Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներգործություն են) ազդեցությունների նը– կատմամբ և ներկվող նյութի վրա ամրա– նալու կայունությամբ։ Ն–ի ՍՍՀՄ–ում ըն– դունված անվակարգումը հիմնված է տեխ․ դասակարգման վրա (ուղղակի, ծծմբային, ժանաանյութային են բառերին ավելաց– վում են նաև կատիոնային, քրոմային, լա– քային, լյումինար և այլ բառեր)։ Ցույց է տրվում նաև ներկի գույնը, երանգը (օրի– նակ, մաքուր երկնագույն, վառ կարմիր են), առանձնահատկությունները (կայուն, լուծվող ևն), կիրառման բնագավառը (կաշվի, բրդի ևն)։ Սինթետիկ Ն–ի ստաց– ման հիմնական հումքը նավթամթերքներն են (նավթալին, բենզոլ, անտրացեն, պիրեն, արոմատիկ, հետերոցիկլիկ միացություն– ներ են)։ Օգտագործվում են նաև թթուներ, ալկալիներ, աղեր, լուծիչներ և այլ նյու– թեր։ Ն․ օգտագործվում են մանրաթելե– րը, գործվածքը, կաշին, մորթին, պլաստ– մասսան, թուղթը, ռետինը, փայտը ևն ներկելու, նրանց լյումինեսցենցող հատ– կություններ հաղորդելու, լուսանկարչա– կան նյութերի լուսազգայնությունը ընտ– րողաբար փոխելու համար։ Ն․ օգտագործ– վում են նաև բժշկության մեջ (որպես ախտորոշման միջոց), կենսաքիմիական հետազոտություններում, հեղուկ լազերներ և այլ սարքեր պատրաստելու համար։ Գրկ․ Химия синтетических красителей, т․ 1–3, пер․ с англ․, М․, 1974; Степанов Б․ И․, Введение в химию и технологию ор– ганических красителей, М․, 1977․ Գ․ Շահնազարյան

ՆԵՐԿԱՊՆԱԿ, 1․ փայտե, մետաղե, ճե– նապակե կամ հախճապակե բարակ տախ– տակ, որի վրա նկարիչը աշխատանքի ժամանակ միմյանց է խառնում ներկերը (սովորաբար՝ յուղաներկ)։ 2․ Փոխաբե– րական իմաստով՝ տվյալ գեղանկարչի նկարելակերպով պայմանավորված գույ– ների ընտրությունը։

ՆԵՐԿԱՐԱՐ (Coracias garrulus), եվրո– պական ներկարար, ներկարար– ների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկա– րությունը մինչև 34 սմ է, քաշը՝ 180– 200 գ։ Փետրավորումը կոշտ է, կապտա– կանաչ, մեջքը և թևերը (վերևից)՝ ժանգա– դարչնագույն։ Տարածված է Եվրոպայում, Հարավ–Արևմտյան Ասիայում և Հյուսիս– Արևմտյան Աֆրիկայում։ ՀՍՍՀ–ում հան– դիպում է (ապրիլի վերջերից մինչև սեպ– տեմբեր) բանջարանոցներում, այգինե– րում և առավելապես տափաստաններում ու կիսաանապատներում՝ մինչև 2500 մ բարձրության վրա։ Ն–ները բնադրում են փչակներում կամ դարավանդներում, գետնափոր բներում։ Դնում է 4–6 սպի– տակ ձու, թխսում 18–19 օր։ Սնվում է միջատներով, փոքր անողնաշարավորնե– րով, մանր կրծողներով, ամռան վերջին՝ նաև խաղողով։

ՆԵՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, շեն– քերի, կառույցների, կոնստրուկցիաների մակերևույթների ներկապատում՝ դրանց ծառայության ժամկետը երկարացնելու, հողմահարումից ու քայքայումից պաշտ– պանելու, շինություններում սանիտարա– հիգիենիկ նպաստավոր պայմաններ ստեղ– ծելու և գեղեցիկ տեսք տալու համար։ Ն․ ա․ կատարվում են տարբեր ներկա– տեսակներով, որոնք, սովորաբար, բաղ– կացած են գունանյութից և կապակցող հեղուկ բաղադրիչից; Գունանյութերը լի– նում են բնական և արհեստական, կա– պակցող բաղադրիչը կազմված է ջրային և ոչ ջրային լուծույթներից և կապակցա– նյութից։ Ջրային լուծույթներում իբրև կապակցանյութ օգտագործվում են կեն– դանական, բուսական և հանքային ծա– գում ունեցող սոսինձներ, իսկ ոչ ջրային– ներում՝ բուսական ներկաձեթեր կամ հան– քային յուղեր ու լաքեր։ Կապակցանյութի տեսակը որոշում է ներկապատման անվա– նումը (սոսնձային, յուղային, սինթետիկ) և նրա օգտագործման բնագավառը։ Ըստ կատարման տեխնոլոգիայի տարբերում են երեք դասի Ն․ ա․՝ պարզ, բարելավ– ված և բարձր որակի։ Ն․ ա–ի դասը որոշ– վում է նախագծում։ Շենքերի ներսում պարզ ջրաներկման աշխատանքները կա– տարվում են հետնյալ հերթականությամբ, ներկվող մակերևույթի մաքրում, կոկում, ներկաստառում և ներկում։ Պարզ յուղա– ներկման դեպքում կատարում են հետև– յալ պրոցեսները, մակերևույթի մաքրում, ճեղքերի լցում, ներկաձեթում, անհարթու– թյունների մասնակի քսում, քսված մակե– րևույթների հղկում, առաջին ներկում, երկրորդ ներկում։ Բարելավված և բարձր որակի ներկապատման պրոցեսներն ավե– լի բազմատեսակ են և ընդգրկում են տա– սից ավելի աշխատատեսակ, այդ թվում4 բազմակի խծուծում, ներկաստառում, հըղ– կում ևն։ Շինարարական տեխնիկայի զարգաց– մանը զուգընթաց կատարվում է նաևՆ․ ա–ի հիմնական պրոցեսների մեքենայացում, արտադրվում են բազմատեսակ հատուկ սարքեր և ապարատներ, որոնց միջոցով այդ աշխատանքները զգալիորեն ինդուստ– րացվում են։ Ն․ ա․ բավական աշխատա– տար են․ քաղաքացիական և բնակարա– նային շինարարությունում դրանց կատար– ման համար ծախսվում է ամբողջ աշխա– տանքի 10–12% , այն դեպքում, երբ դը– րանք կազմում են շինարարության արժե– քի ընդամենը 3–3,5% ։ Մ․ Սահակյան

ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ Վլադիմիր Նիկողոսի [ծն․ 15․1․1914, գ․ Հաջիղարա (այժմ՝ Լեռնապատ, ՀՍՍՀ Գուգարքի շրջանում)], հայ սովետական պատմաբան, պատմ․ գիտ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Երևանի հա– մալսարանի պատմության ֆակուլտետը (1946)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրե– նական մեծ պատերազմին։ 1950–78-ին աշխատել է ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ– լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղում (դիրեկտորի տեղակալ արխիվի, ապա՝ գի– տության գծով, կուս․ պատմության սեկ– տորի վարիչ)։ 1978-ից համալսարանի պրո– ֆեսոր է։ Գիտական աշխատությունները վերաբերում են ՍՄԿԿ, Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժում– ների և կոմունիստական կազմակերպու– թյունների պատմության հարցերին։ Երկ․ ՌՍԴԲՊ բոլշևիկյան կազմակերպու– թյունները և ոեոլյուցիոն շարժումները Լոռում 1905–07 թվականներին, Ե․, 1955։ Հայաստա– նի կոմունիստական կուսակցությունը ժողո– վըրդական տնտեսության վերականգնման ժա– մանակաշրջանում 1921 – 1925 թթ․, Ե․, 1956։ Հայաստանի կոմունիստական կուսակցու– թյան պայքարը երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության սոցիալիստական վերա– կառուցման համար (1926–1929 թթ․), Ե․, 1971։

ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ Վլադիմիր Սմբատի [ծն․ 18․12․1928, գ․ Կուրթան (ՀՍՍՀ Ստեվւա– նավանի շրջանում)]» նայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1973), պրո– ֆեսոր (1975)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1953-ին ավարտել է Երևանի համալսա– րանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1957-ից քաղաքատնտեսություն է դասա– վանդել Երևանի Ի*․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական և Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ներում, 1966-ից՝ Երևանի համալսարանում։ 1975–79-ին եղել է Երևաևի ժող․ տնտեսության ինստ–ի ռեկտոր, 1979-ից՝ նույն ինստ–ի, իսկ 1981-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր։ Գիտական աշխատություննե– րը վերաբերում են աշխատանքի արտա– դրողականության, արտադրողական ու անարտադրողական աշխատանքի, ինչպես նաև սոցիալիզմի ու կապիտալիզմի քա– ղաքատնտեսության պրոբլեմներին։ Երկ․ Աշխատանքի արտադրողականության անշեղ աճման օրենքը, Ե․, 1959։ Կապիտալիզ– մի ընդհանուր ճգնաժամի նոր էտապը, Ե․, 1962։ Արտադրողական և անարտադրողական աշխատանք, Ե․, 1970։ Ոչ նյութական արտա– դրության ոլորտի զարգացման սոցիալ–տըն– տեսական պրոբլեմները, Ե․, 1981։

ՆԵՐԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, զանազան նյութե– րի ու առարկաների ներկման արհեստ։ Հայաստանում տարածված է եղել հնա– գույն ժամանակներից, իսկ միջին դարե– րում հասել է բարձր զարգացման, որի մասին վկայում են բազմաթիվ հնավայ– րերից հայտնաբերված նմուշները։ Հին դարերից սկսած հայտնի են եղել մի շարք ներկանյութեր, ներկեր, ներկերն ու ներկ– վածքը ամրացնող նյութեր, որոնք Հայաս– տանից առատորեն արտահանվել են նաև այլ երկրներ։ Ն․ սկզբում կատարվել է տնայնագործական, ապա՝ արհեստագոր– ծական եղանակով, մասնագիտացված ար– հեստանոցներում (կոչվել են ներկատուն, ներկոց նն)։ Ներկարարին անվանել են նարոտաներկ, ներկարար, ներկիչ*․ Ներ– կելու համար օգտագործել են պարզ գոր– ծիքներ (կարասներ, պղնձե կաթսաներ, Փայտե խառնիչ ևն)։ XIX դ․ Հայաստանի քաղաքներում և հայկ․ գաղթավայրերի մի շարք կենտրոններում գործել են ներ– կարարների համքարություններ, որոնց անունով հաճախ կոչվել են առանձին թա– ղամասեր, շուկայամերձ Փողոցներ, կըր– պակների շարքեր։ Ն–յան դարավոր հըմ– տություններն անցել են սերնդեսերունդ։ Արդի թեթև արդյունաբերության բնագա– վառներում, գունավոր տպագրության մեջ, արվեստի մի շարք ճյուղերում և այլուր կիրառվում է Ն–յաև մասևագիտական հնա– րանքների և ժողովրդական հմտություն– ների Փորձը։ Գրկ․Աոաքելյան Բ․Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե„ 1958։ Կ․ՍեղբոսյաԱ

ՆԵՐԿԵՐ, գունավոր նյութեր, օգտագործ– վում են առարկաներին գեղեցիկ տեսք տալու և մակերևույթը քայքայումից պաշտ– պանելու նպատակով։ Ն․ բաղկացած են թաղանթառաջացնող (սոսնձող) նյութե– րից և մանրացված օրգ․ կամ անօրգ․ սյիգ–