Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԻ4ՈՆ6ԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ, ռուսա– կան տարեգրությունների ժողովածու (XVI դար)։ Կոչվել է պատրիարք Նիկոնի անունով, որին պատկանել է ժողովա– ծուում ընդգրկված ցուցակներից մեկը։ ժողովածուի հիմնական մասը հավանա– բար կազմվել է 1539–42-ին։ Ն․ ա․ մեծ քանակությամբ աղբյուրների (այդ թվում՝ մինչե մեր օրերը չպահպանված) հիման վրա ստեղծված բանաքաղություն է։ XVI դ․ 40–60–ական թթ․ կազմվել է Ն․ տ–յան պատկերազարդված ժողովածուն (պարու– նակում էր 16 հզ․ մանրանկար)։

ՆԻԿՈՊՈԼ (մինչե 1782-ը՝ գյուղ Նիկիտի– նո), մարզային ենթակայության քաղաք, շրջանային կենտրոն Ուկր․ ՍՍՀ Դնե– պրոպետրովսկի մարզում, Կախովկայի ջրամբարի ափին։ Գետային նավահան– գիստ, երկաթուղային կայարան։ 149 հզ․ բն․ (1980)։ Սանգանի արդյունահանման կենտրոն է։ Կան մետալուրգիայի, մեքե– նաշինության, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ն–ում է Դնեպրո– պետրովսկի մետալուրգիական ինստ–ի ընդհանուր տեխ․ ֆակուլտետը։ Ունի տեխ– նիկումներ, մանկավարժական, բժշկ․ ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1774-ին։

ՆԻԿՈՏԻՆ [<ֆրանս․ nicotine, ֆրանսիա– ցի դիվանագետ ժ․ Նիկոյի (J․ Nicot) անունով, որը 1560-ին առաջինն է ծխախո– տը ներմուծել Ֆրանսիա], 1-մեթիլ–2– (3-պիրիդիլ) –պիրոլիդին։ Ալկալոիդ է, ցնդող, անգույն, յուրահատուկ հոտով հե– ղուկ, եռման ջերմաստիճանը՝ 247°C։ Լավ լուծվում է ջրում և օրգ․ լուծիչներում, ուժեղ հիմք է։ Օդում օքսիդանում է, դառ– նամ դարչնագույն։ Պարունակվում է ծխա– խոտի տերևներում (մինչե 2%), հայտնա– բերվել է նաև այլ բույսերում։ Ծխախոտը ծխելիս Ն․ գոլորշիանում է, ծխի հետ թա– փանցում վերին շնչառական ուղիներ և ներծծվելով ազդում մարդու բոլոր օր– գանների ու համակարգերի (հատկապես նյարդային, սիրտ–անոթային, շնչառական, ստամոքսաաղիքային) և զգացողության օրգանների վրա։ Ն–ի փոքր դոզաները գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը, մեծ դոզաները՝ ընկճում և հանգեցնում լուծանքի, շնչառության կանգի, սրտի գործունեության ընդհատ– ման։ Ն․ խիստ թունավոր է․ մի քանի կա– թիլը (100–200 մգ, այսինքն 200 գ ծխա– խոտում պարունակվող քանակությունը) մարդուն ներարկելիս կարող է մահվան պատճառ դառնալ։ Չծխողների համար մահացու դոզան 60 մգ է։ Ծխախոտի 1 գլանակը պարունակում է 1–2 ւէգ Ն․։ Ն–ի ոչ մեծ դոզաների բազմակի ազ– դեցությունը կարող է առաջացնել ընտե– լացում, հակում (նիկոտինիզմ) և քրոնի– կական թունավորում (տես Նարկոմա– նիա)։ Ն․ կարող է նպաստել մի շարք հի– վանդությունների (վեգետատիվ նևրոզ, նյարդաբորբ, հիպերտոնիկ հիվանդու– թյուն, աթերոսկլերոզ, սրունքի և ոտնա– թաթի փակողական էնդարտերիտ, կո– կորդաբորբ, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, տուբեր– կուլոզ, թոքերի, շնչափողի, բերանի խո– ռոչի քաղցկեղ են) առաջացմանը կամ ծանրացնել դրանց ընթացքը։ Ն–ի ազդե– ցությունը հատկապես վտանգավոր է հղիության ընթացքում։ Ն–ով սուր թունա– վորման դեպքում լինում են ուժեղ թքահո– սություն, սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավ, հագ, ստամոքսի շրջանում այ– րոցներ, շնչառության հաճախացում, ար– յան ճնշման բարձրացում, լսողության, տեսողության խանգարումներ, ջղաձգու– թյուններ։ Ծանր դեպքերում՝ շնչառական կենտրոնի լուծանք։ Նիկոտինիզմի բուժ– ման համար կարեոր նշանակություն ունի պսիխոթերապիան և պսիխոպրոֆիլակտի– կան, ինչպես նաև որոշ դեղամիջոցների (տաբեքս, լոբեսիլ են) օգտագործումը։ Ն․ կիրառվում է դեղաբանական և ֆի– զիոլոգիական փորձերի ժամանակ, Ն–ի սուլֆատի 40%-անոց լուծույթը՝ գյուղա– տնտեսության մեջ, որպես միջատասպան։ Ն–ից ստանում են նիկոտինաթթու։

