23 մլն բնակվում է ԱՄՆ–ում, մոտ 25 մլն՝ Բրազիլիայում, մնացածը՝ հիմնականում Կարիբյան ծովի ավազանում։ Ամերիկա– յում Ն․ առանձին ժողովուրդներ են կազ– մում Հայիթիում, ճամայկայում, Գայա– նայում, Սուրինամում, ինչպես նաև Բար– բադոսում և Փոքր Անտիլյան մի քանի այլ կղզիներում, ուր նրանք հիմնական բնակ– չությունն են։ Մի քանի երկրներում Ն․ մանում են այդ երկրի հիմնական ժողո– վուրդների կազմի մեջ» (ԱՄՆ–ի ամերիկա– ցիների, բրազիլացիների, կուբացիների, վենեսուելացիների, պուերտոռիկացինե– րի ևն)։ Ամերիկյան երկրների (բացառու– թյամբ սոցիալիստական Կուբայի) Ն․ սո– վորաբար աշխատավորության առավել ճնշված խավերն են։ Թեև 1960-ական թթ․ ԱՄՆ–ի Ն․ իրավահավասարության համար համառ պայքարում հասան որոշակի հա– ջողությունների, սակայն նրանց հանդեպ փաստորեն կիրառվում է խտրականու– թյան քաղաքականություն (նրանց մեծ մասը բնակվում է գետտոներում) աշխա– տանքային պայմանների ու աշխատա– վարձի, կրթության, բուժսպասարկման և այլ հարցերում։ Գրկ* Народы Америки, т․ 1–2, М․, 1959; Нитобург Э․ Л․, Черные гетто Америки, М․, 1971․
ՆԵԳՐԻ (Negri) Ադա (1870–1945), իտա– լացի բանաստեղծուհի։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ Իր առաջին ժողովածու– ներում՝ «ճակատագիր» (1892, հայ հրտ․ 1919) ե «Մրրիկներ» (1896, հայ հրտ․ 1924), իտալ․ պոեզիայում առաջին անգամ Ն․ պատկերել է գործարանային բանվորների աշխատանքը, հնչեցրել խռովության մո– տիվներ։ Ամուսնանալով արդյունաբերողի հետ՝ նա կտրվել է իր հարազատ միջա– վայրից․ այդ պատճառով ստեղծված հոգե– կան ճգնաժամն է արտահայտված «Ար– տաքսումի 1914) ժողովածուում։ Հետագա– յում Ն–ի պոեզիան կորցնում է սոցիալա– կան ասպեկտը, կամերային բնույթ ստա– նում։ Ն–ի ստեղծագործության աշխատավո– րական–դեմոկրատական մոտիվները հա– րազատ են եղել Հ․ Հակոբյանի և Շ․ Կուր– ղինյանի հոգուն։ Հակոբյանը առաջինն է իր թարգմանություններով («Բանաստեղ– ծություններ», պրակ 1, 1903, պրակ 2, 1904, «Բանաստեղծություններ», 1909) հայ ընթերցողին ծանոթացրել Ն–ի պոեզիա– յին։ Ն–ին հայերեն են թարգմանել նաև Ա․ Ղազիկյանը («ճակատագիր», ժողովա– ծու) և ուրիշներ։ Գրկ․ Լ J ու ս ի ֆ և ր Բ․, Աշխատանքի ու աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ․ Հակոբյանի և Շ․ Կուրղինյանի բանաստեղ– ծությունների մեջ, Նոր Նախիջևան, 1909։
ՆԵԳՐԻՆ (Negrin) Ի»ուան (1894–1956), իսպ․ քաղ․ գործիչ, ֆիզիոլոգ։ 1929-ից՝ իսպ․ սոցիալիստական բանվորական կու– սակցության անդամ։ Իսպանիայում Ազ– գային–հեղափոխական պատերազմի ժա– մանակ (1936–39) եղել է ֆինանսների մինիստր (1936-ից), պրեմիեր մինիստր (1937-ից), ավելի ուշ՝ նաև պաշտպանու– թյան մինիստր։ 1939-ի մարտից եղել է տարագրության մեջ, մինչև 1945-ը համար– վել է Իսպանիայի վտարանդի հանրապե– տական կառավարության ղեկավարը։
