ՆԻՀԻԼԻ&Մ (< լատ․ nihil – ոչինչ), 1․ լայն առումով համընդհանուր ճանաչում ստացած արժեքները (իդեալներ, բարոյա– կան նորմեր, մշակույթի նվաճումներ) ժխտող աշխարհըմբռնում։ Արևմտաեվրո– պական փիլիսոփայությունում՝ բուրժ․ հասարակության քաղ․ և հոգևոր ճգնաժա– մի գիտակցումը, որը դրսևորվում է մարդ– կային գործունեության իմաստի արհա– մարհմամբ։ «Ն․» հասկացությունը մու– ծել է գերմանացի իդեալիստ փիլիսոփա Ֆ․ Յակոբին (1743–1819), բայց պատմա– մշակութային իմաստով առաջին անգամ արտահայտվել է Ֆ․ Նիցշեի ուսմունքում, հետագայում՝ էկզիստենցիաչիզմում։ Ներկայումս Ն․ բնորոշ է մանրբուրժուա– կան մտավորականության մի մասին և արտահայտում է նրա բողոքը պաշտոնա– կան գաղափարախոսության դեմ։ 2․ Իրա– վունքի հասարակական արժեքը ժխտող հասարակական–քաղաքական մտքի ուղ– ղություն, որի ներկայացուցիչները իրա– վունքը համարում են հասարակական հարաբերությունները կարգավորող առա– վել անկատար միջոց։ Այս մտայնությունը որդեգրել է անարխիզմը։ Մեր օրերում այն դարձել է զանազան ծայրահեղական ուսմունքների անբաժանելի տարրը։ 3․ XIX դ․ 60-ական թթ․ ռուս, առաջադեմ ռազնոչին մտավորականության գաղափա– րախոսություն, որը բացասաբար էր վե– րաբերում ազնվականական ավանդույթ– ներին և ճորտատիրությանը։ ՆԻՄ (Nimes), քաղաք Ֆրանսիայի հարա– վում, Գար դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 133,9 հզ․ բն․ (1978)։ Տրանս– պորտային հանգույց է։ Կան սննդհամի և թեթև արդ․ ձեռնարկություններ, մեքենա– շինություն։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ եղել է կելտական ցեդերի բնակավայր։ Ն․ հայտ– նի է մեծ թվով պահպանված հռոմեական կառույցներով՝ Առլի դարպասը կամ Օգոս– տոս կայսեր կամարը (մ․ թ․ ա․ 16-ից հե– տո), «Մեզոն Կառե» կորնթոսյան տաճարը (մ․ թ․ ա․ I դ․ վերջ), ամֆիթատրոնը (մ․ թ․ ա․ I դ․ վերջ –մ․ թ․ I դ․ սկիզբ), «Դիանայի տաճարը», այսպես կոչված, Ման աշտարակը, Փոն դյու Գար ջրան– ցույցը (Ն–ից 22 կմ հեռու, մ․ թ․ ա․ I դ․ վերջ), Սեն Կաստոր տաճարը (աշտարակը XI–XV դդ․)։ Ն–ից հվ․ Կլո դ’Օրվիլ բնա– կելի համալիրն է (1964, ժ․ Կանդիլիս և ուրիշներ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–45) գերմ․ զավթիչներից Ն–ի ազատագրմանը մաս– նակցել է Սովետական առաջին պարտիզա– նական գունդը Ֆրանսիայում։
ՆԻՄԵՅԵՐ, Նիմեյեր Սու արիս Ֆ ի լ յ ու (Niemeyer Soares Filho) Ou- կար (ծն․ 15․12․1907, Ռիո դե ժանեյրո), բրազիլացի ճարտարապետ։ Բրազիլիա– յի կոմկուսի անդամ։ Ավարտել է Ազգային գեղարվեստի դպրոցը Ռիո դե ժանեյրո– յում (1934)։ 1932-ից աշխատել է Լ․ Կոս– տայի ղեկավարությամբ։ Հետագայում Ն․ դարձել է բրազ․ ճարտ․ ժամանակակից դպրոցի հիմնադիրներից։ Գործերից են․ սպորտի և զվարճությունների հիմնար– կության համալիրը (1942–43) Պամպու– լիայում, Բելու Հորիգոնտիի մոտ, Բոա– վիստա