ՆԻԿՈՏԻՆԱԹԹՈհ, ն ի ա ց ի ն, վիտա– մին PP (հակապելագրային գործոն), 3-պիրիդինկարբոնաթթու։ В խմբի, ջրում /ГОПН 1ոլծՎող վիտամին։ Անգույն 0^ բյուրեղներ են, հալ․ ջեր– մաստիճանը 234–237°С։ Ն–ով հարուստ են խմորա– սնկերը, ցորենի թեփը, մի– սը (հատկապես լյարդն ու երիկամները)։ Վիտամինային ակտիվությամբ օժտված է նաև Ն–ի ամիդը (նիկոտինամիդ), որը պա– րունակվում է օքսիդավերականգնման պրոցեսներին մասնակցող կարևոր կոֆեր– մենտներում։ Հասուն մարդու օրական պահանջը 15–20 մգ է։ Ն–ի անբավարա– րությունից առաջանում է պեչագրա։ Ն․ օգ– տագործում են լյարդի, սրտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվան– դության, դանդաղ ապաքինվող խոցերի և վերքերի բուժման համար, որպես անո– թալայնիչ՝ վերջույթների, երիկամների, գլխուղեղի արյան անոթների սպազմի դեպքում։ Ն․ ստանում են նիկոտինի օք– սիդացմամբ։ Տրվում է ներքին ընդունման և ներերակային ճանապարհով։

ՆԻԿՈՏԻՆԱՄԻԴԱԴԵՆԻՆԵՐԿՆՈհԿԼԵՈ– ՏԻԴ, ՆԱԵ, երկֆոսֆոպիրիդին– նուկլեոտիդ (ԵՊՆ), կոֆերմենտ, գտնվում է բոլոր կենդանի բջիջներում, մտնում է դեհիդրոգենազների խմբի ֆեր– մենտների կազմի մեջ։ Հայտնաբերել են 1904-ին անգլիացի կենսաքիմիկոսներ Ա․ Գարդենը և Ու․ Ցոնգը խմորասնկերի հյութում, իսկ կառուցվածքը պարզել են Օ․ ՎարբուրգըեՀ․ էյլերը (1936)։ Ն․ կազմ– ված է ադենինից, նիկոտինաթթվի ամի– դից, ռիբոգ ածխաջրի և ֆոսֆորաթթվի երկուական մնացորդներից։ Սյուս կարն– վորագույն կոֆերմենաը՝ նիկոտին ա– միդադենիներկնուկլեոտիդ– ֆոսֆատը (ՆԱԵՖ), մոլեկուլում պա– րունակում է ֆոսֆորաթթվի ես մեկ մնա– ցորդ։ Ն․ կենդանի բջիջներում մասնակցում է օքսիդացման ֆերմենտային ռեակցիանե– րին, օքսիդացող նյութերից ընդունում է ջրածին և երկու էլեկտրոն։ Վերականգնը– ված Ն․ (ՆԱԵ–H) ընդունակ է դրանք փո– խադրել այլ նյութերի վրա։ ՆԱԵՖ, բացի ֆերմենտային օքսիդա– վերականգնման ռեակցիաներից, մաս– նակցում է նաև ֆոտոսինթեզի ժամանակ ընթացող ռեակցիաներին։

