րի հանքերն եե, որոնց անխնա շահա– գործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բաց– հանքի։ Կլիման տաք Է, չափավոր խոնավ, չոր սեզոններով։ Միջին ամսական ջեր– մաստիճանը մոտ 28 °C Է, տարեկան տե– ղումները՝ շուրջ 2500 մմ։ Մշտական գե– տային ցանցը բացակայում Է։ Խմելու ջուրը ներմուծվում Է։ Տարածված են լու– սավոր կոշտատերև անտառներ ու թփուտ– ներ։ Շատ են ծովային թռչունները։ Կղզին հայտնաբերել են անգլիացինե– րը, 1798-ին։ XIX դ․ այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգա– րիտ որոնողներ։ 1888-ին Գերմանիան օկուպացրել է կղզին և դարձրել Նոր Գվի– նեա պրոտեկտորատի մի մասը։ XIX դ․ վերջին Ն–ի տարածքում հայտնա– բերվել են ֆոսֆորիտների հարուստ պա– շարներ։ Բրիտ․ խաղաղօվկիանոսյան ֆոսֆատի ընկերությունը 1919-ից ձեռք է բերել Ն–ի բնական գլխավոր հարստու– թյունները մշակելու մենաշնորհ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) ժամանակ Ն–ի տարածքը գրավել են (1914) ավստրալ․ զորքերը։ 1920-ին կղզին, իբրև Ազգերի լիգայի մանդատա– յին տարածք, հանձնվել է Մեծ Բրիտա– նիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի համատեղ կառավարմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ կղզին օկուպացրել են (1942–45) ճապոնական զորքերը։ 1947-ին Ն․, իբրև ՄԱԿ–ի հովանավորյալ երկիր, կրկին հանձնվել է Մեծ Բրիտա– նիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի համատեղ կառավարմանը (իրականացրել է Ավստրալիայի կառա– վարությունը՝ 3 երկրների անունից)։ 1950-ական թթ․ սկսվել է շարժումը հա– նուն կղզու անկախության։ 1968-ի հունվ․ 31-ին հռչակվել է Ն–ի Հանրապետություն անկախ պետությունը։ Տնտեսության հիմքը ֆոսֆորիտների հանույթն է (ավելի քան 2 մլն ա, 1979), որը 1970-ից պետականացվել Է։ 1979-ին արտադրվել է 22 մլն կվա–ժ էլեկտրա– էներգիա։ Մշակվում է երկրի տարածքի մինչե 1 %–ը (արևադարձային կուլտու– րաներ, գլխավորապես՝ կոկոսյան ար– մավենի)։ Զարգացած են ձկնորսությունն ու տնայնագործությունը։ Ավւամերձ օղա– կաձև խճուղին (19 կմ երկարությամբ) իրար է միացնում բոլոր բնակավայրերը։ Կա 6 կմ երկաթուղի։ Արտաքին առևտրա– կան կապեր ունի Անգլիայի, Ավստրալիա– յի, Նոր Զելանդիայի, ճապոնիայի և ԱՄՆ–ի հետ։ Արտահանում է (մոտ 80 մլն ավստրալ․ դոլլար, 1979) գլխավորապես ֆոսֆորիտներ (ամբողջ հանույթը), ներ– մուծում (մոտ 20 մլն ավստրալ․ դոլլար) սննդամթերք, արդ․ ապրանքներ ու սար– քավորում ։Դրամական միավորը ավստրալ․ դոլ– լարն է։
ՆԱՖԱՍ, էն Ն ա ֆ ա ա, ան Նա՝ ֆ ա ա, գրականության մեջ երբեմն՝ է ն–– ն ա ֆ ա ա Մուհամեդ (ծն․ 1917), Թու– նիսի բանվորական U կոմունիստական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։ Երկրորդ համաշխարհային պա– տերազմի (1939–45) տարիներին մաս– նակցել է Դիմադրության շարժմանը։ 1943-ից՝ Թունիսի կոմունիստական կու– սակցության (ԹԿԿ) անդամ։ 1946-ից՝ ԹԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1947-ին եղել է ԹԿԿ կենտրոնական օրգան «Աթ Թալիա» («Ավանգարդ») թերթի խմբագիրը։ ԹԿԿ III համագումարում (1948) ընտրվել է ԹԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ Թունիսի ժողովրդի ազատագրական շարժմանը նվիրված մի շարք աշխատությունների հե– ղինակ է։
