Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների կյանքն ու գործը։ Թարգմանաբար տպագրել է Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Գյոթեի, Գի դը Մոպասանի, Հ․ Ուելսի և այլոց ստեղծագործություն– ները։ Պարբերականը անդրադառնում է նաև հայ ժողովրդի պատմության վերջին շրջանին, քննադատում օտար ուսումնա– սիրողների և հրատարակությունների ան– ընդունելի տեսակետները։ Գ․ Գույոէմջյահ

ՆԱՅԼՈՆ (անգլ․ nylon), պոլիամիդային Աանրաթեչերի արտասահմանում տարած– ված առևտրական անվանումը։

ՆԱՅՄԱՆ (Neumann) Ցոհան Բ ա լ թ ա– զ ա ր (1687–1753), գերմանացի ճարտա– րապետ։ Ուշ բարոկկոյի և ոոկոկոյի ներ– կայացուցիչ։ Մասնագիտությամբ ձուլող։ 1719-ից վյուրցբուրգյան եպիսկոպոսի ճարտարապետը։ Աշխատել է հիմնակա– նում Վյուրցբուրգում։ Գործերից են՝ եպիս– կոպոսի աթոռանիստը Վյուրցբուրգում (1719–53), ավելի քան 100 եկեղեցիներ, այդ թվում՝ Ֆիրցենհայլիգենում (1743– 1771), Ներեսհայմում (շինարարությունը սկսվել է 1745-ին)։ Զբաղվել է նաև բնա– կելի տների, կամուրջների շինարարու– թյամբ, նախագծել հրապարակներ։

ՆԱՅՐՈԲԻ (Nairobi), Քենիայի մայրա– քաղաքը, երկրի առևտրաարդյունաբերա– կան, տրանսպորտային, քաղաքական և մշակութային գլխավոր կենտրոնը։ Գտնը– վում է 1700 հ բարձրության վրա։ 835 հզ․ բն․ (արվարձաններով, 1979)։ Մայրա– քաղաքային օկրուգ է։ Կա սննդի, տեքս– տիլ, կաշվի–կոշիկի, մետաղամշակման ար– դյունաբերություն, ցեմենտի արտադրու– թյուն։ Ունի համալսարան, Ազգային թան– գարան, Ազգային թատրոն, միջազգային օդանավակայան։ Ն–ի մոտ է Նայրոբի ազ– գային պարկը։ Ն․ եղել է անգլ․ գաղութ Քենիայի վարչական կենտրոնը, 1963-ի դեկտեմբերից՝ անկախ Քենիայի (1964-ից՝ Քենիայի Հանրապետություն) մայրաքա– ղաքը։ Հիմնադրվել է 1899-ին։

ՆԱՆԱՅԵՐԵՆ, տես Տունգուս–մանշուրա– կան չեղուներ։

ՆԱՆԱՅՆԵՐ (հին անվանումը՝ գ ո լ– դ և ր), ժողովուրդ։ Բնակվում են գլխա– վորապես Ամուր գետի ստորին հոսանքի (ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամաս) և Ուսուրի գետի աջակողմյաև վտակների ափերին։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 10,5 հզ․ (1979)։ Ն–ի մի փոքր խումբ բնակ– վում է Չինաստանում, Սունգարի և Ուսու– րի գետերի միջև։ Խոսում են նանայերեն (տես Տոէնգուս–ւէանչուրական չեզուներ)։ Մինչև XX դ․ սկիզբը, թեև տարածված էր ուղղափառությունը, Ն–ի հավատալիքնե– րի մեջ մեծ նշանակություն ուներ շամա– նությունը։ ՍՍՀՄ–ում Ն․ ընդգրկված են կոլեկտիվ տնտեսություններում, ուր ձըկ– նորսության և որսորդության հետ զբաղ– վում են նաև հողագործությամբ ու անաս– նապահությամբ ։Գրկ․ Народы Сибири, М․–Л․, 1956․

