ՅԱձԿՈՒԼԻԵՎ Բալլի (ծն․ 2․1․1930), սո– վետական պետական գործիչ։ ՍՄԿԿ ան– դամ 1953-ից։ 1949-ին ավարտել է Տաշաու– զի ուսուցչական, 1952-ին4 Չարջոուի ման– կավարժական ինստ–ը, 1962-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1949–52–ին զբաղվել է մանկա– վարժությամբ, 1952-ից անցել է կոմերիտա– կան աշխատանքի։ 1962–64-ին՝ Թուրքմ․ ՍՍՀ Իլյալինյան, Լենինյան շրջգործկոմ– ների նախագահ։ 1965-ից Թուրքմենստա– նի կոմկուսի Իլյալինյան շրջկոմի աոաջին քարտուղար, Տաշաուզի մարզգործկոմի նախագահ, 1973-ից Թուրքմ․ ՍՍՀ Արհես– տակցական միությունների հանրապետա– կան խորհրդի նախագահ։ 1975-ից Ցա․ Թուրքմ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն Է, ԹՍՍՀ արտաքին գործերի մինիստրը։ 1976-ից ՍՄԿԿ ԿՎՀ անդամ, 1981-ից՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնա– ծու։ Պարգևատրվել է չորս շքանշանով։ ՅԱԹԱ Ալի (ծն․ 1920, Տանժեր), Մարոկկո– յի ազգային–ազաաագրական բանվորա– կան և կոմունիստական շարժման գոր– ծրչ։ Մարոկկոյի կոմունիստական կուսակ– ցության (ՄԿԿ, 1943), ապա ազատա– գրության և սոցիալիզմի կուսակցության (ԱՍԿ, 1968) և Մարոկկոյի առաջադիմու– թյան և սոցիաչիզմի կուսակցության (ՄԱՍԿ, 1974) հիմնադիրներից։ 1945-ից՝ ՄԿԿ ԿԿ քարտուղար, 1946-ից՝ ԿԿ քաղ– բյուրոյի անդամ, 1946–66-ին՝ ԿԿ աոա– ջին, 1966–68–ին՝ գլխավոր քարտուղար։ 1960–64-ին՝ «Ալ Մուկաֆիխ», 1965– 1969-ին՝ «Ալ Կիֆախ ալ–Վաթանի», 1972-ից՝ «Ալ Բայան» թերթերի դիրեկտոր, 1968–74-ին՝ ԱՍԿ, 1974-ի օգոստոսից՝ ՄԱՍԿ գլխավոր քարտուղար։ Ազգային– ազատագրական շարժումներին նվիրված աշխատությունների հեղինակ Է։
ՅԱԼԹԱ, մարզային ենթակայության քա– ղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում, նավահանգիստ Սև ծովի ափին։ Տեղադըր– ված է Ղրիմի լեռնաշղթայի Գլխավոր բլրաշարի հվ–արլ–ում բացվող ամֆիթատ– րոնում, Սիմֆերոպոլ երկաթուղային կա– յարանից 79 կմ հվ․։ Ավտոճանապարհնե– րի հանգույց Է։ 81 հզ․ բն․ (1980)։ Կլիման միջերկրածովյան Է, տաք, չափավոր խո– նավ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 23°C Է, փետրվարինը՝ 2°C, տարեկան տեղում– ները՝ մոտ 700 մմ։ Մերձծովյան կլիմայա– կան կուրորտ Է, Ղրիմի հվ․ ափի կուրոր– տային շրջանի և տուրիզմի խոշոր կենտ– րոնը։ Ցա–ի քաղսովետի ենթակայությանն են պատկանում Գուրզուֆ, Կրասնոկա– մենկա, Բոտանիչեսկոյե, Մասանդրա, Լիվադիա, Օրեանդա, Գասպրա, Կորեիզ, Սիմեիզ, Ֆորոս և Ալուպկա կուրորտները։ Բուժիչ միջոցներն են՝ կլիմայաբուժու– թյունը, ծովային լոգանքները (հունիսից– հոկտեմբեր) և խաղողաբուժությունը (սեպտեմբերից–նոյեմբեր)։ Բուժվում են շնչառական օրգանների, սիրտ–անոթային և նյարդային համակարգերի հիվանդու– թյուններով տառապողները։ Ցա–ում գոր– ծում են առողջարանակուրորտային 135 հիմնարկություն (1975), այդ թվում 65 առողջարան (28-ը Ցա–ում, 1978), 18 հան– գըստյան տուն, 8 պանսիոնատ, ֆիզ․ մի– ջոցներով բուժման և բժշկ․ կլիմայաբու– ժության Ի․ Աեչենովի անվ․ ԳՀԻ–ն (հիմնը– Տեսարան Ցալթայից ված՝ 1914-ին)։ Կան կաթի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, աս– ֆալտ՜բետոնի գործարաններ, ձկան կոմ– բինատ, գլխարկների ֆաբրիկա, առևտրի, բժշկ․, մանկավարժական ուսումնարան– ներ, հայրենագիտական թանգարան, 2 թատրոն։ Ցա–ում են «Մասանդրա» գինե– գործական արտ․ միավորումը, «Մագա– րաչ» գինեգործության և խաղողագործու– թյան միութենական ԳՀԻ–ն, Ա․ Չեխովի տուն–թանգարանը, Ղրիմի ֆիլհարմոնիա– յի բաժանմունքը, Նիկիտյան բուսաբանա– կան այգին։ Միջնադարից քաղաքի շրջա– կայքում պահպանվել են Իսար ամրու– թյան