Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պաշտպանել այն ոտնձգություններից։ Ն․ էությամբ իռացիոնալ է, հենված է հավա– տի վրա և դժվար հաղթահարելի։ Սոցիա– լական անհավասարության վերացումը, հասարակական հոգեբանության և գի– տակցության գիտական վերլուծությունը և դաստիարակչական աշխատանքը սո– ցիալիզմի օրոք պայմաններ են ստեղծում Ն–ների վերացման համար։ Լ․ Խաչատրյան

ՆԱԽԱՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒ–

ԹՅՈՒՆ, Փիլիսոփայական հասկացու– թյուն․ մուծել է Գ․ Լայբնիցը մոնադների կանոնավորված փոխհամաձայնությունը հիմնավորելու համար։ Աստծու ի սկզբանե սահմանած ներդաշնակության շնորհիվ գոյություն ունի տիեզերական կարգավոր– վածություն, երևույթների համընդհանուր փոխադարձ կապ (ֆիզիկական դետերմի– նիզմ) և մարմնի ու հոգու ներդաշնակու– թյուն։

ՆԱԽԱՏԱԿՏ, երաժշտական ստեղծագոր– ծության կամ նրա որևէ հատվածի ժամա– նակի թույլ մասից սկսվող ֆրազի սկզբնա– կան, ոչ լրիվ տակտը։ Ն–ի առկայության դեպքում ժամանակի հաջորդող ուժեղ մասը ընդհանրապես ավելի ցայտուն է արտահայտվում։ Ն–ով են սկսվում, օրի– նակ, «Ինտերնացիոնալի, «Մարսելյեզ»-ի եղանակները։

ՆԱԽԱՏԻՊ, իրական անձնավորություն, որը հիմք է ծառայել գրական–գեղարվես– տական կերպար ստեղծելու համար (տես Կերպար գեղարվեստական)։ Վերջինիս նշանակությունը շատ ավելի մեծ է, քան «բնօրինակինը»։ Իրական մարդը, դառ– նալով գեղարվեստական պատկերման առարկա, այնքան է կերպարանափոխ– վում, որ դադարում է իրեն հավասար լի– նելուց։ Ն–ի առկայության դեպքում գրողը ակտիվ ստեղծագործական վերաբերմունք է հանդես բերում՝ հետևելով ոչ թե վա– վերագրական, այլ գեղարվեստական ճըշ– մարաության պահանջին։ Օրինակ, «Վերք Հայաստանի» վեպի գլխավոր հերոս Աղա– սու Ն․ եղել է քանաքեռցի նույն անունով մի երիտասարդ, որի իրական կյանքի հանգամանքների մեջ զգալի փոփոխու– թյուններ է մտցրել Խ․ Աբովյանը։ Ն–ի դերը փոխվում է ստեղծագործու– թյան ուղղությանն ու ժանրին համապա– տասխան։ «Վավերագրական արձակում» գրական հերոսը գրեթե Ն․ է, տարբերու– թյան պատճառը հեղինակի անհատական մոտեցումն է։ Ն–ից ստեղծագործաբար օգտվել են Րաֆֆին («Խենթը»), Ե․ Չա– րենցը («Երկիր Նաիրի»), Ա․ Ֆադեևը («Երիտասարդ գվարդիա»), Բ․ Պոլևոյը («Պատմվածք իսկական մարդու մասին») և ուրիշներ։

