յից (1840) հետո Ցու․ կորցրել է երկրի քաղ․ կյանքում ունեցած իր նախկին դերը։ Մասնակցել է եգիպտահայ հասարակա– կան կյանքին, բարեգործական նպատակ– ներով ծախսել խոշոր գումարներ, վախ– ճանվելիս՝ ունեցվածքը կտակել հայկ․ համայնքին։ Թաղված է Ալեքսանդրիայի Ս․ Պողոս–Պետրոս եկեղեցու բակում։ Գրկ․ Թ ո ф ու զ ; ա ն Հ․ 1ս․, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805– 1952), Ե․, 1978։ Cattaiii R․, Le Regne de Mobamed Aly․․․, t․ 3, Roma, 1936; F a li– my М․, La Revolution de l’industrie en Egyhte․․․, Leiden, 1954․ ԹոփուզյաԱ ՅՈհՎԱՐԱ (Juvara, Juvarra) Ֆիլի– պո (1678–1736), իտալացի ճարտա– րապետ։ Սովորել է Հռոմում, Կ․ Ֆոնտա– նայի մոտ։ Աշխատել է 1714-ին Մեսսինա– յում, 1714–35-ին՝ հիմնականում Թուրի– նում, 1719–20-ին՝ Պորտուգալիայում, 1735-ից՝ Մադրիդում։ Ցու–ի գործերից են․ Թուրինում՝ Պալացցո Մադամայի (1718–■ 1721) ճակատը U աստիճանները, Պալաց– ցո Ռեալեի վերակառուցումը (1720–22), Սանւոա Մարիա դել Կարմինե եկեղեցին (1732–36), Թուրինի շրջակայքում՝ Սու– պերգա վանքի U եկեղեցու համալիրը (1715–31), Ստուպինիջի որսորդական դղյակը (1729–34)։ ՅՈհՎԵՆԻԼ ՋՐԵՐ (< լատ․ Juvenilis – պատանեկան), ջրեր, որոնք առաջանում են մագմայից անջատված թթվածնից ու ջրածնից և առաջին անգամ երկրագնդի խոնավության ընդհանուր շրջապտույ– տի մեջ մտնում։ Մասամբ Ցու․ ջ․ պատկանում են ջերմուկներին։ Մաքուր վիճակում Ցոլ․ ջ․ չեն հանդիպում, քանի որ դեպի երկրակեղևի վերին շերտերը տեղա– փոխվելիս խառնվում եե մթնոլորտային ծագման ջրերի հետ։
ՅՈՒՏԱ (Utah), նահանգ ԱՄՆ–ի արևմուտ– քում։ Տարածությունը 220 հզ․ կմ2 է, բն․ 1,2 մլն (1976), վարչական կենտրոնը՝ Աոլթ Լեյկ Աիթի։ Տերիտորիայի մեծ մասը զբաղեցնում են կիսաանապատային և անապատային սարահարթերը (Մեծ ավա– զան, Կոլորադոյի սարավանդ ևն)՝ կտըրտ– ված լեռնաշղթաներով (բարձրությունը4 4123 մ) և գետերի խոր կիրճերով։ Արլ–ում ժայռոտ լեռների ճյուղավորություններն են։ Հունվարի միջին ջերմաստիճանը –2°Շ–ից մինչև –4°C է, հուլիսինը՝ 17– 20°C, տարեկան տեղումները՝ 250–400 մմ։ Գլխավոր գետը Կոլորադոն է։ Հս–արմ–ում է Մեծ աղի լիճը։ Բուսածածկույթում գերա– կշռում են կիսաանապատային և անապա– տային բուսատեսակները։ Գյուղատնտ․ արտադրանքի 75%–ը տալիս է անասնա– պահությունը; Մշակում են շաքարի ճա– կընդեղ, առվույտ, բանջարեղեն։ Արդյու– նահանում է նավթ, բնական գազ, քարա– ծուխ, պղինձ (II տեղը ԱՄՆ–ում), բազ– մամետաղներ, ոսկի, երկաթի և ուրանի հանքաքար։ Կա գունավոր և սև մետա– լուրգիա, նավթամշակման, քիմ․, սննդի, ռադիոէլեկտրոնային արդյունաբերու– թյուն, հրթիռների և գյուղատնտ․ գործիք– ների արտադրություն։ ՅՈհՏԼԱՆԴԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1916, ծովային մարտ առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ անգ– լիական և գերմանական նավատորմերի գլխավոր ուժերի միջև, Հյուսիսային ծո– վում, Ցուտլանդակաև թերակղզուց արև– մուտք, մայիսի 31-ից հուևիսի 1-ը։ Մաս– ևակցել է 250 նավ (այդ թվում՝ 64 գծանավ ու հածանավ)։ Ցու․ ճ․ սկսվել է կողմերի առաջապահ նավաջոկատների մարտով, ապա բախվել են գլխավոր ուժերը։ Բրիտ․ ևավերը ձգտել են շրջափակել գերմ․ նավատորմը, բայց վերջինս խույս տալով վճռական ճակատամարտից, ծխածածկույ– թի ու ականակիրների տորպեդային գրոհ– ների տակ դուրս է եկել մարտից։ Հունիսի 1-ին շարունակվել են միայն առանձին նավերի և միավորումների բախումները։ Գերմ․ նավատորմին հաջողվեւ է պատըս– պարվել իր բազաներում, իսկ բրիտ․ շարժվել է հս․։ Ցոլ․ ճ․ ավարտվել է անար– դյունք, բայց բրիտ․ նավատորմը պահպա– նել է իր գերիշխանությունը ծովում։
