Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա․ 6 ա p լ ո չ կ ի– ն ա ն Սոֆյայի դերում (Գրիբոյե– դովի «Խելքից պա– տուհաս») ձախնդրությունը ռուս, խոսքի մաքրու– թյան նկատմամբ։ Դասական խաղացանկի լավագույն կատարողներից էր։ Դերերից են՝ Սոֆյա (Դրիբոյեդովի «Խելքից պա– տուհաս»), Ագնեսա Սորել (Շիլլերի «Օռ– լեանի կույսը»), Աննա Վիկտորովնա (Նե– միրովիչ–Դանչենկոյի «Կյանքի գինը»), Դուրմիժսկայա (Ա․ Օստրովսկու «Ան– տառ»), Դոռնոստաևա (Տրենյովի «նյու– թով Ցարովայա»)։ 1915-ից գլխավորել է Համառուսաստանյան թատերական ըն– կերության Մոսկովյան բաժինը, 1917– 1964-ին՝ Համառուսաստանյան թատերա– կան ընկերությունը։ Հեղինակ է «Կյանքը թատրոնում» (1953), «75 տարի թատրո– նում» (1960) գրքերի։ ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ (1943)։

ՅԱԲԼՈՁ4ՈՎ Պավել Նիկոլաեիչ (1847^ 1894), ռուս էլեկտրատեխնիկ, գյուտարար և ձեռնարկատեր։ Ավարտել է Նիկոլաեյան ինժեներական ուսումնարանը (1866), Պե– տերբուրգի տեխ․ գալվանական հաստա– տությունը (1869)։ 1875-ին հայտնագործել է առանց կարգավորիչի աղեղային լամպը՝ էլեկտրական մոմը («Յա–ի մոմ»), որով սկիզբ է դրել էլեկտրական լուսավորման համակարգի գործնական կիրառմանը։ Ցա–ի լուսավորման համակարգը բացա– ռիկ հաջողությամբ ցուցադրվել է Փարի– զի համաշխարհային ցուցահանդեսում։ 1879-ին 6ա․ կազմակերպել է «Կ․ և Պ․ Ն․ Ցաբլոչկով–գյուտարար էլեկտրական լու– սավորման ընկերություն» և էլեկտրամե– խանիկական գործարան Պետերբուրգում։ Աշխատանքներ է կատարել էլեկտրական մեքենաների և հոսանքի քիմ․ աղբյուր– ների ստեղծման ուղղությամբ։ Պարգե– վատրվել է Ռուսական տեխնիկական ըն– կերության մեդալով։ 1947-ին սահմանվել է Յա–ի անվ․ մեդալ, որը երեք տարին մեկ շնորհվում է էլեկտրատեխնիկայի բնագա– վառի լավագույն աշխատանքին։

ՅԱԲԼՈՒՆՈՎԿԱ (մինչև 1947-ը՝ Յագլո– վեց), գյուղ ուկր․ ՍՍՀ Տերնոպոլի մարզի Բուչաչի շրջանում։ Աղբյուրներում առա– ջին անգամ հիշատակվում է 1436-ին։ XVI–XVII դդ․ հիշվում է որպես քաղաք։ Եղել է խոշոր հայկ․ գաղթավայր և զար– գացած առևտրաարհեստավորական կենտրոն։ Ցա–ում հայերը հաստատվել են XVI դ․ 40-ական թթ․։ Ունեցել են առան– ձին վոյթ, դատարան (1615-ից), կոլեգիա (40 հոգուց), 3 եղբայրություն, դպրոց։ Հայերի թաղամասը (ունեցել է քադաքա– պետարանի շենք, շուկա, եկեղեցի) կոչվել է Հայաքաղաք։ Վանքը և դաստակերտ– ները գտնվել են քաղաքից դուրս։ Հայկա– կան է կոչվել նաև Ցա–ի ամրոցի դարպաս– ներից մեկը։ Հայերը զբաղվել