վրա․ մարգարինի և օճառի արտադրու– թյան պրոցեսները լրիվ մեքենայացված են, ձեթը ստացվում է լուծահանման մե– թոդով։ Խոշոր կոմբինատներ կան Կրաս– նոդարում, Մոսկվայում, Տաշքենդում, Դու– շանբեում, Իրկուասկոււք և այլուր։ ՍՍՀՄ բուսական յուղի (1979-ին թողարկվել է 2,8 մլն гп), մարգարինի (1,3 մլն ա) և օճառի (վերահաշվարկված 40%-անոց ճարպաթթուների, 1,4 մլն ա) արտադրու– թյամբ աշխարհում երկրորդն է։ Սոցիալիստական մյուս երկրներում Ցու–ճ․ ա–յան արտադրանքը հիմնակա– նում բավարարում է ներքին պահանջար– կը։ Կապիտալիստական երկրներից այն հատկապես զարգացած է ԱՄՆ–ում, Իտա– լիայում, ԳՖՀ–ում, Ֆրանսիայում։ Հայաստանում բուսական յուղեր պատ– րաստել և օգտագործել են դեռևս վաղ ժամանակներում։ IX–XIII դդ․ տարած– ված էր ձիթահաններում մամլման միջո– ցով կտավատի, քունջութի սերմերից ձեթի ստացումը (միայն Անի քաղաքում հայտ– նաբերվել է 19 ձիթահան)։ XVII–XIX դդ․ ձիթահաններ կային (մոտ 280) Արեելյան Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում, տարեկան ստացվում էր քունջութի և կտա– վատի 60 հզ․ փութ ձեթ։ Բնակչության շրջանում տարածված էր օճառի տնայնա– գործական պատրաստումը, սակայն դրա ազատ վաճառքն արգելված էր։ Ցու–Ճ․ ա․ ձևավորվել և զարգացել է Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ 1979-ին արտադրվել է 8,3 հզ․ ա բուսական յուղ, 27 հզ․ ա օճառ (վերահաշ– վարկված 40%-անոց ճարպաթթուների), 6,4 հզ․ ա մարգարինային արտադրանք են։ Տես նաև Ձեթ–օճառ կոմբինատ Երևա– նի։ <8ՈհՄԱՆԻՏԵ> («Ь’Ншпапкё», «Մարդկու– թյուն»), ամենօրյա թերթ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության կենտրո– նական օրգան (1923-ից)։ Լույս է տեսնում Փարիզում, 1904-ից։ Տիմնադրել է ժ․ժո– րեսըՀ որպես ֆրանս․ սոցիալիստական կուսակցության օրգան։ Քաղ․ դիրեկտոր– ներ են եղել ժ․ ժորեսը (1904–14), Մ․ Կա– շենը (1918–58), է․ Ֆաժոնը (1958–74), Ռ․ Լերուան (1974-ից), գլխավոր խմբա– գիրներ՝ Պ․ Վայան Կուտյուրիեն (1926– 1937), ժ․ Կոնիոն (1937–49), Ա․ Ստիլը (1950-59), Ռ․ Անդրիյոն (1959-ից)։ 1939– 1944-ին հրատարակվել է ընդհատակում։ Ունի կիրակնօրյա հավելված՝ «Ցումա– նիտե Դիմանշ» («L’Humanite Dimanche»)։ Ամեն տարի նշվում է թերթի տոնը, որին մասնակցում են մի շարք երկրների կոմ– կուսների կենտրոնական օրգանների, այդ թվում և «Պրավդա»-ի ներկայացու– ցիչները։
ՅՈՒՆԱՅԹԻԴ ՍԹԵՏԹՍ ՍԹԻԼ> («Uni– ted States Steel»), ամերիկյան մետալուր– գիական ընկերություն։ Տես Մոնոպոյիա կապիտափստական հոդվածի Ա ր դ յ ու– նաբերական մոնոպոլիաներ բաժինը։
ՅՈՒՆԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավա– ռում։ 1909-ին ուներ 83 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, մասամբ՝ արհեստներով (բրուտություն)։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ Բնակիչ– ները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ա– պաստանել են Արևելյան Հայաստանում։
