Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վաւո–դոցենա։ Դասավանդում է քրիստո– նյա Արևելքի (նաև հայոց) լեզուներ, գրա– կանություն և պատմություն։ Ցու․ զբաղ– վում է հայկ․ հնագույն ձեոագրերի քննու– թյամբ (հեղինակակից4 Ցո․ Մոլիտոր, «Հայկական ձեռագրեր», 1962), հայոց լեզվի քերականությամբ, բաոապաշարով (հեղինակակից՝ Պ․ Քրյուգեր, «Քրիստոն– յա Արևելքի փոքրիկ բառարան*, 1975), հայկ․ արձանագրություններով, գրերով։ Հայագիտական հոդվածներով թղթակցում է հայ և օտար պարբերականների, 1961-ից հրատարակում «Օրիենս Քրիստիանուս», («Oriens Christianus») պատմաբանասի– րական ամսագիրը։ Ի․ Կաբադեչյան

ՅՈՒՒՏ, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, խոզերի մաշկից համակցված 1յա– բաղմամք ստացված կաշի։

ՅՈՒԿԱԴԻՐՅԱՆ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Կոլիմա գետի աչ ափին, Ցակուտական ԻՍՍՀ–ում և ՌԱՖԱՀ Մագադանի մար– գում։ Կազմված է մինչքեմբրիի, պալեո– զոյի և մեզոզոյի ապարներից։ Առավելա– գույն բարձրությունը 1128 մ է(Չուբուկու– լախ լեռ)։ Կան խեժափիճու նոսր անտառ– ներ, 400–600 t/–ից բարձր՝ մայրու մա– ցառուտներ և տունդրա։

ՅՈՒԿԱԳԻՐՆԵՐ (ինքնանվանումը՝ օղուլ, դեկտիլ), Արևելյան Սիբիրի փոքր ազգու– թյուն (0,8 հզ․, 1978),։ Խոսում են յուկա– գիրերեն։ Տունդրային Ցու․ բնակվում են Ցակուտական ԻՍՍՀ Նիժնեկոլիմսկի շրջանում, տայգային Ցու․՝ Վերխնեկո– լիմսկի և Մագադանի մարզի Սրեդնեկանս– կի շրջաններում։ Ռուս, գաղութատիրու– թյան սկզբում (XVII դ․) Ցու–ի տոհմացե– ղային խմբերը զբաղեցնում էին Լենա գետից մինչև Անադիրի գետաբերանն ընկած տարածքը։ XVII–XIX դդ․ համա– ճարակների, ներքին երկպառակություն– ների և ցարիզմի գաղութային քաղաքա– կանության հետևանքով Ցու–ի քանակը նվազեց, նրանց մի մասը ձուլվեց յակուտ– ներին, Էվեններին, ռուսներին։ Ցու–ի հասարակական հարաբերություններում պահպանվել էին մայրիշխանությունից հայրիշխանության անցման շրջանի գծեր (մայրատեղային ամուսնության մնա– ցուկներ)։ Չնայած Ցու–ի քրիստոնեաց– մանը (XIX դ․), նրանց վրա մեծ ազդեցու– թյուն ունեին տոհմային շամանները (տես Շամանություն)։ Սովետական իշխանու– թյան տարիներին Ցու․ ընդգրկվել են որ– սորդական, եղջերվաբուծական սովետա– կան տնտեսություններում։ Գրկ․ Народы Сибири, М․–Л․, 1956․

ՅՈՒԿԱՎԱ (Yukawa) Հիդեկի (1907– 1981), ճապոնացի ֆիզիկոս, ճապո– նիայի ԴԱ անդամ (1946)։ Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929); 1932-ից աշխատել է Կիոտոյի (1939-ից պրոֆե– սոր) և Օսակայի (1933–39) համալսա– րաններում։ 1948-ին հրավիրվել է բարձ– րագույն հետազոտությունների ինստ․ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949–53-ին՝ Կոլում– բիայի համալսարանի (Նյու Ցորք) պրո– ֆեսոր։ 1953–70-ին ղեկավարել է Կիոտո– յի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԴՀԻ։ Աշխատանքները նվիրված են մի– ջուկի տեսությանը։ 1935-ին առաջարկել է միջուկային ուժերին վերաբերող տեսու– թյուն, որով բացատրվում էր դրանց մոտ– ազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ նուկլոնների փոխազդեցությունը տեղի է ունենում Էլեկտրոնի զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ մեզոնների (փորձնականո– րեն հայտնաբերվել են 1947-ին) փոխա– նակության հետևանքով։ Նոբելյան մըր– ցանակ (1949)։ ԱԱՀՄ ԴԱ արտասահման– յան անդամ (1966), Լոնդոնի թագավորա– կան ընկերության անդամ (1963)։