բանկը (1946), իր առանձնատունը (1953), «Հարավային Ամերիկա» հոսպի– 0․Նիմեյեր․ ճարտարապետի առանձնա– տունը (1953), Ռիո դե ժանեյրոյի մոտ, բակը տալը (1953), «Նասիոնալ» հյուրանոցը (1970)՝ Ռիո դե ժանեյրոյում, Գեղեցիկ արվեստների թանգարանը Կարակասում (Վենեսուելա, 1955–56)։ 1957-ից Ն․ իրա– կանացնում է Բրազիլիա քաղաքի կառու– ցապատումը, որն ուշագրավ է կառավա– րական կենտրոնի կառույցների անսովոր ճարտ․ ձևերի (գմբեթավոր, բրգաձև, թա– սաձև ծավալներ, սլաքաձև սյուներ) և բնակելի համալիրների խիստ ընդգծված երկրաչափական ձևերի համադրությամբ։ 1960–70-ական թթ․ սկզբին Ն–ի նախա– գծերով հասարակական շենքեր են կա– ռուցվել Գանայում, Լիբանանում, Ֆրան– սիայում (այդ թվում՝ Ֆրանսիայի կոմ– կուսի Կենտկոմի շենքը Փարիզում, 1966– 1971), Իտալիայում, Ալժի ր ում։ Ն․ Խաղա– ղության համաշխարհային խորհրդի նա– խագահության անդամ է, «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու հա– մար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1963)։ Երկ, Мой опыт строительства Бразилии, пер․ с португальского, М․, 1963․ 9-^^․Хайт В․ Л․, Яницкий О․ Н․, Оскар Нимейер, М․, 1963․ ՆԻՏԱ&Ի [իսկական անունը և ազգանու– նր՝ Թաղ ի–զ ադե Հաջիբեկով Նիյազի Զուլֆուգարովիչ, ծն․ 7(20)․8․ 1912, Թիֆւիս], ադրբեջանցի սովետական դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտական–հա– սարակական գործիչ։ ՍՍՀՄ (1959), ՀՍՍՀ (1962) ժող․ արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։Ն–ի երաժշտական դաստիարակու– թյան մեջ մեծ դեր է խաղացել հորեղբայ– րը՝ Ու․ Հաջիրեկովր։ 1926–31-ին սովորել է Գնեսինների անվ․ երաժշտական տեխ– նիկումում (Մոսկվա), Լենինգրադի կենտ– րոնական երաժշտական տեխնիկումում, Երեանի կոնսերվատորիայում (Հ․ Ստե– փանյանի կոմպոզիցիայի դասարան), 1933–34-ին՝ Բաքվի կոնսերվատորիա– յում (ղեկավարներ՝ Լ․Ռուդոլֆ, Ս․ Շտրաս– սեր)։ 1937–48-ին՝ ադրբ․ Մ․Ֆ․ Ախունդո– վի անվ․ օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1951–52-ին, 1958–59-ին՝ գլ– խավոր դիրիժոր, 1961–65-ին՝ գեղարվես– տական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1960–61-ին՝ Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխա– վոր դիրիժոր։ 1938-ից (ընդմիջումներով) Ադրբ․ սիմֆոնիկ նվագախմբի գեղ․ ղե– կավար և գլխավոր դիրիժոր; Ն–ի ղեկավա– րությամբ են առաջին անգամ հնչել ադրբ․ կոմպոզիտորների շատ ստեղծագործու– թյուններ։ Հեղինակ է «1920 թվական» օպերա–կանտատի (1940), «նոսրով և Շի– րին» օպերայի (1942), «Չիտրա» բալետի (1962), սիմֆոնիկ երկերի (դրանց թվում՝ «Ռաստ» սիմֆոնիկ մուղամը), կանտատ– о․ Ն ի մեյեր․ 1․ Կաթողիկե (1959–60), 2․ «Երեք իշխանությունների» հրապարակը (I960), 3․ Պրեզիդենտի պալատը («Պալասիու դի ալվարսպա», 1958–59), բոլորը՝ Բրազի– լիայում