ՆԱՆԴՈՒՆԵՐ (Rheiformes), ամերի– կական ջայլամներ, անողնու– ցավոր թռչունների կարգ։ Ոտքերն ուժեղ են, եռամատ։ Թևերը զարգացած են, բայց թռչելու համար ոչ պիտանի։ Մարմինը պատված է նոսր, համատարած մոխրա– գույն Փետուրներով։ Ղեկային փետուրներ չունեն։ Պոլիգամ են, արուի պատրաստած ընդհանուր բնում 3–8 էգեր դնում են 13–30 և ավելի ձու։ Թխսում և ձագերին խնամում են արուները։ Հայտնի է Ն–ի 2 տեսակ, սովորական նանդուն (Rhea americana), որի մարմնի բարձրու– թյունը մինչև 170 աէ է, քաշը՝ 25 կգ և Դարվինի նանդուն (Rhea penna- ta)։ Վերջինս ավելի փոքր է և մուգ գունա– վորված։ Ն․ տարածված են Հարավային Ամերիկայի տափաստաններում։ Սնվում են տերևներով, սերմերով, մանր ողնա– շարավորներով, միջատներով։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատ– վել է։ ՍՍՀՄ–ում Ն․ կլիմայավարժեցված են Ասկանիա–Նովայում։

ՆԱՆԵ, Ն ա ն ա, իմաստության և ողջախո– հության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում‘․Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հուն․Աթենաս դիցուհուն։ Ն–ի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ա վե– րել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեությունը տարածելու ժամանակ։ Հուն, դիցաբանության մեջ կա Ն․ անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։

ՆԱՆԿԻՆ, Ն ա ն ց զ ի ն (բառացի՝ հա– րավային մայրաքաղաք), քաղաք Չինաս– տանում, Ցանցզի գետի աջ ափին։ Երկրի տնտ․, գիտական, մշակութային և Ցզյան– սու նահանգի վարչական կենտրոնն է։ 2 մլն բն․ (1974)։ Տրանսպորտային կարե– վոր հանգույց է, նավահանգիստ։ Կա հաս– տոցաշինություն, տուրբինաշինություն, էլեկտրառադիոապարատուրայի, բեռնա– տար ավտոմեքենաների արտադրություն, գյուղատնտ․ մեքենաշինություն, մետա– լուրգիա, քիմ․, ցեմենտի, տեքստիլ, սնըն– դի արդյունաբերություն, ԶԷԿ։ Ն–ի շըր– ջանում արդյունահանվում են երկաթի հանքաքար, քարածուխ, պիրիտներ։ Ունի համալսարան, ութ բուհ, թանգարան, աստ– ղադիտարան, բուսաբանական և կենդա– նաբանական այգիներ։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ 472-ին։ Անունն ստացել է Մին դի– նաստիայի կառավարման օրոք։ 1368– 1421-ը եղել է Չինաստանի մայրաքաղաքը, 1927–37 և 1946–49-ը% Չինական Հանրա– պետության կառավարության նստավայրը։ 1937–45-ին օկուպացվել է ճապոնիայի կողմից։ Ն․ ունի ազատ հատակագիծ, արլ–ում՝ կանոնավոր հատակագծով «Կայ– սերական քաղաքն» է (XIV–XV դդ․)։ ճարտ․ հուշարձաններից են Ցիսյասի մե– նաստանի (X դ․), Շելիտա քարե պագո– դան, Լինգուսի մենաստանի «ուլյանդյա– նը» (աղյուսե «անհեծան տաճար», 1398)։ Ն–ում է Սուն Ցաթ Սենի դամբարանը (1926–29)։

ՆԱՆՁԱՆ, քաղաք Չինաստանում, Գան– ցզյան գետի ափին, Ցզյանսի ևահանգի վարչական կենտրոնը։ Երկաթուղային հանգույց է, կարևոր նավահանգիստ Պոյանհու լճի ջրային համակարգում։ Ար– դյունաբերության գլխավոր ճյուղերն են տեքստիլը և սննդինը։ Կան տրանսպոր– տային և գյուղատնտ․ մեքենաշինության, հաստոցաշինության, էլեկտրատեխնիկա– կան սարքավորումների, դիզելների ար– տադրության ձեռևարկություններ, թա– ղանթանյութի–թղթի, քիմ․ արդյունաբերու– թյուն։ Ունի համալսարան։