ՅՈՒԿԱՏԱՆ (Yucatan), թերակղզի Կենտ– րոնական Ամերիկայում, Մեքսիկական ծոցի և Կարիբյան ծովի միջև։ Հիմնական մասը գտնվում է Մեքսիկայում, հվ–արլ․ մասը՝ Դվատեմալայում և Բելիզում։ Տա– րածությունը մոտ 180 հզ․ կմ2 Է։ Մեծ մասը կրաքարերից կազմված ցածրադիր հար– թավայր Է։ Հվ–արլ–ումՄայա լեռներն են (բարձրությունը՝ մինչև 1122 մ)։ Զարգա– ցած է կարստը։ Կլիման արևադարձային պասսատային Է։ Մակերևութային հոսք կա միայն հվ–ում։ Հս–ում տարածված են չորասեր, կենտրոնական մասում և հվ–ում՝ մշտականաչ արևադարձային անտառներ։ Կան ցիտրուսայինների, բամբակենու, եգիպտացորենի, ագավա–հենեքենի պլան– տացիաներ։

ՅՈՒԿՈՆ (Yukon), գետ Կանադայում և Ալյասկայում։ Երկարությունը 3700 կմ Է, ավազանը՝ 855 հզ․ կմ2։ Լյուիս ակունքով սկիզբ է առնում Կորդիլիերաներից, հո– սում Ցուկոն սարավանդով և, առաջացնե– լով դելտա, թափվում Բերինգի ծովի Նոր– տոն ծոցը։ Դլխավոր վտակներն են Տա– նանան, Պելլին, Պորկյուպայնը։ Սնումը հիմնականում ձևային Է։ Վարարում է մայիս–հունիսին։ Ծովային մակընթա– ցությունները տարածվում են գետաբերա– նից մինչև 160 կմ։ Նավարկելի է մայի– սից սեպտեմբեր։ խոշոր նավահանգիստ– ներն են Տանանան (Ալյասկա), Ուայթ– հորսը, Դոուսոնը (Կանադա)։ ՅՈհԿՈՆ․ (Yukon), սարավանդ Հյուսիսա– յին Ամերիկայի հյուսիս–արևմուտքում։ Շրջապատված է Բրուքսի, Ալյասկայի, Ս․ Եղիայի և Մակենզի լեռներով։ Տեկ– տոնական հովիտներով բաժանվում է խո– շոր լեռնային զանգվածների (բարձրու– թյունը՝ 1500–2990 մ)։ Կազմված է գլխա– վորապես մինչքեմբրիի և պալեոգոյի նստվածքային և բյուրեղային ապարնե– րից։ Կան պղնձի, կապարի, քարածխի, վոլֆրամի, ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձարկտիկական Է, ցամաքային։ Տա– րեկան տեղումները մոտ 300 մմ են։ Ամե– նուրեք տարածված են բազմամյա սառած գրունտները։ Դետերի երկայնքով աճում են ցածրաբուն ուռենու և բարդու ողողա– տայիև անտառները, 400 г/–ից բարձր՝ նոսր անտառները, 600–700 г/–ից բարձր՝ լեռ– նատունդրային բուսականությունը։

ՅՈՒԿՈՆ (Yukon), վարչական տերիտո– րիա Կանադայի հյուսիս–արևմուտքում։ Սահմանակից է Ալյասկային։ Տարածու– թյունը 536,4 հզ․ կմ2 Է, բն․ 21,4 հզ․ (1976), վարչական կենտրոնը՝ Ուայթհորս։ Ցու–ի յուրացումը կապված է ոսկու հանքավայ– րերի հայտնաբերման հետ (1896-ին)։ Կա պղնձի, ասբեստի, արծաթի, բազմամե– տաղների, քարածխի, ոսկու, վոլֆրամի արդյունահանում։ Զբաղվում են ձկնոր– սությամբ։

