ հ․ չեղյալ համարվեց, որն իր վերջնական ձևակերպումը ստացավ ՉՍՍՀ–ի և ԳՖՀ–ի միջև 1973-ի դեկտեմբերին կնքված պայմանագրով։
Գրկ․ История внешней политики СССР, ч․ 1․ 1917 – 1945 гг․, М․, 1966; Овсяный И․ Д․, Тайна, в которой война рождалась, М․, 1971; Wheeler-Benett I․, Munich, Prologue to tragedy, L․, 1963․
ՄՅՈԻՆՇ, Մյունխ (Miinch), Շարլ (26․91891, Ստրասբուրգ – 6․11․1968, Ռիչմոնդ ԱՄՆ), ֆրանսիացի դիրիժոր և ջութակահար։ Եղել է Ստրասբուրգի քաղաքային նվագախմբի (1919) և Գևանդհաուզի (1923) կոնցերտմայստեր։ 1932-ից Փարիզում հանդես է եկել որպես դիրիժոր, 1935–1938-ին ղեկավարել է ֆիլհարմոնիայի, իսկ 1937–46-ին՝ Փարիզի կոնսերվատորիայի ընկերության նվագախմբերը։ 1946-ից աշխատել է ԱՄՆ–ում, 1949–62-ին ղեկավարել Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը։ 1956-ին և 1965-ին հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ 1967-ից գլխավորել է «Փարիզի նվագախումբ»-ը։ Մ–ի երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ֆրանս․ դասական և ժամանակակից երաժշտությունը (Ժ․ Ֆ․ Ռամո, Հ․ Բեռլիոզ, Կ․ Դեբյուսի, Մ․ Ռավել, Ա․ Հոնեգեր, Ա․ Ռուսսել)։
ՄՅՈՒՆՍՏԵՐՅԱՆ ԿՈՄՈՒՆԱ (1534-35), հեղափոխական ժողովրդական իշխանություն, որ հիմնել են անաբապտիստները Մյունստեր քաղաքում (Վեստֆալիա), քաղաքի սենյորի դեմ քաղաքացիների զինված պայքարի հաղթանակի հետևանքով։ 1534-ի փետրվարին անաբապտիստները, հենվելով քաղաքի պլեբեյության վրա, քաղաքային մագիստրատում ձեռք բերեցին մեծամասնություն և գրավեցին իշխանությունը (գլխավորել են սկզբում Յան Մատիսը, իսկ նրա զոհվելուց հետո՝ Հովհան Լեյդենցին)։ Անաբապտիստները Մյունստերը հայտարարեցին «իսկական քրիստոնյաների» միասնական համայնք (կոմունա), անցկացվեցին մի շարք միջոցառումներ․ եկեղեցա–վանքապատկան ունեցվածքն ու թանկարժեք մետաղները բռնագրավվեցին հօգուտ հանրության, դրամը վերացվեց, սպառման ապրանքները բաշխվեցին հավասարապես, բոլոր բնակիչները պարտավորվեցին աշխատել և մասնակցել պաշարված քաղաքի պաշտպանությանը։ Մ․ կ–ի միջոցառումներն ու ծրագիրը դուրս չեկան ֆեոդալիզմի տապալման և բուրժ․ վերափոխությունների շրջանակներից։ 14-ամսյա քաջարի պաշտպանությունից հետո Մ․ կ․ ընկավ։
ՄՅՈՒՆՑԵՐ (Miintzer, Mxinzer) Թոմաս (մոտ 1430–1525), գերմանացի հեղափոխական, Ռեֆորմացիայի ժողովրդական հոսանքի գաղափարախոս։ Սկզբում եղել է Մ․ Լյութերի կողմնակիցը, հետագայում հակադրվել է նրա ուսմունքին։ Ակտիվորեն մասնակցել է 1520-ական,թթ․ Գերմանիայում ծավալված հեղափոխական իրադարձություններին։ 1521-ին Չեխիայում հրատարակել է «Պրագայի մանիֆեստը», որտեղ շարադրել է իր հեղափոխական ուսմունքի հիմնադրույթները, ժողովրդին կոչ արել վերածնել և զարգացնել տաբորականների (Հուսյան շարժման հեղափոխական թևի ներկայացուցիչների) հեղափոխական ավանդույթները։ Գյուղացիական պատերազմի (տես Գյուղացիական պատերազմ Գերմանիայում 1524–25) պարտությունից հետո գերվել և մահապատժի է ենթարկվել։
