մինչե 3 սմ (բրածո նումուլիա)։ Օրգանիզ– մը, ի աարբերություն բազմաբջիջների, բաղկացած է մեկ բջջից կամ բջիջների գաղութներից։ Ցուրաքանչյուր բջիջ օժտ– ված է կենդանական բոլոր ֆունկցիանե– րով՝ շարժում, բազմացում, գրգռականու– թյուն, սննդառություն։ Ունեն բնորոշ բջջային ուլտրակառուցվածք և օրգանոիդ– ների ընդհանուր կոմպլեքս4 միտոքոն– դրիաներ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի համալիրի տարրեր, ռիբոսոմներ, լիզո– սոմներ։ Մարմինը կազմված է պրոտո– պլազմայից և մեկ կամ մի քանի կորիզ– ներից, որոնք պատված են ծակոտկեն անցքեր ունեցող թաղանթով՝ պերիկուլա– յով և պարունակում են կարիոպլազմա, քրոմոսոմներ, նուկլեոլներ։ Որոշ տեսակ– ների պրոտոպլազմայում հայտնաբեր– ված է հենարանային թելիկների համա– կարգ, կծկվող միոնեմներ։ Ն․ տեղա– շարժվում են կեղծ ոտիկների (պսեդոպո– դիաներ), թարթիչների, մտրակիկների, միոնեմների U հեղուկի հոսքի միջոցով։ Շնչառության համար թթվածինը կլան– վում է բջջի ամբողջ մակերեսով։ Բազմա– թիվ Ն–ի (օրինակ՝ ինֆուզորիաների) ար– տաթորությունը կատարվում է մեկ կամ մի քանի կծկվող վակուոլներով ու խողո– վակիկներով։ Վակուոլները մասնակցում են նաև շնչառությանը, օսմոտիկ ճնշման կարգավորմանը։ Ն–ի առանձին տեսակ– ներ ունեն օրգ․ կամ անօրգանական ներ– քին ու արտաքին կմախք։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով, բնո– րոշ է սերունդների հաջորդականությունը։ Գոյության անբարենպաստ պայմանների դեպքում Ն․ իրենց մարմնի շուրջը առա– ջացնում են հատուկ պաշտպանական թա– ղանթ՝ ցիստ։ Ն․ բաժանվում են 5 դասի՝ սարկոդիաներ, մտրակավորներ, սպորա– կենդանիներ, ինֆուզորիաներ և կնիդոս– պորիաներ։ Հայտնի է 25–30 հզ․ տեսակ, ապրում են հիմնականում ծովերում, քաղց– րահամ ջրամբարներում են։ Բազմաթիվ Ն․ (մտրակավորներ, ճառագայթավորներ են) կազմում են ծովային պլանկտոնի և բենթոսի բաղադրիչ մասը։ Շատ Ն․ ան– ցել են մակաբույծ կյանքի, իսկ սպորա– կենդանիների և կնիդոսպորիաների դա– սերը լրիվ մակաբույծ են։ Վերջիններս մարդու և կենդանիների բազմաթիվ հի– վանդությունների (մալարիա, լեյշմանիոզ– ներ, ամեոբիազ, տրիպանոսոմոզներ, կոկ– ցիդիոզներ են) հարուցիչներ են։ Ն–ի տար– բեր տեսակներ (ամեոբաներ, ինֆուզո– րիաներ են) լայնորեն օգտագործվում են լաբորատորիաներում՝ բջջաբանական, գենետիկական եtկենսաֆիզիկական պրոբլեմների հետազոտություններում։ Ն–ի ուսումնասիրությամբ զբաղվում է էկրոտիստուոգիան։