ավերակները, Իոգրաֆ քարանձավի ժայռափոր տաճարի մնացորդները։ XIX դ․ Ցալթայի հայկա– կան եկեղեցին (1909, ճարտ․ Գ․ Տեր–Միքելյան) կեսից կառուցապատվել է կենտրոնական մասը՝ հյուրանոցներ (այդ թվում՝ «Ռո– սիա», այժմ՝ «Տավրիդա», 1875), մասնա– վոր պանսիոններ, առանձնատներ, քա– ղաքային թատրոնը (1904) ևն։ 1951–• 1956-ին կառուցվել են կենտրոնական Սովետական հրապարակը, ՈւԿԿ քաղկո– մի շենքը (1955, շին․ ավարտվել է 1972-ին), առևտրի տունը (1971), «Չեռնոմորսկի» (1972), «Այ Դանիլ» (1973) առողջարան– ները ևն։ Կանգնեցվել են Վ․ Ի․ Լենինի (1954, քանդակագործ՝ Պ․ Ցացինո, ճարտ․ Ա․ Ֆոմին), Մ․ Գորկու (1956, քանդա– կագործ՝ Ի․ Գոնչար, վ․ Գնեզդիլով), Լեսյա Ուկրաինկայի (1972, քանդակա– գործ՝ Գ․ Կալչենկո, ճարտ․ Ա․ Իգնաշ– չենկո) արձանները։ Յա–ի հայկ․ եկեղեցին նախագծել է ճարտ․ Գ․ Տեր–Միքելյանը Բաքվի մեծա– հարուստ Պ․ Տեր–Ղուկասյանի պատվերով (1905)։ Եկեղեցին երկհարկ Է, առաջին հարկը դամբարան է (թաղված է Պ․ Տեր– Ղուկասյանի վաղամեռիկ դուստրը՝ Հռիփ– սիմեն)։ Եկեղեցու շին․ աշխատանքները ավարտվել են 1909-ին, իսկ ներքին ձևա– վորումը (մասնակցել են Տարագրոսլէ, Դ․ Մերկուրովը, Վ․ Սուրենյանցը)՝ 1913-ին։
ՅԱԼԹԱՅԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տես Ղրիմի կոնֆերանս 1945։ ՅԱԼՈհՅձՅԱՆ, Ց ա լ ու (կորեերեն՝ Ա մ ն ո կ կ ա ն), սահմանային գետ, Չի– նաստանի և ԿԺԴՀ–ի միջև։ Երկարությու– նը 813 կմ է, ավազանը՝ 63 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Բայտոուշան հրաբխի հվ․ լան– ջից, թափվում Դեղին ծովի Արևմտա– Կորեական ծոցը։ Սնումը անձրևային Է։ Վարարում է ամռանը, սառցակալում՝ ձմռանը։ Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 900 մ3քվրկ Է։ Ցա–ի վրա են Ունբոնի և Սուպհունհոյի ջրամբարն ու ՀԷԿ–ը, ափերին՝ Հեսան, Սինիյջու (ԿԺԴՀ), Լինցզյան, Անդուն (Չինաստան) քաղաքները։ ՅԱԻ՚ՈՆՏՈՎ Վլադիմիր Նիկոլաևիչ [16(28)․ 11․1899, Սեդլցե (Լեհաստան) – 16․7․1945, Մոսկվա], էստրադայի ռուս սո– վետական դերասան, ասմունքող։ 1918-ին սովորել է ՄԳԹ 2-րդ ստուդիայում, ապա՝ Ե․ Վախթանգովի ստուդիայում։ 1924– 1926-ին Մեյերխոլդի անվ․ թատրոնի դե– րասան։ 1922-ից հանդես է եկել էստրա– դայում։ 1927-ին ռեժիսորներ Ե․ Պոպովա– յի և Ս․ Վլադիմիրսկու հետ Ցա․ ստեղծել է «Սովրեմեննիկ» մեկ դերասանի էստրա– դային թատրոնը (գոյատևել է մինչև 1935-ը)։ Խաղացանկում եղել են գեղար– վեստական կոմպոզիցիաներ («Լենին», «1905 թվականը», Պուշկինի «Պղնձե հեծ– յալը» ևն)։ Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին ռեժիսոր Ե․ Պոպովա– Յախոնտովայի հետ Յա․ ստեղծել է քնա– րաէպիկական մեծ կոմպոզիցիաներ։ Լա– վագույններից են՝ «Ահեղ Ռուսիան» (1942), «Կյանքի կենացը» (1944)։ ՅԱԿ (РоёрЬадш grunniens), տ ի բ ե– թ յան ց ու լ, ցուլերի ենթաընտանիքի որոճող կաթնասուն։ Վայրի Յա․ (պահ– պանվել է միայն Տիբեթում) խոշոր կեն– դանի է, մնդավի բարձրությունը՝ մոտ 2 մ, կենդանի զանգվածը՝ մինչև 1 ա։ Մարմնակազմվածքը ամուր է, վերջավո– րությունները և պարանոցը՝ կարճ, եղջ– յուրները՝ զարգացած, մնդավի մասում նկատելի սապատով, պարանոցի ստորին, վերջավորությունների վերին հատված– ները և որովայնը պատված են մինչև 50 սմ կոպիտ մազածածկով։ Սնվում է խոտանման բույսերով։ Ընտանի Յա․ բուծում են Տիբեթի, Չինաստանի և Մոնղոլիայի բարձրլեռնա– յին շրջաններում, ՍՍՀՄ–ում՝ Կիրգիգ–ւ Տաջիկ․, Ղազախ․ ՍՍՀ–ների լեռնային շրջաններում։ Արու Ցա–ի կենդանի զանգ– վածը՝ 350–450, իսկ էզերինը 270–300 կգ է, ապրանքային կաթնատվությունը՝ 300– 350 կգ, կաթի յուղայնությունը՝ 6–7%,