Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նոբլի (1945-ից) համալսարանների պրո– ֆեսոր։ Գրենոբլի միջուկային կենտրոնի (1957-ից) և Պոլիտեխնիկական ինստ–ի (1958-ից) դիրեկտոր։ Աշխատանքները վե– րաբերում են մագնիսականության տեսու– թյանը։ 1932-ին ենթադրել է (Լ․ Դ․ Լան– ղաուից անկախ) հակաֆեռոմագնիսների գոյությունը (տես Հակաֆեոոմագնիսակա– նություն) և դրանց մագնիսական կառուց– վածքի նկարագրման համար մուծել են– թացանցերի հասկացությունը։ Կանխա– գուշակել է (1936) հակաֆեռոմագնիսների մագնիսական հատկությունների ուժեղ անիզոտրոպությունը։ Բացատրել է ֆե– րիաների հիմնական հատկությունները՝ մոլեկուլային դաշտի տեսությունը կի– րառելով մագնիսական ենթացանցերի մո– դելի համար։ Ն–ի անունով է կոչվել հա– կաֆեռոմագնիսական վիճակի անցման ջերմաստիճանը (Ն և ե լ ի կետ)։ Հե– տազոտել է նաև նույնանուն մանր մաս– նիկներից կազմված համակարգերի հատ– կությունները, գերմագնիսականության պրոբլեմը են։ Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության պրե– զիդենտ (1964–66)։ Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԳՖՀ–ի և այլ երկրների ԳԱ ու աշխարհի մի շարք գիտական ըն– կերությունների արտասահմանյան ան– դամ։ Նոբելյան մրցանակ (1970)։ ՆԵձՎԱԼ (Nezval) Վիտեզսլավ (1900– 1958), չեխ բանաստեղծ, Չեխոսլովակիա– յի ժող․ արվեստագետ (1953)։ Չեխոսլո– վակիայի կոմկուսի անդամ 1924-ից։ Ն–ի 1920–30-ական թթ․ ստեղծագործություն– ները տոգորված են մարդու և առաջադի– մության նկատմամբ հավատով։ «Զարմա– նահրաշ կախարդը» (1922) պոեմում, «Մըն– ջախաղ» (1924), «Փոքրիկ վարդանոց» (1926) ժողովածուներում հեղափոխական մոտիվներից անբաժան է հետաքրքրու– թյունը էկզոտիկ թեմաների և առօրյա կյանքի հանդեպ։ Ն․ ոգեշունչ ստեղծա– գործական աշխատանքն է երգում «էդի– սոն» (1928) և «ժամանակի ազդանշանը» (1931) պոեմներում։ «Վերադարձի տոմս» (1933), «Անձրևոտ Պրագան» (1936) ժողո– վածուների և այլ գործերի համար բնո– րոշ են հայրենի երկրի գովքը, բողո– քը բուրժ․ կարգերի ու ֆաշիստական վտանգի դեմ, հեղափոխության հույսը։ 1945-ից հետո Ն․ հայտնի է որպես Չե– խոսլովակիայի սոցիալիստական գրակա– նության ականավոր ներկայացուցիչ [«Երգ խաղաղության» (1950, պոեմ, Խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի ոսկե մեդալ, 1953), «Հայրենի երկրի մասին» (1951), պոեմ ևն]։ Ն․ եղել է շնորհալի կոմպոզիտոր ու գեղանկարիչ։