ՅՈՒՏԼԱՆԴԻԱ (դանիերեն՝ Jylland, գերմ․ Jutland), թերակղզի Եվրոպայում, Բալ– թիկ և Հյուսիսային ծովերի միջև։ Հս․ մեծ մասը պատկանում է Դանիային, հվ․՝ ԳՖՀ–ին։ Տարածությունը մոտ 40 հզ․ կմ2 է։ Մակերևույթը հարթավայրային է (բարձ– րությունը՝ մինչև 173 մ)։ Ափերը հարթ են, ցածրադիր, արլ–ում՝ խիստ կտրտված։ Կազմված է կրաքարերից և կավերից՝ ծածկված սառցադաշտային նստվածքնե– րով։ Կլիման բարեխառն ծովային է։ Գե– տերը կարճ են, ջրառատ։ Անտառները գրավում են տարածքի 9%-ը։ Բնակիչ– ներն զբաղվում են կերային կուլտուրա– ների, հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և ձկնորսությամբ։ ՅՈհՏԿԵՎԻՁ Սերգեյ Իոսիֆովիչ [ծն․ 15(28)․12․1904, Պետերբուրգ (այժմ՝ Լե– նինգրադ)], սովետակաև ռեժիսոր, կինո– արվեստի տեսաբան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1962)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ Արվեստագիտության դ–ր (1941)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1921– 1923-ին սովորել է Պետ․ բարձրագույն ռե– ժիսորական (Վ․ Մեյերխոլդի ղեկավարու– թյամբ) և Գեղարվեստատեխնիկական բարձրագույն արվեստանոցներում։ Գ․ Կո– զինցևի և Լ․ Տրաուբերգի հետ կազմա– կերպել է ՖԷՔՍ (ФЭКС – էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկա) խումբը։ 1925-ից աշխատում է կինոյում։ Ռեժիսորին ճա– նաչում է բերել «ժանյակներ» (1928) ֆիլմը։ Սովետական կինոարվեստի զար– գացման ասպարեզում նշանակալից երե– վույթ են Ցու–ի «Ոսկե լեռներ» (1931), «Հանդիպականը» (1932, Ֆ․ էրմլերի հետ) նորարարական կինոնկարները։ Առաջա– տար տեղ են գրավում նաև Ցու–ի «Հրա– ցանավոր մարդը» (1938), «Պատմվածք– ներ Լենինի մասին» (1958), «Լենինը Լե– հաստանում» (1966) ֆիլմերը։ «Բաղնիք» (1962, ըստ Մայակովսկու, Ա․ Կարանո– վիչի հետ) և «Մայակովսկին ծիծաղում է» (1974) կինոնկարներում դերասանները, տիկնիկները, նկարչական մուլտիպլիկա– ցիան օրգանապես համադրված են։ Մոսկ– վայի և Լենինգրադի թատրոններում բե– մադրել է մի շարք ներկայացումներ։ Դա– սավանդում է կինեմատոգրաֆիայի հա– մամիութենական ինստ–ում (1940-ից՝ պրոֆեսոր)։ «Կինոբառարանի» (հ․ 1–2, 1966–1970) գլխավոր խմբագիր։ ՍՍՀՄ Կադր «Պատմվածքներ Լենինի մասին»- կինո– նկարից (1958), ոեժ․ Ս․ 6 ու տ կ և ի չ պետ․ մրցանակներ (1941, 1947, 1967)։ Երկ․ Человек на экране, М․, 1947; Контра– пункт режиссёра, М․, 1960; О киноискусстве, М․, 1962; Шекспир и кино, М․, 1973․ ՅՈհՐԱ Գնաա (Ի գ ն ա տ ի) Պետրովիչ [27․12․1887 (8․1․1888)–18․1․1966], ուկ– րաինացի սովետական դերասան, ռե– ժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Պրոֆեսիոնալ բե– մական գործունեությունն սկսեւ է 1907-ից։ Դ․ 6 ու ր ա ն Մարտին Բորուլ– յայի դերում (Կար– պենկո–կարիի «Մարտին Բորուլ– յա», 1950) Վառ կատակերգակ Ցու․ զարգացրել է ուկր․ բեմարվեստի լավագույն ավան– դույթները։ Վիննիցայի Նոր թատրոնի (ավելի ուշ՝ Ֆրանկոյի անվ․ թատրոն, 1923-ից՝ Խարկովում, 1926-ից՝ Կիևում) հիմնադիրներից (1920) և ղեկավարներից էր (մինչև 1954, 1954–61-ին՝ Մ․ Մ․ Կրու– շելնիցկու հետ)։ Ռեժիսորական լավագույն աշխատանքներից են՝ Կուլիշի «97» (1924), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933, խաղացել է Ֆիգարոյի դերը), Ֆրան– կոյի «Գողացված երջանկություն» (1940, 1956), Կոռնեյչուկի «Բոգդան Ի>մելնիցկի» (1939), «Մակար Դուբրավա» (1948), «Բռնչենու պուրակ» (1950), Կոչերգայի «Սվիչկայի հարսանիքը» (1960)։ 1938-ից դասավանդել է Կիևի Կարպենկո–Կարիի անվ․ թատերական ինստ–ում (1946-ից՝ պրոֆեսոր)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1949, 1951)։ Գրկ․ Б о 6 о ա к о Ю․, Гнат Петрович Юра, Киев, 1960․ ՅՈհՐԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (համա– կարգ, փուլ), յ ու ր ա, մեզոզոյան խմբի երկրորդ համակարգը, որը համապատաս– խանում է Երկրի պատմության մեզոզո– յան դարաշրջանի երկրորդ ժամանակա– շրջանին։ Հաջորդում է արիասի ժամա– նակաշրջանին և նախորդում կավճի ժա–