ՆԱՆԱԵՆ (Nansen) Ֆրիտյոֆ [10․10․1861, Ստուրե–Ֆրյոեն դաստակերտ, Քրիսաիա– նիայի (այժմ՝ Օսլո) մոտ–13․5․1930, Լյուսակեր դաստակերտ, Օսլոյի մոտ], նորվեգացի նշանավոր ճանապարհորդ, բևեռախույզ, օվկիանոսագետ, գիտնա– կան, հումանիստ, հասարակական գոր– ծիչ։ 1880-ին, ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Քրիստիա– նիայի համալսարանի բնագիտական ֆա– կուլետը, 1882-ից զբաղվել գիտական աշ– խատանքով Բերգենի բնագիտական թան– գարանում, ապա՝ Պավիայում (Իտալիա)։ 1885-ին հրատարակել է իր առաջին աշ– խատությունը («Նյութեր միզոստոմների անատոմիայի ու հիստոլոգիայի մասին»), որի համար արժանացել է ոսկե մեդալի, 1888-ին պաշտպանել է դոկտորական դի– սերտացիա (ստորին ողնաշարավորների կենտրոնական նյարդային համակարգի մասին), 1897-ից՝ կենդանաբանության պրոֆեսոր Քրիստիանիայի համալսարա– նում։ Ն․ 1882-ին առաջին անգամ մասնակցել է արկտիկական արշավախմբին («Վիկինգ» գազանորսական նավով), որը նրան մղել է բևեռախուզության։ 1888-ին կազմա– կերպել է գրենլանդական արշավը․ 4 հոգու հետ նա դահուկներով կտրել անցել է Գրենլանդիան (արլ–արմ․), հավաքել արժեքավոր նյութեր, հավաստել «արկ– տիկական Սահարայի» համատարած սառ– ցակալությունը։ Այնուհետև մշակ ել է Հյու– սիսային բևեռ հասնելու գիտականորեն հիմնավորված խիզախ պլան (նավով՝ դրեյֆող սառույցների հետ), որի իրակա– նացման համար կառուցվել է հատուկ նավ՝ «Ֆրամ»-ը («Առաջ»)։ Նրա գլխավո– րած արշավախումբը 1893-ի հունիսին դուրս է եկել Նորվեգիայից և շարժվել արլ․։ Նորսիբիրական կղզիների հս– արմ–ից սկսվել է դրեյֆը։ 1895-ի մարտին, երբ «Ֆրամ»-ը գտնվում էր 84°05՝ հս․ լայ– նության վրա, Ն․ արշավախմբի մասնա– կից Ցա․ Ցոհանսենի հետ թողել է նավը և շնասահնակներով շարժվել դեպի Հյու– սիսային բևեռ։ Ուժերի գերագույն լարու– մով հասել են 86°14՝ հս․ լայնությանը, որից հետո հարկադրված են եղել շարժվել դեպի Ֆրանց Ցոսիֆի երկիրը։ Ձմեռել են այնտեղ, ուր հանդիպել են անգլիացի ճանապարհորդ Ֆ․ Զեքսոնին և նրա արշա– վախմբի նավով («Վինդվորդ») 1896-ի օգոստ․ 14-ին վերադարձել Նորվեգիա։ Օգոստ․ 20-ին այդտեղ է հասել նաև «Ֆրամ»-ը, որը միևչ այդ ժամանել էր Շպիցբերգեն։ Հաջողությամբ է ավարտ– վել Ն–ի տիտանական սխրանքը և մեծա– ցել նրա համաշխարհային հռչակը։ «Նրա առաջ,– գրել է ժամանակակիցներից մեկը,– խոնարհվել էր Փարիզը, Բեռլինը զգաստ էր կանգնել, Պետերբուրգը տո– նում էր, Լոնդոնը՝ ծափահարում, Նյու 6որքը՝ փոթորկվում»։ Ն–ի արշավախմբին աջակցել են ռուս գիտնականները, իսկ 1898-ին նա ընտրվել է Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ։ Ն․ 1900-ին մասնակ– ցել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հոսանքներն ուսումնասիրող արշավա– խմբին, 1902-ին հիմնել է օվկիանոսագի–