ՅՈՒՂԱՆԵՐԿԵՐ, անօրգանական գունա– նյութերի (պիգմենտների) և լցոնների կախույթները օլիֆներում։ Հաճախ օգ– տագործվող գունանյութերն են՝ տիտանի (IV) օքսիդը, օքրան, երկաթի սուսրը, քրոմի (III) օքսիդը, կապարի քրոմաներ– կը ևն։ Լցոնները (տալկ, կաոլին, փայլար ևն) ավելացվում են Ցու–ին որոշակի մա– ծուցիկություն հաղորդելու և գունանյու– թերի ծախսը փոքրացնելու նպատակով։ Ցու–ին խառնում են նաև մակերևութային ակտիվ նյութեր, որոնք հեշտացնում են կախոլյթի առաջացումը, և սիկատիվներ, որոնք Ցու–ի չորացման արագացուցիչներ են (կոբալտի, մանգանի, կապարի օլի– ֆում լուծվող աղեր)։ Ցու–ի չորացման արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից։ Սենյակային պայմաններում չորացնելիս Ցու–ի շերտը քիչ ջրակայուն Է, 250–300°C-nuf չորաց– րածը կայուն է անգամ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ։ Արտադրվում են հեղուկ և մածուկային Ցու․։ Կիրառվում են պատերը, տանիքները, փայտը ևն ներկելու համար։ Գեղարվեստական Ցու․ պատ– րաստում են գունանյութերը կտավատի ձեթի հետ տրորելով։ Երբեմն ավելացնում են նաև ընկույզի և արևածաղկի ձեթեր։ Այդպիսի Ցու–ով ևկարում են հիմնաներ– կով պատած կտավի, փայտի, մետաղի (հաստոցային գեղանկարչություն), ծեփ– ված պատի (մոնումենտալ գեղանկարչու– թյուն) վրա։ Ցու–ով նկարելիս, առավելա– պես քան գեղանկարչության որևէ այլ տեխնիկայով, հնարավոր է հարթ մակե– րեսի վրա ստանալ ծավալի և տարածու– թյան տեսողական պատրանք, գունային հարուստ էֆեկտներ, նկարին հաղորդել ավելի խոր արտահայտչականություն։ Ցու–ի օգտագործման տեխնիկական եղա– նակները տարբեր են։ Դունաբծերը կարող են լինել ոչ թափանցիկ և հակառակը, կիպ քսված և ռելիեֆ (ֆակտուրային), նուրբ և հարթ։ Մինչև XIX դ․ Ցու–ով նկա– րելիս կիրառել են բազմաշերտ քսվածքը՝ լաքերի օգտագործումով, վերջում լաքա– պատելով նկարի մակերեսը։tXIXtդ․, սկզբից հիմնականում կիրառվում է մա– քուր աստառի կամ նուրբ նախաներկված, տոնայնացված հենքի վրա ներկերը քսե– լու «ալլա պրիմա» (մեկ սեանսով) եղա– նակը․ լաքեր օգտագործվում են սակավ։ Ցու–ի կիրառման մասին գրավոր սուղ տե– ղեկություններ պահպանվել են անտիկ և միջնադարյան ձեռագրերում։ Ցու–ով գե– ղանկարչությունը տարածվել է XV դ․ 2-րդ կեսից Ցա․ Վան էյքի կատարելա– գործումից հետո, XVI դարից դարձել գե– ղանկարչության առաջատար տեխնիկա։

ՅՈՒՂԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, տես Ձիթաաու կուչ– աուրաներ։

ՑՈՒՂԻ–ՃԱՐՊԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, ընդգրկում է բուսական յուղերի արտա– դրությունը, ճարպերի հիդրոլիզն ու հիդ– րոգենացումը, մարգարինի, մայոնեզի, գլիցերինի, տնտեսական օճառի, ճարպա– յին հիմքով լվացող միջոցների, օլիֆի և այլ արտադրատեսակների թողարկումը։ ՍՍՀՄ Ցու–Ճ․ ա․ հիմնված է առաջնակարգ տեխնիկայի և հումքի կայուն բազայի