ՆԵԳՐՈԻԴ ՌԱՍԱ, նեգրա–ավստրալոիդ ռասայի աֆրիկյան ճյուղը։ Ն․ ռ–ին յու– րահատուկ են մուգ մաշկը, գանգուր մա– զերը, լայն քիթը, հաստ շրթունքները, ծնոտի ցցվածությունը։
ՆԵԳՐՈԻՑԻ (Negruzzi) Կոստակե (1808– 1868), մոլդավ․ և ռումին, գրող։ Մինչև 1848-ի հեղափոխությունը հանդես է եկել ի պաշտպանություն դեմոկրատական վե– րափոխումների և ազգային մշակույթի։ «Վանդալիզմ» (1838) հոդվածի և «Տոդե– րիկե» վիպակի (1844, ըստ Պ․ Մերիմեի) համար ենթարկվել է հալածանքների։ Հե– տագայում նրա հասարակական հայացք– ներում գերակշռել են պահպանողական միտումները։ Ն–ի գրական առաջին Փոր– ձերը («Իմ բեսարաբական զվարճանքնե– րը») վերաբերում են 1821–1823-ին։ Դրել է «Զոյե» (1837) և «Ձիարշավ» (1840) ռո– մանտիկական վիպակները։ «Ալեքսանդ– րու Լեպուշնյանու» (1840) պատմական վիպակը մոլդավ․ և ռում․ ռեալիստական արձակի առաջին խոշոր ստեղծագործու– թյունն է՝ ուղղված ֆեոդ, բոյարության դեմ։ Ն․ կատարել է նաև թարգմանություն– ներ Ա․ Պուշկինի, Վ․ Հյուգոյի և այլ գրող– ների ստեղծագործություններից։
ՆԵԳՈՒՍ, Եթովպիայի կայսրերի տիտղոսը (1855– 1974-ին)։
ՆԵԵԴԼԻ (Nejedly) Զդենեկ (1878–1962), չեխոսլով․ գիտնական և հասարակական գործիչ, երաժշտագետ, պատմաբան, գրա– քննադատ։ Չեխիայի գիտ․ և արվեստի ակադեմիայի անդամ (1907), Չեխոսլո– վակիայի ԳԱ հիմնադիր և պրեզիդենտ (1952-ից)։ Չեխոսլովակիայի կոմկուսի ան– դամ 1929-ից։ Ավարտել է Պրագայի Կար– լովի համալսարանի փիլ․ ֆակուլտետը։ 1900-ից՝ Փիլ․ դոկտոր։ 1909–39 և 1945– 1962-ին Կարլովի համալսարանի, 1939– 1945-ին՝ Մոսկվայի համալսարանի պրո– ֆեսոր։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թըղ– թակից անդամ (1947)։ Ն․ Արևմուտքի գիտ– նականներից աոաջինը ողջունեց Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափոխու– թյունը։ Նոր Ռուսաստանի հետ մշակութա– յին և տնտ․ մերձեցման ընկերության ստեղծման (1925) նախաձեռնողն էր և նախագահը, ՍՍՀՄ բարեկամների ըն– կերության (1930) ղեկավարներից, եղել է հանրապետական Իսպանիայի բարե– կամների կոմիտեի նախագահ։ Չեխոս– լովակիայի գերմ․ օկուպացիայի տարինե– րին (1939-45) ապրել է ՍՍՀՄ–ում*․ Ժող․ Չեխոսլովակիայում 1945-ից զբաղեցրել է մինիստրական պաշտոններ, 1945-ից Ազգային ժողովի դեպուտատ էր, 1946-ից՝ Չեխոսլովակիայի կոմկուսի ԿԿ–ի և Նա– խագահության անդամ, 1945-ից՝ չեխոս– լովակա–սովետական բարեկամության ըն– կերության նախագահ։ Ն․ հիմնականում ուսումնասիրել է Չե– խոսլովակիայի մշակույթի պատմության հին, միջնադարյան (հատկապես XV դ․ հուսյան հեղափոխական շարժումը, չեխ․ ազգային վերածնունդը XVIII դ․ վերջ – XIX դ․ են) ու նորագույն պատմության խնդիրները («Չեխ ժողովրդի պատմու– թյուն», հ․ 1, 1952, ռուս․, «Լենին», հ․ 1–2, 1937–38, «Մովետական Միության պատ– մություն», 1948)։ Գրականագիտական եր– կերը նվիրված են չեխ․ գրականության Զ․ Նեեդլի Ա․ Վ․ Նեժդանովա դեմոկրատական և ռեալիստական ավան– դույթներին։ Հրատարակել է հոդվածներ ռուս դասականների մասին։ Ն․ չեխոսլով․ առաջադեմ դեմոկրատական երաժշտա– գիտության հիմնադիրներից է, Բ․ Սմե– տանայի ստեղծագործության («Բեդրժիխ Սմետանա», հ․ 1–4, 1924–33), հուսյան երգերի, չեխ․ օպերայի, ազգային թատ– րոնի հետազոտողներից։ Գրել է «Չեխա– կան երաժշտության պատմություն» (1903), «Երաժշտության համընդհանուր պատմու– թյուն» (1916–30), «Սովետական երաժըշ– տական մշակույթը» (1936), Ռ․ Վագների, Գ․ Մահլերի, Զ․ Ֆիբիխի, Ցո․ Ֆյորստերի, Օ․ Օստրչիլի մասին արժեքավոր գրքեր։ Ն․ 1926-ին մամուլում ոգևորությամբ ար– ձագանքել է Պրագայում կայացած սովե– տական երաժշտության սիմֆոնիկ հա– մերգներին՝ Կ․ Ս․ Սարաջեի ղեկավարու– թյամբ։ Սովետական գիտնականների հետ Ն․ դրել է մարքսիստական սլավոնագի– տության հիմքերը։ Պարգևատրվել է Լե– նինի 2, Կլեմենտ Գոտվալդի 3, Հանրա– պետության, բուլղ․ Գեորգի Դիմիտրովի շքանշաններով։ Երկ․Избр․ труды, Л․–М․, 1960․ Գրկ․ Зденек Неедлы-выдаклцийся общест– венный деятель и ученый, Сб․, М․, 1964; Белза И․, Музыковедческие труды ака– демика Зденека Неедлого, «Советская му– зыка» , 1951, >4° 7․
ՆԵԵԴԼԻ (Nejedly) Վիտ (1912-1945), չեխոսլով․ կոմպոզիտոր և դիրիժոր։ Զ․ Նեեդչիի որդին։ Պրագայում կոմպոզի– ցիայի և դիրիժորության դասեր է <։%սռել Օ․ Երեմիաշից։ 1936–38-ին Օլոմոուցի թատրոնի դիրիժոր։ 1939-ից ապրել է Մոսկվայում, 1940–41-ին իբրև դիրիժոր կատարելագործվել Մոսկվայի կոնսերվա– տորիայի ասպիրանտուրայում՝ Լ․ Մ․ Գինզբուրգի մոտ։ Գրել է «Ջուլհակներ» օպերան (ըստ Գ․ Հաուպտմանի, 1938), 3 կանտատ, 3 սիմֆոնիա (3-րդը նվիրված է իսպ․ հանրապետության հերոսներին, 1938), սիմֆոնիետ (1938), «Արշալույսներ», նախերգանք (ըստ է․ Վերհառնի), խմբերդ «150 միլիոն» (ըստ Վ․ Մայակովսկու), կա– մերային–գործիքային անսամբլներ, քայլ– երգեր, հայրենասիրական և ռազմաճա– կատային երգեր՝ չեխ և սովետական բա– նաստեղծների խոսքերով։ Երաժշտագի– տական հոդվածների հեղինակ է։ Զոհվել է ռազմաճակատում։ Ա․ Րուդաղրսն ՆԵԵԼ (Neel) Լուի էժեն Ֆելիքս (ծն․ 22․11․ 1904, Լիոն), ֆրանսիացի ֆիզիկոս, Փա– րիզի ԳԱ անդամ (1953), ՍՍՀՄ ԳԱ ար– տասահմանյան անդամ (1958)։ Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1928)։ Ստրասբուրգի (1937–45) և Գրե–