Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարի ֆաբրիկաներ, պոլիգրաֆկոմբինատ, բժշկ․ գործիքների գործարան։ Մ․ հայտնի է 1231-ից։ 1812-ին Մ–ի մոտ տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը։
ՄՈԺԱՅՍԿԻ Ալեքսանդր Ֆեոդորովիչ (1825–1890), ռուս հետազոտող և օդից ծանր թռչող ապարատների բնագավառի գյուտարար։ Ավարտել է ծովային կադետական դպրոցը (1841)։ 1841–62-ը և 1879–82-ը ծառայել է ՌԾՆ–ում։ 1882-ին պաշտոնաթող է եղել գեներալ մայորի կոչումով (1886-ից փոխծովակալ)։ 1876-ին հաջողությամբ ցուցադրել է իր մոդելների թռիչքը։ 1881-ի նոյեմբ․ 3-ին, Ռուսաստանում առաջինը, արտոնություն է ստացել իր հնարած «թռչող արկի» (ինքնաթիռի) համար։ 1882-ին հիմնականում ավարտել է 20 և 10 ձ․ ու․ հզորության 2 շոգեմեքենայով ինքնաթիռի կառուցումը։ Մ–ի թռչող ապարատը կառավարվող ինքնաթիռների ստեղծման առաջին փորձերից է։
ՄՈԻՍԵԵՆԿՈ Պյոտր Անիսիմովիչ (1852–1923), ռուս բանվոր–հեղափոխական։ 1874–75-ին Պետերբուրգում ծանոթացել է հեղափոխական նարոդնիկների և առաջավոր բանվորների հետ (Գ․ Վ․ Պլեխանով, Ս․ Ն․ Խալտուրին և ուրիշներ)։ Մասնակցել է 1876-ի Կազանի ցույցին, եղել է «Ռուս բանվորների հյուսիսային միության» անդամ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ Մորոզովյան գործադուլի (1885) կազմակերպիչներից է։ Մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը։ «Պրավդա» թերթի բանվոր–թղթակիցներից էր։ 1909–10-ին աշխատել է Բաքվում, 1912-ից՝ Գորլովկայում, եղել է Գորլովկայի շրջանի հանքափորների 30 հզ–անոց գործադուլի (1916) ղեկավարներից։ 1917–18-ին աշխատել է Բաքվում և Հյուսիսային Կովկասում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին (1918–20)։ 1922-ից աշխատել է Խարկովում։ Գրել է «Հուշեր։ 1873–1923» (1924, վերահրտ․ 1966)։
ՄՈԻՍԵԵՎ Իգոր Ալեքսանդրովիչ [ծն․ 8(21)․1․1906, Կիև], բալետի սովետական արտիստ և բալետմայստեր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1953)։ Սովետական բեմական ժող․ պարի հիմնադիրներից։ 1924-ին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ Մինչև 1939-ը՝ Մեծ թատրոնի բալետային խմբի մենապարող, բեմադրել է Օրանսկու «Ֆուտբոլիստը» (Լ․ Լաշչիլինի հետ), Գերտելի «Ապարդյուն նախազգուշություն» (Ա․ Մեսսերերի հետ, երկուսն էլ՝ 1930-ին), Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1958) ևն։ 1937-ին ստեղծել և ղեկավարում է ՍՍՀՄ ժող․ պարի անսամբլը։ Մ–ի բեմադրություններից են՝ «ՍՍՀՄ Ժողովուրդների պարերը» (1937–1938), «Սլավոնական ժողովուրդների պարերը» (1945), «Խաղաղություն և բարեկամություն» (1953)։ Ստեղծել է նաև ժանրային խորեոգրաֆիկ ներկայացումների շարք՝ «Աշխարհի երկրներով», «Պարտիզանները», «Վիվա, Կուբա», «Ճանապարհ դեպի պարը» (լենինյան մրցանակ, 1967) ևն։ ՍՍՀՄ պետ մրցանակներ (1942, 1947,1952)։Գ․ Ստեփանյան ՄՈԻՍԻ (Moissi) Ալեքսանդր (Սանդրո) (1880–1935), գերմանացի դերասան։ Ազգությամբ ալբանացի։ 1898-ից սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում (բարիտոն)։ Եղել է «Բուրգթեատրի» դերասան։ 1904-ից աշխատել է Մ․ Ռայնհարդի ղեկավարությամբ, 1905–33-ին՝ Գերմանական թատրոնում և «Կամերշպիլե»-ում (Բեռլին)։ Մ–ի պլաստիկան և ձայնի երանգների հարստությունը օգնել են ստեղծելու երազող, միայնակ մարդկանց կերպարներ (Օսվալդ, Իբսենի «Ուրվականներ»)։ Հիասթափված բուրժ․ իրականությունից՝ ձգտել է ցույց տալ դաժան և անարդար կյանքից տառապող հերոսների ողբերգությունը՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)։ Ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո 1933-ին հեռացել է Գերմանիայից և աշխատել Ավստրիայում, Իտալիայում։ Հյուրախաղերով այցելել է ՍՍՀՍ (1924, 1925)։
Գրկ․ Клюев В․, Моисси, в сб․։ Труд актера, в․ 4, М․, 1959․