ՆԱԽԱՀԱՇԻՎ, ա․ բյուջետային կազմակերպ ու թյ ու նների Ն․՝ պետական բյուջեից հիմնարկությունների ու կազմակերպությունների ծախսերի ֆի– նանսավորման հիմնական պլանային փաստաթուղթ (տես Բյուջե պետական)։ բ․ Արտադրության ծախսերի Ն․՝ ամբողջ արտադրանքի թողարկման (առանց ներգործարանային շրջանառու– թյան) ու ծառայությունների կատարման վրա ձեռնարկության, միավորման կամ ժողտնտեսության ճյուղի ծախսերի պլա– նային գումարի հաշվարկ ՍՍՀՄ–ում։ Կազմվում է տեխարդֆինպչանի տվյալ– ների հիման վրա։ գ․ Շ ի ն ա ր ա ր ու– թ յ ա ն Ն․՝ ձեռնարկության, շենքի, կա– ռույցի շինարարության (ընդլայնման, վե– րակառուցման) նախահաշվային արժեքը որոշող նորմատիվային հաշվարկների ամ– բողջություն, նախագծի բաղկացուցիչ մասը։ ՍՍՀՄ–ում կազմվում է նախագծի տվյալների, նախահաշվային նորմաների, նախահաշվային գների, համապատաս– խան գնացուցակների հիման վրա։
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԴՐԺԵՔ, շինարա– րության, ձեռնարկությունների, կա– ռույցների, շենքերի կամ դրանց առանձին մասերի, գործարկվող հերթերի ու հա– մալիրների շինարարության (ընդլայնման, վերակառուցման)՝ նախագծերի հիման վրա կազմված և ընդունված կարգով հաս– տատված ծախսեր։ Շինմոնտաժային աշ– խատանքների Ն․ ա․ բաղկացած է ուղղա– կի ու վերադիր ծախսերից և պլանային կուտակումից։ Ու ղ ղ ա կ ի ծախսերին վերաբերում են բանվորների հիմնական աշխատավարձը, նյութերի և արտադրան– քի արժեքը, շինարարական մեքենանե– րի ու մեխանիզմների շահագործման ծախ– սերը, իսկ վերադիրին՝ արտադրու– թյան պրոցեսի սպասարկման ու կառա– վարման ծախսերը։ Պլանային կ ու– տ ա կ ու մ ը շինարարական կազմա– կերպությունների նորմատիվային շա– հույթն է։
ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԳՆԵՐ, գներ, որոնք կիրառվում են շինարարության նախա– հաշվային արժեքը հաշվարկելու համար։ ՍՍՀՄ–ում Ն․ գ–ի համակարգն ընդգրկում է շինարարական աշխատանքների միաս– նական շրջանային միավորային վարձա– չափերը, սարքավորումների մոնտաժման գնաաղյուսակները, վերադիր ծախսերի և պլանային կուտակումների նորմաները։ Սարքավորումների մոնտաժման միավո– րային վարձաչափերը և գնաաղյուսակնե– րը ներկայացնում են աշխատանքի միա– վորի նախահաշվային հաստատված կալ– կուլյացիան։ Վերադիր ծախսերի նորմա– ները սահմանվում են ըստ շինարարա– կան առանձին կազմակերպությունների։ Պլանային կուտակման նորման միասնա– կան է ու հավասար ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 6%–ին։ Տիպային նա– խագծերով կառուցվող մասսայական շի– նարարական օբյեկտների (բնակելի տներ, կուլտուր–կենցաղային նշանակության օբ– յեկտներ են) համար կազմվում են նախա– հաշվային գնացուցակներ, որոնք բնույ– թով նման են արդ․ արտադրանքի մեծա– ծախ գներին։
ՆԱԽԱՄԵՍՐՈՊՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, մինչե Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այ– բուբենի և հայալեզու դպրոցների ստեղծու– մը Հայաստանում գործած օտարալեզու (հուն․, մասամբ նաև ասորերեն) դպրոց– ներ։ Գոյություն են ունեցել դեռես հեթա– նոսական շրջանում, սակայն առաջին վավերական վկայությունները վերաբե– րում են քրիստոնեական ժամանակա– շրջանին։ Ագաթանգեղոսի վկայությամբ քրիստոնեության ընդունումից հետո Գրի– գոր Լուսավորիչը դպրոցներ է հիմնել հուն, և ասորական դպրությանը հմուտ աշակերտներ պատրաստելու միտումով, որոնք պիտի օժանդակեին քրիստոնեու– թյան տարածմանը։ Գրիգոր Լուսավորչի մահից հետո Հայաստանի բազմաթիվ գավառներում նման դպրոցներ է հիմնել Ներսես Մեծը։ Տես նաև Մեսրոպյան ղըպ– րոց։ Ա․ Տեր–Սաեփանյան