ՅՈՒՆԳ, Ցանգ (Young), Թոմաս (1773– 1829), անգլիացի բնագետ, լույսի ալիքա– յին տեսության ստեղծողներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1794, 1802-ից՝ քարտուղար)։ Դեռ վաղ հասակից դրսևորվել են Ցու–ի բազմա– կողմանի ընդունակությունները բնագի– տության և լեզուների նկատմամբ։ Լոն– դոնում և էդինբուրգում ստացել է բժշկա– կան կրթություն, ուսանել Գյոթինգենի համալսարանում։ 1801–03-ին՝ Լոնդոնի թագավորական ինստ–ի պրոֆեսոր։ 1811-ից մինչև կյանքի վերջը՝ Լոնդոնի Սուրբ Գևորգ հիվանդանոցի բժիշկ։ 1818-ից միաժամանակ զբաղեցրել է Եր– կայնությունների բյուրոյի քարտուղարի պաշտոնը։ Շատ լայն է եղել Ցու–ի գիտա– կան հետաքրքրությունների շրջանակը՝ ընդգրկելով օպտիկան, մեխանիկան, տե– սողության ֆիզիոլոգիան, բանասիրու– թյունը ևն։ 1800-ին լույս տեսած «Փորձեր և խնդիրներ ձայնի և լույսի վերաբերյալ» տրակտատում կրկին հանգել է լույսի ալիքային տեսության մասին նախկինում արտահայտած գաղափարին, մշակել ալիքների վերադրման խնդիրը, իսկ հե– տագայում բացահայտել ինտերֆերեն– ցիայի (այս տերմինը, ինչպես նաև ֆիզի– կական օպտիկա, էներգիա հասկացու– թյունները Ցու․ է առաջինը գործածել) սկզբունքը, որի հիման վրա 1801-ին տվել է Նյուտոնի օղակների բացատրությունը և նկարագրել լուսային ալիքների երկա– րությունների որոշման փորձերը։ Բևե– ռացած լույսի ինտերֆերենցիայի վերա– բերյալ Օ․ Ֆրենեւի դասական հետազո– տությունների հիման վրա Ցու․ առաջ է քաշել լուսային տատանումների լայնա– կանության վարկածը (1817)։ Մշակել է նաև գունավոր տեսողության տեսությու– նը, ստացել առաձգականության քանա– կական բնութագրիչը՝ այսպես կոչված Ց ու ն գ ի մ ո դ ու լ ը։ Բնագիտական հետազոտություններից բացի լրջորեն զբաղվել է երաժշտությամբ, կերպարվես– տով, եգիպտական հիերոգլիֆների վեր– ծանմամբ։ Երկ․ Miscellaneous Works, v․ 1–3, Լ․, 1855․ Գրկ․ Кудрявцев П․ С․, Курс исто– рии физики, М-, 1974․
ՅՈՒՆԳԻ ՄՈԴՈՒԼ (Թ․ Ցանգի անունով), տես Մոդաւներ առաձգականության։ ՅՈհՆԳԻ ՊԼԱՆ 1929, Գերմանիայի հա– մար երկրորդ ռեպարացիոն պլան, որը փո– խարինեց Դաուեսի պչանին։ Մշակել էր մի շարք երկրների ֆինանսական փորձագետ– ների կոմիտեն՝ ամերիկացի բանկիր Օ․ Ցունգի (այստեղից էլ՝ անվանումը) ղեկա– վարությամբ։ Ընդունվել է ռեպարացիանե– րի վերաբերյալ Հաագայի 1929–30-ի կոն– ֆերանսում։ Ցու․ պ․ թելադրված էր Գեր– մանիայի (որի վճարունակությունը խիստ ընկնում էր հսկայական ռեպարացիանե– րի հետևանքով) մասնավոր, հատկապես՝ ամերիկյան վարկատուների շահերից ել– նելով։ Ինչպես և Դաուեսի պլանը, Ցու․ պ․ հակասովետական բնույթ ուներ։ Նախա– տեսում էր տարեկան մուծումների չափի որոշ իջեցում (միջինը մինչև 2 մլրդ մարկ), արդյունաբերության վրա ռեպարացիոն հարկի, ինչպես նաև օտարերկրյա հսկիչ մարմինների վերացում ևն։ Ցու․ պ–ի ըն– դունման կարևոր հետևանքներից էր օկու– պացիոն զորքերի վաղաժամկետ դուրս– բերումը Հռենոսյան մարզից։