են առևտրով (Մոլդովայի և Թուրքիայի հետ), կաշեգոր– ծությամբ և անասնապահությամբ։ 6ա․ եղել է նաև հայկ․ մշակույթի կենտրոն (XVII դ․ սկզբին այստեղ գործել են գրիչ Հովհաննես Եվդոկացին, տաղասաց Ղա– զար Թոխաթեցին և ուրիշներ)։ 1648– 1649-ին Ցա–ի հայ բնակիչները մասնակ– ցել են Բոգդան Խմելնիցկու գլխավորու– թյամբ ուկր․ ժողովրդի մղած ազատագրա– կան պայքարին։ Յա–ում 1672-ին բնակ– վում էր 128 հայ ընտանիք։ 1672–73-ի և 1676–84-ի թուրք, նվաճումների ժամա– նակ քաղաքն ավերվել է, հայերը հետզհե– տե հեռացել են այնտեղից։ 6ա–ում հայե– րի բնակության մասին վերջին անգամ վկայված է 1807-ին։ Ցարդ պահպանվել են հայկ․ եկեղեցին (1551) և ջրհորը (1611) հայկ․ արձանագրություններով։ Գրկ․ Օբերտինէւկի Զ․, Լեհահայերը և անոնց Անդրեսա արքեպիսկոպոսը Ցագլո– վիցի մեջ, հՀ>, 1962, № 1–12, 1963, № 1–• 6։Գրիգորյան Վ․ Ռ․, Չազլովեց քաղա– քի հայկական գաղութի «Կւորիճվորաց եղբայ– րության» կանոնադրությունը, «Լ^ՀԳ», 1973․ Ms 9։ Ցա, Դաշկնիչ

ՅԱԳԱՅԼՈ, Ցոգայլա (Jogaila, մոտ 1350–1434), լիտվական մեծ իշխան (1377–92, ընդմիջումներով), լեհական թագավոր (Վլադիսլավ II Ցագելլո) 1386-ից, Յագեււոների դինաստիայի հիմ– նադիրը։ Օչգերդի որդին։ Լիտվ․ մեծ իշ– խանությունում 1382-ին հաղթել է (Տնւոո– նական օրդենի օգնությամբ) իշխանու– թյան համար պայքարում։ Յա–ի և լեհ․ թա– գուհի Յադվիգայի ամուսնությամբ ձևա– կերպվել է լեհ–լիտվ․ ունիան (տես ԿրնյաԱ ոմւիւս 1385)։ 1392-ին լիտվ․ ֆեոդալների կողմից ունիայի նկատմամբ դժգոհությու– նից հարկադրված Լիտվայում իշխանու– թյունը հանձնել է ՎիւոովաինՀ Տևտոնա– կան օրդենի դեմ «մեծ պատերազմի» (1409–11) պատրաստության և Դրյուն– վալդի ճակատամարտի (1410) ընթաց– քում (լինելով լեհ–լիտվ․-ռուս․ բանակի հրամանատար) իրեն դրսևորել է որպես տաղանդավոր զորավար և կազմակեր– պիչ։

ՅԱԳԵԼԼՈՆԷՐ (Jagiellonowie), լեհ թա– գավորների (1386–1572) և լիտվական մեծ իշխանների (1377–1572, ոչ մեծ ընդ– միջումներով) դինաստիա։ Իշխել են նաև Չեխիայում (1471–1526) և Հունգարիա– յում (1440–44, 1490–1526)։ Ներկայացու– ցիչներն էին, ՑագայչոԱ (հիմնադիրը), Վլադիսլավ III Վարնենչիկը (լեհ․ թագա– վոր 1434–44-ին, Հունգարիայի թագավոր Ուլասլո I, 1440–44-ին), Կազիմիր I (լիտվ․ մեծ իշխան, 1440–92-ին, լեհ․ թագավոր Կազմիր IV Յագելլոնչիկ, 1447–92-ին), Վլադիսլավ II Յագելլոն (Չեխիայի թագա– վոր 1471–1516-ին և Հունգարիայինը՝ Ուլասլո II, 1490–1516-ին), Լյուդովիկ (Լայոշ II Յագելլոն, Հունգարիայի