ՆԱԽԱՆՎԱԳ, նախաբան (вступле– ние), երաժշտական ստեղծագործության կամ նրա որեէ մասի ներածական բաժինը, որ կանխազգալ է տալիս դրանց բնույթը կամ հակադրության սկզբունքով ցայտուն դարձնում դրանց սկսվելը։ Պարզագույն դեպքերում (օրինակ, դասական ռոմանս– ներում ու երգերում) բաղկացած է լինում կատարողին և ունկնդրողին «տրամա– դրող» ներածական (հաճախ՝ միայն ներ– դաշնակային) մի ֆրազից։ Ավելի նշանա– կալի դեպքերում պարունակում է ինքնու– րույն ցայտուն թեմա, որ ստեղծագործու– թյան (կամ՝ նրա մասի) հետագա շարա– դրման մեջ ես հանդես գալով, մասնակ– ցում է զարգացման ընդհանուր պրոցեսին (օրինակ, Չայկովսկու 4-րդ սիմֆոնիայի 1-ին մասում)։ Երբեմն Ն․ ավարտված պիես է հաջորդող հիմնական հատվածի թեմայով կամ դրանից անկախ (օրինակ, Բիզեի «Կարմեն» օպերայի Ն․, որ կոչվում է նաև պրեչյուդ, և գործողությունների միջե կատարվող Ն–ները, որ կոչվում են «ա ն տ ր ա կ տ»)։ Խոշոր ստեղծագոր– ծության ընդհանուր գաղափարը կամ կոն– ցեպցիան ամփոփ վերարտադրող Ն․ կոչ– վում է նաև նախերգանք (օրինակ, Վագ– ների «Լոհենգրին» օպերայում)։ Ռ․ Աթարսն
ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔ, 1․ անհատական և հասարակական գիտակցության մեջ հա– վատ նախանշանների նկատմամբ, որոնք համարվում են ապագայի խորհրդանշան– ներ։ Ն․ հնագույն հավատալիքների, տոհ– մացեղային տաբուների ու տոտեմների արձագանքն է։ Ն–ի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ իբր ապագան դրսևոր– վում է ներկայում։ Այստեղից էլ Ն–ների պաշտպանողական–կարգավորիչ դերը՝ վարվել ըստ բարի նախանշանների և գոր– ծողություններով չեզոքացնել սպասվող անցանկալի պատահարը։ Ն․ դեռես չճա– նաչված երեույթներին անհիմն պատճառա– կան կապ վերագրելու արդյունք է։ 2․ Որոշ երևույթների նկատմամբ կանխակալ վե– րաբերմունք, որն արտահայտվում է մտա– ծելակերպում և վարվելակերպում ամրա– գրված ստերեոտիպերով։ Հատուկ է ան– հատներին, դասակարգերին, էթնիկական խմբերին, ռասաներին և պայմանավոր– ված է պատմական, սոցիալական, հոգե– բանական գործոններով։ Ն–ները, հան– դես գալով որպես անհատական և հասա– րակական հոգեբանության տարր, աս– տիճանաբար դառնում են անհատական և հասարակական գիտակցության անհրա– ժեշտ բաղադրամաս։ Դրանք ունեն հար– մարողական–կարգավորիչ դեր՝ ապահո– վում են սուբյեկտի գործունեությունը ըստ հասարակական նորմերի, ինչպես նաե կատարում են պաշտպանողական ֆունկ– ցիա՝ դուրս վանել, «ուրիշին» փոխանցել բացասականը և իր մտածելակերպն ու գործելակերպը դարձնել փակ համակարգ,