Մ–ի կրոնափիլիսոփայական պանթեիստական ուսմունքն ուղղված էր քրիստոնեության բոլոր հիմնական դոգմաների դեմ և մոտ էր աթեիզմին։ Մ–ի պանթեիզմը սոցիալական ուղղվածություն ուներ, ամեն ինչ համաշխարհային ամբողջի մասն է, և անհատները հասարակական շահից տարբեր շահ չեն կարող ունենալ։ Մ․ Ռեֆորմացիան դիտում էր որպես հասարակության վերափոխում ընդհանուրի շահին համապատասխան և կոչ անում ժող․ հեղափոխությամբ հաստատել «աստվածային թագավորություն», որտեղ չի լինի մասնավոր սեփականություն ու շահագործում։ Մ–ի հասարակական–քաղաքական ծրագիրը Ֆ․ Էնգելսը բնութագրել է որպես «կոմունիզմի կանխագուշակում երևակայությամբ»։
Գրկ․ Էնգելս Ֆ․, Գյուղացիական պատերազմը Գերմանիայում, Ե., 1940; Штекли А. Э․, Томас Мюнцер, М․, 1961․
ՄՅՈՒՈՆՆԵՐ, -մեզոններ, 1/2 սպինով, վրկ կյանքի տևողությամբ և էլեկտրոնի զանգվածից մոտ 207 անգամ մեծ զանգվածով անկայուն տարրական մասնիկներ։ Գոյություն ունեն դրական () և բացասական () լիցքով Մ․, որոնք կազմում են մասնիկ–հակամասնիկ զույգ։ Մ․ պատկանում են լեպտոնների դասին։ Մ․ 1936-ին հայտնաբերել են ամերիկացի ֆիզիկոսներ Կ․ Անդերսոնը և Ս․ Նեդերմեյերը (S․ H․ Neddermeyer, ծն․ 1907) տիեզերական ճառագայթներում։ Ծովի մակերևույթի մակարդակին տիեզերական ճառագայթման բոլոր մասնիկների հիմնական մասը () կազմում են Մ․։ Տիեզերական ճառագայթներում և արագացուցիչներում Մ․ առաջնում են հիմնականում -մեզոնների (պիոնների) և -մեզոնների (կաոնների) տրոհման հետևանքով․ , ( և -ն մյուոնային նեյտրինոն և հականեյտրինոն են)։ Բարձր էներգիայի լիցքավորված մասնիկների ժամանակակից արագացուցիչներում ստանում են Մ–ի փնջեր՝ վրկ–ում մասնիկ ինտենսիվությամբ։ Մ–ի թույլ փոխազդեցությունն առաջ է բերում տրոհում հետևյալ սխեմայով․
- (1)
- (2)
(-ն համապատասխանաբար պոզիտրոնը, էլեկտրոնը, էլեկտրոնային նեյտրինոն և հականեյտրինոն են)։ Այս տրոհումներն էլ հենց որոշում են Մ–ի կյանքի տևողությունը վակուումում: Թույլ փոխազդեցություններում զույգության խախտման հետևանքով (1) տրոհման ընթացքում պոզիտրոնները դուրս են թռչում առավելապես –ի սպինի ուղղությամբ, իսկ էլեկտրոնները (2) տրոհման ընթացքում՝ –ի սպինի հակառակ ուղղությամբ։ Հետևաբար, ուսումնասիրելով էլեկտրոնների