և Չե– խիայի թագավոր 1516–26-ին, որի զոհ– վելուց հետո դադարել է Յա–ի հունգարա– չեխ․ ճյուղը), Յան I Օլբրախտ (լեհ․ թա– գավոր, 1492–1501-ին), Ալեքսանդր Կա– գի մի րովի չ (լիտվ․ մեծ իշխան 1492– 1506-ին, լեհ․ թագավոր․1501–06-ին, որի թագավոր ընտրվելով վերականգնվել է Պ․ Ն․ Ցաբլոչկով Դ․ Մ․ Ցազիջյան լեհ–լիտվ․ ունիան), Սիգիզմունդ I Ծերը (լեհ․ թագավոր և լիտվ․ մեծ իշխան, 1506– 1548-ին), Սիգիզմունդ I Ավգուստ (լեհ․ թագավոր և լիտվ․ մեծ իշխան, 1548– 1572-ին)։ 3U& ԹԵՓԵ, գյուղ Տրապիզոնի վիլայե– թի Սամսոն գավառի Ֆաթսա գավառա– կում։ 1915-ին ուներ շուրջ 30 տուն հայ բնակիչ, որոնց մեծամասնությունը հողի վարձակալներ էին։ Զբաղվում էին երկ– րագործությամբ, անասնապահությամբ, հավաբուծությամբ։ Դյուղի բնակիչները 1915-ին, առերես ընդունելով մահմեդա– կանություն, մնացին տեղում, բայց որոշ ժամանակ հետո կառավարությունը Փոր– ձել է տեղահանել նրանց։ Հարևան գյու– ղերի վրացի և չերքեզ բնակիչները պաշտ– պանել են հայերին և կանխել նրանց բռնագաղթը։ Սակայն գյուղի տղամարդ– կանց զգալի մասին տեղական իշխանու– թյունները ձերբակալել և սպանել են։ Այնուամենայնիվ, տեղահանվել են քեմա– լականն երի օրոք և ցրվել տարբեր երկըր– ներում։ Ր․ Թոուաքյան ՅԱձԻՋՅԱՆ Դավիթ Միսակի [ծն; 15․5․ 1915, գ․ Լոո (Կրասնոդարի երկրամասի Ադլերի շրջանում)], Սովետական Միու– թյան հերոս (31․5․1945), կրտսեր լեյտե– նանտ; 1939–40-ի ձմռանը մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բե– լոռուս իայի ազատագրմանը։ 1942-ին ավարտել է Ստալինգրադի (Վոլգոգրադ) տանկային ուսումնարանի դասընթացնե– րը։ 1942-ի սեպտեմբերից, որպես տանկի, դասակի, ապա վաշտի հրամանատար, մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ Աչքի է ընկել 1944-ի գարնանը՝ Նարևի գետանցման, թշնամու թիկունքում տանկային դեսանտ հանելու և նույն թվա– կանի ձմռանը ականադաշտ եր վնասա– զերծելու ժամանակ։ Հերոսի կոչմանն ար– ժանացել է 1945-ի մարտին Կյուրստին (այժմ՝ Կոստշին) քաղաքի գրավման մար– տերում ցուցաբերած սխրագործություն– ների համար։ 1946-ին զորացրվել է։ Պար– գևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ Լ․ Ստեփանյան ՅԱձԼՈՎԵՅ, տես Յաբւոմւովկա։ ՅԱձԼՈՒՂ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Օրդու գավառակում։ 1915-ին ուներ 18 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ, մեղ– վաբուծությամբ, կանեվւի մշակությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։