ՆԵԺԴԱՆՈՎԱ Անտոնինա Վասիլևնա [4(16)․6․1873, գ․ Կրիվայա Բալկա (այժմ՝ Օդեսայի մարզի Սարատայի շրջանում)– 26․6․1950, Մոսկվա], ռուս սովետական երգչուհի (քնարակոլորատուրային սոպ– րանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1936)։ Արվեստագիտության դ–ր (1944)։ Աշխա– տանքի հերոս (1925)։ 1902-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Մա– զետտիի դասարան) և ընդունվել Մեծ թատրոնի օպերային խումբը, որտեղ աշ– խատել է շուրջ 30 տարի, կերտելով տպա– վորիչ երաժշտական–բեմական կերպար– ներ՝ ավելի քան 40 օպերաներում։ Հան– դես է եկել Ֆ․ Ի․ Շալյապինի, Լ․ Վ․ Սոբի– նովի հետ։ Դերերգերից են՝ Անաոնիդա, Լյուդմիլա (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Տաայանա (Չայ– կովսկու «Եվգենի Օնեգին»), Մարֆա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարս– նացուն»), Զիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), էլզա (Վագների «Լոենգրին») նն։ 1912-ին հանդես է եկել Փարիզի «Գրանդ օպե– րայում (խաղընկերներն էին է․ Կարու– զոն և Տ․ Ռուֆֆոն)։ Որպես համերգային երգչուհի ելույթներ է ունեցել իրեն նվա– գակցող Ս․ Ռախմանինովի, Ա․ Արենսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Սկրյաբինի հետ։ 1936-ից դասավանդել է Մեծ թատրոնի, այնուհետև՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու օպե– րային ստուդիաներում, 1943-ից՝ Մոսկվա– յի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշաններով։ Գրկ․ Львов М․, А․ В․ Нежданова, М․, 1952; Антонина Васильевна Нежданова․ Ма– териалы и исследования", М․, 1967; Поля- н о в с к и й Г․, А․ В․ Нежданова, 2 изд․, М․, 1976․

ՆԵԼԱՈՆ (Nelson) Հորացիո (1758-1805), անգլիացի ծովապետ, դերկոմս (1801), փոխծովակալ (1801)։ 12 տարեկանից եղել է նավատորմում։ 1777-ին ստացել է սպայական աստիճան։ Աչքի է ընկել խի– զախությամբ։ 1794-ի հուլիսին Կալվիի (Կորսիկա) ճակատամարտում կորցրել է աջ աչքը, 1799-ին Սանտա–Կրուսի (Տեևե– րիֆե կղզի) ճակատամարտում՝ աջ ձեռքը։ Որպես նավախմբի հրամանատար 1798-ին Աբուքիրի մոտ Ն․ ջախջախել է ֆրանս․ նավատորմը և Նապոլեոն Բոնապարաի բանակը մեկուսացրել Եգիպտոսում։ 1798–1800-ին գտնվել է Նեապոլում, որ– տեղից 1799-ին վտարել է ֆրանսիացինե– րին և Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանդ lV-ին վերականգնել գահին։ Դաժան հաշվեհարդար է տեսել ֆրանս․ գերիների ու իտալ․ հանրապետականնե– րի հետ (որով արատավորել է իր անունը)։ 1805-ին Տբաֆալգարի ճակատամարտում անգլ․ նավատորմը Ն–ի հրամանատարու– թյամբ խոշոր հաղթանակ է տարել ֆրանս– իսպ․ նավատորմի դեմ։ Այդ ճակատամար– տում Ն․ մահացու վիրավորվել է։ Բազում ճակատամարտերում Ն․ իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ծովապետ, առաջին– ներից էր անգլ․ նավատորմում, որ գծա– յին տակտիկայի փոխարեն համարձակո– րեն կիրառել է ծովամարտ մղելու խուսա– վարելու տակտիկա։ Ն–ի գործունեությունը զգալիորեն նպաստել է Մեծ Բրիտանիայի ծովային հզորության աճին և անգլ․ բուր– ժուազիայի գաղութատիրական գերիշխա– նության համար պայքարին։ ՆԵՒ–ՄԱՍԻՔ, լեռ Հայկական լեռնաշխար– հում, տես ՍիփաԱ։