ՆԻԿՈՐՈՎԻՉ (Nikorowicz) Իգնացի (10․3, 1866, Վիեննա–1․7․1951, Կրակով), լե– հական դրամատուրգ, բանաստեղծ, հրա– պարակախոս։ Ծագումով հայ։ Սկզբնա– կան կրթությունն ստացել է Լվովում, ապա՝ սովորել Կալկսբուրգի և Կրակովի Հիսուսյանց գիմնազիաներում (1879– 1884), ուսանել է Կրակովի համալսարանի իրավագիտության և Վիեննայի ու Փարի– զի համալսարանների փիլ․ բաժիններում։ Հանդես է եկել Արտս, 6․ Ն․, Իգ․, Ն․ Նիկ․, Զագլոբա ծածկանուններով։ 1894-ին Լվո– վում հիմնել է «Զագլոբա» («Zagloba») երգիծական շաբաթաթերթը, 1892-ին եղել է Լվովի «Շվիատ» («S՝wiat») կիսամյա պարբերականի խմբագիրը։ Աշխատակ– ցել է Լվովի, Կրակովի» Վարշավայի և Վիեննայի լեհ․ ու գերմ․ մամուլին, նաե լեհահայոց <Պոսանիեց Շվիենտիեգո Գժեգոժա» («Poslaniec Sw․ Grzegorza») ամսաթերթին։ Գրեւ ու բեմադրել է բազ– մաթիվ պիեսներ («Մարդը օտար մոլո– րակից», 1909, «Պանի Վալեսկա», 1911, «Աղավնապահը», 1912, «Պան Կիշոցկի», 1913, «Ետհարսանեկան գիշեր», 1922, «Մարդը», 1950)։ Ն–ի հրատարակած լա– վագույն գործերից են «Ձմռան քամի» (1915), «Անմահ սիրուհին» (1929) բանաս– տեղծությունների և «Արծաթյա սայլ» (1929) բանաստեղծությունների ու պիես– ների ժողովածուները։ Նրան շնորհվել է «Լվովի գրական մրցանակ» (1930)։ Ռ․ Համ բարձում յան

ՆԻԿԴՐՈ4ԻՉ Ցուզեֆ (1827–1890), լեհ կոմպոզիտոր։ Սերում է լեհահայ նշանա– վոր ազնվականների տոհմից։ Ի․ Նիկո– րովիչի հայրը։ Սովորել է Լվովի ու Վիեն– նայի կոնսերվատորիաներում։ Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ և երգեր։ Լեհ․ ա զգայի ն–ազատագր․ շար– ժումների հայրենասիրական հռչակավոր «Զ դիմեմ պոժարով» («Հրդեհների ծխով») հիմնի երաժշտության հեղինակն է։ Ռ․ Համ բարձում յան

ՆԻԿՏԻՆԱՍՏԻՍ (< հուն․ vo3£, սեռ․ հոլո– վը՝ vuxtoc; – գիշեր և նասաիա), տես Նաստիաներ։ ՆԻԿՈհԼԻՆ Տուրի Վլադիմիրովիչ (ծն․ 18․12․ 1921, Դեմիդով, Սմոլենսկի մարզ), կրկեսի սովետական արտիստ, ծաղրա– ծու։ ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1973)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1950-ին ավարտել է Մոսկ– վայի կրկեսին կից ստուդիան։ Աշխատել է Կարանդաշի ղեկավարած ծաղրածունե– րի խմբում։ Ելույթ է ունենում Մ․ Ի․ Շույ– դինի հետ։ Ստեղծել է ֆլեգմատիկ, ներ– քուստ մի քիչ պարզամիտ մարդու դիմակ՝ հակադրելով իր շարժուն և անհանգիստ խաղընկերոջը։ Հանրաճանաչ է դարձել նաե որպես կինոդերասան։ խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարնե– րում՝ «Միանգամայն ւուրջ» («Рифрпи շունը և անսովոր վազք», 1961), «Օպերա– ցիա «ы» և Շուրիկի մյուս արկածները» (1965), «Կովկասի գերուհին» (1967)։ Կա– տարել է նաև դրամատիկական դերեր՝ Կուգմա Ցորդանով («Երբ ծառերը մեծ Էին», 1962), Գլազիչե («Ինձ մո՝տ, Մուխ– տա՝ր», 1965), Մյաչիկով («Ծերունի ավա– զակները», 1972) են։ ՌՍՖՍՀ պետ․ մըր– ցանակ (1970)։ Պարգևատրվել է «Պատվո նշակ» շքանշանով։