ՄՈԼ, նյութի քանակի միավոր միավորների միջազգային համակարգում, որոշվում է ֆիզիկական համակարգում պարունակվող միանման կառուցվածքային տարրերի (ատոմ, մոլեկուլ, իոն ևն) քանակով։ 1 Մ․ պարունակում է այնքան կառուցվածքային տարր, որքան կա ածխածնի նուկլիդի՝ 0,012 կգ մեջ, այսինքն՝ 6․022•։ Միջազգային նշանակումը՝ mol։ Ընդունված է գրամ–մոլեկուլի փոխարեն։
ՄՈԼԱԲԱԲ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում։ 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել են գաղթի ճանապարհին։
ՄՈԼԱԽՈՏԵՐ, բույսեր, որոնց աճը որոշակի հողամասերում անցանկալի է։ Դրանք ճնշում են մշակվող բույսերի աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, ստվերացմամբ խանգարում են ֆոտոսինթեզին, սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին կամ մթերքներին, իջեցնում են վերջիններիս որակը, խանգարում դաշտային աշխատանքներին, նպաստում բույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածմանը։ Մ․ հասկացությունը հարաբերական է, հաճախ գյուղատնտ․ որևէ կուլտուրայի ցանքեր աղբոտվում են այլ կուլտուրաներով, օրինակ, արևածաղիկը՝ ցորենի, տարեկանը կամ գարին՝ աշնանացան ցորենի, վարսակը՝ գարնանացան ցորենի ցանքերում ևն։ Մարգագետիններում, արոտավայրերում Մ․ են թունավոր, ինչպես նաև կոպիտ, ծակող և կերային ցածրարժեք բույսերը։ Կան մասնագիտացված Մ․, որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են մշակովի բույսերի ցանքերում և դարձել դրանց անբաժան ուղեկիցը (արջնդեղը՝ աշնանացան հացաբույսերի, որոմը՝ աշորայի, հավակորեկը՝ բրնձի, գաղձը՝ առվույտի և երեքնուկի, ճրագախոտը՝ ծխախոտի կամ արևածաղկի ցանքերում)։ Մ․ տարածված են ամենուրեք։ Հայտնի է մի քանի հզ․, ՍՍՀՄ–ում՝ 1500, ՀՍԱՀ–ում՝ 850 տեսակ։
Մ․ ըստ աճման տեղի և մասնագիտացման բաժանվում են 4 խմբի՝ ցանքային, բնական հողահանդակների, աղբային, հատուկ տարածությունների։ Ցանքային Մ, զարգանում են գյուղատնտ․ կուլտուրաների ցանքերում։ Դրանց մեջ կան մասնագիտացվածներ, որոնք աճում են միայն մեկ կուլտուրայի ցանքերով։ Ունեն սերունդ առաջացնելու մեծ ունակություն, բազմանում են վեգետատիվ օրգաններով և սերմերով։ Բնական հողահանդակների Մ–ից՝ խոտհարքների և արոտավայրերի (թունավոր, վնասակար, ցածր մթերատու), անտառային, խախտված բնական խոտածածկ ունեցող վայրերի, ջրամբարների, ջրհոսքերի և դրանց ափերի։ Աղբային Մ․ աճում են բնակավայրերի շրջակայքում, աղբի կուտակման վայրերում։ Դրանցից մի քանիսը թունավոր են, մյուսները՝ ծակող, այրող ևն (օրինակ, բանգին, եղինջը)։ Հատուկ տարածությունների Մ․ դժվար է հայտնաբերել ցանքերում և սերմնանյութից անջատել։ Ըստ սննդառության տիպի Մ․ լինում են ոչ մակաբույծ, կիսամակաբույծ և մակաբույծ (ցողունային, արմատային)։ Կան նաև կարանտինային Մ․։ Ըստ բազմացման, տարածման և վերականգնման Մ. բաժանվում են կենսաբանական 3 տիպի սերմնային սակավամյաների, վեգետատիվ սակավամյաների և բազմամյաների։ Սերմնային սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով, պտուղներով, պտղաբույլերով Պտղաբերում են մեկ անգամ և մահանում։ Ընդգրկում են միամյա և երկամյա Մ․։ Միամյաները բաժանվում են 4 ենթախմբի՝ վաղ գարնանայիններ, ուշ գարնանայիններ, աշնանայիններ և ձմեռողներ։ Երկամյաներն առաջին տարում տալիս են վեգետատիվ օրգաններ, երկրորդում՝ պտղաբերում և մահանում են։ Վեգետատիվ սակավամյաները բազմանում, տարածվում և վերականգնվում են սերմերով և վեգետատիվ օրգաններով։ Յուրաքանչյուր բույսի կյանքի տևողությունը 2 տարուց ավելի չէ։ Ընդգրկում է պալարավոր և սոխուկավոր Մ․, որոնք ստորաբաժանվում են աշնանային, ձմեռող, գարնանային և երկամյա ենթախմբերի։ Բազմամյա Մ–ի ստորգետնյա օրգանները երկար են ապրում, ամեն տարի առաջացնելով ընձյուղներ, որոնք 1–2 տարի հետո պտղաբերում են և մահանում։ Բաժանվում են 4 խմբի՝ առանցքարմատային, ճմային, ծլարմատավոր և կոճղարմատավոր։