ՆԵՒՈԻՐ (Apium), լախուր, հովանո– ցավորների ընտանիքի միամյա, երկամյա, բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 տեսակ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում և Ավստրալիայում, ՍՍՀՄ–ում՝ եվրոպական մասի հվ․ շրջաններում, Կովկասում, Մի– ջին Ասիայում։ Աճում է ծովերի, գետերի խոնավ աւիերին, հումուսով հարուստ հո– ղերում ։ Մշակվում է Ն․ հոտավետը (A․ gra- veolens), որը երկամյա բույս է, առաջին տարում առաջացնում է տերևների վար– դակ, երկրորդում՝ 30–100 սվ բարձրու– թյան ճյուղավորված ցողուններ և ծաղկա– բույլեր։ Ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված բարդ հովանոցներում։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, մերկ։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, տերևակոթու– նային և արմատային։ ՍՍՀՄ–ում մշակ– վում է արմատայինը, ՀՍՍՀ–ում՝ հիմնա– կանում տերևայինը։ Համեմունքային բույս է։ Տերևները պա– րունակում են եթերային յուղ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, թրթնջկաթթու, վի– տամիններ՝ C, Bi, B2, РР, գլիկոզիդ ևն։ Օգտագործվում է խոհարարության և պահածոների արդյունաբերության, ինչ– պես նաև դեղագործության մեջ։ Ցրտակա– յուն է, դիմանում է մինչև – 10°Cսառ– նամանիքների։ Ն–ի արմատները և սեր– մերը դեռևս հնագույն ժամանակներից օգտագործվում են բժշկության մեջ, ռև– մատիզմի, ճարպակալման ևն դեպքերում։ Պ․ Սերոբյան

ՆԵԿՏԱՐ, քաղցրահամ հեղուկ, որն ար– տադրվում է մեղրատու բույսերի նեկտա– րանոցներում։ Բաղադրում է շաքարներ (սախարոզ, խաղողաշաքար, պտղաշա– քար), քիչ քանակությամբ սպիրտներ, հո– տավետ, ազոտային, հանքային նյութեր, թթուներ, ֆերմենտներ նն։ Ն–ի բաղադրու– թյունը, քանակը կախված է բույսի տեսա– կից, տարիքից, ծաղկման Փուլից, արևի լույսից ևն։ Սև հաղարջենու Ն․ պարունա– կում է 22–37, կարմիր հաղարջենունը՝ 32–40, բալենունը՝ 46–49, խնձորենու– նը՝ 46–53% շաքարներ։ Գրավելով մի– ջատներին, Ն․ նպաստում է ծաղիկների փոշոտմանը, հետևապես և տեսակի պահ– պանմանը, գյուղատնտ․ բույսերի բեր– քատվության բարձրացմանը։ Մեղուները ծաղիկներից վերցնում են Ն․, հետագա– յում վերամշակում և դարձնում են մեղր։ Ն–ի գոյացումը սկզբում դանդաղ է, հետո արագանում է և հասնում առավելագույ– նին, երբ ծաղիկը պատրաստ է փոշոտ– ման։ Ծաղկի բեղմնավորումից հետո, ինչ– պես նաև չորային, երաշտային պայման– ներում Ն–ի արտադրությունը դադարում է։ Իշառվույտի 1 հա կարող է տալ 250 կգ Ն․։ Որոշ բույսերի (գայլահատ, մրտա– վարդ) Ն․ թունավոր է, իսկ բանգիի, մատ– նոցուկի և այլ թունավոր բույսերինը՝ ոչ։

ՆԵԿՏԱՐ (հուն, vextap), ըստ հունական դիցաբանության, աստվածներին անմա– հություն և հավերժ պատանեկություն պարգևող ըմպելիք։ Որպես քաղցրավե– նիքի ու բուրմունքի հոմանիշ, բանաս– տեղծություններում երբեմն նույնացվում է ամբրոսիային («աստվածների ուտեստ»)։ «Ն․ ըմպել» արտահայտությունը նշանա– կում է «ճաշակել երանությունը»։

ՆԵԿՏՈՆ (< հուն․ –tլողացող), ակտիվ լողացող պելագիկ կենդանիների խումբ, որոնք ընդունակ են դիմակայել հոսանքի ուժին և տեղաշարժվել զգալի տարածություևներ։ Ն–ի են պատկանում ձկները, կաղամարները, կետանմանները, թիոտանիները, կրիաները, պինգվիննե–