ՆԱԽԱՐԱՐ, ն ա հ ա պ և տ, տանու– տեր (հնագույն իմաստով՝ տոհմապետ, ցեղապետ), հողատեր, կալվածատեր իշ– խան հին և միջնադարյան Հայաստանում։ Արտաշեսյանների և Արշակունիների ժա– մանակ ամենաբարձր աստիճանի Ն–ներ էին բդեշխները՝ պետության չորս կու– սակալները, որոնց հաջորդում էին խոշոր գավառատերերն ու կալվածատերերը՝ ավագ Ն–ները։ Հաջորդ աստիճանը կազ– մում էին համեմատաբար փոքր գավառա– տերերն ու հողատերերը՝ կրտսեր Ն–ները։ Տանուտիրական իրավունքը ժառանգա– կան իրավունքով հորից անցնում էր ավագ որդուն՝ ավագ սեպուհին (տոհմի կրտսեր անդամները կոչվում էին սեպուհներ)։ Ն–ները մտնում էին աղատների (ազատա– նու) դասի մեջ, իրենց տիրույթներում ունեին հարկային, դատական և վարչա– կան լայն իրավունքներ, զորք, բերդեր, ամրություններ։ Հայոց արքունիքում Ն–նե– րի ունեցած տեղն ու դիրքը ձևակերպված էր Գահնամակում, իսկ զինվորական ծա– ռայությունը՝ Զորանամակում (ըստ տնտ․ և ռազմ, հզորության)։ Օրպես արքունիքի գործակալներ, Ն–ները վարել են որոշակի պաշտոններ՝ գործակաչություններ։ Թա– գավորը երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ն–ների մասնակցությամբ։ XIX դարից հայ իրականության մեջ «Ն․» անվանումը գործածվել է «մինիստր» իմաստով։ Գրկ․ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Սամուե լյան Խ․, Հին հայ իրավունքի պատմություն, հ․ 1, Ե․, 1939։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Toumanoff G․, Studies in Chirstian Caucasian History, Georgetown, 1966․ Ա․ Տեր–Ղեոնղյան