ՅՈՒՆԳՍԱՆ (Yungmann) Պաուլ (1929– 1975), գերմանացի հայագետ, լեզվաբան (ԳՖՀ)։ Բան․ գիտ․ դ–ր (1963), Բոննի (1963-ից) և Բոխումի (1967-ից) համալ– սարանների հայոց լեզվի դասախոս։ 1954–55-ին սովորել է Վենետիկի Մխի– թարյան միաբանության դպրոցում, 1955–59-ին՝ Փարիզի Արևելյան կենդանի լեզուների ազգային և կաթոլիկական դըպ– րոցներում։ Կոլեժ դը Ֆրանսում աշակեր– տել է հնդեվրոպաբան–հայագետ է․ Բենվե– նիսաին։ Երուսաղեմի և Անթիլիասի վան– քերում կատարել է հայերենագիտական ուսումնասիրություններ։ 1964-ին լույս է տեսել Ցու–ի «Որոշյալ հոդի գործածու– թյունը գոյականի հետ դասական հայե– րենում» աշխատությունը։ Ցոլ, զբաղվել է նաև հայերենի ծագումնաբանության, բա– ռակազմության հարցերով։ Ձեռնարկել է հայերենի ընդարձակ հանգաբառարանի կազմմանը (4 հատորով), աշխատանքը մնացել է անավարտ։ Գրկ․ «Orbis», Bulletin international de Docu– mentation linguistique, t․ XXIV, № 2, 1975․ խ․ Կարւսդեսuili
ՅՈՒՆԵՍԿՕ, տես Միավորված ազգերի՝ կրթության, գիտության և մշակույթի կազ– մակերպություն։
ՅՈՒՆԿԵՐ (գերմ․ Junker – բառացի՝ երի– տասարդ ազնվական), 1․ ազնվական, խո– շոր հողատեր Պրուսիայում, լայն իմաս– տով՝ գերմանացի խոշոր հողատեր (տես Յունկերություն)։ 2․ Ազնվական ծագու– մով ենթասպա ռուս, բանակում XVIII դ․– XIX դ․ 1-ին կեսին։ 3․ 1864-ից՝ ռազմ, և յունկերական ուսումնարանների սան Ռու– սաստանում։
ՅՈՒՆԿԵՐՍ (Junkers) Հուգո (1859-1935), գերմանացի ավիակոնստրուկտոր և ար– դյունաբերող։ Սովորել է Բարմենի, Բեռ– լինի, Կարլսրուեի, Ախենի (ավարտել է 1883-ին) բարձրագույն տեխ․ ուսումնա– րաններում։ 1895-ին հիմնադրել է գազա– յին սարքավորումների գործարան, որի հիման վրա՝ «Ցունկերս» ֆիրման (1917)։ 1910-ից զբաղվել է ինքնաթիռաշինու– թյամբ։ 1915–16-ին թողարկել է աշխար– հում առաջին ազատ կրող թևերով մե– տաղական ինքնաթիռներ, Ցու–1 պող– պատե մոնոպլանը, դյուրալյումինե Ցու–4 զրահապատ բիպլան–գրոհիչը և Ցու–9 կործանիչը։ 1919-ին Օ․ Ռոյտերի հետ ստեղծել է 6-տեղանի մարդատար ցածրա– պլան, որը լայն տարածում է ստացել բազմաթիվ երկրներում, այդ թվում և ՍՍՀՄ–ում։ Հետագայում«Ցունկերս» ֆիր– ման արտադրում էր սպորտային և տրանս– պորտային ինքնաթիռներ, իսկ 1929-ից՝ նաև դիզելային ավիաշարժիչներ։ 30-ական թթ․ ֆիրման պետականացվել է և հիմնա– կանում արտադրել ռազմ, ինքնաթիռներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո «Ցունկերս» ռազմ, հա– մալիրը լուծարքի է ենթարկվել, իսկ պահ–