կամ պոզիտրոնների դուրս թռչելու ասիմետրիան տրոհման այդ պրոցեսներում, կարելի է որոշել - և -մեզոնների սպինների ուղղությունը։ Փորձերից ստացված տվյալները ցույց են տալիս, որ մյուոնը բոլոր հայտնի փոխազդեցություններին մասնակցում է ճիշտ այնպես, ինչպես էլեկտրոնը, տարբերվելով վերջինից միայն զանգվածով։ Այդ երևույթը կոչվում է ունիվերսալություն։ Սակայն մյուոնը և էլեկտրոնը միմյանցից տարբերվում են լեպտոնային լիցքով, որը -ի և -ի համար հավասար է -ի, իսկ -ի և -ի համար՝ -ի (հակամասնիկների համար լեպտոնային լիցքը համապատասխանաբար ունի հակառակ նշան)։ Էլեկտրոնի և մյուոնի տարբերությունը լեպտոնային լիցքով բացատրելու օգտին է վկայում այն փաստը, որ այդ լիցքի պահպանման օրենքով արգելված և տրոհումները փորձով չեն դիտվել։ Բարձր էներգիայի Մ․ նյութի մեջ արգելակվում են միայն էլեկտրոնների և միջուկների հետ կրած էլեկտրամագնիսական փոխազդեցության հաշվին, այդ պատճառով օժտված են մեծ թափանցունակությամբ։ Իսկ դանդաղ Մ․, կորցնելով իրենց էներգիան ատոմների իոնացման վրա, կարող են կանգ առնել նյութում։ Ընդ որում շատ նյութերում –ը իրեն է միացնում ատոմային էլեկտրոնը՝ կազմելով ջրածնի ատոմին համանման համակարգ՝ այսպես կոչված մյուոնիում։ Ուսումնասիրելով նյութում –ի ապաբևեռացման պրոցեսը արտաքին մագնիսական դաշտի առկայությամբ, հաջողվում է պարզել, թե ինչպիսի քիմ․ ռեակցիաների մեջ է մտնում մյուոնիումը և որոշել այդ ռեակցիաների ընթացքի արագությունը։ 70-ական թթ․ առաջացել է դրական Մ–ի օգնությամբ քիմ․ ռեակցիաների և նյութի հատկությունների հետազոտման նոր ուղղություն՝ այսպես կոչված մյուոնների քիմիան։ Նյութի մեջ –ը ավելի կարճ է ապրում, կանգ աոնելով նյութում և ձգվելով դեպի դրական լիցքավորված միջուկը, այն կազմում է, այսպես կոչված, մյուոնային ատոմ կամ -մեզոատոմ (տես Մեզոատոմ)։ Այնուհետև միջուկը կլանում է –մեզոնը, այդ պրոցեսը հանգում է տարրական փոխազդեցության, որտեղ -ն պրոտոնն է, –ը՝ նեյտրոնը։ Ծանր տարրերում արգելակվող -մեզոնի կյանքի տևողությունը որոշվում է հիմնականում միջուկներով նրա զավթման հավանականությամբ և 20–30 անգամ ավելի քիչ է՝ վակուումում ունեցած կյանքի տևողությունից։
Տես նաև Մեզոններ։
Գրկ․ Вайсенберг А․ О․, Мю-мезон, М․, 1964 (Современные проблемы физики)․
ՄՅՈՒՌՈՆ, մեռոն (<հուն․ μύρον – անուշաբույր ձեթ), բուրավետ նյութ, որ կիրառվում է քրիստոնեական եկեղեցական ծեսերում (օծում, մկրտություն ևն)։ Պատրաստում են ձիթապտղի յուղից՝ խառնելով հոտավետ բույսերի ծաղիկներ ևն։ Հայ եկեղեցում Մ․ պատրաստվում է հատուկ արարողությամբ (մյուռոնօրհնեք),