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի ամբողջություն, որով կարգա– վորվել են հասարակական–քաղաքական հարաբերությունները Հայաստանում՝ վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Ն․ ի․ ձևավորվել է ֆեոդալական արտադրա– եղանակի ծագման ու խոշոր հողային սե– փականության առաջացման շրջանում (III–IV դդ․) և գոյատևել մինչև VIII դ․։ Ն․ ի․ ֆեոդալական սովորութային իրա– վունքի ազգային ձև էր, միաժամանակ տե– ղական (պարտիկուլյար), նախարարու– թյուններից յուրաքանչյուրին հատուկ իրավունք՝ կրելով Հայաստանի մասնատ– վածության կնիքը։ Ն․ ի․ ընդհանուր առ– մամբ «բռունցքի» իրավունք էր, որը հատ– կապես դրսևորվել է շինականների նկատ– մամբ կիրառվող արտատնտեսական ճընշ– մամբ և նրանց անձի ու գույքի վրա ունե– ցած իշխանությամբ։ Ն․ ի․ ամփոփում էր թագավորական (սենիորական) իշխանու– թյան և առանձին նախարարական (վա– սալական) իշխանությունների ֆեոդալա– կան շերտավորման համակարգը։ Թագա– վորր և նրա վասալները ունեին իրավա– գիր ֆունկցիաներ, իրենց դասակարգա– յին տիրապետությունն ապահովելու նը– պատակով սահմանում կամ վավերաց– նում էին պարտադիր ուժ ունեցող իրա– վանորմեր։ Այդ նորմերը հիմնականում եղել են չգրված օրենքներ, ավանդաբար կիրառվել են որպես սովորույթ, գրի են առնվել և արտացոլվել մասամբ Գահնա– մակներում և կանոնակակ որոշումներում։ Ըստ Ն․ ի–ի, յուրաքանչյուր նախարարու– թյուն, ներքին կառուցվածքով ինքնու– րույն տնտ․ ու քաղ․ տոհմական կազմա– կերպություն էր։ Նախարարության տե– րիտորիան նախարարական տոհմի ժա– ռանգական սեփականությունն էր և, ըստ ավագության իրավունքի (տես Մայորաա), չէր կարող տրոհվել։ Այն կարող էր տնօ– րինել միայն տանուտերը կամ նահապե– տը, որի ձեռքում կենտրոնացված էր նաև նախարարության ողջ իշխանությունը։ Սակայն տանուտիրոջ տնօրինման իրա– վունքը սահմանափակ էր, որպես տոհմա– կան սեփականություն, հողը կտակելու կամ իր հայեցողությամբ ուրիշին հանձ– նելու իրավունք չուներ։ Այն արենակցու– թյամբ անցնում էր նախարարին՝ տոհմին ամենամոտ կանգնած արական սեռի ավազագույն ներկայացուցչին։ Նախարա– րական տոհմի արական սեռի մյուս ան– դամները՝ սեպուհները, սկզբնական շըր– ջանում տոհմական կալվածքներն օգտա– գործում էին առանց սեփականության իրավունքի։ Սեպուհներից մեկնումեկը, սովորաբար ավա գա գույնը, նշանակվում էր «ավագ սեպուհ», որը նախարարի (տա– նուտիրոջ) մահից հետո դառնում էր նրա իրավահաջորդը և տոհմի նահապետը։ Կտակի ինստ․ Ն․ ի–ին խորթ էր։ Ամեն մի նախարարություն ուներ իր գահանիստ կենտրոնը («գահը», «գահույքը», «ոս– տանը»), վարչական, դատական և զինվո– րական մարմինները, եպիսկոպոսական թեմը, զինանշանը ևն։ Նախարարներն ունեին համազգեստ և այլ տարբերանշան– ներ։ Ն․ ի–ի համաձայն նախարարները թա– գավորի վասալներն էին, իրենց զորքով պարտավոր էին ծառայել նրան, մաս– նակցել թագավորական խորհրդին, կա– ռավարական ապարատում պաշտոններ վարել, ամեն տարի թագավորին «կամա– վոր» մատուցել «բաժ պսակի» (տուրք գահին)։ Նախարարը, տանուտիրությունն ստանձնելիս, պարտավոր էր թագավորին հավատարմության երդում տալ («ուխտ դնել») աղով։ Թագավորն, իր հերթին, իր վասալ–նախարարին, հիերարխիայում նրա գրաված տեղին ու դիրքին համա– պատասխան, շնորհում էր տոհմական մատանի (կնիք), դրոշ և պատիվ (մա րգար– տահյուս գլխակապ)։ Կենտրոնական ապարատում ժառանգաբար հազարապե– տի, սպարապետի, մարդպետի, մաղխաղի պաշտոնն զբաղեցնելու իրավունքը որոշ նախարարների տոհմական մենաշնորհն էր։ Կենտրոնում և տեղերում զինվորական և վարչական պետ․ ծառայությունը աշ– խարհիկ և հոգևոր ֆեոդալների ոչ միայն արտոնությունն էր, այլև պարտականու– թյունը։ Ն․ ի․ սկսել է թուլանալ Հայաս– տանի բաժանումից և հայ ֆեոդալական միապետության վերացումից (387–428) հետո։ Այդ շրջանից սկսած Ն․ ի․ որոշ չափով ենթարկվել է հայ եկեղեցական հիերարխիային՝ ճանաչելով նրա դատա– կան գործունեությունն ու օրենսդրական իրավասությունը։ Քաղ․ թուլացմանը զու– գորդել է նախարարությունների տնտ․ քայքայումը։ Օգտագործման իրավունքով սեպուհներին հատկացված կալվածքներն աստիճանաբար դարձել են ժառանգական տիրույթ, ապա՝ սեպուհական հող։ Ար– տադրության ֆեոդալական եղանակը թեև Հայաստանում մնաց, բայց նախարարա– կան համակարգը կազմալուծվեց՝ իր հետ վերացնելով Ն․ ի․։ Գրկ․ Սամուելյան Խ․, Հին հայ իրա– վունքի պատմություն, հ․ 1, Ե․, 1939։ Հար ու– թ յ ու ն յ ա ն Բ․ Հ․, <Գահնամակի» թվա– գրման հարցի շուրջը, «ՊԲՀ*, 1976, N° 2։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Периханян А․ Г․, Древ–