ՆԳԱՆԱՍԱՆԵՐԵՆ, տես Սամոդիական գե– ղոններ։ Ն ԳԱՆ ԱՍ ԱՆՆԵՐ (ինքնանվանումը՝ նյա), ազգություն։ Բնակվում են ՌՍՖՍՀ Կրաս– նոյարսկի երկրամասի Թայմիրի (Դոլգա– նո–Նենեցական) ազգային օկրուգում։ Թի– վը՝ մոտ 1 հգ․ (1979)։ Լեզուն նգանա– սայերենն (տես Սամոդիական չեղուներ) է։ Կրոնով անցյալում եղել են ոգեպաշտ– ներ։ Այժմյան Ն․ միավորված են կոլեկ– տիվ տնտեսություններում, զբաղվում են եղջերվաբուծությամբ, որսորդությամբ և ձկնորսությամբ։ ՆԵ ԷՐ (1912–1935), չին կոմպոզիտոր։ Չինաստանի կոմկուսի անդամ 1931-ից։ 1929-ից ուսումնասիրել է եվրոպական երաժշտության տեսություն։ 1931-ից ապ– րել է Շանհայում, մասնակցել հեղափոխա– կան շարժմանը։ Եղել է Սովետական Միու– թյան բարեկամների ընկերության անդամ։ Ն․ է․ «Փոթորիկը Յանցգիի վրա» մեկ գոր– ծողությամբ օպերայի, հեղաՓոխական, հայրենասիրական, քնարական երգերի (գրված կինոնկարների համար) հեղինակ է։ Նրա «Կամավորների քայլերգ»–ը դար– ձել է ՉԺՀ պետ․ հիմնը։ ՆԵ ՎԻՆ, Ու Ն և Վին (ծն․ 1911), Բիր– մայի պետական, քաղաքական և ռազմա– կան գործիչ, ազատագրական պայքարի առաջնորդներից։ Բիրմայի անկախությու– նից (1948) հետո զբաղեցրել է պետ․ և զինվորական բարձր պաշտոններ․ 1950– 1972-ին զինված ուժերի գլխավոր հրամա– նատարն էր, 1958–60-ին՝ պրեմիեր մի– նիստր, 1962–74-ին՝ ՀեղաՓոխական խորհրդի և Հեղափոխական կառավարու– թյան նախագահ (1962-ին բանակը Ն․ Վ–ի գլխավորությամբ գրավել է իշխանությու– նը)։ 1971-ից Բիրմական սոցիալիստական ծրագիր կուսակցության (ԲՍԾԿ, հիմնվել է 1962-ին) ԿԿ Գործկոմի նախագահ։ Իրականացրել է հակաֆեոդալական, հա– կաիմպերիալիստական բնույթի սոցիալ– տնտեսական կարևոր վերափոխումներ։ 1974–81-ին եղել է ժողովրդական ժողովի Պետական խորհրդի նախագահ և Բիր– մայի պրեզիդենտ։ ՆԵԱ, Ն և ա էկլեսիա (հուն․ Nece ’ExxVnata – նոր եկեղեցի), ճարտարա– պետական հուշարձան։ Կառուցվել է Կոս– տանդնուպոլսում, 880-ին, եղել է բյու– գանդական հայազգի կայսր Վասիլ 1-ի արքունի եկեղեցին։ Ավերվել է XV դ․։ Ուսումնասիրողներին հայտնի է պեղում– ներից (պահպանվել են հիմքերի հատ– վածները) և IX դ․ բյուգանդական մշա– կույթի նշանավոր գործիչ հայազգի Փոա պատրիարքի մեկնություններից։ Ենթա– դրվում է, որ Ն․ եղել է քառաբսիդ–քա– ռակուսի հատակագծային հորինվածքով, չորս գմբեթակիր մույթերով, հինգ գըմ– բեթանի կենտրոնակազմ կառույց։ Պատ– կանում է էջմիածին–Բագարան կառույց– ների տիպին, որը հետագայում տարա– ծում է գտել Աթոսում, Րյուղանդիայում՝ Մակեդոնական (հայկական) դինաստիա– յի ժամանակաշրջանում, Արևմտյան Եվրո– պայում։ Գրկ․ ft ա ր յ ա ն Ա․, Եվրոպայում բագա– րտնատիպ կառուցվածքների տարածման հարցի շուրջը, «Հայկազյան հայագիտական հանդես», հ․ 3, 1972։ Ա, Զարյան
ՆԵԱՆԴԵՐԹԱԼՅԱՆ ԱՍՐԴ, հնագույն պե– ղածո մարդ, հ նա մարդ։ Ապրել է 200–35 հզ․ տարի առաջ (հին քարի դարի վերջ, միջին քարի դար), Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։ Անվանումն ստացել է Նե– անդերթալ հովտից (ԳՖՀ, Դյուսելդորֆի մոտ), որտեղ 1856-ին հայտնաբերվել է առաջին պեղածո մարդկանցից մեկը։ Նեանդերթալյան մարդ Արևմտյան Եվրոպայի Ն․ մ–կանց բնորոշ են ոչ բարձր հասակը (160 սմ), խոշոր ուղեղը (մինչև 1700 սմ3), առանց կրկնա– կզակի ելուստի ներքին ծնոտը։ Շատ գիտ– նականներ ուշ շրջանի (50–35 հզ․ տարի առաջ ապրած) արեմտաեվրոպական Ն․ մ–կանց համարում են մարդու էվոլյու– ցիայի մեջ հատուկ, հետագա զարգացում չունեցած ճյուղ։ Դրա հետ միասին, Ն․ մ–իկ, որոնց ոսկրային մնացորդները գտնվել են Առաջավոր Ասիայում, ունեն որոշակի զարգացած գծեր (թույլ արտահայտված կրկնակզակ ևն), որոնք նրանց մոտեց– նում են մարդկանց արդի ֆիզիկական տիպի պեղածո նախնիներին։ Ն․ մ–ու ներքին ծնոտի հատված է հայտ– նաբերվել ԼՂԻՄ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ գտնվող քարայրում։ Գրկ․ Н е с т у р ,х М․ Ф․, Происхождение человека, 2 изд․, М․, 1970․
ՆԵԱՊՈԼ (Napoli), քաղաք և նավահան– գիստ Հարավային Իտալիայում, Վեզուվի ստորոտին, Տիրենյան ծովի Նեապոլի– տանական ծոցի ափին։ Կամպանիա մար– զի գլխավոր, Նեապոլ գավառի վարչական և երկրի հվ․ մասի տնտ․ ու մշակութային, ինդուստրիալ խոշոր կենտրոնն է։ Բնակ–